Lusina (18.08.2015)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Lusina (18.08.2015)
Աթեիստ (18.08.2015)
Մարդ չի կարա ուզենա ու չզարթնի
Ինձ թվում ա՝ պետք ա նախ սովորել էս սնուզի հախից գալ: Ինքն իրանով պայմանական ռեֆլեքս ա դառել: Բուձիլնիկից առաջ արթնանում եմ, սպասում, որ զնգա, որ անջատեմ, նորից քնեմ: Շատ անդուր բան ա: Սնուզը հորինողին պետք ա նստացնել մարդկությանն անդառնալի վնաս տալու համար:
Lusina (24.08.2015)
Բարև ձեզ, ես Բյուրն եմ ու էսօր 7:50 եմ արթնացել
Էկա կիսվելու գաղտնիքով (ի դեպ, շնորհակալություն էս թեմայի բոլոր գրառումների համար, որովհետև դրանց հիման վրա հասա էս արդյունքին), քանի որ մյուսներին էլ ա էս խնդիրը հուզում:
Ուրեմն ինձ թվում ա սաղս իրար հետ համաձայն ենք, որ շուտ արթնանալու նախապայմանը շուտ քնելն ա, բայց միշտ չի, որ շուտ քնելը երաշխավորում ա շուտ արթնանալը: Դեռ անցյալ գիշեր էլ սովորականի համեմատ մի քիչ ուշ եմ քնել (մի քիչ ասելով՝ իմ ամենաուշի սահմանից քսան րոպե հետո): Ու համեմատաբար շուտ արթնացա, որովհետև բուձիլնիկ չէի լարել: Էս դեպքում ո՛չ քունդ ա հավայի ընդհատվում, որ աչքերդ բացես ու ուզենաս մնալ անկողնում, ո՛չ էն անասուն սնուզն ա համը հանում: Երևի դեռ կշարունակեմ առանց բուձիլնիկի, բուձիլնիկը կպահեմ մենակ խիստ անհրաժեշտության համար (ասենք, երբ ժամը չորսին պետք ա արթնանալ օդանավակայան հասնելու համար):
Փորձի Սկսի շուտ քնելուց: Հենց շուտ քնելը սովորություն դառնա, որ նույնիսկ աշխարհի ամենահետաքրքիր գիրքը քեզ չկարողանա արթուն պահել, նոր անցի շուտ արթնանալուն առանց բուձիլնիկի: Տենց ա, ես իմ ուղեղի նաստրոյկան նենց եմ փոխել, որ ժամը տասներկուսից հետո քնելուց կարևոր բան չկա:
Էս վերջին մի շաբաթվա մեջ 8:30-ից ուշ չեմ արթնացել, նույնիսկ շաբաթ-կիրակի, իսկ 8:30-ն էլ առաջին երկու օրերին էր մենակ:
Lusina (25.08.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ