ivy-ի խոսքերից
Հիվանդների համար արվող ինտերնետային դրամահավաքներին՝ համեմված սրտաճմլիկ լուսանկարներով ու տասնյակ շեյրերով, լավ չեմ վերաբերվում: Դա ինձ համար ոչ այլ ինչ է, քան մոդերն մուրացկանություն, իսկ մուրացկանությանը երբևէ լավ չեմ վերաբերվել:
Աշխարհի ամեն անկյունում լիքը դարդ կա, լիքը մարդ, որ ամեն տեսակի խնդիրներ ու կարիքներ ունի: Ինչով է իրեն ինտերնետ գցած ինչ-որ մեկի հիվանդությունն ինձ համար ավելի կարևոր, քան մնացած միլիոնավոր մարդկանց դարդուցավը: Ես ում կարող եմ, ոնց կարող եմ, օգնում եմ, բայց երբ ինքս եմ ուզում: Պետք չի հայտնվել իմ պատին ու ինձնից փող մուրալ՝ ինչ-որ մեկի եսիմ ինչ հիվանդության համար: Նյարդայնանում եմ ահավոր:
Ով ուզում է օգնել, թող օգնի: Բայց մարդիկ էլ կան, հաստատ մի դրամ անգամ չեն ներդնի, բայց ամեն մի էդ տեսակի հայտարարությունը բոլոր հնարավոր ձևերով շեյր կան: Իբր ինչ: Ոնց որ փողոցում մուրացկանը գա քեզ մոտ, դու ասես՝ չէ, ես փող չեմ տա, բայց գնա այ էնտեղ կանգնած ընկերներիս մոտ, իրենք կարող է տան:
Անդուր է:
Էջանիշներ