Sambitbaba-ի խոսքերից
Կյանքումս ինձ շատ ավելի քիչ են հանդիպել գրողներ, ում կարելի է "մի ստեղծագործության հեղինակ" անունը տալ:
Հիմնականում, եթե հեղինակն ինձ դուր է գալիս, աշխատում եմ նրա տարբեր գործեր էլ կարդալ: Եվ հիասթափություններ առանձնապես չեն եղել: Հիմա մտածում եմ, ասենք. Շեքսպիրի, Բյոլլի, Դյուրրենմաթթի, Աբե Կոբոյի, Ֆրիշի, Անույի, Սարոյանի, Հեմինգուէյի, Ֆոլկների, Դոստոեվսկու, Մարկեսի և շատ ուրիշների ո՞ր գործերն են ինձ հիասթափեցրել ու ո՞րը չպետք է կարդայի...
Այն հեղինակներին, ովքեր գրել են, ասենք իմ կյանքին համընթաց, բայց ես ժամանակին չեմ հասցրել նրանց կարդալ, գերադասում եմ կարդալ սկսած առաջին գրքերից: Դրա հիանալի օրինակն է Հարուկի Մուրակամին: Համոզված եմ, որ եթե սկզբում կարդացած լինելի "Կաֆկան լողափին" կամ "Իմ սիրելի Srutnik" կամ "1Q84"-ը, մնացածը հավանաբար դուրս չգային: Իսկ դա արդեն, նույնիսկ ոչ թե հիասթափություն, այլ կորուստ կարելի էր համարել "Լսիր քամու երգը", "Նորվեգական անտառը", "Ոչխարների որսը" և այլ գրքերով չհիանալը: Եվ այդ դեպքում նույնիսկ դուր չեկած գրքերը, օրինակ, "Underground", ոչ թե հիասթափություն պատճառեցին, այլ համարեցի ոչ իմ ճաշակին համապատասխան, կամ վատթարագույնը՝ անհաջողություն:
Սիրում եմ նաև հետևել ուրիշների կարծիքներին: Օրինակ, Բյուրի հետքերով եմ որոշ բաներ կարդացել: Միակ բանն առայժմ, որ դուր չի եկել, Նոթոմբի "Վախ ու..." չեմհիշումինչ գիրքն էր: Բայց կարծում եմ, նորից կփորձեմ Նոթոմբի ինչ-որ այլ գործ: Երևի Բյուրին է պետք հարցնել, թե կոնկրետ ինչ...
Մի խոսքով, կարծիքս է, հեղինակի մեկ գրքով պետք չէ բավարարվել:
Էջանիշներ