User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Դրամահավաքների հակառակ կողմը

  1. #1
    ազատ ռադիկալ Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    962
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դրամահավաքների հակառակ կողմը

    Վերջերս ինտերնետում շատ են տարածվել դրամահավաքները, որոնք ուղղված են ինչ-որ մարդկանց բուժելուն, «ոտքի կանգնեցնելուն»: Թեև բարեգործություն անելը լավ արարք է, բայց շատ հաճախ դրամահավաքներն ուղղված են այնպիսի հիվանդությունների բուժմանը, որոնք բուժելի չեն: Օրինակ` գումար են հավաքում մանկական ուղեղային կաթված կամ ողնուղեղի վնասվածք ունեցող մարդկանց արտասահմանում բուժելու համար, բայց բազմաթիվ բժիշկներ վկայում են, որ տվյալ դեպքում դրանք բուժելի չեն:
    Նաև ԶԼՄ-ներն իրենց կայքերում հայտարարություններ են տեղադրում` առանց նախապես խոսելու բժիշկների, ՀԿ-ների հետ, հաճախ էլ` բավարար փաստաթղթեր չեն տրամադրվում, որոնք կհավաստեն, որ էդ մարդը կբուժվի:

    Ուզում եմ էս թեմայում քննարկենք ընդհանուր երևույթը, թե ի՞նչ նպատակներով կարող են մարդիկ օգտագործել իրենց հիվանդությունները կամ հաշմանդամությունը, ի՞նչ փաստաթղթերի առկայությամբ կարելի է համոզվել, որ դրամահավաքները ծառայելու են իրենց նպատակներին, ինչպես նաև թեմայում կարող ենք քննարկել դրամահավաքների առանձին դեպքեր` որպես օրինակելի կամ վստահություն չներշնչող դեպքեր: Քանի որ ակումբում շատ բժիշկներ կան, իրենց կարծիքները կարող են արժեքավոր լինել:

    Իսկ այս նյութում ներկայացված է բժիշկների, հաշմանդամության ոլորտի մասնագետների ու ՀԿ ներկայացուցիչների կարծիքները, նաև խոսել են դրամահավաքներ իրականացնող որոշ մարդկանց հետ, կարծում եմ ահագին օգտակար կարող է լինել:
    Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 14.08.2015, 17:05:

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Areg ak (14.08.2015), boooooooom (15.08.2015), Cassiopeia (14.08.2015), GriFFin (15.08.2015), John (15.08.2015), Rammstein (14.08.2015), Tiger29 (14.08.2015), V!k (16.08.2015), Արշակ (15.08.2015), Նիկեա (14.08.2015), Շինարար (14.08.2015), Ուլուանա (15.08.2015), Ռուֆուս (14.08.2015)

  3. #2
    ազատ ռադիկալ Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    962
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրինակ, ուզում եմ գրել Էմմա ու Սամվել Ավետիսյանների մասին: Երևի շատերդ եք հանդիպել իրենց դրամահավաքներին: Չնայած ոմանք ինձ CAR U NAXAND են համարում, բայց իրենց պատմությունը շատ կասկածելի է: էդ տղան ունի C6 և C7 ողերի բազմակտոր կոտրվածք ու ողնուղեղի ընդհանուր վնասվածք, որի համար 7000 եվրո են հավաքում, որ գնան Գերմանիայի Կարմիր Խաչ:

    1. Նախ, իրենք որևէ ապացույց չեն ներկայացնում, որ կարմիր խաչը երաշխավորել է, որ կբուժի իրեն: Իսկ իրենց իվենթներում փաստաթղթերի մասին հարցերը ջնջում են, էդ մարդկանց վիրավորելով ու ասում, որ ուզում են խանգարել, որպեսզի իրենք հասնեն իրենց ուզածին: Կամ էլ փաստեր ներկայացնելու փոխարեն ասում են, որ Աստված կօգնի բուժվել:
    2. Հայաստանցի բժիշկներն ասում են, որ իր ունեցած վնասվածքները բուժելի չեն ո՛չ Հայաստանում, ո՛չ արտերկրում:
    3. Իրենք շատ ագրեսիվ են տրամադրված բոլոր այն մարդկանց համար, ովքեր մի քիչ փորձում են խորանալ ու հավելյալ ինֆորմացիա գտնել: Ու նորմալ, ադեկվատ հարցերին վիրավորանքներով են պատասխանում: (Սքրինշոթեր էլ ունեմ համապատասխան: )
    4. Մենք քոփի էինք արել իրենց հայտարարությունից, հետո գրել էին, որ մենք սխալ ինֆորմացիա ենք տարածում ու իվենթում միանգամից փոխել էին, բայց դրա սքրինշոթն էլ կա:

    Էս դեպքի մասին շատ էի ուզում կիսվել, որովհետև ըստ իս, սա կամ խաբեություն է, կամ իրենք ուղղակի չեն գիտակցում խնդրի լրջությունը ու մտածում են, որ Եվրոպայում ամեն ինչ կբուժվի:
    Ես հաստատ իրենց չուզողը չեմ էլի, որ էդ տղան չքայլի, ուղղակի մի քիչ իրատես լինել ա հարկավոր:

    Ու միայն էս դեպքը չի: Մի դեպք էլ գիտեմ, որ ծնողները երեխային մանկատուն էին տարել, բայց ջոկելով որ կարող են դրամահավաք անել, երեխուն վերցրել են ու փող հավաքել: Ու իհարկե, երեխայի առողջականը չի լավացել, որովհետև գումարն էդ ուղղությամբ չի ծախսվել:
    Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 14.08.2015, 17:36:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (15.08.2015), John (15.08.2015)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,057
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ թեմա ես բացել, Ռուբ: Ես որ տեսնում եմ էդ դրամահավաքները, ամոթից բերանս փակում եմ, որովհետև մյուս կողմում մարդ ա՝ իրա ցավով, իրա համար դա վերջին հույսի նման բան ա: Բայց շատ հաճախ ոչ մի ինֆորմացիա չի լինում. ի՞նչ հիվանդություն ա, ինչի՞ համար են փող հավաքում, ինչքա՞ն ա հավանականությունը, որ օգուտ կլինի: Շատ ժամանակ ուղղակի փող են հավաքում նույնիսկ նենց հիվանդությունների դեպքում, որոնք Հայաստանում էլ ա հնարավոր բուժել կամ ամբողջ աշխարհում հնարավոր չի: Էղել են դեպքեր, ամոթ էլ ա ասելը, մարդիկ իրավիճակն օգտագործել են փող աշխատելու համար (նույնիսկ հիվանդի մահվանից հետո):

    Անձամբ ես զգուշանում եմ դրամահավաքներին գումար տրամադրելիս: Մինչև հիմա հենց առողջական նպատակներով կազմակերպված դրամահավաքներից երկուսին եմ գումար տրամադրել: Չեմ ուզում մանրամասների մեջ խորանալ, բայց երկու դեպքում էլ վստահ չեմ՝ ճիշտ եմ արել, թե չէ:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ruby Rue (15.08.2015)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,057
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ, ուզում եմ գրել Էմմա ու Սամվել Ավետիսյանների մասին: Երևի շատերդ եք հանդիպել իրենց դրամահավաքներին: Չնայած ոմանք ինձ CAR U NAXAND են համարում, բայց իրենց պատմությունը շատ կասկածելի է: էդ տղան ունի C6 և C7 ողերի բազմակտոր կոտրվածք ու ողնուղեղի ընդհանուր վնասվածք, որի համար 7000 եվրո են հավաքում, որ գնան Գերմանիայի Կարմիր Խաչ:

    1. Նախ, իրենք որևէ ապացույց չեն ներկայացնում, որ կարմիր խաչը երաշխավորել է, որ կբուժի իրեն: Իսկ իրենց իվենթներում փաստաթղթերի մասին հարցերը ջնջում են, էդ մարդկանց վիրավորելով ու ասում, որ ուզում են խանգարել, որպեսզի իրենք հասնեն իրենց ուզածին: Կամ էլ փաստեր ներկայացնելու փոխարեն ասում են, որ Աստված կօգնի բուժվել:
    2. Հայաստանցի բժիշկներն ասում են, որ իր ունեցած վնասվածքները բուժելի չեն ո՛չ Հայաստանում, ո՛չ արտերկրում:
    3. Իրենք շատ ագրեսիվ են տրամադրված բոլոր այն մարդկանց համար, ովքեր մի քիչ փորձում են խորանալ ու հավելյալ ինֆորմացիա գտնել: Ու նորմալ, ադեկվատ հարցերին վիրավորանքներով են պատասխանում: (Սքրինշոթեր էլ ունեմ համապատասխան: )
    4. Մենք քոփի էինք արել իրենց հայտարարությունից, հետո գրել էին, որ մենք սխալ ինֆորմացիա ենք տարածում ու իվենթում միանգամից փոխել էին, բայց դրա սքրինշոթն էլ կա:

    Էս դեպքի մասին շատ էի ուզում կիսվել, որովհետև ըստ իս, սա կամ խաբեություն է, կամ իրենք ուղղակի չեն գիտակցում խնդրի լրջությունը ու մտածում են, որ Եվրոպայում ամեն ինչ կբուժվի:
    Ես հաստատ իրենց չուզողը չեմ էլի, որ էդ տղան չքայլի, ուղղակի մի քիչ իրատես լինել ա հարկավոր:

    Ու միայն էս դեպքը չի: Մի դեպք էլ գիտեմ, որ ծնողները երեխային մանկատուն էին տարել, բայց ջոկելով որ կարող են դրամահավաք անել, երեխուն վերցրել են ու փող հավաքել: Ու իհարկե, երեխայի առողջականը չի լավացել, որովհետև գումարն էդ ուղղությամբ չի ծախսվել:
    Հա, էս պատմությունն էլի եմ լսել, կարծեմ հենց քո պատին էլ կարդացել եմ:
    Էստեղ քանի որ կարմիր խաչի անունն ա խառը, ես կասկածներ ունեմ, որ էստեղ ուղղակի բուժման նպատակով մեկնել չի, այլ մեկնել ու հանձնվել:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (15.08.2015)

  9. #5
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,504
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտ եք ասում, բայց դրամահավաքին մասնակցելը աշխատանք չի, որ ավելորդ ժամանակ տրամադրես: Հիմնականում պահի էմոցիայի տակ , եթե կարողությունդ էդ պահին ներում ա, մասնակցում ես, բայց մեկը ես իմ չնչին մասնակցության համար չեմ նստի դնեմ լուրջ րիսըրչ անեմ, ժամանակ ծախսեմ, թե էդ հինգ ֆունտ փոխացնեմ, թե չէ: Միշտ ի նկատի ես ունենում, որ մեկ-մեկ կարա անիմաստ անցնի, մեկ-մեկ էլ նպատակային: Համարյա ցանկացած դրամահավաքի դեպքւոմ կա մեդալի հակառակ կողմը: Էրեկ եմ նկատել, Սեն Էնդրյուսից մի սիրիացի տղա կա, դեմքով գիտեմ, բարև-բարլուս, բայց չենք ծանոթացել, իր ընտանիքին Թադմորից տեղափոխելու համար դրամահավաք ա կազմակերպել, էս պահին վիճակս շատ սուղ ա, թե չէ ես էլ կմասնակցեի, բայց առանց ինձ էլ իր ուզած գումարը կհավաքի, որովհետև շատ լավ են մասնակցում: Մյուս կողմից որ մտածում ես, ինքը կիրթ տղա ա, բրիտանական տարբեր համալսարաններում ա սովորել, մեծ ծանոթությունների շրջանակ ունի, ինչը իրան օգնում ա էս դրամահավաքի հարցում, բա մնացա՞ծը: Ընդ որում, այնքան գումար ա հավաքում, որ սկզբնական շրջանում ընտանիքի ապրուստը հոգան Թուրքիայում, մինչև աշխատանք գտնեն: Ասենք՝ իմ գործը չի, բայց ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե ընդհանրապես էդ տարածքից տեղափոխվել ուզեցողների համար հավաքեր, իր ընտանիքի օգնությամբ հնարավորինս շատ մարդկանց տեղափոխեր: Մյուս կողմից էլ, մասնակցողն էդքան չի խորանում. գոնե մի ընտանիք կփրկվի: Էս տղու նյարդային վիճակն էլ պատկերացնում եմ, ինքը դժվար էլ ի վիճակի լինի էդքան խորանալու, էս պահին իր ընտանիքն ա իրան հետաքրքրում:

    Ինչ բան ա կյանքը. ժամանակին մարդիկ Թուրքիայից փախչում, Սիրիայում էին ապաստան գտնում, որ չկոտորվեն, հիմա Սիրիայից՝ Թուրքիա:

    Էդ բուժման նպատակով հավաքողներն էլ մեծ մասամբ սոցիալական ծանր պայմաններում են ամեն դեպքում, չեմ իմանում, լավ օրից չի, եթե մանավանդ անաշխատունակ են՝ Հայաստանի պայմաններում, մտածում ես՝ ինչ կլինի, թող լինի:

    Կահիրեում դեմքը նիկաբով փակած կանայք մտնում են մետրո, իրանց բարբառով ինչ-որ հարազատի հիվանդության մասին են պատմում, շատ բան չեմ հասկանում, դեմքը փակած ա, արդեն իսկ վստահություն չի ներշնչում, բայց մարդիկ փող են տալիս, երևի մտածում են՝ ուրեմն կարիքավոր ա:

    Սխալ ա, բան չեմ ասում, բայց վերադառնալով նախաբանիս` շատ չես խորանում, էմոցիա առաջացրեց, ի վիճակի ես, մասնակցում ես, չէ՝ չէ:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (15.08.2015), Արշակ (15.08.2015)

  11. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ, ուզում եմ գրել Էմմա ու Սամվել Ավետիսյանների մասին: Երևի շատերդ եք հանդիպել իրենց դրամահավաքներին: Չնայած ոմանք ինձ CAR U NAXAND են համարում, բայց իրենց պատմությունը շատ կասկածելի է: էդ տղան ունի C6 և C7 ողերի բազմակտոր կոտրվածք ու ողնուղեղի ընդհանուր վնասվածք, որի համար 7000 եվրո են հավաքում, որ գնան Գերմանիայի Կարմիր Խաչ:
    Ընկերներիցս մեկն իրենց իվենթին էր հրավիրել, հետաքրքրության համար իվենթի փոստերը կարդացի ու բերանս բաց մնաց, թե ինչ չոբան ու ագրեսիվ ձևի են պատասխանում մարդկանց հարցերին: Դե պարզ ա, որ գնում են ոչ թե բուժվելու, այլ Գերմանիայում հանձնվելու: Մյուս կողմից էլ ավելի լավ ա ազգովի էդ գումարը արագ հավաքենք, տանք, գնան հանձնվեն, պրծնենք էս մի դարդից:

    Հա, ու անկախ ամեն ինչից, եթե մարդ դրամահավաքին գումար ա տալիս, ինքն իրավունք ունի իմանալ, թե իր տված ամեն մի կոպեկն ինչի վրա է ծախսվելու: Եթե գումարը վերցնողն էս տեղեկությունները գումարը տվողին չի տրամադրում, սա արդեն վերածվում է ողորմության:
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ruby Rue (15.08.2015)

  13. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    25,108
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    69 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի բան գիտեմ, որ աչքիս էնքան են կեղծ դրամահավաքներ ընկել, որ հիմա ակամայից ցանկացած դրամահավաք տեսնելուց տաս կիլոմետր հեռավորությամբ շրջանցում եմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (15.08.2015)

  15. #8
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    28
    Գրառումներ
    5,700
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ էլ «Արտաշես Առաջինի անվան բարեգործական բլա-բլա․․․» կա, անհասկանալի վերնագրերով դրամահավաքներ են անում կենտրոնում, ինչ-որ ակցիաներ-բան, բայց ոչ մի ինֆորմացիա չգտա իրանց մասին համացանցում, մի անգամ էլ, հերթական անգամը, որ մոտեցան, խնդրեցի ասել, թե որտեղի՞ց կարող եմ ինֆորմացիա ստանալ իրանց գործունեության մասին, տենց ասեցին, որ ֆբ-ում կան, էս էլ իրանց էջը, որտեղ չկա ոչ մի հաշվետվություն, միայն մի քանի վիդեոներ, ոչինչ չասող, ու մեկ էլ հավաստիացումներ, որ «եսինչ ակցիայից ստացված գումարը փոխանցել ենք Էսինչի հաշվեհամարին»։ Գոնե էդ փոխանցումը հավաստող թուղթը կարելի էր սքան անել, կամ հեռախոսով նկարել․․․

    հ․գ․
    Ռահվիրա անունով ռոք խումբ կա, իրար հետ ինչ-որ կապ ունեն, համագոևծակցում են, թե նույն մարդիկ են, գուցե էդ խմբի ժողովրդին ճանաչո՞ւմ եք։
    Թե չէ ֆբ-յան էջի ուսումնասիրությունից էնպիսի տպավորություն է, որ ոչ թե Ռահվիրա խումբը աջակցում է ակցիաներին, այլ ինքնաֆինանսավորման թույն միտք են հղացել ու հաջողությամբ իրագործում են։
    Վերջին խմբագրող՝ John: 15.08.2015, 04:07:

  16. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,057
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը

    Բայց եթե խումբը ֆինանսավորում ա ուզում, ի՞նչ վատ բան կա հենց խմբի ֆինանսավորման համար դրամահավաք անելը: Մեկը ես ավելի մեծ հաճույքով գումար փոխանցում եմ էդ տեսակ դրամահավաքներին, որովհետև տեսնում ես, որ մարդկանց էմոցիաների հետ չեն խաղում, այլ կոնկրետ նախագիծ ա, կոնկրետ բան են անելու էդ գումարով:

  17. #10
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    28
    Գրառումներ
    5,700
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վատ բան չկա, եթե դրամահավաքը կարիքավոր ընտանիքներին օգնելու անվան տակ չի արվում։

  18. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,057
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Վատ բան չկա, եթե դրամահավաքը կարիքավոր ընտանիքներին օգնելու անվան տակ չի արվում։
    Հա, համաձայն եմ: Ուղղակի իրանց էշ-էշ թվում ա, թե մարդկանց էմոցիաների հետ խաղալով ավելի լավ արդյունքի կհասնեն:

  19. #12
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,825
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    էս էլ իրանց էջը,
    Բա անգրագետ ստատուսները:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  20. #13
    ազատ ռադիկալ Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    962
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ թեմա ես բացել, Ռուբ: Ես որ տեսնում եմ էդ դրամահավաքները, ամոթից բերանս փակում եմ, որովհետև մյուս կողմում մարդ ա՝ իրա ցավով, իրա համար դա վերջին հույսի նման բան ա: Բայց շատ հաճախ ոչ մի ինֆորմացիա չի լինում. ի՞նչ հիվանդություն ա, ինչի՞ համար են փող հավաքում, ինչքա՞ն ա հավանականությունը, որ օգուտ կլինի: Շատ ժամանակ ուղղակի փող են հավաքում նույնիսկ նենց հիվանդությունների դեպքում, որոնք Հայաստանում էլ ա հնարավոր բուժել կամ ամբողջ աշխարհում հնարավոր չի: Էղել են դեպքեր, ամոթ էլ ա ասելը, մարդիկ իրավիճակն օգտագործել են փող աշխատելու համար (նույնիսկ հիվանդի մահվանից հետո):

    Անձամբ ես զգուշանում եմ դրամահավաքներին գումար տրամադրելիս: Մինչև հիմա հենց առողջական նպատակներով կազմակերպված դրամահավաքներից երկուսին եմ գումար տրամադրել: Չեմ ուզում մանրամասների մեջ խորանալ, բայց երկու դեպքում էլ վստահ չեմ՝ ճիշտ եմ արել, թե չէ:
    Խնդիրը նաև էն ա, որ հաճախ մարդիկ կարող են առանց վիրահատության էլ հանգիստ ապրել, իրենց կյանքին վտանգ չի սպառնում, բայց ուզում են օրինակ քայլել, չնայած բժիշկներն ասում են, որ հնարավոր չի: Օրինակ` չքայլող մարդն իր գլուխը մտցնում է, որ ինքը քայլելու է, ու ես չեմ կարծում, որ իրեն ասելը, որ ինքը չի քայլելու, հուսախաբ անել է: Դա ընդամենը ճշմարտություն է, որն ընդունելը իրեն կօգնի լիարժեք ապրել ու հասկանալ, որ կյանքը չի վերջացել: Օրինակ` քայլելու համար $50,000 հավաքող մարդը, որի վիրահատություններն անարդյունք են մեկ է անցնելու, կարող է $2000 կամ ավելի քչով թույն մոտորասայլակ գնել ու հանգիստ ապրել` համակերպվելով չքայլելուն:

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ եք ասում, բայց դրամահավաքին մասնակցելը աշխատանք չի, որ ավելորդ ժամանակ տրամադրես: Հիմնականում պահի էմոցիայի տակ , եթե կարողությունդ էդ պահին ներում ա, մասնակցում ես, բայց մեկը ես իմ չնչին մասնակցության համար չեմ նստի դնեմ լուրջ րիսըրչ անեմ, ժամանակ ծախսեմ, թե էդ հինգ ֆունտ փոխացնեմ, թե չէ: Միշտ ի նկատի ես ունենում, որ մեկ-մեկ կարա անիմաստ անցնի, մեկ-մեկ էլ նպատակային: Համարյա ցանկացած դրամահավաքի դեպքւոմ կա մեդալի հակառակ կողմը:

    Էդ բուժման նպատակով հավաքողներն էլ մեծ մասամբ սոցիալական ծանր պայմաններում են ամեն դեպքում, չեմ իմանում, լավ օրից չի, եթե մանավանդ անաշխատունակ են՝ Հայաստանի պայմաններում, մտածում ես՝ ինչ կլինի, թող լինի:
    Հիմնականում դրամահավաքի գումարը գոյանում ա փոքր նվիրատվությունից, երբ տվողն ուղղակի փոքրիկ մասնակցություն ա ունենում: Էդպես մարդն իրեն ավելի քիչ խաբված կզգա կամ կմոռանա էդ գումարի մասին: Իսկ անաշխատունակության պահով. դրամահավաք իրականացնող շատ մարդկանց ու նրանց ընտանիքի անդամներին աշխատանք էլ են առաջարկել, բայց իհարկե, մերժում են ստացել: Իսկ սոցիալապես անապահով մարդկանց պարագայում միշտ պատրաստ եմ եղել մարդկանց աջակցել, որ կարողանան պետպատվերի շրջանակներում Հայաստանում իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը ստանան: Բայց Հայաստանում էս ոլորտն ահավոր վիճակում ա. ամբողջ առողջությունդ էլ վատնես, կարող ա չկարողանաս քեզ հասանելիք պետպատվերից օգտվել:
    Ռուֆը ճիշտ ա ասում, հաճախ փաստաթղթերի բացակայության դեպքում դրամահավաքները մուրացկանության են վերածվում, իսկ ես չեմ սիրում, որ իմ խղճի հետ խաղում են: Ինձ, օրինակ, պետք է որ դրամահավաքը լինի հիմնավորված ու համոզված լինեմ, որ արդյունավետ կլինի:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (15.08.2015), Շինարար (16.08.2015)

  22. #14
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,142
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իհարկե, մի կողմից ինֆորմացիայի հավաստիությունը, բուժելիությունն ա հարց առաջացնում, բայց Շինարարը այլ հանգամանք էլ նշեց, որն ինձ էլ ա մտահոգում։ Լիքը կարիքավորներ կան մեր հասարակությունում, հաճախ նույն պրոբլեմով տառապող բազմաթիվ մարդիկ կան, բայց որոշ դեպքերում հաջողվում ա ավելի լսելի դառնալ, ավելի էմոցիոնալ ներկայացնել ու մարդիկ փող են հավաքում ու էդ դեպքում խնդիրը լուծում ու խիղճը հանգստացնում, որ փոքր լումա ներդրեցին մարդկանց օգնելու համար։
    Բայց արդյո՞ք նման մասնավոր սելեկտիվ լուծումը արդար ա մյուսների նկատմամբ։ Բա մյուսների հետ ի՞նչ ա լինելու։
    Չգիտեմ որն ա ճիշտ, բայց ինձ հավաստիության ու էս նշածս հարցերը հետ են պահում դրամավաքներին մասնակցելուց, չնայած ամեն անգամ նման հայտարարություն տեսնելուց ինքս ինձ հետ կռիվ եմ տալիս։ Ի վերջո չեմ կարա բոլոր նման հայտարարություններին արձագանքեմ, բայց ի՞նչ սկզբունքով ընտրեմ մեկը, բայց ոչ մյուսը․ գուցե պետք ա ռեսուրսները ներդնել ավելի համակարգայի՞ն լուծումների վրա։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (17.08.2015), Շինարար (16.08.2015)

  24. #15
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,967
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե, մի կողմից ինֆորմացիայի հավաստիությունը, բուժելիությունն ա հարց առաջացնում, բայց Շինարարը այլ հանգամանք էլ նշեց, որն ինձ էլ ա մտահոգում։ Լիքը կարիքավորներ կան մեր հասարակությունում, հաճախ նույն պրոբլեմով տառապող բազմաթիվ մարդիկ կան, բայց որոշ դեպքերում հաջողվում ա ավելի լսելի դառնալ, ավելի էմոցիոնալ ներկայացնել ու մարդիկ փող են հավաքում ու էդ դեպքում խնդիրը լուծում ու խիղճը հանգստացնում, որ փոքր լումա ներդրեցին մարդկանց օգնելու համար։
    Բայց արդյո՞ք նման մասնավոր սելեկտիվ լուծումը արդար ա մյուսների նկատմամբ։ Բա մյուսների հետ ի՞նչ ա լինելու։
    Չգիտեմ որն ա ճիշտ, բայց ինձ հավաստիության ու էս նշածս հարցերը հետ են պահում դրամավաքներին մասնակցելուց, չնայած ամեն անգամ նման հայտարարություն տեսնելուց ինքս ինձ հետ կռիվ եմ տալիս։ Ի վերջո չեմ կարա բոլոր նման հայտարարություններին արձագանքեմ, բայց ի՞նչ սկզբունքով ընտրեմ մեկը, բայց ոչ մյուսը․ գուցե պետք ա ռեսուրսները ներդնել ավելի համակարգայի՞ն լուծումների վրա։
    Իշխանափոխության կո՞չ ես անում ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մայրության հակառակ կողմը
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 91
    Վերջինը: 04.09.2017, 12:59
  2. Բառերը հակառակ իմաստով
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 8
    Վերջինը: 14.08.2017, 21:42
  3. Ի՞նչն է ձեզ գրավում հակառակ սեռի մեջ
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 466
    Վերջինը: 09.07.2016, 05:30
  4. Ի՞նչն է ձեզ վանում հակառակ սեռի մեջ
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 567
    Վերջինը: 06.07.2016, 22:12
  5. Եթե ֆիլմերը հակառակ ուղղությամբ դիտեինք...
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 18
    Վերջինը: 29.05.2012, 19:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •