Խնդիրը նաև էն ա, որ հաճախ մարդիկ կարող են առանց վիրահատության էլ հանգիստ ապրել, իրենց կյանքին վտանգ չի սպառնում, բայց ուզում են օրինակ քայլել, չնայած բժիշկներն ասում են, որ հնարավոր չի: Օրինակ` չքայլող մարդն իր գլուխը մտցնում է, որ ինքը քայլելու է, ու ես չեմ կարծում, որ իրեն ասելը, որ ինքը չի քայլելու, հուսախաբ անել է: Դա ընդամենը ճշմարտություն է, որն ընդունելը իրեն կօգնի լիարժեք ապրել ու հասկանալ, որ կյանքը չի վերջացել: Օրինակ` քայլելու համար $50,000 հավաքող մարդը, որի վիրահատություններն անարդյունք են մեկ է անցնելու, կարող է $2000 կամ ավելի քչով թույն մոտորասայլակ գնել ու հանգիստ ապրել` համակերպվելով չքայլելուն:
Հիմնականում դրամահավաքի գումարը գոյանում ա փոքր նվիրատվությունից, երբ տվողն ուղղակի փոքրիկ մասնակցություն ա ունենում: Էդպես մարդն իրեն ավելի քիչ խաբված կզգա կամ կմոռանա էդ գումարի մասին: Իսկ անաշխատունակության պահով. դրամահավաք իրականացնող շատ մարդկանց ու նրանց ընտանիքի անդամներին աշխատանք էլ են առաջարկել, բայց իհարկե, մերժում են ստացել: Իսկ սոցիալապես անապահով մարդկանց պարագայում միշտ պատրաստ եմ եղել մարդկանց աջակցել, որ կարողանան պետպատվերի շրջանակներում Հայաստանում իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը ստանան: Բայց Հայաստանում էս ոլորտն ահավոր վիճակում ա. ամբողջ առողջությունդ էլ վատնես, կարող ա չկարողանաս քեզ հասանելիք պետպատվերից օգտվել:
Ռուֆը ճիշտ ա ասում, հաճախ փաստաթղթերի բացակայության դեպքում դրամահավաքները մուրացկանության են վերածվում, իսկ ես չեմ սիրում, որ իմ խղճի հետ խաղում են: Ինձ, օրինակ, պետք է որ դրամահավաքը լինի հիմնավորված ու համոզված լինեմ, որ արդյունավետ կլինի:
Էջանիշներ