Մի հատ էլ «Արտաշես Առաջինի անվան բարեգործական բլա-բլա․․․» կա, անհասկանալի վերնագրերով դրամահավաքներ են անում կենտրոնում, ինչ-որ ակցիաներ-բան, բայց ոչ մի ինֆորմացիա չգտա իրանց մասին համացանցում, մի անգամ էլ, հերթական անգամը, որ մոտեցան, խնդրեցի ասել, թե որտեղի՞ց կարող եմ ինֆորմացիա ստանալ իրանց գործունեության մասին, տենց ասեցին, որ ֆբ-ում կան, էս էլ իրանց
էջը, որտեղ չկա ոչ մի հաշվետվություն, միայն մի քանի վիդեոներ, ոչինչ չասող, ու մեկ էլ հավաստիացումներ, որ «եսինչ ակցիայից ստացված գումարը փոխանցել ենք Էսինչի հաշվեհամարին»։ Գոնե էդ փոխանցումը հավաստող թուղթը կարելի էր սքան անել, կամ հեռախոսով նկարել․․․
հ․գ․
Ռահվիրա անունով ռոք խումբ կա, իրար հետ ինչ-որ կապ ունեն, համագոևծակցում են, թե նույն մարդիկ են, գուցե էդ խմբի ժողովրդին ճանաչո՞ւմ եք։
Թե չէ ֆբ-յան էջի ուսումնասիրությունից էնպիսի տպավորություն է, որ ոչ թե Ռահվիրա խումբը աջակցում է ակցիաներին, այլ ինքնաֆինանսավորման թույն միտք են հղացել ու հաջողությամբ իրագործում են։
Էջանիշներ