Սա էլ մեր եռաչափ դիզայնի առաջադրանքներից մեկ ուրիշը ։ Հանձնարարված էր ընտրել գոյություն ունեցող որևէ իր ու պատրաստել դրա ստվարաթղթե կրկնօրինակը, ընդ որում պատրաստվելիքը պետք է չափերով համապատասխաներ իրական առարկային՝ վերջինիցս մեծ կամ փոքր չլիներ։ Պատրաստելու համար ստվարաթղթից ու սոսնձից բացի, ուրիշ ոչ մի նյութ օգտագործել չէր կարելի, բնականաբար, կտրող մի քանի գործիքները չհաշված։ Ես պայուսակ էի պատրաստել, բայց ոչ թե կոնկրետ պայուսակի նմանությամբ, այլ ինքս էի արել դիզայնը։
Մի խոսքով՝ տվյալ պայուսակը պատրաստված է բացառապես ստվարաթղթից.
Էջանիշներ