User Tag List

Էջ 1 23-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 345 հատից

Թեմա: Ունիվերսալ պորտալ

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ունիվերսալ պորտալ

    …նոր օրագիր…

    Երբ նախկին օրագիրս էի ստեղծում, մտածում էի, որ էդտեղ կպատմեմ իմ բոլոր երեկների մասին, կհավաքեմ բոլոր էն մանր-մունր դեպքերի նկարագրությունները, որոնք էդ պահին չափազանց մեծ նշանակություն կունենան իմ համար, բայց ժամանակի ընթացքում հնարավոր է մոռացվեին:

    Հիմա նոր օրագիր… բայց էս ուղղակի օրագիր չի: էս կախարդական դուռ ա, որ կարա փրկի ինձ: Նենց դուռ, որով կհայտնվեմ էնտեղ որտեղ ուզում եմ, հենց խելքիս փչի կփախչեմ բոլորից… ու ինչ կապ ունի, թե ես էդ պահին որտեղ եմ… Կարևորը, թե ուր եմ գնում ու ինչի համար…

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Areg ak (13.08.2015), Cassiopeia (13.08.2015), John (14.08.2015), kitty (17.08.2015), Mr. Annoying (13.08.2015), Sambitbaba (17.08.2015), Smokie (14.08.2015), Այբ (17.12.2015), Գոգարիկ (13.08.2015), Զաքար (14.08.2015), Մուշու (13.08.2015)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ես՝ Փանոս

    Եթե ենթադրենք, որ բոլոր հեքիաթների բոլոր հերոսների ստեղծման համար եղել են իրական իրական կերպարներ, ուրեմն վստահաբար կարող եմ ասել, որ ես Փանոսի հետնորդն եմ Այմ Փանոս, Ձախորդ Փանոս

    էս ամառ ինչ արել եմ, հակառակն է ստացվել: Մենակ երկու անգամ հոսանքահարվել եմ: Դե ես ուշադրությամբ երբեք էլ չեմ փայլել, բայց երկու անգամն էլ շատ ուշադիր էի, հոսանքահարվելու ոչ մի հնար չունեի, վախեցած մազերս վկա

    Հանգիստ քայլում էի, երբ ոտքս ոլորեցի ու արդյունքում կոտրեցի ոտքիս ցուցամատը Երեք օր մի ոտանի էի դարձել: Հետո, չորրորդ օրը ամենամոտ ընկերոջս ծնունդն էր, բնականաբար չգնալ չէի կարող… Գնացի… ուրախ անցավ… լավ քեֆ արեցինք… ուղղակի երևի կպած մատս մի անգամ էլ ջարդեցի

    էն օրը քիչ էր մնում պատշգամբից ընկնեի… ու դիակս միայն առավոտյան կհայտնաբերեին, որովհետև գիշերվա ժամը երեքն էր…

    Մի առավոտ արթնացա ու պարզվեց, որ հեռախոսս փչացել ա… հենց էնպես, վերցրել ու փչացել էր… բայց առանց հեռախոսի ավելի հանգիստ ա:

    Հիմա էլ էս հիմար ալերգիան

    Ուրախ ա անցնում, ի՜նչ խոսք:

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Areg ak (15.08.2015), Cassiopeia (17.09.2015), kitty (17.08.2015), Mr. Annoying (15.08.2015), Sambitbaba (17.08.2015), Smokie (15.08.2015), Vardik! (23.12.2015), Այբ (17.12.2015), Գոգարիկ (04.09.2015), Զաքար (07.11.2015), Մուշու (15.08.2015), Ուլուանա (17.08.2015)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զարմուհուս հետ ամբողջ գիշեր արթուն մնացինք: Պատշգամբում նստած էինք: Սիրուն գիշեր էր: Սառը օդից երեքնուկի հոտ էր գալիս: Գլխավերևում Ծիրկաթինն էր… Հանկարծ երկնքում աստղ բռնկվեց ու ոսկեգույ հետագիծ թողնելով անհետացավ, հետո մյուսը, երրորդը, չորրորդը… դադարները երկար էին տևում, բայց երկինքը առատ հրավառություն էր կազմակերպել: Ու ես հիշում էի, թե ոնց առաջին անգամ ամբողջ գիշեր արթուն մնացի, որ ընկնող աստղ տեսնեմ ու երազանք պահեմ: Դեռ յոթ տարեկան էլ չկայի: Քունս տանում էր, աչքերս հազիվ էի բաց պահում ու միշտ աչքիս առաջ Ջերրին էր, թե ոնց էր փայտիկներ դնում կոպերի միջև որ հանկարծ չքնի: Իսկ երազանքիս իրականացումը իմ համար չափազանց կարևոր էր: Գիշերվա լռության մեջ լսում էի ժամացույցի սլաքների աշխատանքը, իսկ էդ միշշտ իմ համար էղել ա ամենասարսափելի ձայնը: Թիկ-թակ, թիկ-թակ, վայրկյանները դանդաղ քայլում էին մեկը մյուսի հետևից, իսկ իմ պատուհանից էդպես էլ ընկնող աստղ չէր երևում:

    Պատուհանի մոտ նստած քնել էի: Ինձ թվաց, թե ինչ-որ բան հարվածեց պատուհանին, էդ համարյա անհնար էր, որովհետև ես երկրորդ հարկում էի, բայց էն տպավորությունն էր, թե մեկը թակեց պատուհանը: Աչքերս բացեցի ու ի՜նչ տեսնեմ. աստղ ընկավ, սրան հաջորդեց, երկրորդը, հետո երրորդը: Ես հասցրեցի երազանք պահել: Ո՜նց էի ուրախացել: Էդ պահին իմ համար կարևոր էր ոչ թե էն, որ ես ընկնող աստղ եմ տեսել, այլ էն, որ երազանքս իրականանալու էր: Իսկ երազանքս մի մեծ բան չէր. ցերեկը մոռացել էի, որ մուլտիկ կա, բաց էի թողել, կրկնությունը հաջորդ օրը առավոտ ժամը ութին էր, իսկ ես երկար էի քնում, մաման էլ հաստատ ինչ-որ մուլտիկ նայելու համար ինձ քնիցս չէր հանի: Բայց ես վստահ էի, որ հիմա եթե քնեմ, առավոտ հաստատ շատ շուտ կարթնանամ, ես երազան էի պահել, չէ՞: Ու արթնացա…

    Երեկ նայում էի ընկնող աստղերին ու մտքովս էլ չէր անցնում երազանք պահել, որովհետև իմ բոլոր երազանքերը մի օր իրականացնելու եմ: Ուղղակի վայելում էի տեսարանը:

    Ու հիմա չգիտեմ լա՞վ ա, որ ես հրաշքներ չեմ ուզում…

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Areg ak (17.08.2015), Cassiopeia (17.09.2015), John (18.08.2015), Mr. Annoying (18.08.2015), Sambitbaba (17.08.2015), Smokie (08.09.2015), Այբ (17.12.2015), Գոգարիկ (04.09.2015), Զաքար (07.11.2015), Մուշու (20.08.2015), Շինարար (17.08.2015), Ուլուանա (18.08.2015)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի օր առաջ ատամնաբուժարանում Աքսանին հանդիպեցի: Ինքը ինձանից մի տարի է մեծ… իրենց դասարանում ես մենակ իր ու Արեգի հետ չէի կռվում ու ոչ էն պատճառով, որ ընկերներ էինք… չէ, ուղղակի շատ թե քիչ իրար հասկանում էինք… Իրար հետ խոսելու, շփվելու կարգին առիթ չէր եղել, իսկ էդ օրը եղավ: Ու քանի որ լռելը չափազանց դժվար ա, համենայն դեպս իմ համար… մի խոսքով, երկար գլուխ չտանեմ, հատկապես, երբ մեր զրույցը գնալով ավելի էր նմանվում էսինչ շորի մասին էրկու հիմար աղջիկների զավզակության… Աքսանի հեռախոսին զանգեցին, ներողություն խնդրեց, սենյակի անկյունում պատասխանեց ու երբ ուզում էր վերադառնալ, էլի զանգ էկավ, արագ անջատեց ու ժպտալով նստեց կողքիս.
    -Կարևոր չէր,- ասում ա ու ժպտում:
    -Զանգը…
    -Զանգողը,- ու էլի ժպտում ա…


    էսօր անձրևոտ, հիմար եղանակ է… ինձ շնչելու համար արև է պետք… արև չկա ու գլխիս մեջ էլի կարճ միացում ա… ու ես անընդհատ հիշում եմ, որ զանգողը կարևոր չէ… էլ կարևոր չէր… արդեն կարևոր չէր… ու ոնց ա լինում որ մարդը ինչ-որ պահից էլ կարևոր չի լինում… ո՞նց ա էդ կարևորությունը կորցնում, ինչի՞…

    Մարդու կարծիքները, դիրքորոշումները, հավատը, գաղափարները, արարքները կարող են կարևոր չլինել… դրանք հիմնականում կարևոր չլինելու համար են… Բայց մա՞րդը…

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Areg ak (24.08.2015), Cassiopeia (17.09.2015), kitty (07.11.2015), Sambitbaba (27.11.2015), Smokie (08.09.2015), Այբ (17.12.2015), Գոգարիկ (04.09.2015)

  9. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրագիրս կարդացին… ուռաաա, երազանքս իրականացավ, մուրազս փորս չմնաց… բայց դրանից ի՞նչս ավելացավ… ես օրագիրս սեղանին էի թողնում, որ ինչ որ մեկը վերցնի կարդա, բաց էի պահում… ոչ մի արդյունք… հետո կարդացին… թուղթը դավաճանեց… ու ես հիմա էլ իրան չեմ վստահում… բա…

    Ես մի ժամանակ վախենում էի էն մարդը դառնալուց, որին ատում եմ… հիմա հասկանում եմ, որ էդ մարդը իմ մեջ ա ապրում… ինձ հավասար… ես տականք եմ… ու էդ չպետք ա մոռանամ… հա, ճիշտ ա ինքը իմ մեջ ա, բայց ես չպետք ա թողնեմ որ ինքը ես դառնամ… ու մենակ իրա գոյության մասին հիշելով կհաղթեմ իրեն… բա…

    Բայց մեկ ա ես ուժեղ չեմ… ես ուղղակի խաբեբա եմ… ու ամենալավը ինձ եմ խաբել…

    Բայց մեկ ա ես հաղթելու եմ… ինձ…

    Ու մեկ ա սաղ լավ ա լինելու…

    Ո՞վ էր ասում թե իսկական ծովահենը իր ծրագրերի մասին ոչ մեկին չի ասում, անգամ ինքն իրեն… ճիշտ էր ասում…

    ՈՒ հաստատ էս հեքիաթի վերջում երկնքից երեք խնձորը իմ գլխին չի ընկնելու… ոչ էս անգամ…

    Խոսք եմ տալիս՝ չեմ գժվի…

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Areg ak (15.11.2015), Cassiopeia (17.09.2015), kitty (07.11.2015), Sambitbaba (27.11.2015), Smokie (13.10.2015), Այբ (17.12.2015), Գոգարիկ (04.09.2015), Զաքար (07.11.2015), Ուլուանա (18.09.2015)

  11. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես ինձ էս աստիճանի ղզիկ չգիտեի... ու մտքիս ամենահեռավոր ծայրով էլ չէր անցնի, որ էս աշունը կլինի մինչև հիմա ապրածս ամենադեպրեսիվ աշունը... Բայց ամեն ինչ պետա ա լավ լինի, չէ՞… ամեն ինչ լավ կլինի, չէ՞…

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Areg ak (15.11.2015), Sambitbaba (27.11.2015), Smokie (13.10.2015), unknown (05.10.2015), Այբ (17.12.2015), Գոգարիկ (15.09.2015), Զաքար (07.11.2015)

  13. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արժի՞ երկար գրել, պատմել: Չարժի: Ուղղակի լավ ա որ կան ընկերներս: Իրանք չեն թողնում որ ես ոչնչացնեմ ինձ: Ի՞նչ եմ արել էս պարգևներին արժանանալու համար...

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Areg ak (15.11.2015), Sambitbaba (27.11.2015), Smokie (21.11.2015), Այբ (17.12.2015), Գոգարիկ (10.01.2016), Զաքար (07.11.2015)

  15. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Back in black

    Թղթե օրագիր ունեի, որ միշտ բարձիս տակ էի պահում ու երբ բոլորովին վերջերս օրագիրս դարձավ "հանրության սեփականությունը", ինչ-որ բան փոխվեց ու ես էլ թղթին չէի հավատում: Ու ոչ միայն թղթին... օրագրիս էլ: Շատ թե քիչ կարևոր երևույթների մասին գրում էի մեկ-երկու բառով, էնպես որ մենակ ես հասկանայի, որ ինձ ծառայեին ուղղակի ինչ-որ բաներ հիշեցնելու համար: Երբեք էսքան շատ գաղափարներ չէի ունեցել պատմվածքների ու հեքիաթների համար... բայց մուսա չունեի...
    Իրականում ամեն ինչ լավ
    էր, դեպրեսվելու ոչ մի պատճառ չկար, բոլորը ինձ շատ էին սիրում (դե կուրսի Լիանային չհաշված, քանզի վասնզի ինքը լու՜րջ դեմք ա, իսկ ես խեղկատակ), բայց մեկ ա զգում էի թե ոնց եմ ներսից փչանում ու սեփական բորբոսի հոտից արդեն գլուխս ցավում էր: Ես հասկանում էի, որ կարող եմ լինել չափազանց կեղծ լինել, կարող եմ բոլորին խաբել ու նենց վարպետորեն խաբել, որ բոլոր-բոլորի աչքում դառնամ աշխարհում ամենաերջանկագույն ապուշը: Ու էդ պահերին ինձ հաջողվում էր աշխարհի ողջ ծանրությունը լուռ տանողների դեմքին ժպիտ գծել ու ես էլ էի ինձ ավելի հանգիստ զգալ, սկսում էի հավատալ ինքս ինձ... Պարապ մնալը վտանգավոր է ուղեղի համար, ես էլ չէի թողնում որ ինքը էրկու րոպե անգործության մատնվի, իսկ ո՞րն է ուղեղը բթացնելու լավագույն տարբերակը, եթե ոչ արդեն հազար անգամ սովորած քերականության ու պատմության դասերը հազար մեկերորդ անգամ սովորելը: Հիմա երբ հետ եմ նայում նախորդ ամիսից ընդամենը 4 օր եմ հիշում: Իսկ էն մնացած 26-ից՝ ոչ մի բան:
    Բայց.... Վերջապես հասանք բայցին, թե չէ էս մոխրագույն գրառումը արդեն սկսում էր ջղայնացնել Բայց ամեն ինչ ընտիր ա ու ընտիր ա լինելու նախ որովհետև... և հետո որովհետև... Բայց ամեն ինչ ընտիր ա ու ընտիր ա լինելու նախ որովհետև... և հետո որովհետև... Ես կպատմեմ ամեն ինչ բայց ոչ էսօր Ի վերջո կարևորն էն ա որ ես ժամանակին կասեցրեցի նեխման գործընթացը
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 05.10.2015, 12:12:

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Areg ak (15.11.2015), Sambitbaba (27.11.2015), Smokie (13.10.2015), unknown (05.10.2015), Այբ (17.12.2015), Գոգարիկ (10.01.2016), Զաքար (07.11.2015), Մուշու (05.10.2015), Նաիրուհի (06.10.2015)

  17. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրամադրության փոփոխություններն էնքան արագ են տեղի ունենում, որ արդեն սկսում եմ վախենալ, կարո՞ղ ա գժվել եմ… չէ հա… հազիվ թե… կամ էլ եսիմ…

    Հիմա ես առաջվա պես ամեն օր չեմ կռվում մերոնց հետ… հիմա իրանք երեսս երկու շաբաթը երկու են տեսնում, այսինքն երկու շաբաթը մեկ երկու օրով… ու բնական ա որ էն ընթացքում իրենք հազիվ հասցնում են ինձանից կարոտն առնեն… կռվել չի լինում… թվում ա թե ես պետք ա ուրախ լինեի… ուռա՜, վերջապես մենք ընդհանուր լեզու ենք գտել… բլա բլա բլա բլա բլա բլա… ուռա՜, վերջապես էլ չեն լինի էն հիմար, քայքայիչ կոնֆլիկտները… ուռա՜… բայց գրողը տանի, մենք ոչ մի ընդհանուր լեզու էլ չենք գտել, ուղղակի ես՝ հանճարս, հանկարծ մի օր ուղեղիս հերթական փայլուն փայլատակման ժամանակ հասկացա որ եթե ինձ մեկ ա չեն հասկանալու ուրեմն իմաստ չունի էդքան բացատրել, ժամանակ մեռցնել, ներվեր քայքայել, ինչի՞ եթե կարելի ա ուղղակի լռել: Ու ոչինչ որ դու էդ դեպքում գուցե գժվես մի գեղեցիկ օր, մեկ ա երբ առճակատվում ես գաղափարներիդ համար, սենց թե նենց քեզ գժի տեղ են դնում, տարբերությունը էնքան էլ շատ չի: Արածս թույլիկություն ա բայց եսիմ… Ես լռում եմ… Ես լուռ ժպտում ու դանդաղ մահանում եմ չէ, լուրջ, կատակ չեմ անում…

    Հիմա ինձ բոլորը սիրում են, երևի առաջ էլ էին սիրում, հիմա ես էնքան լավն եմ, հիմա ամեն ինչ անում են որ ամեն ինչ լավ լինի, ու գրողը ինձ տանի ես կատաղում եմ դրանից: Ես ինձ հյուր եմ զգում… ու իրենք ստիպում են որ ես ինձ հյուր զգամ… էս տան պատերը երբեք հարազատ չեն էղել իմ համար, միշտ են խեղդել… ու հիմա ավելի են խեղդում… Ինչքան եմ ինձ քարկոչել չկարոտելուս համար: Ես ինձ մեղավոր էի զգում, որ չեմ կարոտում, որ երբ օրերով տանը չե,մ լինում չեմ կարոտում էն տանտ, որտեղ ապրում եմ, որ իմ համար մեկ ա թե ինչ բարձի վրա կքնեմ ու թե ով ա առավոտ չայ սարքել: Ու ես ինձ մեղավոր էի զգում, որ մամայի սարքած ճաշերից մամայի համ չէի առնում… Ու մեղավոր էի զգում, երբ տուն էի գալիս, իրանք պաչում էին ինձ, ես էլ սրբում էի… Գրողը ինձ տանի… էսքան էլ մարդ տականք կլինի՞, ինչքան ես եմ… Բայց ի՞նչ վատ ա, գոնե էս առումով ես ինձ կարող եմ բացառիկ զգալ, եզակի, առանց հոգնակիի…

    Ու իրանք նեղանում են, երբ ես ամեն ինչ պատմում եմ առանց դետալները մանրամասնելու, չոր ու ցամաք, մի կես րոպեում… իսկ ի՞նչ անեմ: Ո՞նց պատմեմ: Երբ շատ էի խոսում, խնդրում էի որ լռեմ, լռել եմ, վայելեք, ի՞նչ եք ուզում ինձանից: Ու ի՞նչ իմաստ ունի պատմելը, եթե մեկ ա հասկանալու եք նենց ոնց ձեզ ա պետք ոնց ձեզ ա ձեռ տալիս… եթե պատմածս հասկանալու եք նենց որ ինձ չհասկանաք… գրողը ինձ տանի… ուզում եմ որ մարդիկ հասկանան ինձ էն դեպքում երբ ես էս հիմար գլխիցս գլուխ չեմ հանում…


    Ու ես էլի ինձ աթոռ եմ զգում… Ոչինչ կանցնի… Համ էլ լավ ա, որ դեպրեսվել եմ: Ես որ դեպրեսվում եմ, լիքը պրոդուկտիվ բաներ եմ անում… Ինձ պետք ա արգելել չդեպրեսվել… թե չէ ինչ եմ գլուխ հարթուկում…

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Areg ak (15.11.2015), Mr. Annoying (07.11.2015), Ruby Rue (07.11.2015), Sambitbaba (23.12.2015), Այբ (17.12.2015), Գոգարիկ (10.01.2016), Զաքար (07.11.2015)

  19. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես դե ախր շատ ապուշ եմ, հո զոռով չի:

    Եսիմ, փաստորեն ճիշտ ա. վեց տարեկանում ում էլ հետ էլ լինի, յոլա կգնաս: Համակեցություն կստեղծեք ու տասնմեկ տարի հանգիստ կապրեք… Երեկվա ապուշ հարսանիքին հոգուս խորքում ուզում էի գնալ, կարող ա շա՜տ քիչ բայց ուզում էի, որովհետև կտեսնեի ընկերներիցս շատերին: Վարդին կտեսնեի… ախր ինքը միշտ լսել ա տզտզոցս… ու ոչինչ որ էս անգամ ես չէի տզզալու, պատմելու էի իրան էն ինչը իմ համար կարևոր ա, գուցե ոչինչ ա, բայց իմ համար հսակայական նշանակություն ունի… ու ինքը միանգամից վրա տվեց ու… ու նենց հասկացրեց որ իր համար հաճելի չի իմ ներկայությունը, որ ինչքան էլ բթամիտ լինեի, մեկ ա կհասկանայի: Իսկ ես իրան կարոտել էի… ես էնքա՜ն բան ունեի պտմելու: Մի ուրիշ ընկեր կողքովս անցավ ու չճանաչեց… ուրախ եմ, շատ լավ ա… թող միշտ չճանաչեն, ազատեն ինձ իրենց բարևելու պարտականությունից…

    Ու ես իրանց էլ շոկոլադ չեմ նվիրի, հա, հենց չեմ նվիրի, վերջ: Վատ ա երբ դադարում ես ինչ-որ մեկին շոկոլադ նվիրել… դժվար ա…

    Էսօր վերջապես « Պանի լաբիրինթոսը » նայեցի… էս անգամ իսպաներենով… ու էդ ավելի ա սրում դեպրեսիան… Ու հիմա օրորոցային եմ լսում…

    Չէ, ես ունեմ լիքը ընկերներ, իրարից լրիվ տարբեր, լրիվ հակառակ բևեռներում, անգամ հասարակածում… Բայց ինչի՞ չկա գոնե մեկը էդքան ընկերների մեջ, ով կհասկանա ինձ, ով կօգնի որ ես ինձ հասկանամ, չի թողնի որ հիմար մտքերս սղոցեն գլուխս, ում հետ պարտադիր չի լինի որ ես խոսեմ, ինքը մեկ ա կհասկանա:

    Հետո պարզվում ա ինձ տանն էլ չէին սպասում, բա… Որ ասեցի հարսանիք չեմ գնում, հարցրեցին թե էդ դեպքում ինչի՞ եմ տուն էկել, բա: Ու նորմալ ա, որ էս տանը ես ինձ տանը րեմ զգում… ասենք, եթե ես տուն չգայի, ոչինչ, նորմալ ա, ինչ ա էղել… բայց որ ասում եմ գնալու եմ էս երկրից, սվիններով դուրս են գալիս: Բայց իրանց համար տարբերություն չպետք ա լիներ… Մի օր ես կդադարեմ սովորական ձրիակեր լինելուց ու էդ ժամանակ… չեմ ասի, թե ինչ կլինի էդ ժամանակ, որովհետև իսկական ծովահենը երբեք իր պլանների մասին ոչ մեկին չի ասում…

    Ու ես երեկ ինտերնետ չունեի, դրան գումարվել էր նաև անքնությունը ու ես չղջիկ էի դառել… ու մեկ-մեկ ինձ թվում ա, թե ես դեռ վախենում եմ մթությունից…

    Չէ, ես հաստատ գիտեմ, որ եթե մի օր ինչ-որ հեռու տեղ գնալ, ոչ մեկին չեմ ասի, ոչ մեկին հրաժեշտ չեմ տա…

    Ես կարծում էի, թե Վարդը հասկանում ա ինչի համար եմ երազում Աֆրիկա գնալու մասին, ավելի շատ քան Իսլանդիայի կամ Նորվեգիայի… բայց պարզվում ա՝ չէ…

    Վերջերս մարդիկ ուզում են, որ ես խոսեմ, իսկ ես ասելու ոչինչ չունեմ… ես դատարկ եմ…

    Կուզեի սարդ լինել, տանիքի փոշոտ անկյունում սարդոստայն հյուսող, ճանճեր խժռող փոքր ու չար սարդ: Չէ, իրականում ես հենց սարդ եմ որ կամ, ուղղակի ոչ սարդոստայն գործել գիտեմ, ոչ էլ էնպես քայլել ոստայնով որ հանկարծ թակարդը չընկնեմ: Ես անտաղանդ սարդ եմ, ով ճանճերի համար կապիկություն ա անում… տրագիկոմիկ ա հնչում…

    Ես հիմա ինքնահրկիզվում եմ, որ առավոտը սեփական մոխիրներիցս էլի հարություն առնեմ… բայց որ էս անգամ նախորդ անգամների նման կիսատ-պռատ չվերակենդանանամ, պետք ա որ մինչև վերջ մոխրանամ:

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (15.11.2015), Mr. Annoying (15.11.2015), Sambitbaba (23.12.2015), Vardik! (23.12.2015), Այբ (17.12.2015), Գոգարիկ (10.01.2016), Մուշու (15.11.2015)

  21. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կյանքում լինում են պահեր, որ հաստատ գիտես՝ երբեք, երբեք, երբեք չեն մոռացվելու: Հետո դու միշտ հիշելու ու վերհիշելու ես ամեն վայրկյանը, ակնթարթը, թե օդը ինչ հոտ ուներ, թե ոնց էր փոքր պատուհանից գնալով ավելի ու ավելի քիչ լույս թափանցում, ոնց էր օրը քայլում դեպի վերջը... Էդ պահը դեռ վերջացած չի լինում, բայց դու արդեն հաստատ գիտես, որ ամեն անգամ, երբ երկինքը փուլ գա գլխիդ, ոտքերիդ տակ գետինը չզգաս, էդ վայրկյաններն ես հիշելու, ուզենալու ես հետ գնալ, փակվել էդ ժամանակում ու էդտեղ թաքնվել բոլորից: Ու դու թևիդ ես փաթաթում էդ ժամը, րոպեն, վայրկյանը, որ միշտ հետդ լինի, քո հետ անցնի բոլոր ժամանակային մրրիկների միջով...

  22. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (17.12.2015), Mr. Annoying (27.11.2015), Sambitbaba (23.12.2015), Smokie (27.11.2015), Այբ (17.12.2015), Գոգարիկ (10.01.2016), Զաքար (19.12.2015), Մուշու (28.11.2015), Ուլուանա (27.11.2015), Վոլտերա (27.11.2015)

  23. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում, որ ամենևին էլ մուննաթաշունչ չէ

    Բարեկամները սովորաբար բաժանվում են 2 խմբի՝ մամայի կողմից բարեկամներ և պապայի կողմից բարեկամներ, յուրաքանչյուրն էլ իր հերթին բաժանվում է ևս 2 ենթախմբի՝ տատիի բարեկամներ ու պապիի բարեկամներ: Սովորաբար սենց ա, ուրիշ էլ ի՞նչ: 7 պորտության սկզբունքով էլ լինում են մոտ ու հեռու բարեկամներ:

    Բայց ես բարեկամների թեմային չէի անդրադառնա, եթե որոշեի որ նման ստանդարտ խմբերի եմ բաժանելի, ոչ, բնավ չէ... Իրականում բարեկամները (կամ չարեկամները, որն ավելի հարմար կգտնեք) լինում են բազմատեսակ, բազմագույն, բազմազբաղ ու բազմազան: Իրենց կարելի է տեսակավոր ըստ.
    1. ձեզ հյուր գալու հաճախության.
    • բարեկամներ, որոնց տունը մոտիկ ա, ու ամեն օր ձեր տանն են,
    • բարեկամներ, որոնց տունը հեռու ա, բայց մեկ ա համարյա ամեն օր ձեր տանն են
    • բարեկամներ, որոնց տունը հեռու ա, դրա համար էլ մենակ Նոր տարվան են ձեր տանը,
    • բարեկամներ, որոնց տունը մոտ ա, բայց մեկ ա իրանք մենակ Նոր տարվան են ձեր տանը:

    (վերջին 2 ենթատեսակները իմ սիրելիներն են)

    2. ձեզ զանգելու հաճախության.
    • զանգել և խոսել սիրողներ, ովքեր օգտվում են նույն բջջային օպերատորից ինչ դուք և նրա հեռախոսային խոսակցությունը կարող է ժամեր տևել,
    • զանգել և խոսել սիրողներ, որոնք կարող են ժամերով զավզակել ու կապ չունի որ ձեր բջջային օպերատորները տարբեր են,
    • զանգել սիրողներ, ովքեր զանգում են բայց ձեզ հեռախոսի մոտ կաթվածահար չեն անում,
    • ձնգցնել սիրողներ.
    ա. ովքեր "փող չունեն"
    բ. ովքեր կապ չունի, որ "փող ունեն"
    գ. ձնգցնողներ որոնց դու հետ ես զանգում,
    դ. ձնգցնողներ որոնց դու տենց էլ հետ չես զանգում

    3. քեզ շատ սիրելու չափի ու ձևի արտահայտման եղանակի.
    • անտաղանդներ, էն որ անվանդ վերջում -իկ են ավելացնում ու լիքը փաղաքշական մուսի-պուսի բառեր օգտագործում,
    • տաղանդավորներ, բայց սրանց չանդրադառնանք այս անգամ:

    4. քեզանով հետաքրքրվածության աստիճանի.
    • բարեկամներ, որոնք հարցնում են թե ոնց ես, ինչ ես անում
    • ոնց ես, ինչ ես անում, ո՞նց են դասերդ:
    • ոնց ես, ինչ ես անում, ո՞նց են դասերդ, ովքեր են կուրսեցիներդ
    • լա՞վ ես, սաղ լա՞վ ա, դասերդ լա՞վ են, կուրսեցիներդ լա՞վն են,
    • ե՞րբ ես դասից պրծնում
    • ամեն ին լաաաա՞վ ա
    • հաստա՞տ ամեն ինչ լավ ա
    • խելո՞ք ես մնում
    • հաստա՞տ
    • ընգեր-մընգե՞ր
    • դա քեզ պետք չի
    • բա քեզ ե՞րբ ենք պսակելու


    5. Ընկալելու տեսակետից.
    • անհասկացողներ,
    • հասկացող-անհասկացող խաղացողներ:

    6. ըստ նրանց սպանելու ձեր ցանկության.
    • բարեկամներ, որոնց կմորթեիք,
    • կվառեիք,
    • բետոնի մեջ կթաղեիք
    • փետուրով խուտուտ կտայիք 7 ժամ,
    • սև պղպեղը քիթը կլցնեիք,
    • կխոսեիք իրենց հետ:

    Իրականում կարելի է անվերջ տեսակավորել ու վերատեսակավորել բարեկամներին, բայց այնուամենայնիվ նրանք բոլորը ունեն երկու ընդհանրություն՝ ազդում են ձեր նյարդերի վրա ու նրանք բոլորը անխտիր "սիրում են" ձեզ ^^

    ես էսքան չէի ճառի, եթե երեկ մեր տունը բարեկամների հարձակմանը ենթարկված չլիներ: թարսի պես էդ հարձակման օրերը միշտ համընկնում են իմ տուն գալու օրերի հետ, ես այստեղ չաև կանխամտածվածություն եմ տեսնում
    ոնց եմ ես զզվում իրանցից:
    ու կապ չունի, որ ընդհանուր ոչ մի հետաքրքրություն չկա, իրանք մեկ ա կարան ժամերով խոսան հետդ, ախր իրանց հենց քո նման մեկն էր պետք, որ լուռ լսեր, ախր իրանց էլ ա հարթակ պետք, չէ՞, արտահայտվելու համար, հիմա դու ես էդ հարթակը ու իրենք մտադրվել են էնքան վրայովդ գնան ու գան, մինչև հարթեն ուղեղդ: ու համ էլ դու շատ լավ գիտես, որ մի օր դու կկարողանաս նենց անել, որ սաղը բացահայտ ատեն քեզ, զզվեն քեզանից, տեսնեն ու չճանաչեն... այո, կգա այդ երանելի օրը, անպայման կգա...

    ու մեկ ա իմ ամենասիրելի բարեկամները նրանք են, որոնց ես չեմ ճանաչում:

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (30.11.2015), kitty (17.12.2015), Mr. Annoying (30.11.2015), Աթեիստ (30.11.2015), Այբ (17.12.2015), Գոգարիկ (10.01.2016), Մուշու (01.12.2015), Վոլտերա (30.11.2015)

  25. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սպիտակուցը բնափոխվում է, երբ ձուն խաշում ես: Սպիտակուցը էլի սպիտակուց ա մնում, բայց արդեն ուրիշ, տարբեր ու հաճախ հնարավոր չէ փոփոխությունները հետ շրջել... ես չեմ հիշում, թե ոնց սկսվեց էս աշունը, որովհետև էդ ամենևին էլ սեպտեմբերի մեկից չի սկսվում, բայց արդեն վերջանում ա աշունը, փաստացի էսօր ձմռան առաջին օրն ա ու ես ուղղակի էկել էի ասելու, որ բնափոխման աշուն էր... Ամեն ինչ էլի նույնն ա, բայց հաստատ էլ նույնը չի լինի... ու էդ լավ ա, երևի:

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (17.12.2015), Mr. Annoying (01.12.2015), Sambitbaba (23.12.2015), Այբ (17.12.2015), Գոգարիկ (10.01.2016), Զաքար (19.12.2015)

  27. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեք, երբեք, երբեք չէի պատկերացնի, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան սովորեցնելը կարող է ինձ էս աստիճանի մոտիվացնել:

    Իմ "աշակերտները" ... չէ, լավ, չեմ ասի որ իրանք լավն են, կարող ա երես առնեն, համ էլ իրանք ուղղակի լավը չեն: Ես անընդհատ, ամեն վայրկայան ինչ-որ նոր բան եմ սովորում ու էդ ստիպում ա իրենց տալ էն ամենը, ինչ գիտեմ, որ հանկարծ պարտք չմնամ... Ու կապ չունի, որ մենք ընդամենը մի անգամ ենք դաս արել... ես սովորել եմ ուզում, շատ սովորել, որ տալու շատ բան ունենամ, որովհետև իրենցից չափազանց շատ եմ վերցնում:

    Վերջին անգամ առաջին դասարանում էի սովորեցնելու փորձ արել, բայց խաղալիքներս անտաղանդ աշակերտներ դուրս էկան... դրանից հետո լիքը շարադրություններ ու տնայիններ եմ գրել ուրիշների համար, չնայած որ կարող էի բացատրել ու իրենք ինքնուրույն կգրեին... Իմ կարճ խելքով կարծում էի, թե ժամանակ ու նյարդեր եմ խնայում ու դրանով արդարացնում էի ինձ...

    Հիմա լրիվ ուրիշ ա: Ես հաճույք եմ ստանում սովորեցնելուց ու չգիտեմ, էդ ժամանակ ինձ ավելի լավ եմ սկսում ճանաչել: մի խոսքով, ամեն ինչ ընտիր ա

  28. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (03.12.2015), kitty (17.12.2015), laro (19.12.2015), Mr. Annoying (02.12.2015), Sambitbaba (23.12.2015), Smokie (04.12.2015), Այբ (17.12.2015), Գոգարիկ (10.01.2016), Զաքար (19.12.2015), Մուշու (03.12.2015), Ուլուանա (03.12.2015), Վոլտերա (02.12.2015)

  29. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա ես պետք ա պարապեի վաղվա քննությունների համար, բայց չի ստացվում...

    Լավ, կարճ կկապեմ ու շուտ կգնամ:

    Ես սիրում եմ կուրսեցիներիս, իրանք էնքան լավն են, ես իրանց չեմ կարոտում, իրենք ինձ, ես էլ իրենց էն աստիճանի չեմ ճանաչում որ ցավեցնեն ինձ:

    Դասարանցիներիս էլ եմ սիրում, մենք չենք շփվում :)) ու ես արդեն սկսում եմ հասկանալ թե ինչի են մեռածներին հիմնականում սիրում:

    ճիշտ ա... պետք ա սովորել մարդկանց համար, մարդկանց բացակայությունից, մարդկանց պատճառով չմեռնել... կսովորեմ... էս տարի, երևի... էս ասելով նկատի ունեմ 2016-ը:

    իսկ 2015-ին ես սովորել եմ ապրել ներկայով, մինչև վերջ վայելել ու գնահատել պահը ու միաժամանակ մտածել ապագայի, կարիերայի մասին... ու հասկացել եմ թե ինչ եմ ուզում, համենայն դեպս գոնե հիմա... ու գիտեմ թե ինչ պետք ա անեմ:

    Գնահատականներս ահագին լավացրել եմ, ես էլ ծույլիկ չեմ :)) ու քննությունները զզվելի են...
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 16.12.2015, 23:36:

  30. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (17.12.2015), Mr. Annoying (16.12.2015), Sambitbaba (23.12.2015), Smokie (02.02.2016), Այբ (17.12.2015), Գոգարիկ (10.01.2016), Զաքար (19.12.2015), մարիօ (18.12.2015), Վոլտերա (17.12.2015)

Էջ 1 23-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ucom (ունիվերսալ հեռահաղորդակցություն)
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 1409
    Վերջինը: 26.05.2017, 22:53
  2. www.hashvich.info - առցանց ունիվերսալ հաշվիչ
    Հեղինակ՝ ed2010, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 16
    Վերջինը: 09.02.2011, 23:40
  3. Պորտալ ստեղծելու առաջարկ
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Վեբ
    Գրառումներ: 48
    Վերջինը: 05.12.2010, 01:42
  4. Նոր աշխատանքային պորտալ
    Հեղինակ՝ panion, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.02.2009, 21:58
  5. Սոֆտ Պորտալ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 52
    Վերջինը: 08.03.2007, 14:26

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •