User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 21 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Դրամահավաքների հակառակ կողմը

  1. #16
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,991
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե, մի կողմից ինֆորմացիայի հավաստիությունը, բուժելիությունն ա հարց առաջացնում, բայց Շինարարը այլ հանգամանք էլ նշեց, որն ինձ էլ ա մտահոգում։ Լիքը կարիքավորներ կան մեր հասարակությունում, հաճախ նույն պրոբլեմով տառապող բազմաթիվ մարդիկ կան, բայց որոշ դեպքերում հաջողվում ա ավելի լսելի դառնալ, ավելի էմոցիոնալ ներկայացնել ու մարդիկ փող են հավաքում ու էդ դեպքում խնդիրը լուծում ու խիղճը հանգստացնում, որ փոքր լումա ներդրեցին մարդկանց օգնելու համար։
    Բայց արդյո՞ք նման մասնավոր սելեկտիվ լուծումը արդար ա մյուսների նկատմամբ։ Բա մյուսների հետ ի՞նչ ա լինելու։
    Չգիտեմ որն ա ճիշտ, բայց ինձ հավաստիության ու էս նշածս հարցերը հետ են պահում դրամավաքներին մասնակցելուց, չնայած ամեն անգամ նման հայտարարություն տեսնելուց ինքս ինձ հետ կռիվ եմ տալիս։ Ի վերջո չեմ կարա բոլոր նման հայտարարություններին արձագանքեմ, բայց ի՞նչ սկզբունքով ընտրեմ մեկը, բայց ոչ մյուսը․ գուցե պետք ա ռեսուրսները ներդնել ավելի համակարգայի՞ն լուծումների վրա։
    Հա, սրա մասին ես էլ եմ մտածել: Մասնավորապես, վերջերս մի էդպիսի դեպք եղավ: Ուրիշների համար ամենաակտիվ դրամահավաք կազմակերպողներից մեկի ընտանիքի անդամը լուրջ խնդիր ունի, ու դրա մասին ոչ մի կերպ չի բարձրաձայնում: Նենց մի տեսակ եմ լինում դրանից:

    Ու համակարգային լուծումն էլ ա տարբերակ: Օրինակ, քայլել չկարողացողների բոլոր փողերը որ հավաքվեն, կարելի ա էդ մարդկանց շրջակայքն ավելի հարմարավետ դարձնել զանազան վերելակներով, թեքհարթակներով, հարմարեցված հասարակական տրանսպորտով և այլն: Մի ուրիշ ոչ էդքան համակարգային, բայց ոչ անձնավորված լուծում ծանոթներիցս մեկն էր կազմակերպել: Հիմնադրամ էին ստեղծել, ուղղակի փողերը կուտակում էին, երբ ինչ-որ մեկը դիմում էր բուժման համար, համապատասխան փաստաթղթերը ստուգելուց հետո գումար տրամադրում էին կամ չէ: Բայց չգիտեմ՝ էդ հիմնադրամին ինչ էղավ:

    Կամ ուրիշ շատ ավելի համակարգային լուծման օրինակ ա նորմալ հիվանդանոցներ կառուցելն ու նորմալ սարքավորումներ առնելը, նորմալ աշխատավարձներ տալը, որ լավ բժիշկները ոչ թե փախնեն, այլ իրանց ոտով գան Հայաստան:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արշակ (15.08.2015), Մուշու (16.08.2015), Ուլուանա (16.08.2015)

  3. #17
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,433
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե, մի կողմից ինֆորմացիայի հավաստիությունը, բուժելիությունն ա հարց առաջացնում, բայց Շինարարը այլ հանգամանք էլ նշեց, որն ինձ էլ ա մտահոգում։ Լիքը կարիքավորներ կան մեր հասարակությունում, հաճախ նույն պրոբլեմով տառապող բազմաթիվ մարդիկ կան, բայց որոշ դեպքերում հաջողվում ա ավելի լսելի դառնալ, ավելի էմոցիոնալ ներկայացնել ու մարդիկ փող են հավաքում ու էդ դեպքում խնդիրը լուծում ու խիղճը հանգստացնում, որ փոքր լումա ներդրեցին մարդկանց օգնելու համար։
    Բայց արդյո՞ք նման մասնավոր սելեկտիվ լուծումը արդար ա մյուսների նկատմամբ։ Բա մյուսների հետ ի՞նչ ա լինելու։
    Չգիտեմ որն ա ճիշտ, բայց ինձ հավաստիության ու էս նշածս հարցերը հետ են պահում դրամավաքներին մասնակցելուց, չնայած ամեն անգամ նման հայտարարություն տեսնելուց ինքս ինձ հետ կռիվ եմ տալիս։ Ի վերջո չեմ կարա բոլոր նման հայտարարություններին արձագանքեմ, բայց ի՞նչ սկզբունքով ընտրեմ մեկը, բայց ոչ մյուսը․ գուցե պետք ա ռեսուրսները ներդնել ավելի համակարգայի՞ն լուծումների վրա։
    Օրինակ ռուսական հեռուստատեսությամբ նկատել եմ՝ տարբեր հայտնի մարդիկ ֆոնդեր ունեն՝ մանկական քաղցկեղ, աուտիզմ, կրծքագեղձի քաղցկեղ և այլն, և այլն ուղղվածությամբ: Այսինքն՝ դու փոխանցում ես ֆոնդին, ֆոնդը ծախսում ա ըստ նպատակի: Հետո պարբերաբար հեռուստատեսությամբ, նաև իրանց կայքերում հանդես են գալիս հաշվետվությամբ: Ինձ թվում ա՝ լավագույն տարբերակն ա: Ու եթե ես իմանամ հայկական ֆոնդերի գոյության մասին, էդ մարդկանց կուղղորդեմ տվյալ ֆոնդին, ու հաշվետվություններին նայելով, վստահության առկայության դեպքում ամեն ամիս ինքս որոշակի գումար կփոխանցեմ: Բրիտանիայում, ի դեպ, եթե դու հարկ ես վճարում, եկամտահարկ ա կոչվում, թե ինչ, չգիտեմ, ու գումար ես փոխանցում, էդ գումարից ինչքան որ դու հարկ ես վճարել, էդքան էլ բյուջեից ա ավելանում քո փոխանցմանը, որովհետև իրականում դա հարկ ես վճարել, բայց չես օգտվել անձամբ քո տվյալ եկամտից, մոտավորապես սենց մի բան: Այսինքն՝ եթե էդ ամենը արվում ա համակարգված ձևով, լիքը առավելություններ կարող են լինել, ուղղակի պիտի իրոք ազնիվ, վստահելի մարդիկ լինեն ֆոնդերի գլխին, որ մարդիկ վստահեն:

  4. #18
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,811
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիվանդների համար արվող ինտերնետային դրամահավաքներին՝ համեմված սրտաճմլիկ լուսանկարներով ու տասնյակ շեյրերով, լավ չեմ վերաբերվում: Դա ինձ համար ոչ այլ ինչ է, քան մոդերն մուրացկանություն, իսկ մուրացկանությանը երբևէ լավ չեմ վերաբերվել:
    Աշխարհի ամեն անկյունում լիքը դարդ կա, լիքը մարդ, որ ամեն տեսակի խնդիրներ ու կարիքներ ունի: Ինչով է իրեն ինտերնետ գցած ինչ-որ մեկի հիվանդությունն ինձ համար ավելի կարևոր, քան մնացած միլիոնավոր մարդկանց դարդուցավը: Ես ում կարող եմ, ոնց կարող եմ, օգնում եմ, բայց երբ ինքս եմ ուզում: Պետք չի հայտնվել իմ պատին ու ինձնից փող մուրալ՝ ինչ-որ մեկի եսիմ ինչ հիվանդության համար: Նյարդայնանում եմ ահավոր:
    Ով ուզում է օգնել, թող օգնի: Բայց մարդիկ էլ կան, հաստատ մի դրամ անգամ չեն ներդնի, բայց ամեն մի էդ տեսակի հայտարարությունը բոլոր հնարավոր ձևերով շեյր կան: Իբր ինչ: Ոնց որ փողոցում մուրացկանը գա քեզ մոտ, դու ասես՝ չէ, ես փող չեմ տա, բայց գնա այ էնտեղ կանգնած ընկերներիս մոտ, իրենք կարող է տան:
    Անդուր է:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (16.08.2015), Ռուֆուս (16.08.2015)

  6. #19
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,934
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիվանդների համար արվող ինտերնետային դրամահավաքներին՝ համեմված սրտաճմլիկ լուսանկարներով ու տասնյակ շեյրերով, լավ չեմ վերաբերվում: Դա ինձ համար ոչ այլ ինչ է, քան մոդերն մուրացկանություն, իսկ մուրացկանությանը երբևէ լավ չեմ վերաբերվել:
    Աշխարհի ամեն անկյունում լիքը դարդ կա, լիքը մարդ, որ ամեն տեսակի խնդիրներ ու կարիքներ ունի: Ինչով է իրեն ինտերնետ գցած ինչ-որ մեկի հիվանդությունն ինձ համար ավելի կարևոր, քան մնացած միլիոնավոր մարդկանց դարդուցավը: Ես ում կարող եմ, ոնց կարող եմ, օգնում եմ, բայց երբ ինքս եմ ուզում: Պետք չի հայտնվել իմ պատին ու ինձնից փող մուրալ՝ ինչ-որ մեկի եսիմ ինչ հիվանդության համար: Նյարդայնանում եմ ահավոր:
    Ով ուզում է օգնել, թող օգնի: Բայց մարդիկ էլ կան, հաստատ մի դրամ անգամ չեն ներդնի, բայց ամեն մի էդ տեսակի հայտարարությունը բոլոր հնարավոր ձևերով շեյր կան: Իբր ինչ: Ոնց որ փողոցում մուրացկանը գա քեզ մոտ, դու ասես՝ չէ, ես փող չեմ տա, բայց գնա այ էնտեղ կանգնած ընկերներիս մոտ, իրենք կարող է տան:
    Անդուր է:
    Ռիփ, ասածներդ մի քիչ իրար հակասում են։ Ասում ես՝ ով ուզում է օգնել, թող օգնի։ Բայց եթե շեյր չանեն, մարդիկ ո՞նց կիմանան, որ ցանկության դեպքում օգնեն։ Նախ ի՞նչ գիտես, թե շեյր անողներից ով ինչքանով ա ընդունակ ներդրում անելու, հա, գուցե առանձին մարդկանց դեպքում հիմքեր ունես նման ենթադրություն անելու, բայց սիրուն չի դա բոլորի վրա տարածելը։ Ես ինքս նման հայտարարություններ հանդիպելիս շեյր եմ անում համարյա միշտ, ու մի տեսակ վատ զգացի ինձ, որ, փաստորեն, իմ արածը որոշ մարդկանց համար կարող ա անդուր նայվի, ոնց որ դու ասեցիր։ Չնայած ես էդ քո ասած տեսակից շատ հեռու եմ («...հաստատ մի դրամ անգամ չեն ներդնի»), բայց նույնիսկ եթե երբևէ մի դրամ անգամ չներդնեի, մեկ ա, իմ արած շեյրի շնորհիվ կարող են լրացուցիչ մարդիկ ներգրավվել դրամահավաքի մեջ։ Դրա համար դա քննադատելն էնքան էլ չեմ հասկանում։ Թե՞ դու սովորական շեյրը նկատի չունեիր...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (17.08.2015)

  8. #20
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,934
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Բայց արդյո՞ք նման մասնավոր սելեկտիվ լուծումը արդար ա մյուսների նկատմամբ։ Բա մյուսների հետ ի՞նչ ա լինելու։
    Չգիտեմ որն ա ճիշտ, բայց ինձ հավաստիության ու էս նշածս հարցերը հետ են պահում դրամավաքներին մասնակցելուց, չնայած ամեն անգամ նման հայտարարություն տեսնելուց ինքս ինձ հետ կռիվ եմ տալիս։ Ի վերջո չեմ կարա բոլոր նման հայտարարություններին արձագանքեմ, բայց ի՞նչ սկզբունքով ընտրեմ մեկը, բայց ոչ մյուսը․ գուցե պետք ա ռեսուրսները ներդնել ավելի համակարգայի՞ն լուծումների վրա։
    Արշակ, եթե խնդիրը անվստահությունը չի դրամահավաքի՝ ճիշտ նպատակին ծառայելու հետ կապված, այլ զուտ ընտրության հարցն ա, ապա ոչ մեկին չմասնակցելով՝ հաստատ ոչնչով չես նպաստելու էն մարդկանց բարօրությանը, ովքեր ինչ–ինչ պատճառներով չեն կարողացել բարձրաձայնել իրենց կարիքների մասին։ Տենց որ նայես, ոչ մեկին էլ չպիտի օգնես, որովհետև միշտ էլ կարող ա ինչ–որ մի տեղ գոյություն ունենալ մեկ ուրիշը, որը գուցե ավելի շատ ունի էդ օգնության կարիքը, քան նա, ում մասին հայտարարությունը քեզ հանդիպել ա։ Ճիշտ ա, համաձայն եմ, որ ավելի համակարգային լուծումներ են պետք։ Բայց քանի դեռ էդ լուծումները չկան, իմ կարծիքով, չարժե ավելի մանր լուծումներից հրաժարվել նշածդ պատճառով։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #21
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,700
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մինչև հիմա մի երեխու համար եմ կիսվել նման դրամահավաքի հայտարարություններով։ Քանի որ այդ երեխայի ծնողների հետ ընդհանուր ծանոթ ունեինք, հավատում էի հիվանդության պատմությանը։ Գումարը հավաքվեց, երեխային տարան արտասահման, վիրահատեցին։ Ցավոք, երեխան կոմայից դուրս չեկավ։

    Մի նման պատմություն էլ գիտեմ, որ էլի երեխան հիվանդ էր, Հայաստանում հույս չէին տալիս։ Մի կերպ դրամահավաքով, ընկերներով գումար են հավաքել, գնացել են Գերմանիա ու որպես փախստական հանձնվել։ Հետո նոր դիմել հիվանդանոց։ Երեխան հիմա պարբերաբար քիմիա է ստանում։ Բժիշկները հույս են տալիս։ Իսկ այդ ընտանիքին հիվանդանոցի կողքը մեկ սենյականոց տուն են տվել։ Առաջիկա 5 տարին նրանք Հայաստան չեն վերադառնա, իսկ հետո էլ՝ հարց է։

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մայրության հակառակ կողմը
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 91
    Վերջինը: 04.09.2017, 12:59
  2. Բառերը հակառակ իմաստով
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 8
    Վերջինը: 14.08.2017, 21:42
  3. Ի՞նչն է ձեզ գրավում հակառակ սեռի մեջ
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 466
    Վերջինը: 09.07.2016, 05:30
  4. Ի՞նչն է ձեզ վանում հակառակ սեռի մեջ
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 567
    Վերջինը: 06.07.2016, 22:12
  5. Եթե ֆիլմերը հակառակ ուղղությամբ դիտեինք...
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 18
    Վերջինը: 29.05.2012, 19:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •