Գրողների նկատմամբ կարոտ չեմ զգում: Հիմնականում անընդհատ նոր հեղինակներ եմ «փորձում»՝ լիքը տարբեր գրողների ճանաչելու նպատակով: Արդյունքում լիարժեք կարծիք ձևավորել որևէ գրողի մասին դժվարանում եմ ու դա բերում ա նրան, որ լիքը անասելիք, ոչինչ չտվող գրքեր եմ կարդում:
Վերջերս Բրաունի «Ինֆեռնո» գործն եմ կարդացել: Հավանել եմ հեղինակի ոճը, ասելիքի մատուցումը ու գրքի անկախությունը հեղինակից (երբ որևէ մտքի, երևույթի մասին կերպարները հակասական կարծիքներ են արտահայտում, կարդալուց չի զգացվում՝ հեղինակը որի կողմնակիցն ա): Բրաունից պատրաստվում եմ էլի գրքեր կարդալ: Մի գործով լիարժեք կարծիք կազմել դժվարանում եմ:
Էջանիշներ