User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Հայ առաքելական եկեղեցին՝ որպես պառակտիչ, խտրականություն քարոզող կառույց

  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,155
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայ առաքելական եկեղեցին՝ որպես պառակտիչ, խտրականություն քարոզող կառույց

    Այս թեմայում կքննարկենք հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հայտարարություններն ու գործողությունները, որոնք ունեն պառակտիչ, խտրականություն կամ ատելություն քարոզող բնույթ:

    Թեման բացելու հիմք դարձավ Տեր Հովել Օհանյանի հետևյալ արտահայտությունը՝ մահմեդականացված հայերի սերունդների վերաբերյալ.

    Մեջբերում Der Hovel Ohanyan-ի խոսքերից
    Գիտեք, միշտ մտածել եմ, եթե մահմեդական հայերին ընդունենք ինչպես որ կան` իրենց կրոնով, իրենց նամազով, և այլն: և ասենք, որ հայ լինելու համար պարտադիր չէ քրիստոնյա լինել, և այլն, և այլն.... հետո մի քանի տարի անց իրենց մահմեդական առաջնորդները` մոլլաները, ջիհադ հայտարարեն քրիստոնյաների դեմ, ինչ պիտի լինի մեր ազգի վերջը: Այդ նույն մահմեդական "հայերդ" սրերը պիտի հանեն ու Երևանը արյան մեջ ողողեն: Թէ պիտի ասեն, վայ, չէ, սրանք հայեր են, մեր արյունակից եղբայրներն են, սրանց չենք մորթի: Ախր մի քիչ պատմություն կարդացեք, ամեն ինչ այդքան մակերեսորեն մի դատեք:
    Հայ Առաքելական Եկեղեցին եղել և մնում է Հայ ժողովրդի հոգևոր-ազգային անվտանգության երաշխավորն ու պահապանը:
    Գրառումը կատարվել է Facebook սոցիալական ցանցում ու հասանելի է հետևյալ հղմամբ:

    Հետաքրքիր է, որ, ելնելով Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի՝ Հայ Առաքելական եկեղեցու անունից արված հայտարարությունից, թե ՀԱԵ հետևորդ չհանդիսացող հայերը հայ չեն.


    հանգում ենք հետևյալ պատկերին. Հայ Առաքելական Եկեղեցին նպատակ է դրել իր հետևորդների նկատմամբ ազդեցությունը մեծացնել ու իզոլացնել նրանց մնացած, ՀԱԵ հետևորդ չհանդիսացող հայերից, ինչն իրենով բավականին պառակտիչ գործունեություն է ու հետապնդում է ոչ թե հայերի՝ որպես ազգ, ոչ թե Հայաստանի Հանրապետության՝ որպես պետություն, այլ միայն Հայ Առաքելական Եկեղեցու շահերը:

    Հետաքրքիր կլիներ լսել նաև մնացածի նկատողություններն այս առումով:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Areg ak (13.08.2015), Cassiopeia (13.08.2015), Lusina (13.08.2015), Sambitbaba (13.08.2015), Աթեիստ (13.08.2015), Շինարար (14.08.2015), Վահե-91 (13.08.2015), Տրիբուն (13.08.2015)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    42
    Գրառումներ
    8,235
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էս պահին էդ եզի եզ գրառումը հավանել ա 18 հոգի։
    Հիմա նայեք թե դրանցից քանիսն ա հոգևորական։

    Naz Seta Jindoian
    Arthur Sarkavag Khunoyan
    Margarit Gyurunyan
    Elizabeth Cakir Tatoian
    Ayda Mansourian
    Grigori Eyramjyan
    Lena Poghosyan Tashjian
    Silva Jikerian
    Ter Vigen Qahana Ghazaryan
    Anyuta Yan
    Der Vazgen Keoshgerian
    Տեր Արամ քահանա Միրզոյան
    Ter Harutyun Qahana Avagyan
    Agnes Avoyan
    Հայաստան Յան
    Der Hovel Ohanyan (Սեփական գրառումը հավանելն առանձին դիագնոզ ա)
    Sdn Tigran Khachikyan
    Shahe A Ajemian
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (13.08.2015), Sambitbaba (13.08.2015), Արամ (13.08.2015), Զաքար (14.08.2015), Վահե-91 (13.08.2015), Տրիբուն (13.08.2015)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ վերևի ցանկին մենակ պակասում են հետևյալ ականավոր ֆեյսբուքահայերը.

    Sarnaranneri Veranorogum Vachark-ը
    Ocaneliq Evropaic-ը
    AnuS IK PisiK-ը
    Vagina K (Վաղինակ Եսիմինչյան)-ը
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վահե-91 (13.08.2015)

  7. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,155
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ ԵԱՀԿ զեկույցը՝ «Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում» թեմայով:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. #5
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    29
    Գրառումներ
    3,995
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայ առաքելական եկեղեցուն չհավատացող մարդը տերտերի համար նույնն ա, ինչ շաքար ներմուծողը՝ Լֆիկի, բանան ներմուծողը՝ Քեթրինի Միհրանի կամ պահպանակ ներմուծողը՝ կաթողիկոսի համար:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (13.08.2015)

  10. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,155
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոմիտաս վարդապետ Հովնանյանը դե ժանրի կլասսիկա է.

    Կոմիտաս վարդապետը հրավիրվել է ԱԱԾ՝ բացատրություն տալու իր հայտարարությունների վերաբերյալ: ԱԱԾ-ից պարոն Դանիելյանին փոխանցել են, որ վարդապետը հարցաքննության ժամանակ պարզաբանել է, որ սեռական այլասերվածություն քարոզող աղանդի մասին ինքը լսել է միացյալ երիտասարդական լիգայի նախագահ Սեւակ Հովհաննիսյանից. «Նրանք ասել են, որ նման կազմակերպության մասին լիգայի երիտասարդը լսել է սրճարանում կողքի սեղանից, պատմել է Կոմիտաս վարդապետին, վարդապետն էլ որպես փաստ ներկայացրել է ասուլիսին: Ու շատ մարդիկ անհանգստության մեջ են հայտնվել: Կես միլիարդ դոլարի մասին վարդապետը պարզաբանել է, որ ինչ-որ մի կայքում կարդացել է, թե ինչ-որ մի կազմակերպություն ստացել է երկու միլիոն դոլարի օգնություն, որից հետո ինչ-որ տվյալներից ելնելով՝ որոշել է, որ 210 աղանդ է գործում Հայաստանում, անունները չի նշել ու չի ասել, թե որտեղից իրեն այդ տեղեկությունները բազմապատկել է երկու միլիոնի ու հայտարարել է, որ կես միլիարդ փող է մտնում Հայաստան պետությունը այլասերելու ու քայքայելու համար: Բացատրության ժամանակ ասել է, որ չի պնդում, որ այդ տվյալները ճիշտ են, ինքը պարզապես ենթադրություններ է արել ու ահազանգել հասարակությանը»:
    Լրիվ տեքստն՝ այստեղ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (14.08.2015), Աթեիստ (14.08.2015)

  12. #7
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,155
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆիքսենք նաև եկեղեցու անորոշ չափի համագործակցությունը հասարակական այլ կազմավորումների հետ՝ «մրցակցությունը» հալածելու ու դուրս մղելու ուղղությամբ.

    «Դիալոգ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակերպության/Ալմաստ Մուրադյան
    Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն/Ալեքսանդր Ամարյան
    Մեկ Ազգ կազմակերպությունների դաշինք/Գոռ Թամազյան
    Միացյալ երիտասարդական լիգա/Սևակ Հովհաննիսյան
    Ազգային արժեքների պահպանման ճակատ, «Մենք» երիտասարդական շարժում/Սևան Աղաջանյան

    Եվ այլն: Հետաքրքիր է, որ վերոհիշյալ կազմակերպությունները սովորաբար առավել ակտիվ ու ագրեսիվ կերպով արտահայտում են նույն քաղաքական կուրսն, ինչ եկեղեցին, միայն թե՝ ավելի ծայրահեղական կերպով: Տպավորությունն այնպիսին է, որ եկեղեցին աշխարհիկ «շոշափուկներ» է աճեցրել (deniable assets, որոնց հետ կարելի է համագործակցել, իսկ եթե համը հանեն՝ հրաժարվել իրենցից), որոնք ինչպես կպայքարեն ՀԱԵ-ից տարբերվող կրոնական կառույցների դեմ, այնպես էլ ազդեցություն կունենան այնպիսի ոլորտներում, որտեղ եկեղեցու միջամտությունն աղմուկ կբարձրացներ: Կարճ ասած, եկեղեցու black ops-ն են: Նրանք արտահայտվում են նույնասեռականների ամուսնությունների, մարդու իրավունքների, ԵՄ/Եվրասիական միություն, արտաքին քաղաքականության, օրենքների ընդունման հարցերում: Այս կազմակերպությունները նաև աջակցության գլխաքանակ են ապահովում ՀԱԵ ներկայացուցիչների առավել ռադիկալ հայտարարություններին: Դե ֆակտո, մենք ունենք եկեղեցու/«ավանդապաշտական» կուրսի վարման միավորյալ ճակատ՝ թե՛ կրոնական, թե՛ աշխարհիկ կազմակերպությունների միջոցով:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (14.08.2015), Շինարար (14.08.2015)

  14. #8
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,155
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱԵ-ն նաև իրականացնում է գործունեություն, որը սովորաբար վերագրվում է այսպես կոչված «քայքայիչ աղանդներին». այն է՝ միջամտում է իր հետևորդների առողջապահական ծառայություններից օգտվելու ու սեփական մարմինը տնօրինելու իրավունքին: Ամբողջական հոդվածն՝ այստեղ:

    -Հաճախ, երբ մենք շփվում ենք մեր հավատավոր կանանց հետ, որոնք գալիս են խոստովանանքի, աբորտը ներկայացնում են այնպես, կարծես դա ուրախանալի երեւույթ է: Ասում են՝ աբորտ ենք արել՝ 9, 10, 40 հատ եւ չեն հասկանում, որ իրենք իրենց զավակին սպանել են, բայց երբ հարցնում ես՝ «Ուզո՞ւմ ես, որ հիմա քո երեխան մահանա, ասում են՝ չէ, դա սարսափելի է»…բայց չէ՞ որ դու քո որովայնի մեջ քո մանուկին սպանում ես: Այսինքն՝ յուրաքանյուր կին պետք է գիտակցի, որ ինքը մարդասպան է՝ աբորտ անելով,- բացատրում է տեր Գրիգոր քահանա Մկրտչյանը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (14.08.2015)

  16. #9
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    6,230
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք առանց ՀԱԵ–ի էլ պառակտված, քայքայված ու ցբխված ժողովուրդ էինք ու ենք, դա մեկ։
    Երկորդ հերթին էլ, Քրիստոնեության պատմությունը իշխանության համար գզրվրտոց, դավաճանությունների ու սպանությունների շարք է, ոչինչ աստվածային, կամ նույնիսկ մարդկային։
    Էն, ինչ որ մեզ են մատուցում որպես պատմություն` հիմնականում գեղեցիկ մուտիլովկաներ են։
    Ներկա Հայ Առաքելական Եկեղեցու հիմնական գործառույթն էլ շարունակում է մնալ բիզնես–իշխանություն ֆորմատի մեջ։
    Ու այլակրոն հայերին պարսավելն էլ ընդհամենը հաճախորդ կամ հպատակ կորցնելու փորացավ է, դրա մեջ ոչ մի ուրիշ փիլիսոփայություն չկա։

    Հ.Գ. Մոռացա ավելացնել`

    ՀՀ Սահմանադրություն, Հոդված 26. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը եւ դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների եւ պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը։
    Ու նույն հոդվածի դեբիլոտ շարունակությունը` ։Ճ

    Այս իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար:
    Մի խոսքով միշտ կարելի է ասել` ՀԱԵ–ն բարոյաԳան է, մյուսները` անբարոյաԳան են, ու արգելել մյուսների իրավունքները նա խ*:
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 15.08.2015, 05:40:
    The universe is made of protons, neutrons, electrons and morons

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (15.08.2015), Աթեիստ (15.08.2015), Շինարար (15.08.2015), Ուլուանա (15.08.2015), Տրիբուն (15.08.2015)

  18. #10
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,155
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի ժանրի կլասսիկա, սա էլ ПГМ-ված ռուսներից են ցրել.

    Չափազանց կործանարար և կորստաբեր է քրիստոնյայի հոգու համար ջազ, փոփ, ռոք, պանկ, դիսկո երաժշտությունը, ժամանակակից հանրածանոթ երաժշտական մշակույթի ձևերն ու երևույթները, որոնք չեն սահմանափակվում միայն արվեստի բնագավառով, այլ վնասում են ժամանակակից երիտասարդների կյանքը բոլոր կողմերից:
    Ամբողջական հոդվածն՝ այստեղ:

    Այստեղ էլ կռուտիտը, երբ այդ թեմայով իրենց տռաս հանեցին:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  19. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,155
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի խոսքով միշտ կարելի է ասել` ՀԱԵ–ն բարոյաԳան է, մյուսները` անբարոյաԳան են, ու արգելել մյուսների իրավունքները նա խ*:
    Դե հետաքրքիր ա, որ ազգային անվտանգության նկատառումներով առաջին հերթին հենց ՀԱԵ-ին ա պետք տեղը նստեցնել
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (15.08.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քրիստոնեություն. Հայ Առաքելական եկեղեցի
    Հեղինակ՝ Vahagn_IV, բաժին` Կրոն
    Գրառումներ: 228
    Վերջինը: 07.06.2015, 18:14
  2. Հայ Առաքելական Եկեղեցին աղանդավո՞ր
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Կրոն
    Գրառումներ: 187
    Վերջինը: 16.02.2012, 15:30
  3. Գրառումներ: 11
    Վերջինը: 26.10.2008, 00:10
  4. Եկեղեցին, որպես քաղաքական ինստիտուտ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 18.03.2007, 06:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •