Նիկեա-ի խոսքերից
Մի ժամանակ ինձ համար մենակ մի կանոն էր աշխատում առավոտները շուտ արթնանալու համար․ պետք ա ուղղակի չքնես գիշերը, որ առավոտ 6-7-ին կարողանաս ոտքի վրա լինել։ Վերջերս հասկացա, որ շուտ արթնանալու համար շատ կարևոր ա առավոտյան նախաճաշելը։ Նախ էդ մոտիվացիա ա տեղերից հելնելու ու խոհանոց գնալու համար, որտեղ հավանաբար քեզ համով բաներ են սպասում։ Հետո, համենայն դեպս իմ դեպքում տենց ա, ես զգում եմ թե ոնց եմ իմ մասին հոգ տանում ու դա ինձ դուր ա գալիս։ Ինձ համար էս վերջերս շատ կարևոր ա նաև առավոտ շուտ լսածս առաջին երգը, աշխատում եմ նենց երգեր լսել, որ դրանց դրական տրամադրությունը հնարավորինս երկար կուղեկցի։ Ու մի բան էլ, առավոտ շուտ արթնանալ, ինձ համար նշանակում ա էներգիա ունենալ, իսկ էներգիա ունենալու համար բնականաբար պետք ա օրվա ընթացքում էնպես աշխատել, որ վերջում լրիվ քամված տուն չգնաս։ Պարբերաբար պետք ա ընդմիջումներ անել, լիցքավորվել ու անընդհատ էներգիայի ինչ-որ միջին մակարդակ կայուն պահել։ Ու իմ դեպքում տրամադրությունն էլ կապ ունի արթնանալու ցանկության հետ․ երբ ես ուզում եմ էդ օրը ինչ-որ բան փոխել, շատ հեշտ եմ արթնանում։
Ուզում էի ասել, որ հիմնվելով սեփական փորձի վրա, կարծում եմ, առավոտ շուտ արթնանալը իրականում մենակ "գրագետ" քնելու հետ կապված չի, լիքը ուրիշ, քնելու հետ կապ չունեցող գործոններ էլ կան։
Էջանիշներ