User Tag List

Էջ 9 10-ից ԱռաջինԱռաջին ... 5678910 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 140 հատից

Թեմա: Ինչպե՞ս շուտ արթնանալ

  1. #121
    Կամաց շշուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2017
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, բացի շուտ քնելը, ի՞նչ անել շուտ արթնանալու համար: Պրակտիկ ու աշխատող խորհուրդներ են պետք:

  2. #122
    Լիարժեք անդամ IVI Art-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.12.2016
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ինքս ինձ համար եկել եմ այն եզրակացության, որ շուտ արթնանալը պայմանավորված է ՍՏԻՄՈՒԼ ունենալու հետ: Եթե աշխատավայրում ինչ-որ նոր, հետաքրքիր նախագիծ է սպասում ԻՆՁ, կամ գոնե՝ կիսատ թողածը, մեծ հաճույքով արթնանում ու գանյայու նա րաբոտու ))
    Այդ պատճառով զարթուցիչը, որ սկզբից 8:00 էր, դառավ 8:15, հիմա՝ 8:20

  3. #123
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շուտ արթնանալու համար պետք ա նախ քնից հագեցած լինել։ Քնից հագենալու համար պետք ա նախ համապատասխանաբար շուտ քնել։ ՈՒ քունը ինչքան խորը ու հանգիստ ա լինում, էնքան կարճ ժամանակում ես հագենում։ Իսկ քնի խորության վրա մի շարք հանգամանքներ են ազդում․
    • ստամոքսը լիքը լինելը խանգարում ա լավ քնին։
    • քնելու ու արթնանալու ժամերը հնարավորինս կայուն պահել։ Տենց օրգանիզմը ընտելանում ա սահմանված ռիթմին ու երեկոյան համապատասխան ժամին սկսում ա քունդ տանել, իսկ առավոտյան ինքնուրույն զարթնում ես առանց զարթուցիչի։
    • Սենյակում բացարձակ մութ լինելը նպաստում ա խոր քնին։
    • Քնից առաջ կոմպ հեռախոս օգտագործելուց խուսափել: Օգտագործելու դեպքում էլ պակասացնել կապույտ լույսի քանակը, քանի որ կապույտ լույսը խաթարում ա քունը կարգավորող մելատոնինի արտադությունը։ Կոմպերի համար կա f.lux ծրագիրը, որը օրվա ժամից կախված փոխում ա կոմպի լույսի «ջերմաստիճանը»․ https://justgetflux.com/։ Ժամանակակից սմարթֆոնների օպերացիոն համակարգերն էլ նման ֆունկցիա ունեն։
    • Ընդհանրապես քնից առաջ գլուխը մտքերով շատ մի ծանրաբեռնեք։ Գիրք կարդալը նույնպես ակտիվացնում ա ուղեղը։ Ես օրինակ փորձում եմ օրվա մեխանիկական գործերը թողել քնելուց առաջ անելուն (օրինակ ամաններ լվալը)
    • Էս պիտի որ ակնհայտ լիներ, բայց շատերը չեն անում – գիշերը հեռախոսը դրեք do not disturb ռեժիմ, որը միայն զարթուցիչի ձայնն ա միացրած թողնում, նենց որ ոչ մի ծրագրի notification–ների ծլնգ–մլնգ չլսվի։
    • Դրսի ձայներն էլ հնարավորինս վերացրեք։ Եթե միջավայրը շատ աղմկոտ ա, ապա էս տիպի խցաններ կարող եք օգտագործել
    • Սենյակի ջերմաստիճանը շատ բարձր չպիտի լինի։
    • Օրվա ընթացքում ֆիզիկապես ակտիվ լինելը, իսկ քնից 1-2 ժամ առաջ պասիվանալը նույնպես նպաստում ա լավ քնին։

    Ինչպես արդեն նշեցի, քնելուց սենյակում պիտի մութ լինի։ Հազարամյակներ շարունակ մեր օրգանիզմը դրան ա սովորել։ ՈՒ քնից առաջ մի քանի ժամն էլ փորձեք լույսը հնարավորինս թույլ ու ղեղնավուն պահել։ Դե իսկ արթնանալուց էլ իդեալական տարբերակում ծագող արևի լույսը օգնում ա արթնանալ։ Դե իսկ եթե իմ պես հյուսիսում եք ապրում ու արևի ժամերը չեն բռնում քնի ռեժիմի հետ, կարող եք արհեստական արևածագ կազմակերպել Ես քնելուց առաջ խիտ վարագույրով արևի ու էլեկտրական լույսերը լրիվ փակում եմ ու էս լամպից եմ օգտագործում․ https://eu.lifx.com/products/lifx – որը մոբայլ ապպ–ով ծրագրում եմ, որպեսզի երեկոյան լույսը թուլանա ու դեղնավուն դառնա, իսկ առավոտյան էլ, նախատեսածս զարթնելու ժամից մի կես ժամ առաջվանից սկսում ա աստիճանաբար միանալ ու պայծառանալ ցերեկային սպիտակ լույսով։
    Զարթուցիչն էլ հեռախոսի ծրագրով դնում եմ ծտերի ծլվլոց, որը սկզբում շատ ցածր ա լսվում, բայց քիչ–քիչ ավելի ուժեղանում ա։ Տենց «բնության հետ» արթնանում եմ

    Մի հնարք էլ կա, որի աշխատանքի մեխանիզմը դժվար ա բացատրել, բայց ամեն դեպքում ինձ ու իմ ճանաչած այլոց էլ օգնում ա․ քնից առաջ մտքում պատկերացրեք ժամացույցի վրա էն ժամը, որ պահին որ ուզում եք արթնանալ ու ինքներդ ձեզ առաջադրանք տվեք էդ ժամին արթնանալ Ֆանտաստիկա ա թվում, բայց փաստն էն ա, որ ժամացույցի պես աշխատում ա

    Հլը որ էսքանը․ թե արձագանքներ լինեն, այլ դետալներ էլ կգրեմ ‎‎
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 24.12.2017, 19:15:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (24.12.2017), Life (02.01.2018), Արէա (24.12.2017), Նիկեա (24.12.2017), Ուլուանա (26.12.2017)

  5. #124
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արշակ, էս սաղ շատ սիրուն ա, բայց գրողը տանի, մարդիկ կան, որոնց օրգանիզմն ուղղակի շուտ արթնանալու համար ստեղծված չի, ու շուտ ժամերին իրանք զոմբի են լինում։ Մարդ պետք ա արթնանա էն ժամին, որին հարմար ա։ Թե չէ էլի կարելի ա ժամը յոթին ոտի վրա լինել ու մինչև տասը-տասնմեկը զոմբիացած ման գալ, մինչև ուղեղը սկսի մարդավարի արթնանալ։

  6. #125
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինչի ես ասել եմ, թե բոլորը պարտավոր են շուտ արթնանա՞լ
    Մարդիկ հարցնում են, թե ի՞նչպես շուտ արթնանալ, ես էլ շուտ արթնանալուն նպաստող կամ խանգարող հանգամանքներ եմ թվարկել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  7. #126
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչի ես ասել եմ, թե բոլորը պարտավոր են շուտ արթնանա՞լ
    Մարդիկ հարցնում են, թե ի՞նչպես շուտ արթնանալ, ես էլ շուտ արթնանալուն նպաստող կամ խանգարող հանգամանքներ եմ թվարկել։
    Լավ, սպասի առանձին-առանձին ասեմ։
    Ուրեմն լավ քնելու համար խորհուրդներդ լավն են, բայց լավ քնելը շուտ արթնանալու նախապայման չի հենց իմ ասածից ելնելով, որ մարդկանց օրգանիզմները տարբեր են։ Եթե մարդ իր քնելու ճիշտ ռիթմը գտնի, զարթուցչի առկայությունն էլ ընդհանրապես ավելորդ ա։

    Սենյակը մթնեցնելու պահով․ մեր օրգանիզմները խստորեն առաջնորդվում են օրվա լույսով։ Սենյակն արհեստականորեն մթնեցնելով մենք օրգանիզմին տեղյակ ենք պահում, որ գիշեր ա, բայց տեղյակ չենք պահում, որ առավոտ ա։ Ճիշտ ա՝ մեր ու ձեր կողմերում ձմեռները դա առանձնապես էական չի, որտև մեկ ա մութ ա առավոտները, բայց ամեն դեպքում պետք ա հաշվի առնել, որ օրգանիզմն ուզում ա լույս տեսնել առավոտյան արթնանալու համար։ Ժամանակին նույնիսկ ցերեկային լամպս մահճակալի կողքին էի պահում ու միացնում առավոտյան, որ կարողանամ արթնանալ։

    Ինչ վերաբերում ա խցաններին, դրանք էլ ամենահաճելի բանը չեն։ Ես ու էլի շատ մարդիկ դրանցով շատ վատ են քնում։ Կարծում եմ՝ պատճառն էն ա, որ օդի շրջանառությունը միջին ականջի ու քթըմպանի միջև խախտվում ա էդ խցաններից ու դիսկոմֆորտ առաջացնում։

    Իսկ կարդալու պահով․ հենց կարդալն ահագին օգնում ա, որ ուղեղն անջատվի առօրյա անհանգստություններից ու մտահոգություններից։ Դրա համար կան շատերը, որոնք մինչև մի քանի էջ չկարդան, չեն քնի։
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 02.01.2018, 12:47:

  8. #127
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, սպասի առանձին-առանձին ասեմ։
    Ուրեմն լավ քնելու համար խորհուրդներդ լավն են, բայց լավ քնելը շուտ արթնանալու նախապայման չի հենց իմ ասածից ելնելով, որ մարդկանց օրգանիզմները տարբեր են։ Եթե մարդ իր քնելու ճիշտ ռիթմը գտնի, զարթուցչի առկայությունն էլ ընդհանրապես ավելորդ ա։
    իր քնելու ճիշտ ռիթմը գտնել բան, հա ու ջան, բայց էս թեմայի անունը «ինչպես գտնել քնելու սեփական ռիթմը» չի․ մարդիկ հարցնում են․ «ինչպես շուտ արթնանալ»։ Կարող ա իմ քնելու իդեալական ռիթմով ես պիտի ժամը 10–ին արթնանամ, բայց եթե գործս ժամը 7–ին ա սկսվում ու ես էդ չեմ կարող փոխել էս պահին, մեկ ա, ինձ հետաքրքրելու ա, թե ինչպես շուտ արթնանամ։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սենյակը մթնեցնելու պահով․ մեր օրգանիզմները խստորեն առաջնորդվում են օրվա լույսով։ Սենյակն արհեստականորեն մթնեցնելով մենք օրգանիզմին տեղյակ ենք պահում, որ գիշեր ա, բայց տեղյակ չենք պահում, որ առավոտ ա։ Ճիշտ ա՝ մեր ու ձեր կողմերում ձմեռները դա առանձնապես էական չի, որտև մեկ ա մութ ա առավոտները, բայց ամեն դեպքում պետք ա հաշվի առնել, որ օրգանիզմն ուզում ա լույս տեսնել առավոտյան արթնանալու համար։ Ժամանակին նույնիսկ ցերեկային լամպս մահճակալի կողքին էի պահում ու միացնում առավոտյան, որ կարողանամ արթնանալ։
    Շատ լավ ես ասում (չնայած վերը ասածիդ քիչ մը հակասում ես), բայց երևի առաջին գրառումս ուշադիր չես կարդացել, որովհետև ես էլ էի նույն բանն առաջարկում, դեռ մի բան էլ տեխնոլոգիապես կատարելագործված տարբերակը: Խնդրեմ․
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինչպես արդեն նշեցի, քնելուց սենյակում պիտի մութ լինի։ Հազարամյակներ շարունակ մեր օրգանիզմը դրան ա սովորել։ ՈՒ քնից առաջ մի քանի ժամն էլ փորձեք լույսը հնարավորինս թույլ ու ղեղնավուն պահել։ Դե իսկ արթնանալուց էլ իդեալական տարբերակում ծագող արևի լույսը օգնում ա արթնանալ։ Դե իսկ եթե իմ պես հյուսիսում եք ապրում ու արևի ժամերը չեն բռնում քնի ռեժիմի հետ, կարող եք արհեստական արևածագ կազմակերպել Ես քնելուց առաջ խիտ վարագույրով արևի ու էլեկտրական լույսերը լրիվ փակում եմ ու էս լամպից եմ օգտագործում․ https://eu.lifx.com/products/lifx – որը մոբայլ ապպ–ով ծրագրում եմ, որպեսզի երեկոյան լույսը թուլանա ու դեղնավուն դառնա, իսկ առավոտյան էլ, նախատեսածս զարթնելու ժամից մի կես ժամ առաջվանից սկսում ա աստիճանաբար միանալ ու պայծառանալ ցերեկային սպիտակ լույսով։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերում ա խցաններին, դրանք էլ ամենահաճելի բանը չեն։ Ես ու էլի շատ մարդիկ դրանցով շատ վատ են քնում։ Կարծում եմ՝ պատճառն էն ա, որ օդի շրջանառությունը միջին ականջի ու քթըմպանի միջև խախտվում ա էդ խցաններից ու դիսկոմֆորտ առաջացնում։
    է հա, ամենահաճելի բանը չեն, ինձ էլ հաճելի չեն․ իմ ականջներն էլ հոգնում են խցանից։ Բայց եթե շուրջը նենց աղմուկ ա, որ խանգարում ա խորը քնել, խցանը կարա ոչ իդեալական, բայց լուծում լինի։ ՈՒ ինչպես ինքդ նշեցիր, ամեն մեկի օրգանիզմը տարբեր ա․ ես էլ մարդ գիտեմ, որ առանց որևէ անհարմարության օգտագործում ա։ Անձամբ ես օգտագործում եմ միայն լուրջ աղմուկի պայմաններում։ Ինչևէ, չեմ ջոկում ինչի ես կպած փորձում հակառակվես։ Ես իմ նշած կետերը ոչ մեկի վզին զոռով չեմ փաթաթում։ Որը ում հարմար ա, թող նրանք էլ օգտագործի։ Եթե խցանը քեզ հարմար չի, ջանդ սաղ, խցանի կետը ուրեմն քեզ չի վերաբերվում:

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ կարդալու պահով․ հենց կարդալն ահագին օգնում ա, որ ուղեղն անջատվի առօրյա անհանգստություններից ու մտահոգություններից։ Դրա համար կան շատերը, որոնք մինչև մի քանի էջ չկարդան, չեն քնի։
    Թե չգիտեի, որ որոշ ընթերցասերներ էս կետից նեղվելու են Անձամբ իմ փորձից․ ես էլ էի մի ժամանակ քնից առաջ գիրք կարդալը օգտագործում առօրյա մտահոգություններից ցրվելու համար, հետո զգացի, որ ամեն դեպքում գրքում եղած մտքերը նույնպես քունս անհանգիստ, երազներս չափից դուրս ինտենսիվ են դարձնում։ Իսկ ոչ մտավոր, մեխանիկական աշխատանքը ավելի լավ ա հանդարտացնում անձամբ ինձ։ Իհարկե կարող եմ խորանալ, ու մանրամասնել, թե ինչի ա տենց, բայց ամեն դեպքում, չեմ բացառում որ որոշ մարդկանց դեպքում այլ լինի։ Ես իմ փորձառությամբ եմ կիսվում, որը շատ հավանական ա, որ ուրիշների դեպքում էլ աշխատի։ Փորձեք, չաշխատի, ձեզ ոչ մեկ չի զոռում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արամ (03.01.2018)

  10. #128
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչի ես ասել եմ, թե բոլորը պարտավոր են շուտ արթնանա՞լ
    Մարդիկ հարցնում են, թե ի՞նչպես շուտ արթնանալ, ես էլ շուտ արթնանալուն նպաստող կամ խանգարող հանգամանքներ եմ թվարկել։
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    իր քնելու ճիշտ ռիթմը գտնել բան, հա ու ջան, բայց էս թեմայի անունը «ինչպես գտնել քնելու սեփական ռիթմը» չի․ մարդիկ հարցնում են․ «ինչպես շուտ արթնանալ»։ Կարող ա իմ քնելու իդեալական ռիթմով ես պիտի ժամը 10–ին արթնանամ, բայց եթե գործս ժամը 7–ին ա սկսվում ու ես էդ չեմ կարող փոխել էս պահին, մեկ ա, ինձ հետաքրքրելու ա, թե ինչպես շուտ արթնանամ։
    Եթե թեմայի վերնագրին ենք նայում, ապա էս թեման ես եմ բացել ու բացելուց հետո եքա էվոլյուցիա եմ ապրել։ Թե չէ շուտ արթնանալ կարելի ա բուձիլնիկով, կարելի ա ընդամենը երկու ժամ տևած քնից հետո ու կարելի ա հասնել գործի լրիվ զոմբիացած, եթե որևէ մեկի աշխատանքի պայմաններն էդպես են պահանջում։ Ազատ գրաֆիկով ապրողների համար ա շուտ արթնանալը խնդիր, էն էլ էսքան տարի հետո ուղղակի հասկացել եմ, որ դա խնդիր չի, օրգանիզմի առանձնահատկություն ա։ Ու ընդհանրապես առանց բուձիլնիկի արթնանալն աշխարհի ամենալավ բաներից ա, արդեն երկուսուկես տարի ա տենց եմ անում, կայֆ ա։

    Շատ լավ ես ասում (չնայած վերը ասածիդ քիչ մը հակասում ես), բայց երևի առաջին գրառումս ուշադիր չես կարդացել, որովհետև ես էլ էի նույն բանն առաջարկում, դեռ մի բան էլ տեխնոլոգիապես կատարելագործված տարբերակը: Խնդրեմ․
    Էնքան էլ չեմ հակասում։ Օրգանիզմ կա՝ արևը մայր մտնելուց մի քանի ժամ հետո ա հանգում ու արևի դուրս գալուց մի քանի ժամ հետո ա առույգանում, ոչ թե անմիջապես։

    է հա, ամենահաճելի բանը չեն, ինձ էլ հաճելի չեն․ իմ ականջներն էլ հոգնում են խցանից։ Բայց եթե շուրջը նենց աղմուկ ա, որ խանգարում ա խորը քնել, խցանը կարա ոչ իդեալական, բայց լուծում լինի։ ՈՒ ինչպես ինքդ նշեցիր, ամեն մեկի օրգանիզմը տարբեր ա․ ես էլ մարդ գիտեմ, որ առանց որևէ անհարմարության օգտագործում ա։ Անձամբ ես օգտագործում եմ միայն լուրջ աղմուկի պայմաններում։ Ինչևէ, չեմ ջոկում ինչի ես կպած փորձում հակառակվես։ Ես իմ նշած կետերը ոչ մեկի վզին զոռով չեմ փաթաթում։ Որը ում հարմար ա, թող նրանք էլ օգտագործի։ Եթե խցանը քեզ հարմար չի, ջանդ սաղ, խցանի կետը ուրեմն քեզ չի վերաբերվում:
    Ինչու՞ եմ կպած փորձում հակառակվել։ Չգիտե՞ս, որ ես հա էլ հակառակվում եմ Համ էլ հակառակվել եմ մենակ էն կետերին, որոնց հետ համաձայն չեմ, թե չէ մնացածը լավ ես ասում։
    Հա, խցանը հարմար չի, քանի անգամ խեղդվելով եմ արթնացել խցանի պատճառով։

    Թե չգիտեի, որ որոշ ընթերցասերներ էս կետից նեղվելու են Անձամբ իմ փորձից․ ես էլ էի մի ժամանակ քնից առաջ գիրք կարդալը օգտագործում առօրյա մտահոգություններից ցրվելու համար, հետո զգացի, որ ամեն դեպքում գրքում եղած մտքերը նույնպես քունս անհանգիստ, երազներս չափից դուրս ինտենսիվ են դարձնում։ Իսկ ոչ մտավոր, մեխանիկական աշխատանքը ավելի լավ ա հանդարտացնում անձամբ ինձ։ Իհարկե կարող եմ խորանալ, ու մանրամասնել, թե ինչի ա տենց, բայց ամեն դեպքում, չեմ բացառում որ որոշ մարդկանց դեպքում այլ լինի։ Ես իմ փորձառությամբ եմ կիսվում, որը շատ հավանական ա, որ ուրիշների դեպքում էլ աշխատի։ Փորձեք, չաշխատի, ձեզ ոչ մեկ չի զոռում։
    Թե չգիտեի, որ կարծելու ես՝ իմ մասին եմ ասում Ես քնելուց առաջ շատ հազվադեպ եմ կարդում։ Ընդհանրապես քնելուց առաջ իմ հիմնական գործողությունը քնելն ա։ Այսինքն, անկողնում բացի քնելուց ուրիշ բան չեմ անում։ Բայց ես գիտեմ կոնկրետ մարդկանց (ի դեպ, կոնկրետ մեկն ինձնից շատ ավելի պակաս կարդացող), ովքեր մինչև չեն կարդում, չեն կարողանում քնել։ Ավելին՝ աչքովս եմ տեսել չկարդալու արդյունքում սաղ գիշեր կողքս շուռումուռ եկող մարդու։

    Համ էլ Նոր տարիդ շնորհավոր։

  11. #129
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իսկ հնարաւո՞ր ա, որ մարդը «բու» լինի, իսկ յետոյ դառնայ «արտոյտ», կամ հակառակը։
    ես առաջ վեցին անգամ 5֊ին ու 4։30 հանգիստ արթնանում էի, հիմա ոչ մի կերպ չի ստացւում էդպէս։ մինչեւ 2-3֊ը հանգիստ արթուն եմ մնում/*ինչն առաջ անհնար էր*/։

    ու իմ կարծիքով, մարդ պիտի իր մարմնին լսի, որոշ ժամանակ քնի ու արթնանայ առանց զարթուցիչների, ու գտնի իրեն հարմար ժամը։

    իսկ կարդալու մասին․
    ես կարդալուց յետոյ աւելի հեշտ եմ քնում, բայց «ծանր» գրքերի մասին չի սա, իհարկէ, աւելի թեթեւ գեղարուեստական գրքերն իրօք օգնում են հանգիստ քնել։

  12. #130
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Progart-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ հնարաւո՞ր ա, որ մարդը «բու» լինի, իսկ յետոյ դառնայ «արտոյտ», կամ հակառակը։
    ես առաջ վեցին անգամ 5֊ին ու 4։30 հանգիստ արթնանում էի, հիմա ոչ մի կերպ չի ստացւում էդպէս։ մինչեւ 2-3֊ը հանգիստ արթուն եմ մնում/*ինչն առաջ անհնար էր*/։
    Ես մի քանի հոգուց լսել եմ, որ արտասահման տեղափոխվելուց ու համապատասխանաբար ժամային գոտին փոխելուց հետո բուից վերածվել են արտույտի և հակառակը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (03.01.2018), StrangeLittleGirl (03.01.2018)

  14. #131
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մի քանի հոգուց լսել եմ, որ արտասահման տեղափոխվելուց ու համապատասխանաբար ժամային գոտին փոխելուց հետո բուից վերածվել են արտույտի և հակառակը։
    Ահամ, բայց արթնանալն ու պրոդուկտիվ լինելը տարբեր բաներ են։ Ես ամբողջ աշուն իբր արտույտացել էի, բայց իմ պրոդուկտիվության ժամերը չէին փոխվել, ուղղակի առավոտյան շուտ էի ոտի վրա։

  15. #132
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահամ, բայց արթնանալն ու պրոդուկտիվ լինելը տարբեր բաներ են։ Ես ամբողջ աշուն իբր արտույտացել էի, բայց իմ պրոդուկտիվության ժամերը չէին փոխվել, ուղղակի առավոտյան շուտ էի ոտի վրա։
    Ըհն։ Ես առաւօտեան եմ կարողանում հանգիստ սովորել։ Հիմա խառնուել ա իրար։ Չգիտեմ թէ ոնց կարգաւորեմ, ուշ եմ քնում, դժուար արթնանում ու չհասցնում ոչ մի բանԼ

  16. #133
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Progart-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըհն։ Ես առաւօտեան եմ կարողանում հանգիստ սովորել։ Հիմա խառնուել ա իրար։ Չգիտեմ թէ ոնց կարգաւորեմ, ուշ եմ քնում, դժուար արթնանում ու չհասցնում ոչ մի բանԼ
    Շուտ քնելու լավագույն ձևը մի գիշեր չքնելն ա ու ամբողջ ցերեկ դիմանալն ու երեկոյան նոր պառկելը։

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (08.01.2018), Ուլուանա (08.01.2018)

  18. #134
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Շուտ քնելու լավագույն ձևը մի գիշեր չքնելն ա ու ամբողջ ցերեկ դիմանալն ու երեկոյան նոր պառկելը։
    Հա, բայց նաև ասա, որ դրանից հետո արդեն պիտի խելոք–խելոք ամեն օր էդ նույն շուտ ժամին պառկես քնելու, թե չէ՝ էլի լրիվ իրար կխառնվի ։ Իսկ հաճախակի էդ ասածդ փորձելը կարող ա լրիվ շարքից հանի մարդու օրգանիզմը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (08.01.2018)

  20. #135
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, բայց նաև ասա, որ դրանից հետո արդեն պիտի խելոք–խելոք ամեն օր էդ նույն շուտ ժամին պառկես քնելու, թե չէ՝ էլի լրիվ իրար կխառնվի ։ Իսկ հաճախակի էդ ասածդ փորձելը կարող ա լրիվ շարքից հանի մարդու օրգանիզմը։
    Կարծում էի՝ ասածիցս դա հասկանալի էր

Էջ 9 10-ից ԱռաջինԱռաջին ... 5678910 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աշխատանքից շուտ ազատվելու դիմում
    Հեղինակ՝ Alximik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1
    Վերջինը: 08.01.2015, 20:29
  2. Ինչպե՞ս դիմել PhD-ի
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.08.2014, 10:58
  3. Ժամանակից շուտ ծնված տաղանդների մասին
    Հեղինակ՝ Cyber, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 45
    Վերջինը: 03.03.2013, 14:41
  4. Ինչ շուտ մեծացար
    Հեղինակ՝ lili-4, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.11.2008, 12:19
  5. Ինչպե՞ս վարվել...
    Հեղինակ՝ Friend, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 27
    Վերջինը: 06.09.2007, 13:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •