Վերջերս զանազան հոդվածներ էի կարդում գրողների՝ անընդհատ թեմաները կրկնելու մասին: Մարդիկ երկու ճամբարի են բաժանվում. նրանք, ովքեր ասում են, որ լավ է, որ գրողներն իրենք իրենց կրկնում են: Եթե գրողը դուրդ եկել է, մեկ այլ գիրք նրանից կվերցնես հենց նրա համար, որ ավելի շատ ես էդ նույնից ուզում: Երկրորդ ճամբարն ասում է, թե պետք է ամեն անգամ օրիգինալ մտքեր արտահայտել: Իսկ դուք ի՞նչ սկզբունքով եք նույն գրողից երկու և ավելի գործեր կարդում:
Հետո, ըստ ձեզ, որտե՞ղ են կրկնության թույլատրելի սահմանները: Մի գրող կարող ա լրիվ տարբեր բաների մասին ա գրում, բայց նույն ոճով: Մի ուրիշ գրող ֆիքսված ա նույն թեմայի վրա (օրինակ, Ֆիցջերալդի փողի թեման): Հաջորդն ավելի հեռու ա գնում ու կերպարների որոշակի հատկանիշներ ա կրկնում (օրինակ, բացակայող պապան Իրվինգի գործերում): Իսկ մի երրորդն էլ նույն սյուժեն տարբեր ձևերով գրված հրատարակում ա (Մարգըրիտ Դյուրասի մի քանի գործերը կոնկրետ նույն ինքնակենսագրական դրվագի մասին): Ո՞ր դեպքում եք հոգնում կրկնությունից, ո՞ր դեպքում եք էլի ու էլի ուզում դրանից: Տենց, էկեք քննարկենք:
Էջանիշներ