Ասեցի՝ թեթևի մեջ մի քիչ ջրիկ թեմա բացեմ:
Դուք ձեզ հեչ բռնացրե՞լ եք գրիչ գողանալուց, այսինքն՝ մեկից գրիչ եք ուզում ու տենց էլ չեք վերադարձնում:
Ես կյանքում տենց «մեղք» չեմ գործում, բայց համարյա միշտ ինձնից են գողանում: Ու ահավոր ներվայնացնող բան ա դա: Հատկապես որ ես նենց մարդ եմ, որի մոտ ցանկացած պահի գրիչ լինում ա, հաճախ են տենց բաներ լինում հետս: Մեկ-մեկ լինում են գրիչներ, որ ինչ-որ էմոցիոնալ նշանակություն ունեն ինձ համար: Բայց դե հետ չեմ ուզում, որովհետև սովորություն չունեմ իրերն էդ աստիճանի կարևորելու: Իսկ դուք ներվայնանու՞մ եք, որ ձեզնից գրիչ են գողանում: Հետ ուզու՞մ եք:
Էջանիշներ