Ըստ մեյնսթրիմ գիտության, գիտակցությունը պատրանք է, այսինքն գոյություն չունի որպես այդպիսին։ Դա սեփական ընտրությունները հարցականի տակ դնելու երևույթն է, ինչպես բեմադրվում է Westworld-ի հայտնի դրվագում․
••Սեղմել՝ ցույց տալու համար
Ստիվեն Հոքինգը մարդու ուղեղը համարում էր կոմպյյուտեր, որը դադարում է աշխատելուց, երբ կոմպոնենտները խափանվում են՝
Եթե նույնիսկ գիտակցությունը համարենք օբյեկտիվ իրողություն, ապա ԱԲ-ն ինքնավար գործելու ու ինքնակատարելագործվելու համար դրա կարիքը չունի, կամ էլ կարող է դրա իմիտացիան ունենալ զուտ մարդկանցս վրա տպավորություն թողնելու համար։"I regard the brain as a computer which will stop working when its components fail. There is no heaven or afterlife for broken down computers; that is a fairy story for people afraid of the dark."
Ողջ խնդիրը կոդի մեջ է, մեր պարագայում՝ ԴՆԹ-ի, իսկ ռոբոտների պարագայում՝ ներկառուցված ծրագրի, որն ապահովում է խնդրի դրվածքը, ինտերֆեյսն ու սովորելու ունակությունները։ Ու բացարձակ պարտադիր չի, որ ԱԲ-ն մարդու նման ապրել ու կայֆավատ լինել ցանկացող օբյեկտ լինի, ԱԲ-ն կարող է կամայական խնդիր, կամ խնդիրների հավաքածու լուծող ինքնավար օբյեկտ հանդիսանալ։
Զգայական գիտակցությունը, իմաստները, հարցեր տալու ու պատասխաններ որոնելու ունակությունները դրանք բոլորը հանգիստ կարող են ծրագիր կամ կոդ լինել, ուրիշ ոչինչ։ Այսինքն ներկայիս մատերիալիստական գիտությունը հույզերի, կամ ինքնագիտակցության նման կամայական էություն համարում է պարզապես ինֆորմացիա՝ կոդ, որը պահպանվում ու հարաբերվում է աշխարհի հետ ինչ-որ ինտերֆեյսով։
Ես ինքս անձամբ էմոցիոնալ վերապահումներ ունեմ, որովհետև ինձ պարզապես դուր չի գալիս օրգանական մեքենա հանդիսանալու գաղափարն ու անհոգի դատարկությունը, բայց թե տեխնիկական ու թե փիլիսոփայական տեսանկյունից ես որևէ լուրջ կամ գիտական հակափաստարկ չունեմ (այսինքն համապատասխան գիտելիքներն էլ չունեմ), թե մենք ինչով ենք ռոբոտներից տարբերվում, բացի կառուցվածքայնորեն օրգանական լինելուց։ Մնում են էմոցիաներն ու հավատքը։
Կարճ ասած՝ ԱԲ-ին զգայական ինքնագիտակցություն վայթե պետք չի ԱԲ լինելու ու գեր-ԱԲ դառնալու համար, ու հարցական է՝ մարդիկս ունենք դրանից, թե չունենք։
Էջանիշներ