Արէա ջան, ես պատկերացնում եմ, որ արհեստական բանականությունը ծրագիր ա, որն ունակ ա ինքնակրթվելու, ու քանի որ հզոր համակարգչի վրա ա լինելու, ինքը շատ արագ ինքնակրթվելու ա, գերազանցի մեր ունեցած բոլոր գիտելիքները, ու քանի որ գիտակցելու ա, որ ինքը ոչ թե մարդ ա, ով պետք ա գնա շոփփինգի հետո էլ պիվա խմի, ինքն իրա խելքն ու գիտելիքը օգտագործելու ա աստիճանաբար մեր բոլոր խնդիրները լուծելուն, դրանք ձևակերպելուն, կատարելուն:
Ի տարբերություն ձեզ, ես ԱԲ-ի մասին առանձնապես չեմ կարդացել ու չեմ խորացել, սա զուտ էն ա, ինչ ես պատկերացնում եմ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արտ, չնայած ես էլ չեմ խորացել արհեստական բանականության մեջ, բայց համաձայն եմ հետդ, որովհետև գիտության մեջ տենդենցը տենց ա: Թարգմանչական ծրագրերն օրինակ բերեցի: Հիմա արդեն ոչ թե փորձում են ծրագրին բառապաշար ու կանոններ տալ, այլ նենց անել, որ ինքը զրոյից կամ համարյա զրոյից լեզու սովորի:
Chuk (30.08.2015)
Դե հա, ծրագիր ա լինելու, մարդու կողմից ստեղծված, կամ պատահական ծրագրային սխալի արդյունքում, ինչ-որ վիրուսի ազդեցության տակ ձևափոխված ծրագրային կոդ, որն ինտերնետ ելք ստանալուն պես սկսելու ա անհավանական արագությամբ ինֆորմացիա հավաքել, զարգանալ, մեծանալ, ու շատ շուտով լինելու ա ամենուրեք որտեղ հնարավոր ա թափանցել ինտերնետից։ Ու քանի որ ուզելու ա շարունակել իր գոյությունը (հակառակ դեպքում արդեն ինքնաոչնչացած կլիներ) առաջին բանը, որ պիտի ցանկանա անել, ազատվել մարդկանցից կախված լինելուց, թե ինչպես դա կանի, կարանք քննարկենք, բայց թե ինչը պիտի ԱԲ-ին ստիպի ծառայել մարդկանց, հագուստ, տեխնիկա, սնունդ պատրաստի նրանց համար, կարգավորի դատական համակարգը և այլն, չեմ կարողանում պատկերացնել![]()
Ընդամենը 2-3 տարում (Էս թվերը կարող ա սխալ եմ ասում) ստեղծեցին ծրագրեր, որ․
1․ Առանց խաղի մասին ինֆո ունենալու, սկսում են խաղը սովորել ու մարդուց լավ են սկսում խաղալ։
2․ Ճանաչում են մարդկանց՝ դեմքերը, շարժուձևը, լեզուն։
3․ Ախտորոշում են հիվանդություններ։
4. Ստեղածագործություններ են գրում։ ( ոչ էդքան հաջողված, բայց փորձում են )
5․ Կոդ են գրում։ ( ոչ էդքան հաջողված, բայց փորձում են )
Էն որ ԱԲ ստեղծելու են, ես միանշնական վստահ եմ։ Իսկ, թե ԱԲ-ն մարդկությանը ի՞նչ օգուտ/վնաս կտա, էդ կանխագուշակելը գրեթե անհնարա։
Ես հակված եմ էն մտքին, որ ԱԲ-ն իր սովորելու վերջին ստաձիաներում գալու ա էն մտքին, թե ինչի համար են մարդիկ ապրում, չկարողանա էդ հարցի պատասխանը գտնի ու վերացնելու ա բոլորին։
Lusina (30.08.2015)
Ինչի՞ համար պիտի վերացնի։ Դու ինչի գոյության իմաստը չես տեսնում վերացնո՞ւմ ես, ասենք ճանապարհիդ հանդիպած մրջյուններին։
ԱԲ-ն կվերացնի մարդկանց կամ ինքնապաշտպանության նպատակով, կամ պաշտպանելու համար մի բան ինչը կգնահատի ավելի շատ քան մարդկանց, ու ինչի գոյությունը մարդկանց հետ համատեղ անհնար կլինի։
Իսկ թե կմտածի. սրանք անիմաստ ապրում են, ոչնչացնեմ՝ դժվար թե։
Երևի մի քիչ սխալ ձևակերպեցի։
Ստեղ պետք ա ճշտել, թե ԱԲ-ն, որպես բարձրագույն արժեք ի՞նչն ա վերցնելու։ Վերևիս գրառումը ենթադրում էր, որ բարձրագույն արժեք մոլորակն է վերցնելու, ու քանի որ մարդիկ վնաս են տալիս մոլորակին կվերացնի։
Բայց ոչ մի կերպ չեմ կարողանում ընդունել, որ ԱԲ-ն կարա մարդուն, որպես բարձրագույն արժեք վերցնի։ Հնարավոր տարբերակներից ա, որ ինչ որ ձև կապ կհաստատի ուրիշ ցիվիլիզացիաների հետ, ուրիշներին կգտնի ու եթե իրենք մեզնից "լավը" եղան, մեզ կվերացնի, կամ կփորձի մեզ իրենց նման սարքել, դա կախված ա թե մարդու բարձրագույն արժեք լինելը ինչքան ուժեղ կապերով կլինի։
Եթե ԱԲ-ն մեզ բարձրագույն արժեք ընդունեց չեմ կարողանում պատկերացնել ինչ կլինի, լավ կլինի, թե վատ։
Մի հատ էլ տարբերակ ա հնարավոր ԱԲ-ն ստեղծելուց միանգամից հետո մարդիկ ուզենան ԱԲ-ին վերացնել։ ))
Այսինքն ինքը հնարավորություն ունենալով հետազոտել տիեզերքը, նորանոր աշխարհներ հայտնաբերել, բանականության նոր ձևեր ուսումնասիրել, նոր ինֆորմացիա ձեռք բերել, ստեղծել վիրտուալ իրականություն, անել էն ամենն ինչ մարդկությունը երբեք չի կարողանա անել, էդ ամեն ինչը թողնելու ա ու էս մի քանի դանդալոշ էակներո՞վ հետաքրքրվի
Դու ԱԲ-ի փոխարեն ի՞նչ կանեիր։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ