Մեջբերում Valentina-ի խոսքերից Նայել գրառումը
Միգուցե հիմա թողնես կիսատ , մի քանի տարի հետո շարունակես, ընտրիր էնպիսի գրքեր, որոնք հետաքրքրությամբ կկարդաս: Չնայած լինում են դեպքեր, երբ գիրքը սկզբում լինում է ձանձրալի, բայց երբ ինքդ քեզ ստիպելով կարդում ես, սկսում ես ապրել հերոսների կյանքով, ու վերջում էտ գիրքը մտնում է քո ամենասիրելի գրքերի ցանկը, հասկանում ես, որ գրքի առաջին էջերից միայն չի կարելի տպավորություն կազմել, մինչև ամբողջը չընթերցես:
Եվ հիմնվել պետք չի էն ստատիսկիայի վրա, թե դա ոչ մեկին դուր չի եկել, եթե մտքովդ անցել է կարդալ, ապա կարդա: Սեփական կարծիքը պետք ա կազմել միայն այն ընթերցելուց հետո:
՞
Դե հենց դա էլ նկատի ունեմ... Եթե ես չեմ հավանել, հնարավոր է մեկ ուրիշը հավանի, ինչու՞ հիասթափեցնեմ... Երբ հարցնում են "ի՞նչ խորհուրդ կտաս կարդալ" սիրով թվարկում եմ հավանածս գրքերը, որոնք արժեն կարդալ... Բայց եթե հարցնեն "ինչպիսինն է ենթադրենք Դիքենսի "Դոմբի և որդին" զզվանքով չեմ արտահայտվի, ինչքան էլ որ չսիրեմ... Ինձ հետ էլ են պատահել դեպքեր, երբ ինչ-որ գրքի մասին հարցնելով ստացել եմ բացասական կարծիք, բայց կարդացել եմ և շատ է դուր եկել: