Ես ընդհանրապես շատ ուշ եմ քնում (2-ը մեր համար քնի նորմալ ժամ ա)։
Մի երկու շաբաթ առաջ որոշել էի առավոտ շուտ զարթնել, հեծանիվ քշելու համար (քանի որ օրվա մյուս ժամերին պուճուրս չի թողնում, իսկ էդ ժամին քնած ա)։ Ժամը 7-ին զարթուցիչը դնում էի ու չնայած ուշ քնելուն, հենց զնգում էր, անմիջապես վեր էի կենում։ Եթե հենց զանգի հետ վեր չկենամ, մտածեմ՝ մի 5 րոպեից վեր կկենամ, հետո դժվար կլինի։ Իսկ հենց զանգի հետ վեր կենալուց շատ հեշտ էի արթնանում։ Առավոտ շուտ էլ հեծանիվ քշելուց հետո քնի կարիք չէի ունենում։
Հ.Գ. Թարգեցի Աքիլլեսյան գարշապարս ցավում ա, իսկ դրա դեպքում ասում են հեծանիվ քշել չի կարելի։
Հ.Հ.Գ. Բյուր, հեռախոսդ դիր ափսեի մեջ, ու մեջն էլ գդալ դիր։ Էդ հեռախոսով-գդալով ափսեն էլ քեզնից նենց հեռավորության վրա դիր, որ ձեռքդ չհասնի ու վեր կենաս տեղիցդ։ Զարթուցիչն էլ անպայման վիբրացիայով մի բան։
Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 17.08.2015, 14:04:
Ես արդեն մի քանի ամիս կլինի օրս սկսում եմ snooze-ի հետ մի քանի ժամ պատերազմելով ու արդյունքում շատ ավելի ուշ ու հոգնած եմ արթնանում: Ինձ թվում ա պիտի էդ snooze-ը վերացնել:
“My God - it's full of stars!”
Alphaone (18.08.2015)
Alphaone (18.08.2015)
Բյուր, քո դեպքը հեշտ ա, բուդիլնիկի ձենը դիր Պարույր Սևակի բանաստեղծությունների ասմունք: Վիզս կտրեմ, թե քնած մնաս
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Alphaone (18.08.2015)
Ինձ գիտես ինչն էր օգնում, Բյուր, միշտ չէ, բայց հաճախ։
Աշխատում էի շատ համով քաղցրավենիք տանն ունենալ, բուդոյով զարթնում էի ու սկսում էի մտածել արոմատնի սուրճի ու էդ քաղցրի մասին։ Տենց մի քիչ մտածում էի՝ անտանելի էր դառնում առանց սուրճ ու տործիկ պառկելը, թռնում էի կոֆե սարքելու
Հիմա դե ուրիշ մոմենտ ա, շատ ա հեշտացել զարթնելը։
Ուզում ե՞ս Լուսեին Ֆեդեքս անեմ մոտդ։ Նենց զարթնես, քեֆդ գա։
Cassiopeia (17.08.2015), matlev (17.08.2015), Srtik (17.08.2015)
Գալ, ես քաղցրի հետ պրոբլեմ ունեմ Հիմնականում չեմ ուտում, մենակ երբեմն բզիկ ա լինում, ուզում եմ, ու վերջ: Բայց էդ ուտելիքի պահը լավ միտք ա: Կարելի ա նախաճաշս փոխել, նենց բան սարքել, որ իրոք սիրում եմ ուտել: Թե չէ արդեն մի տարուց ավել ա նույն բանն եմ ուտում, ռուտին ա դառել:
Լուսեն տանտիրոջս կհասնի՞: Նա վեցին զարթնում ա, դմփդմփացնելով քայլում ա, սաղ տունը դղրդում ա, հեչ վեջս չի
Արթնանում եմ ամեն օր ժամը 5:15
Առաջ զարթուցիչ էր պետք, հիմա արդեն չէ. ամեն օր էդ նույն ժամին աչքերս բացվում են՝ անկախ նրանից, թե երբ եմ քնել:
Կարծում եմ, շուտ արթնանալու համար պիտի օրգանիզմը գցել էդ ռիթմի մեջ. սկզբում ստիպողաբար՝ զարթուցիչներով, հետո արդեն ինքնիրեն կստացվի, քանի որ «ներքին ժամացույցը» կմիանա:
Էնպես չի, որ ես ամբողջ կյանքում 5:15 եմ զարթնել. ամեն ինչ սովորելու վրա է:
Cassiopeia (17.08.2015), Աթեիստ (17.08.2015)
Ես զարթուցիչից մի հինգ-տասը րոպե շուտ եմ զարթնում սովորաբար, հաճախ՝ վեր թռնելով: Ու կապ չունի, երբ եմ քնել: Դե հիմնականում զարթուցիչ չեմ էլ կիրառում, որովհետև ես եմ իմ գրաֆիկի տերը երևի էնպես, ոնց Բյուրը, բայց անհրաժեշտության դեպքում հանուն զգուշության միանգամից երեք տարբեր ժամերի վրա՝ 10-10 րոպե ընդմիջմամբ, միացնում եմ, բայց դուրս ա գալիս, որ պետք չի:
Ինձ թվում ա՝ չարժե կոֆեինով պայմանավորել արթնանալը, ես տեսել եմ մեկին (ինքը հեչ սկի էլ ակումբից չի) ոնց ա առավոտը հիպնոսացած շուրջը ոչինչ չնկատելով ուղղությունը դեպի սուրճ ընթանում: Մի օր, երկու օր չխմես (կոնկրետ արթնանալիս հետո նկատի ունեմ, էնպես հավեսի համար՝ ուրիշ), երրորդ օրը կնկատես, որ դա ոչինչ չի փոխում ու առանց դրա էլ ես քեզ լրիվ նորմալ զգում, գուցե ավելի լավ: Ես մոլի սուրճ խմողից դարձել եմ ուղղակի հազարից մեկ հանուն ընկերակցության սուրճ խմողի, ու զգում եմ, որ ինձ ավելի թարմ եմ զգում սենց:
Մեկ էլ էն վերևի ասածս էլ փորձի, երեք տարբեր ժամերի վրա դիր, ու դիր սարսափելի աղմկոտ երաժշտություն, ասենք ես դրել եմ մի լատինաամերիկացի երգիչ կա՝ նոսա, նոսա ա երգում, մի նենց ահավոր գոռում ա, չվերկենալ չկա՝ էն կոֆեման վաղտերս իրոք փրկում էր ինձ:
Աթեիստ (17.08.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ