Google Translate-ը թույլ է տալիս ուղղել թարգմանությունը «rate this translation»-ով, իսկ էնտուզիաստներին հնարավորություն է տալիս ներդրում անել բարդ թարգամանություններում ևս։ Հիմա պիտի որ ներքևում տեսնեք հետևյալը։
Phrase
What's up? Ի՞նչ կա չկա
Google Translate-ը թույլ է տալիս ուղղել թարգմանությունը «rate this translation»-ով, իսկ էնտուզիաստներին հնարավորություն է տալիս ներդրում անել բարդ թարգամանություններում ևս։ Հիմա պիտի որ ներքևում տեսնեք հետևյալը։
Phrase
What's up? Ի՞նչ կա չկա
Si vis pacem, para bellum
Աթեիստ (06.05.2023), մարդ եղած վախտ (04.05.2023)
Ինձ թվում ա շարահյուսություն փոխելը կարող էր սովորել զուտ հայերեն մեծ քանակի տվյալներից: Չեմ պատկերացնում, որ մարդիկ բարդ լեզվագիտական վերլուծություն բացատրած լինեն մոդելին։ Բայց պատկերացնում եմ, որ մոդելը ահագին տարբերակներ ա գեներացրել, մարդկանց հարցրել են որն ա ավելի լավ ու ըստ դրա սովորել ա։ Աղոտ հիշողություն ունեմ նույնիսկ տենց հարցերի պատասխանելու տարիներ առաջ translate-ի էջից ու ամենայն հավանականությամբ հիմա էլ ա հնարավոր մասնակցել էդ պրոցեսին։
Բացատրում է, թե ինչպես կարող է ԱԲ-ը մարդկության հերը անիծել առանց բանականության ու զգացմունքների՝ միայն մասսայական լեզվական մանիպուլյացիաների ու deepfaking-ի միջոցով։
Si vis pacem, para bellum
էդ ԱԲ տերմինը կարդալուց, ոնց որ ամեն անգամ չագուչով տան գլխիս։ ԱԲ չկա, էդ հիմար տերմին ա, որ մարկետոլոգները մցրել են շրջանառության մեջ, հետո էլ զուտ էդ բառը preassume անելով, հիմար թեորիաներ են առաջ բրդում։ Լավ ա գոնե, մանր մանր մարդիկ սկսում էն հետ կանգնել, էդ AI բառից, հասկանալով, որ էդ backfire ա անում։ Օրինակ Apple-ը իրա վերջին presentation-ների ժամանակ, մի անգամ նույնիսկ AI բառը չի օգտագործել, կամ Neural Engine, կամ Machine Learning, ինչը ավելի լավ բնութագրիչ ա, քան AI-ը։ Էդ բառի ու ԶՈՒՏ բառի պատճառով անիմաստ վախեր, քննարկումներ ու թեորիաներ են առաջանում։
Գործի բերումով շատ եմ ChatGPT-ի օգտագործում ու երկու բան որ շատ ՖԱՆՏԱՍՏԻԿ լավ ա անում՝
- Տեքստի հիման վրա SQL query-ներ գրելը
- Տեքստը տառասխալներով, սխալ շարադասությամբ, բայց տրամաբանությամբ գրում ես, հետո ինչ մուդով որ ուզում ես դրանով հետ ստանում։
Հատկապես վերջինը խայտառակ օգտագակար բան ա, ոչ native speaker-ների համար, որովհետև թույլ ա տալիս տրամաբանությունը վերաշարադրել։
Կոդ գրելուց խայտառակ դեբիլ ա, ոչ մի խելքը գլխին բան չի անում, շատ-շատ կարողանաս ինչ որ կոնտեքստից կտրված մի երկու ֆունկցիա զոռով քերես, էն էլ դրա էֆֆեկտիվությունը դեռ պարզ չի։
Վերջին խմբագրող՝ Արամ: 12.06.2023, 23:28:
Կոդ ասեցիր, հիշեցի։ Ուրեմն ես որոշել էի, որ ChatGPT-ն JSL-ով կոդ գրել չգիտի, անիմաստ ա հարցնելը, եթե, իհարկե, խոսքը շատ պարզունակ բաների մասին չի։ Ու քանի որ JSL-ով ընդամենը մի տարի ա ինչ կոդ եմ գրում, դեռ իրա լոգիկան լավ չեմ հասկանում։ Ուրեմն էսօր էլի բան եմ հարցնում, ասում ա գրի ceil (row ()/3)։ Գրում եմ, էռոր հա էռոր, հետո տեղ ա հասնում, որ պիտի լինի ceiling (row()/3), ceil-ը SAS-ում ա։ Այսինքն, տարրական լեզուներն էլ իրարից չի տարբերում։
Աթեիստ (13.06.2023)
Ինձ վերջերս Arduino-ով մի սարք էր պետք ստանալ, ու թեև երբեք դա չէի բզբզել, ChatGPT-ի ու Perplexity-ի (չգիտեմ ինչ GPT-ի վրայա հավաքած) շնորհիվ շատ արագ իմ ուզածը ստացա։
Ընդ որում չգիտեմ խի Perplexity-ն ավելի շատ օգնեց։
Այսինքն եթե ChatGPT-ին ասում եմ, որ էսինչ կոդդ չի աշխատում, մի այլ չաշխատող կոդ էր դեմ տալիս, իսկ Perplexity-ն ասում էր, որ աշխատելու համար պտի էսինչ մոդուլը ավելացվի։ Ասում ա, բայց դա իրանց գրադարանում չկա։ Ասում ա, է դու էլ էսինչ կայքից քաշի, էսինչ ձևով ձեռով ինսթալլ արա։
Կարճ ասած իրանք շատ են, ու դա ահավոր դզում ա
Bard-ից ու MS-ի chat-ից դեռ չեմ օգտվել, բայց որ հասանելի են, արդեն իսկ կայֆ ա ։)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
մարդ եղած վախտ (13.06.2023)
Ապեր, տերմիններից երևի պետք չի շատ նեղվել, Խնձորն էլ սովորաբար աշխատում է մյուսներից տարբերվել, ու դա էլ է մարկետինգային ստրատեգիա։
Էն ինչ որ դու օգտագործում ես, էլի հատուկ տերմին ունի, կոչվում է narrow AI, իսկ էն, ինչ որ դու երևի ակնկալում ես տեսնել, որպես ԱԲ, կոչվում է strong AI, որի տակ կարելի է ընդհանուր ԱԲ հասկանալ։
Կոդ գրելու համար հենց այդպիսի ուղղվածության ԱԲ ման արի, ու ChatGPT-ն էդ ցուցակներում հավաբանար չի լինի։
Si vis pacem, para bellum
Jarre (14.06.2023), Աթեիստ (13.06.2023), մարդ եղած վախտ (13.06.2023)
Ինձ մի անգամ ռեգեքսի գեներացիայում քցեց ։Դ Ասեցի թե ինչ ա պետք, գեներացրեց ու շատ սիրուն նկարագրեց, թե խի ա էդ հենց էն ինչ ես էի ուզում, ես էլ զգացի, թե կյանքիս որակը ոնց ա աչքի առաջ բարձրանում, որ էլ նյարդեր չեմ ծախսելու ռեգեքսների վրա, էն էլ պարզվեց սխալ ա գեներացրել (լավ ա ստուգեցի տարբեր քեյսեր):
Բայց SQL—ում ահագին օգնել ա, մանավանդ որ կարողանում ես աութփութի օրինակ ասես ու ինքը query-ն գեներացնի ։Դ
The cake is a lie.
StrangeLittleGirl (13.06.2023), Աթեիստ (13.06.2023), մարդ եղած վախտ (13.06.2023)
Ո՞ր լեզվով էր։ Իմ հասկանալով որ լեզվից որ շատ կոդ կա ինտերնետում, լավ ա գրում կոդ, որից քիչ՝ չի կարում։ Ու JSL-ն էլ հենց դրանցից ա, որ ահագին քիչ ա, նույնիսկ գուգլելով հարցերիդ պատասխանները չես գտնում։ Բայց բոցն էն ա, որ նենց ա սպիտակ հետերո տղամարդու ինքնավստահությամբ պատասխանում հարցիդ, որ քեզ թվում ա՝ ինքն ա որ կա։ Ասենք կարա չէ՞ վերջում մի տող ասի՝ պատասխանս էս էր, բայց հաշվի առ, որ դատաս քիչ ա JSL-ի վրա սովորելու, կարող ա սխալ ասեմ։ Բայց չէ, պարտադիր ինքնավստահությամբ, մի հատ էլ մանրամասն բացատրում ա, թե ինչու հենց տենց։
Ապ տերմինները շատ կարևոր են։ Եթե ես սարքում եմ կալկույլատռ, պետք ա ասեմ, որ սարքել եմ կալկուլյատռ, ոչ թե հաշվապահ։ Տերմիները մարդկանց մտածողությունը shape են անում, hint են տալիս, թե որ ուղղությամբ մտածեն։
Լավագոյ կոդ "գրողը" (իրականում, open source ծրագրավորողների գրած կոդը, իրավունքների խախտումներով որպես նոր ներկայացնող) Github CoPilot-ն ա։ Որը հենց նույն ChatGPT-ի հետևում ընկած մոդելներից մեկն ա։
Վերջին խմբագրող՝ Արամ: 13.06.2023, 15:27:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ