User Tag List

Էջ 15 23-ից ԱռաջինԱռաջին ... 5111213141516171819 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 211 համարից մինչև 225 համարի արդյունքները՝ ընդհանուր 345 հատից

Թեմա: Ունիվերսալ պորտալ

  1. #211
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    — Իրականում բոլորիս մեջ ոչ թե փոքր էրեխա ա ապրում, այլ փոքր կատու։ Նայի, կատուս ինձ իրոք սիրում ա ու տես էդ սիրելու արդյունքում ինչ ա արել ձեռքերս։ Մենք էլ, որ ինչ-որ մեկին սիրում ենք, չենք զգում թե ոնց ենք մեր ճանկերը խրում էդ ինչ-որ մեկի մեջ։ Էդ ինչ-որ մեկի համար էլ ա խոշոր հաշվով մեկ, որովհետև ինքն էլ մեզ ա սիրում։
    — Չէ բայց կան մարդիկ որոնց մեջ կատու չի ապրում, տառական ա ապրում։
    — Բայց էդ տառականի մեջ էլ էլի ապրում ա մի կատու, որ ուզում ա իրան սիրեն։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (30.06.2018), Smokie (17.09.2018), Գաղթական (02.07.2018), Նաիրուհի (30.06.2018)

  3. #212
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    When there is nothing left to burn set yourself on fire.

    Եթե բառացի թարգմանենք, կնշանակի՝ երբ վառելու էլ ոչինչ չի մնացել, քեզ կրակին տուր։ Իրականում նշանակում ա՝ երբ աշխարհում ոչինչ էլ քեզ չի մոտիվացնում, դու պետք ա դառնաս քո մոտիվատորը ու Բյուրի ասածի պես մազերիցդ բռնած քեզ առաջ տանես։ Ու ձմռանից մազերիցս բռնած ինձ առաջ եմ տանում։ Մեկ-մեկ խաբում եմ, թե լավ կլինի, մեկ-մեկ խոստանում, որ եթե առաջ գնամ, կպարգևատրեմ ինձ, մեկ-մեկ էլ մազերս էնքան ձիգ եմ քաշում, որ արմատների ցավից ոռնում եմ, բայց հո գիտեմ, որ ես պետք ա լինեմ իմ մոտիվատորը, ինձ ստիպողը, որ առաջ գնամ, որովհետև վառելու ուրիշ բան չի մնացել։

    Սկզբում էսքանն էի գրել, հետո հիշեցի, որ ես վերջին երկու ամիսը չեմ ամփոփել։

    Մայիսի մասին մի էրկու խոսք։ Ահավոր էմոցիոնալ ամիս էր, ինչ ասես չեմ զգացել։ Հեղափոխությունը, էլի լիքը քայլելը, էն որ ես ոնց որ թե Արմենին էի սիրահարվում, իրա համար շարֆ էի գործում, փլեյլիստ հավաքում, բլա բլա բլա, ինչ-որ նոր մարդիկ էին իմ կյանք գալիս, որոշները գնում էին։ Քննական շրջանն էր մոտենում, իսկ մենք համալսարանում դաս չէինք արել։ Կուրսայինիս ղեկավարին հոկտեմբերից չէի տեսել ու կուրսայինիս պաշտպանության օրն էր մոտենում ու չնայած որ կուրսայինս կար, ես համոզված էի, որ էդ չափազանց լավն ա իրենց անառողջ քննադատությանը հանձնելու համար։ Հա, ես սա լուրջ եմ ասում։ Հա, թող ես լինեմ մեծամիտ։ Տենց կուրսայինիս պաշտպանությանը չգնացի, հիմա սեպտեմբերին պետք ա լիկվիդ հանձնեմ։ Բայց վերջապես ծանոթացա ղեկավարիս հետ ու հիմա ինքը անգամ ինձ սիրում ա ու որոշել ա, որ ես իր մոտ եմ դիպլոմայինս գրելու։ Քննություններս, ընդհանուր առմամբ նորմալ ա։ Բոլոր քննությունները ստացել եմ, մենակ լիկվիդ ունեմ, որովհետև էդ առարկաներին ընդհանրապես չէի նստել ու չնայած, որ քննությունները նորմալ ստացել էի, ընդհանուր միջին գնահատականս 60-ից ցածր էր։ Բայց դե բացարձակ չեմ նեղվում։ 2 քննության չեմ գնացել, բայց ստացել եմ, չինարենն ու գրականությունը։ Գրականության դասախոսի հետ մի օր անտիուտոպական գրականությունից էինք խոսում, քննությանը դեռ երկու շաբաթ կար, վերջում ասեց՝ դու կարաս քննությանը չգաս, ես էլ չգնացի։ Իսկ չինարենի դասախոսս կյանք ա, գնացել եմ ասում եմ՝ ես էդ օրը էդ ժամին գործի եմ, կարա՞մ ուրիշ խմբերի հետ ուրիշ օր գամ հանձնեմ, ասեց՝ ես քեզ կգրեմ թե երբ գաս։ Հետո գրեց թե՝ կարաս չգաս, ես քեզ 85 եմ նշանակել։ Հա, ես մոռացա ասել, որ որոշել էի դուրս գալ համալսարանից։ Բայց հետո հասկացա որ ափսոս են սպանածս տարիները ու ոչինչ, մի տարի էլ կդիմանամ։ Ու ոնց որ թե ստացվում ա։ Հա, գրածս էսսեյը ամսվա լավագույն էսսեյն էր դարձել։ Ու էդ էսսեյները տարածում են ինչ-որ էջով, որ յանի մնացած էրեխեքն էլ կարդան, բան, ու էն դասախոսը, որով միշտ թաքուն հիանում եմ, մեկնաբանություն էր թողել, թե ոնց որ հայտնի գրողի ինչ-որ գործ կարդար, բան ու ես նենց էի ոգևորվել դրանից, էրկու օր օդերով թրվռում էի։ Մայիսին ոնց որ թե էսքանն ա էղել։

    Հունիսի առաջին կեսն էլ էր սարսափելի էմոցիոնալ։ Պետք ա տեղափոխվեի նոր տուն ու էդ ժամանակ ինձ բոլորից լքված էի զգում։ Գործից դուրս էի գալիս ու ինձ թվում էր, թե դավաճոնում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ սիրում են։ Բայց սիրուն գործից դուրս էկա։ Ու երբ հիմա եմ հետ նայում, իրոք սիրուն էր դուրս գալս։ Էն որ էրեխեքիս հետ լաց էինք լինում, կոլեգաներս տխրում էին։ Երեկ Արուսը՝ կոլեգաներիցս, գրել էր, որ կարոտում են ու էրեխեքն էլ են կարոտում։ Համլետն էլ էր գրել, ինքը էրեխեքիցս ա, թե մի օր երբ Վես Անդերսենի նման թույն ռեժիսոր դառնա, իմ մասին կինո ա նկարելու։ Ու էլի սենց բաներ։ Ու մտածում եմ՝ հա, երևի ես ամեն դեպքում լավ աշխատող էի։ Երևի պետք ա նենց աշխատել, որ երբ արդեն չաշխատելու լինես, բոլորը լաց լինեն Գործից դուրս գալու հաջորդ օրը տեղափոխվեցի նոր տուն։ Հին տան հետ մի քիչ խնդիրներ էղան, որոնց պատճառով ներվայինացա, բայց հիմա դրանց մասին գրելու ու նորից բոլոր մանրամասները հիշելու հավես չկա։

    Սևոյիս որդեգրեցի ու սենյակային բույսեր առա ու մասամբ նաև իրենց շնորհիվ հիմա ինձ լրիվ տանն եմ զգում։ Իրոք տանը։ Էն կարգի, որ ձմռան համար չրեր եմ սարքում ու ափսոսում, որ կրթագաղթելիս տունս հետս տանել չեմ կարողանա։

    Նորայրի հետ պոլարոիդով ֆոտոներ արեցինք ու նենց թույն էր, որ տնից հին պոլարոիդը վերնելու եմ, ժապավեններ առնեմ ու կախարդական ֆոտոներ անեմ։ Լուրջ աշխարհում ավելի հաճելի բան չկա, քան ֆոտո անելը ու հետո սպիտակ ժապավենը ձեռքիդ սպասելը մինչև էդ սպիտակի վրա դանդաղ կսկսի հայտնվել հենց նոր արածդ նկարը։ Էդ ֆոտոն անելու պահին, երբ փորձում ես հաշվել, թե քանի վայրկյան ես բաց պահել օբյեկտիվը, որ իմանաս թե ինչքան լույս է "կլանել" խցիկդ ու պատկերացնել թե ինչքան լուսավոր նկար կստացվի, էդ սպասեու պահին քեզ թվում ա թե մատիդ տակ զգում ես ֆոտոխցիկի սրտի աշխատանքը։ Հետո Անիի ու Մարինեի հետ ծանոթացա, իմ իմացած ամենաարևոտ մարդկանցից են։ Մանավանդ Մարինեն, ոնց որ ծննդատանը կորած երկվորյակ քույրս լինի ու էն որ մի անգամ ենք հանդիպել, բայց իրար կես բառից ու անգամ առանց խոսելու հասկանում էինք։ Հա, ու Հարութը։ Ինքն էլ ա շատ լավը։ Իսկ Լևոնը հետաքրքիր ա, ես իրան դեռ լրիվ չեմ բացահայտել։

    Հա, լեհերեն եմ սկսել բզբզալ, արդեն նոր գործ ունեմ, կենսաբանության դասընթացները շարունակում եմ, առավոտները սկսել եմ առանց զարթուցիչի շուտ արթնանալ, համարյա ամեն օր գրում եմ։ Մի խոսքով՝ ամեն ինչ կամաց-կամաց լավանում ա։

    Էս ամիս դրականն ու բացասականը ոնց որ թե հավասարակշռված էր։ Խառն ու անկապ էղավ ամեն անգամվա պես։ Բայց կատուս էր մեղավոր, էկել էր, որ իրեն սիրեմ ու անընդհատ ուշադրությունս շեղում էր, վերջում էլ հարմար նստեց գլխիս ու մտքերիս թելը վերջնականապես կտրեց։

    Հա, հուլիսին ես մի քանի կարևոր բան ունեմ անելու՝ վերջապես գրել գրողի տարած նոր բացած բլոգումս ու գնալ Գյումրի, լեհերեն հավեսով բզբզալ ու վերջացնել կիսատ թողած բոլոր գրքերն ու սերիալները։

    Հա, էս էլ էն երգըմ որից ոգեշնչված սկսել էի գրառումս։
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 02.07.2018, 02:04:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.07.2018), Mr. Annoying (02.07.2018), Smokie (02.10.2018), Գաղթական (02.07.2018), Ծլնգ (02.07.2018), Նաիրուհի (03.07.2018)

  5. #213
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու օր առաջ Մարին գրել էր, ասում էր, որ Թումոյում ինձ բոլորը ահավոր շատ սիրում են ու որ ինքն ա հիմա էնտեղ աշխատում։ Ուրախացա։ Պայմանավորվեցինք հանդիպել, նորմալ խոսել, որովհետև իրար շատ երկար չէինք տեսել։Մենք հաճախ չենք հանդիպում, բայց ինքը աշխարհում իմ ամենահարազատ մարդկանցից ա ու էդ հարազատության զգացողությունը երբեք չի կորում։

    Գործից հետո վազում եմ Թումո ու հետևի մուտքի մոտ սպասում։ Սկզբում Մարկն ա գալիս, լիքը խոսում ենք։ Հետո բոլոր մյուսները։ Բոլորը էնքան ջերմ էին գրկում, որ մտածեցի՝ հենց դեպրեսվեմ, իրիկունը 9,30 կանգնելու եմ էդ մուտքի մոտ ու սպասեմ, որ շենքից բոլոր դուրս էկողները հերթով գրկեն ինձ։

    Արմենը արդեն ակնոց էր կրում ու ակնոցը սարսափելի սազում էր իրեն։ Մարիի հետ կանգնած էինք, ասեց՝ բա ու՞ր։
    — էս կողմերում կթափառենք։
    — Իսկ ես Հայկոյենց տուն եմ գնում։
    — Զեյթուն։
    — Ըհն։
    — Դե քեզ բարի ճանապարհ։

    Իրա գնալուց հետո պարանոյաս էլի բռնեց ու ես սկսեցի ենթադրել, որ ինքը նկատի ուներ՝ ես ձեր կողմերն եմ գնում, չե՞ս գալիս։ Հետո Մարին ավելի խորացրեց պարանոյաս ասելով, որ իրա վերաբերմունքի մեջ առանձնակի հոգատարություն կար իմ հանդեպ։ Ու ստամոքսում քնած թիթեռներս նորից արթնացան։ Իրան ու Հայկոյին առավոտ չայ խմելու կանչեցի, ասեցին որ քննության են, թե չէ սիրով կգային։ Ու ես մի տեսակ ուզում եմ հավատալ, որ պատճառը մենակ քննությունն էր։

    Հետո տուն գալիս խանութից իմ սիրած սև հացից ու մածուն առա ու հիմա երջանիկ եմ։ Որոշել եմ էսօր վերջապես բլոգումս գրառում անել։
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 07.07.2018, 00:24:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.07.2018), Mr. Annoying (07.07.2018), Smokie (02.10.2018), Ծլնգ (08.07.2018), Նաիրուհի (17.07.2018)

  7. #214
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ-մեկ մտածում եմ, որ գլխիս մեջ ծղրիդներ են ապրում, որովհետև հենց գալիս եմ տուն ու պատրաստվում քնել, սկսում են ծվծվալ։ ՈՒ ես չեմ կարողանում հասկանալ՝ ձայնը գլխիս մե՞ջ ա թե՞ շուրջս։ Ու ոչ ոք չկա, որ հարցնեմ՝ ի՞նքն էլ ա լսում ծղրիդներին թե՞ չէ։

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (02.10.2018), Գաղթական (08.07.2018), Ծլնգ (08.07.2018), Նաիրուհի (17.07.2018), Ուլուանա (10.07.2018)

  9. #215
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս նոր գործի տեղում ինձ բոլորը սիրում են։ Էդ տարօրինակ ա։ Որովհետև ես նոր եմ։ Բայց նաև տարօրինակ ա, որ ինձ ստեղ էլ են սիրում։ Ինձ Թումոյում էլ էին սիրում։ Անգամ համալսարանում են ինձ սիրում։ Էս ամեն ինչը շատ֊շատ տարօրինակ ա։ Ու արդեն քանի օր ա, անընդհատ մտածում եմլավ, իսկ ինչի՞ են մարդիկ ինձ սիրում։ Ոչ եսիմ ինչ սիրուն եմ, ոչ խելացի, ոչ անընդհատ օգնում եմ բոլորին, շատից֊քչից երբեմն ապրումակցում եմ մարդկանց, բայց սովորաբար ես իմ ինքնաշեն աշխարհում եմ ապրում, ինչի՞ էլի մարդիկ ինձ պետք ա սիրեն։ Ու տենց մտածեցի, մտածեցի ու հիմա մտածում եմ կարո՞ղ ա էդ նրանից ա, որ ես մարդկանց շնորհակալություն եմ հայտնում ու իրենցից ներողություն եմ խնդրում։ Որովհետև շնորհակալություն հայտնել էդ իրականում նշանակում ա գնահատել դիմեցինի արարքը, իսկ մարդիկ սիրում են գնահատված լինել։ Իսկ ներողություն խնդրել նշանակում ա ընդունել որ դու սխալ էիր դիմեցինի նկատմամբ։ Իսկ մարդիկ սիրում են նաև իրենց ճիշտ ու գերակա զգալ։ Ու տենց մտածեցի, մտածեցի ու հասկացա որ մարդիկ իրականում ոչ թե ինձ էն սիրում, այլ էն հանգիստ վիճակը որն ունենում են իմ պատճառով։ Ու որ պատրանք ա էն, թե մարդիկ մեզ սիրում են։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (02.10.2018), Ծլնգ (08.07.2018)

  11. #216
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տան դուռը բաղելիս կատուս հասցրել էր դուրս ճողոպրել։ Դռան մոտ դրսից կանգնել ու մլավում էր։ Ձայնը լսում էի, բայց գտնել չէի կարողանում։ Հետո մտքովս անցավ՝ կարո՞ղ ա դրսում ա։ Դուռը բացեցի թե չէ, միանգամից ներս վազեց։ Համ ահավոր վախեցել էի, համ էլ ջղայինացել։ Բա որ հանկարծ աստիճաններով իջներ ներքև ու կորեր, բա որ մի բան լիներ։ Նստեցի, էկավ գիրկս։ բայց ես դեռ իրեն չէի ներել։ Մի ձեռքով բռնեցի ու գլխիցս վերև բարձրացրեցի։ Շատ կտրուկ էղավ ու վախեցավ դմբոն։ Զգացի, թե ոնց ձեռքիս մեջ արագացավ սրտխփոցը։ Աչքերը միանգամից լայն բացեց ու վախեցած ինձ էր նայում, երևի մտածում էր, որ հիմա շպրտելու եմ։ Ինձ մեղավոր զգացի իր արագացած սրտխփոցի համար։ Գրողը տանի, ինչքան տականք կարելի ա լինել ինչ-որ մեկին տենց վախեցնելու համար։ Մինչև հիմա ձեռքս դողում ա։ Մինչև հիմա էն տպավորությունն ա, թե զգում եմ, ոնց ա ափիս մեջ արագ-արագ խփում իր էրկու մատի չափ սիրտը։

    ***

    Գործից դուրս գալուց առաջ էրեխեքիցս մեկը համոզեց, որ բլոգ բացեմ։ Ես էլ հիմա բզբզում եմ։ ինքը դեռ շատ վատն ա, բայց ես փորձելու եմ իրեն կարդալու արժանի մի բան դարձնել։

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.07.2018), Mr. Annoying (09.07.2018), Smokie (02.10.2018), Ծլնգ (09.07.2018), Ուլուանա (10.07.2018)

  13. #217
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կան տարվա մեջ օրեր, որ անկախ քո կամքից հիշում ես ու համեմատում թե ինչ էիր անում անցած, նախանցած ու դրանից առաջ էղած տարիների էդ օրը։

    2015 թ․ հուլիսի 9-ը

    Նախորդ օրը ընդունելության համար անգլերենի բանավոր քննությունն էի հանձել ու վերջապես ազատ էի։ Էդքան սպասված արձակուրդիս առաջին օրն էր։ Էդ օրը հիշելիս առավոտյան զգացածս էլի հետ ա գալիս։ Ահավոր թեթև էի։ Էլ չէի մտածում թե ինչ հարց ա ընկնելու քննության ժամանակ, թե ինչ եմ անելու, էլ պետք չէր շտեմարանները քրքրել ու համ էլ հաստատ գիտեի, որ ընդունվել եմ։ Էդ օրը 12 սերիա սերիալ նայեցի ամբողջ գիշեր պատշգամբում նստած ու մոծակները ինչքան ուժ ունեին, կծել էին։

    2016 թ․ հուլիսի 9

    Նախորդ օրը ես ու նախկինս բաժանվել էինք։ Մենք տենց մեր հարաբերությունների կեսին սկսել էինք մտածել՝ իսկ ի՞նչ եթե միասին չլինենք, կարող ա տենց ավելի լավ ա ու որոշել էինք փորձնական բաժանվել։ Ահավոր օր էր։ Ամբողջ գիշեր չէի քնել, առավոտ 6-ին գնացել էի քայլելու։ Ու եթե դրա փոխարեն առավոտ քնեի, Վաչեն չէր գա հետս ու հետո չէր լինի կյանքումս էն շիլափլավը, որը վերջնականապես հարթելու համար համարյա 6 ամիս պահանջվեց։ Էդ առավոտ իրար հրաժեշտ տալիս Վաչեն ինչ-որ բան ասեց։ Ասեց․

    — Ու չմոռանաս․ ․․․ ․․․

    Մի քանի րոպե հետո, երբ տանը թեյ էի պատրաստում, փորձեցի հիշել, թե ինչ չպետք ա մոռանայի, բայց մինչև հիմա չեմ հիշում։

    2017 թ․ հուլիսի 9

    Ակումբի հանդիպում կար էդ օրը։ Շաբաթ էր ու գործս շուտ էի վերջացրել։ Հանդիպումն էլ Թումանյանի այգում էր, պետք ա գործից դուրս գայի ու գնայի հանդիպման։ Վարդանը քրոջ հեծանիվով էր էկել։ Հավես հանդիպում էր։ Հետո Ալֆան մեր տանն էր մնալու։ Երբ ցրտեց, որոշեցին գնալ ինչ-որ փաբ։ Վարդանը ասեց, որ հեծանիվը պետք ա իրենց տանը թողնի։ Ասեցի, որ կքայլեմ իր հետ, Յոհանն էլ մեզ միացավ։ Ինքը ասում էր, որ մենք բիձա ենք, բիձա, որ մեր մեջ կրակ չկա։

    Ընթացքում ջոկեցի, որ բանալիս մոտս չի։ Էդ հասկացա էն ժամանակ, երբ զգացի, որ չեմ ուզում ինչ-որ փաբ գնալ, ուզում եմ գնալ տուն ու համով ինչ-որ բան սարքել, որ Ալֆան ու Անժելը տուն գան ու միասին ուտենք։ Բայց քանի որ բանալի չունեի ու փաբ գնալ էլ չէի ուզում, Յոհանի ու Վարդանի հետ քայլում էինք անկապ։ Հետո Յոհանը լքեց մեզ խոստանալաով մի օր անպայման սովորեցնել ապրել, բայց դեռ չի կատարել խոստումը ու գուցե մենք ինքնուրույն արդեն սովորել ենք։ Տուն հասա համարյա ժամը 2-ին։ Անժելն ու Ալֆան էին ինձ համար համով բաներ սարքել։ Ինչ-որ ահավոր ուրախ էր էդ օրը։ Իրոք։ Էդքան ուրախ, էդքան թեթև օր, երբ ամեն ինչ էդքան լավ էր բոլորիս մոտ, իրոք չեմ հիշում։ Հա, Ալֆան էդ օրվանից ինձ գլիտվեյն ա պարտք, ու հուսանք պարտքի հանձման պաշտոնական արարողությունը շուտով տեղի կունենա։ Էդ օրը մինչև 4-5-ը Ալֆայի հետ զավզակում էինք ու ծիծաղում։ Չգիտեմ ինչն էր էդ ուրախության պատճառը, բայց ահավոր ուրախ էր։ Ես ուզում եմ էլի էդքան ուրախ լինել։

    2018թ․ հուլիս 9

    Ու դու հանկարծ ջոկում ես, որ հունիսի 1-ը արդեն անցել ա ու դու չես բողոքել ոտքիդ տակ ընկնող էրեխեքի բազմությունից։ Ավելին՝ հուլիսի մեկն էլ ա արդեն անցել։ Բարեկամներիցս մեկն էր մահացել ու էսօր գնացել էի իրենց տուն։ Տարօրինակ ա, որ մեռնում են էն մարդիկ, որոնց մենք ճանաչում ենք։ Չէ, տարօրինակ ա, երբ երկու շաբաթ առաջ խոսում ես ինչ-որ մեկի հետ, ինքը հարցնում ա թե ե՞րբ ես գալու օգնես գրքերը հանենք արևին ու վերադասավորենք, դու ասում ես որ հիմա մի քիչ խառն ես, բայց անպայման կգաս։ հետո մյուս շաբաթ գալիս ես ու էդ մարդը արդեն մեռած ա լինում։ Էն որ ինքը էլ երբեք չի խոսի հետդ։ Ու դուք էլ երբեք չեք դասավորի գրքերը։ Անսահման տխուր ա։ 2015-ից հետո առաջին անգամ եմ էսօր մերոնց տանը։ 2015-ին ես ստեղ խաղաղ էի։

    Ուզում եմ, որ 2019-ի հուլիսի 9-ին ինչ-որ լավ բան լինի։ Իրոք լավ բան։

    Գրառումը անելու ամբողջ ընթացքում էս երգն էր գլխիս մեջ։ Դուք էլ լսեք։

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (09.07.2018), Mr. Annoying (09.07.2018), Smokie (02.10.2018), Ծլնգ (09.07.2018), Նաիրուհի (17.07.2018), Ուլուանա (11.07.2018)

  15. #218
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գործից հետո դուրս գալուց 2 վայրկյան առաջ, երբ բարի գիշեր էի մաղթում անվտանգության աշխատողին մտքովս անցավ ժամադրել ինքս ինձ։ Համաձայնեցի ու որոշեցինք գնալ 12 սեղաններ։ Մատուցողը, էն նախշուն աղջիկը, որ միշտ հանգիստ ու բարի ա, ասեց, որ 10 րոպեից իրենց խոհանոցը փակվում ա, նենց որ եթե ուզում եմ ինչ-որ բան ուտել, պետք ա արագ պատվիրեմ։ Քանի որ արդեն կողմնորոշված էկել էի, արագ ասեցի որ վաֆլի ու հատապտուղներով թեյ եմ ուզում։ Աստվածներ, ինչ համով էր էդ թեյը։ Ու ինչքան սիրուն։ Դե վաֆլին գիտեի, որ աստվածային ա լինելու։ Մոտս Վոնեգուտի "Հոկուս Պոկուս"-ն էր, բայց 25-30 էջ էր մնացել վերջացնելու էն գրքին, որ հիմա կարդում եմ։ Բայց զգում էի, որ պատրաստ չեմ էդ գիրքը վերջացնելուն։ Որովհետև երբ վերջացնեմ, ինչ-որ լուրջ որոշում եմ կայացնելու, իսկ ես չէի ուզում լուրջ երանգներ տալ ինքս ինձ հետ հանդիպմանը։ Սկսեցի Վոնեգուտ կարդալ։ Աաաաաաաաաաաաաա, ինչքան աստվածային են օրագրային ֆորմատով գրքերը։ Մի օր ես էլ եմ նման մի բան գրելու։ Հետո հատապտուղներով թեյս վերջացավ։ Ես էլ չէի լինում էն զզվելի հաճախորդներից լինել, որ մինչև վերջին րոպեն նստում են։ Ու դուրս էկա։ Դուրս գալիս որոշեցի, որ սրանից հետո ամեն երեքշաբթի, կապ չունի, եթե անգամ միջուկային պատերազմ սկսվի ու այլմոլորակայինները միջգալակտիկական պատերազմ հայտարարեն, ինչ ուզում ա լինի, ես պետք ա գամ էստեղ հատապտուղներով թեյ խմելու։ Ու որոշեցի, որ ստեղ աշխատող նախշուն աղջկա համար էլ եմ միշտ նարինջներ բերելու։ Մինչև էս մենակ Հալդի գնալիս էի հետս նարինջ տանում։ Տենց էդ կլինի իմ յուրահատուկ ժամը ինձ նվիրելու, մարդկանց ուսումնասիրելու ու ինչ-որ փոքր նկուղում նստած դրական լիցքեր ստանալու համար։

    Հետո քայլում էի փորձելով ինչ-որ տեղից համով պաղպաղակ գտնել, մեկ էլ Ալենին տեսա։ Մենք միասին էինք աշխատում Թումոյում, բայց իրար մենակ վերելակում հանդիպում։ Իսկ էսօր որ հանդիպեցինք ու պարզվեց նույն ուղղությամբ ենք քայլում, սկսեցինք անկապ բաներից խոսալ, ես իրան պատմեցի չպլանավորած ժամադրությանս մասին ինքս ինձ հետ։ Հարցրեց՝ ի՞նչ եմ ծխում։ Ինչի՞ են բոլորը ինձ հարցնում, թե ես ինչ եմ ծխում։ Սենց շատ ուրախ քայլում էինք, մեկ էլ տեսնեմ՝ Մարկը։ Ինքն էլ ա Թումոյից, էլի TA։ Ու տենց որոշեցի, որ ես իրանց պաղպաղակ եմ հյուրասիրում։ Հետո մենք էլի անկապ խոսում էինք, ու անկապ ծիծաղում։ Ալենը ասում ա՝ ինքդ քո հետ չպլանավորված ժամադրությունն ա ավելի հետաքրքիր թե՞ չպլանավորված ժամադրությունը 2 տղաների հետ

    Վերջում պարզեցինք, որ Ալենը գեյ չի։

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (02.10.2018), Ծլնգ (11.07.2018)

  17. #219
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրողը տանի, ես հաստատ լավ չեմ։ Բայց ես որոշել եմ թե ինչ պետք ա լինի 2019-ի հուլիսի 9-ին։ Գրքիս շնորհանդեսը։ Հա, գրողը տանի։ Էսօրվանից պաշտոնապես սկսում եմ գրքիս վրա աշխատել։ Ինչքա՞ն կարելի ա ականջի հետև գցել։ Չի կարելի, չէ՞։ Վերջիվերջո ես գրող եմ դառնալու, չէ՞։

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.07.2018), Cassiopeia (11.07.2018), Mr. Annoying (11.07.2018), Smokie (02.10.2018), Ծլնգ (11.07.2018)

  19. #220
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտածում եմ՝ էն ամեն ինչը, որ տեղի ա ունեցել ինձ հետ տարին սկսվելուց ի վեր, ինձ էս կետին հասցնելու համար էր։ Նոր տարին, բարեկամներիս անկապ խոսակցությունները, բարկոդում էն իրիկունը, Ժուլիանի ու Մարգոյի իմ կյանքում հայտնվելը, անգամ հեղափոխությունը, Արմենը, տունս փոխելը, տարկետման մասին օրենքը, Վոնեգուտ կարդալս, գործից դուրս գալս ու նոր գործ գտնելս, երեկ խմածս հատապտուղներով թեյը, ամեն-ամեն ինչ, տանում էր էս կետին։ Ամեն ինչ ծայրահեղ փոխկապակցված էր ու եթե տարվա սկզբից ինչ-որ բան չլիներ կամ ուրիշ լիներ, ես հիմա ես չէի լինի, ստեղ չէի լինի ու մի խոսքով սաղ թույն ա, որ ամեն ինչ սենց ա դասավորվել։

    ***
    Որոշեցի, որ գնալու եմ նավավար, մի բաժակ գինի խմեմ, բարմենին ասեմ, որ որոշել եմ գիրք գրել ու գալ սկսել։ Բարմեն-մատուցողը էսօր ուրիշ էր, մի աղջիկ՝ Լիլիթը, ում առաջին անգամ էի տեսնում, բայց պարզվում ա ինքը դեկտեմբերից էստեղ ա աշխատում, ուղղակի ավելի հաճախ էղել ա Ժան Պոլում։ Սկսեցինք խոսել անկապ բաներից։ Հետո չգիտես ինչի մտածեցի, որ ինքը պետք ա սիրի լուսանկարել, հարցրեցի, պարզվեց՝ այո։ հետո պարզվեց, որ առաջին մասնագիտությամբ մանկավարժ ա, դե տնեցիքին լսելով ա դարձել։ Բայց պաշտում ա թատրոնն ու կինոն, ապագա դերասան ա։ 2 կուրսից մի տարի տարկետում ա վերցրել, որ հասկանա՝ ճի՞շտ ընտրություն ա արել թե՞ չէ ու հիմա անհամբեր սպասում ա սեպտեմբերին, որ նորից դասի գնա, ասում ա՝ խեղդվում ա առանց դրա։ Ես էլ պատմեցի, որ ուզում եմ գիրք գրել, կենսաբան դառնալ։ Ու ինքը ասեց, որ կարևորը սրտիս ձայնին լսելն ա ու չթողնելը որ կողքիս աղմուկը խլացնի էդ ձայնը։ Նենց տարօրինակ էր, միշտ ես եմ ուրիշներին ասում, թե պետք ա անել էն, ինչ զգում ես։ Ինձ էդ չեն ասում, որովհետև երևի գիտեն, որ ես միշտ զգալով եմ անում, բայց ինձ էլ ա մեկ-մեկ ասել պետք։ Հավես էր, որոշեցինք որ ես ամեն չորեքշաբթի կգնամ նավավար, կնայեմ թե ոնց ա Լիլիթը կոկտեյլներ սարքում ու կպատմեմ, թե ու՞ր հասավ գիրքս։ Նենց հավես ա։

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (12.07.2018), John (12.07.2018), Mr. Annoying (12.07.2018), Smokie (02.10.2018), Գաղթական (12.07.2018), Ծլնգ (12.07.2018), Ուլուանա (12.07.2018)

  21. #221
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արմանը ամսի 17-ին բանակ ա գնում ու էսօր հավաքվել էինք ես, Արմանն ու Հակոբը գարեջուր էինք խմում առաջիկա երկու տարիների ընթացքում հավանաբար վերջին անգամ միասին։ Էնքան էի գլուխ արդուկել, որ իրենք էլ մուգ գարեջուր խմեցին։ Ահավոր հավես էր։ Մեր կատուներից էինք խոսում, Արմանի բանակ գնալուց, իրան ծայրահեղ վատ խորհուրդներ էինք տալիս։ Մի խոսքով ուրախ էր։ Հետո Հակոբը ասեց, որ բացառություն կանի ու մեզ իր ամենասիրած տեղը ցույց կտա, բայց որ առանց իրան ասելու կիրակի, երեքշաբթի ու հինգշաբթի ըտեղ չենք գնա։ Ահավոր սիրուն էր։ Ինչ-որ գրադարանի տանիքին նստած էինք, Հակոբը կիթառ էր նվագում ու երգում ու կեսից քամի ու անձրև սկսվեց։ Մի խոսքով։ Կյանքիս ամենասիրուն օրերից էր։ Ու վերջացավ հերթական հրաժեշտով։ Նենց տխուր ա․ սիրածս մարդկանց մեծ մասը, մի 98 տոկոսը կամ կրթագաղթում ա կամ գնում ա բանակ ու ես էլի մնում եմ մենակ, առանց ընկերական շրջապատի, առանց թափառելու մարդկանց։ Ու ես էլ էներգիա չունեմ նոր մարդկանց հետ ծանոթանալու, նոր մարդկանց սիրելու, որովհետև մի տարի հետո էլ գալու ա իմ իրանց լքելու հերթը ու ես դրա համար էլ էներգիա չունեմ։

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (15.07.2018), Smokie (02.10.2018), StrangeLittleGirl (15.07.2018), Գաղթական (15.07.2018), Ուլուանա (16.07.2018)

  23. #222
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խաչմերուկում կանգնած սպասում էի, որ կարմիրը կանաչ դառնա ու մարդկանց էի նայում։ Դիմացի փողոցում գույները արդեն փոխվել էին ու մարդկանց զանգվածը փողոցի երկու կողմերից իրար ընդառաջ էր քայլում։ Հանկարծ էդ ամբոխից երկու հոգի ճանաչեցին իրար, բարևեցին, գրկեցին ու գծանշման վրա կանգնած խոսում էին էն ընթացքում, քանի կանաչ էր։ Էնքան սիրուն էր իրենց նայելը։ Փորձում էին հնարավորինս արագ իրար շատ բան ասել։ Հետո լուսացույցի թվերը ձգտում էին զրոյի ու իրենք իրար հրաժեշտ տվեցին ու ամեն մեկը գնաց իր ուղղությամբ։ Ու էնքան կյանքի նման էր էս միջադեպը։ Ոնց որ կյանքում էլ, երբ լուսացույցը մեզ համար կանաչ ա, հանդիպում ենք հարազատների, խոսում հնարավորինս արագ որ իրար հնարավորինս շատ բան ասենք ու կիսատ թողած գնում ենք ամեն մեկս մեր ուղղությամբ հաջորդ կանաչ լույսին սպասելու։

    ***
    Հատապտուղներով լիմոնով դարչինով ու մեղրով չայ էի խմում ու մտածում որ կյանքն էլ իրականում էս թեյի նման ա։ Սկզբում արագ ու ագահ խմում ենք ու վառում լեզուն, հետո հասկանում որ ինչքան երկար ա մնում հատապտուղները մեջը, էդքան հաճելի համ ա ունենում մեր չայը։ Ու ամենահաճելի պահը բաժակի կեսերում ա, երբ սկսում ես զգալ ներքևում նստվածք տված մեղրի համը։

    Կոելյո եմ անում

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (17.07.2018), Lev (18.07.2018), Smokie (02.10.2018), StrangeLittleGirl (17.07.2018), Գաղթական (18.07.2018), Ծլնգ (17.07.2018), Նաիրուհի (17.07.2018), Ուլուանա (17.07.2018)

  25. #223
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աստվածներ, տարկետման մասին օրենքը փոխել ու փոխում ա իմ կյանքը։ Իրոք, ասենք, ամեն ինչ լրիվ ուրիշ կլիներ, եթե էդ օրենքը չլիներ ու անգամ չգիտեմ՝ ես իմ կյանքի է՞ս տարբերակն եմ ավելի շատ հավանում թե՞ էն որ կարար լիներ։

    Երեկ Հայկոյի ու Արմենի բանակի "քեֆն " էր։ Գործս ուշ վերջացրեցի ու ուշ գնացի։ Դավոն, Մարտինն ու Հակոբը դրսում էին։ Ասեցին՝ մտածում էինք էլ չես գա։ Իրանք ինձ սիրում են ու նենց հաճելի ա իրանց կողմից սիրված լինելը։ Ասեցի, որ երկրորդ գործ եմ գտել, ուրախացան, բայց ասեցին, որ խնայեմ ինձ։ Խնայում եմ։ Պատշգամբում Հասմիկն ու Համոն էին։ Համոն ասեց՝ մյուսները վերևն են, քնում են արդեն, գնա, հանի քնից Հետո բոլորը ինձ գրկում էին։ Արմենին էի ման գալիս։ Բարի մոտ էր, ինչ-որ կոկտեյլ էր պատվիրում ու լիքը մարդիկ էին մեր արանքում ու ահավոր անհասանելի էր ինքը թվում։ Էն մղձավանջների էֆեկտից կար մի տեսակ, էն որ ինչքան մոտենում ես, ինքը էնքան հեռանում ա։ Վերջը գրկեցի։ Արմենը միշտ փախնում էր իմ գրկելուց։ Էս անգամ թողեց, որ գրկեմ ինչքան ուզում եմ։ Երջանկությունից թրվռում էի, էն կարգի, որ օյաղ պարել եմ։ Ու օյաղ կենացներ ասել։

    3-րդ շիշ գարեջուրը վերջացնելուց հետո, ուզում էի Արմենի հետ խոսել։ Միջանցքում Մարտինի հետ էր խոսում։ Քանի որ ահավոր աղմուկ էր ու բարձր երաժշտություն, Արմենի ականջի մեջ էի գոռում, որ լսեր։ Էն պահին, երբ իրեն տեսնում էի ու քայլում իր ուղղությամբ, դեռ գաղափար չունեի, թե ինչ եմ ասելու, բայց զգում էի, որ ասելու ինչ-որ բան կա։ Ասեցի՝ ուզում էի քեզ շնորհակալություն հայտնել ամեն ինչի համար։ Ասեց՝ քեզ էլ մերսի։ Ասեցի․
    — դու երբեք չես թողել, որ ինչ-որ բան ասեմ ու ես միշտ գրել եմ․․․
    — ու պետք էլ չի ասես։
    — չէ, բայց էս անգամ պետք ա ասեմ։ Հարգի իմ ասելու պահանջը, լա՞վ։

    Ժպտաց։ Ու մտածեցի, որ մեկ ա՝ ակնոցները իրան ահավոր սազում են։

    — Իմ կյանքի վերջին մի քանի ամիսը նման ա էղել թունելով քայլելուն։ Ինչ-որ ճեղքեր եմ գտել, գնացել պատին խփվել, անընդհատ նույն տեղերով հետ ու առաջ արել։ Բայց դու օգնել ու օգնում ես ինձ էդ թունելից դուրս գալ։ Ես գիտեմ, որ թունելի վերջում դու չես, դու շատ շատ շատ ավելի հեռու ես, նենց որ ես երևի երբեք էդքան հեռու չեմ կարա գնամ, բայց դու հիմա ինձ օգնում ես ու ես քեզ շնորհակալ եմ դրա համար։

    Հետո համբուրեցի այտը ու փախա։ Գնացի Մարիամի կողքին նստեցի ու խոսում էինք էն մասին, թե ինչ ահավոր շատ ա կարոտելու ինքը Թումոն։ Ասեցի, որ չեմ խաբի, իրոք շատ-շատ ա կարոտելու։ Բայց ամեն ինչ լավ կլնի։ Իմ տանը պահարան կա, որում կարելի ա թաքնվել դեպրեսիաներից։ Ժպտաց։ Դավոն ասեց, որ ես կարամ հանգիստ մեռնեմ, որովհետև առնվազն մի երեխայի կյանքի վրա դրական ազդեցություն եմ ունեցել։ Մտածեցի՝ ինչ հաճելի պետք ա լինի հանգիստ խղճով մեռնել կարողանալը։ Հետո մտածեցի, որ ես հլը լիքը լավ բաներ եմ ուզում անել ու որ դեռ մեռնել չեմ կարող։

    Ահավոր հաճելի օր էր երեկ։ Խոստացել եմ, որ էրկու տարի հետո երբ էս դախերը բանակից գան ու մենք էլի նույն կազմով հավաքվելու լինենք, ես բոլոր խնայողություններս տալու եմ ու թռնեմ Երևան ու եթե բոլորս լինենք, ես էդ նույն օրը, էդ նույն տեղում բոլորի ներկայությամբ կքաչալանամ։ Երանի էրկու տարի հետո ես քաչալանալու առիթ ունենամ։

    Իրար հրաժեշտ տալուց Արմենը էլի թողեց, որ գրկեմ ինչքան ուզում եմ։ Բաց թողեցի ավելի շուտ, քան կհասցնեի լաց լինել։ Հայկոյի հետ նույն տաքսիով էինք գնում, գլուխս դրել էի ուսին ու թվում էր իր ողջ տխրությունը ինձ ա անցնում։

    Իսկ վաղը դախերը կգնան բանակ։ Էրկու տարի։

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (20.07.2018), Mr. Annoying (19.07.2018), Smokie (04.10.2018), StrangeLittleGirl (20.07.2018)

  27. #224
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աաաաաաաա, ինչ անասելի հաճելի ա առավոտ շուտ ճնճղուկների հետ արթնանալը, սառնարանից մի շիշ սառը ջուրը միանգամից խմելը, հետո ինչ-որ թեթև, բարի երաժշտություն միացնելն ու քո համար նախաճաշ սարքելը։ Անասելի հաճելի ա, երբ դու ունես վարսակի փաթիլներ ու թարմ (երեկվա) կաթ։ Արագ-արագ նախաճաշում ես ու սկսում դաս անել։ Հետո ընթացքում քո համար թեյ ես պատրաստում ու էն ընթացքում, երբ սպասում ես թեյնիկի մեջ ջրի եռալուն թվիթերն ու ֆեյսբուքն ես քրքրում։ Հետո երբ թեյդ պատրաստ ա, նստում ու սկսում ես կարդալ բաժանաորդագրված բլոգներն ու կայքերը։ (Բայց մտածում եմ երևի առավոտվա ժամերը ավելի ճիշտ կլինի գիտական հոդվածներ կարդալու վրա ծախսելը, որովհետև երբ գործից եմ տուն գալիս, ուղեղս անալիզ անելու իվիճակի չի լինում։) Հետո սերիալ ես նայում։ Պահի տակ ջոկում ես, որ պատուհանից էն կողմ երևացող շենքի վարդագույն կտուրը, կապույտ ծաղկամանը, ծաղկամանի միջի ծաղիկները ու բազմոցի վանդակավոր ծածկոցը իդեալականորեն համապատասխանում են իրար։

    Մի խոսքով՝ սիրուն ա ապրելը։
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 21.07.2018, 11:51:

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (04.10.2018), StrangeLittleGirl (21.07.2018), Գաղթական (25.07.2018), Ծլնգ (21.07.2018), Ուլուանա (22.07.2018)

  29. #225
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենեջերս էշի գլուխ ա։ Էսօր ասում ա՝ քեզ դու՞ր ա գալիս գորխիդ տեղը, դե նենց արա որ չկորցնես։ Զուտ մի պահ հեռախոսի մեջ էի նայում։ Էլ չգիտի, որ մաքսիմում մինչև սեպտեմբեր եմ իրանց մոտ մնալու։ Ասենք ես գիտեմ, որ ես լավ աշխատող եմ, ես գլուխ չեմ գովում ու երբ իմ աշխատանքը ըստ արժանվույն չի գնահատվում, ես թքում եմ էդ աշխատանքի վրա ու գնում։ Բայց վատ բաների մասին չխոսանք։

    Համիկը իմ կոլեգան ա։ Ավելի ճիշտ էնքան էլ կոլեգա չի։ Մի խոսքով։ Էսօր ահագին խոսում էինք։ Պարզվեց, որ ուզել ա հոգեբան դառնալ, հետո 12-րդ դասարանից սկսել ա աշխատել ու կամ իրան պետք ա պահեր կամ սովորեր, ընտրել ա իրան պահելը։ Բայց ինքնակրթությամբ ա զբաղվում, բզբզում ա, լիքը գրքեր ա կարդում։ Տենց խոսացինք, համոզեցի որ ճիշտը սկզբում անգլերեն սովորելն ա, հետո օնլայն կուրսեր վերցնելը, հետո ինչ-որ ծրագրերի դիմելը հետո դրսում նորմալ սովորելը։ Ոնց որ թե մոտիվացված ա։ Հիմա անգլերենի ինչ-որ կուրսեր եմ ման գալիս, որ ուղարկեմ։ նենց հաճելի ա ինչ-որ մեկին մոտիվացնելը։ Ոնց որ իմ ուսանողներից լինի։ Էն որ կապ չունի, որ էլ Թումոյւոմ չեմ աշխատում, մեկ ա քոչություն եմ անում։ ու հաճելի զգացողություն ա ինչ խոսք։

  30. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (22.07.2018), Smokie (04.10.2018), Գաղթական (25.07.2018), Ուլուանա (22.07.2018)

Էջ 15 23-ից ԱռաջինԱռաջին ... 5111213141516171819 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ucom (ունիվերսալ հեռահաղորդակցություն)
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 1409
    Վերջինը: 26.05.2017, 22:53
  2. www.hashvich.info - առցանց ունիվերսալ հաշվիչ
    Հեղինակ՝ ed2010, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 16
    Վերջինը: 09.02.2011, 23:40
  3. Պորտալ ստեղծելու առաջարկ
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Վեբ
    Գրառումներ: 48
    Վերջինը: 05.12.2010, 01:42
  4. Նոր աշխատանքային պորտալ
    Հեղինակ՝ panion, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.02.2009, 21:58
  5. Սոֆտ Պորտալ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 52
    Վերջինը: 08.03.2007, 14:26

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •