User Tag List

Էջ 5 23-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 345 հատից

Թեմա: Ունիվերսալ պորտալ

  1. #61
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես որ փոքր էի, գուլպաներս էնքան էի ձգում, մինչև հասնում էին ծնկներիս: Բոլոր գուլպաներս պետք ա ծնկից վերև լինեին կամ գոնե ծնկիցս: Էսօր երազիս իմ հին սենյակում` մահճակալիս վրա նստած էի ու գուլպաներս էի հագնում, ձգում էի որ հասնեն ծնկներիս բայց չէին հասնում, որովհետև ես մեծացել էի մի քիչ: Մեծացել էի էնքան, որ գուլպաները ծնկներիս չէին հասնում, բայց դեռ փոքր էի էնքան, որ ոտքերս էլ գետնին չէին հասնում ու մահճակալից կախված էին: Դեռ փոքր էի, որովհետև ոտքերս գետնին չէին կպնում, բայց համ էլ մեծ էի էնքան, որ չէի վախենում թե մահճակալի տակ թաքնված ինչ որ մեկը կբռնի ոտքս: Ու հա, ես հիմա մի քիչ ավելի մեծ եմ, բայց դեռ փոքր եմ, բայց մի օր իմ ոտքերը կհասնեն գետնին, գուլպաներս կլինեն ծնկից ներքև սովորական գուլպաներ, մահճակալի տակի հրեշն էլ վաղուց մենակությունից մեռած կլինի ու ինձ հետաքրքրում ա, թե էդ ժամանակ ինչը կլինի էն մյուս կշռաքարին, որը կհավասարակշռի մեծանալս, որ չնայած էդքան մեծ լինելուն, մի էդքան էլ փոքր լինեմ:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.08.2016), John (25.07.2016), kitty (24.07.2016), Mr. Annoying (24.07.2016), Sambitbaba (31.07.2016), Smokie (24.07.2016), Զաքար (01.08.2016), Մուշու (27.07.2016), Ուլուանա (24.07.2016)

  3. #62
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ մորքուրիս վեց տարեկան տղան հարցրեց, թե ես ո՞նց եմ տեսնում առանց ակնոցի… ու իրոք, ո՞նց եմ տեսնում ես առանց ակնոցի: էս հարցը երևի ամենադժվար հարցերից է, որ երբևէ ինձ տվել են ու երևի կշարունակեն տալ:

    Առանց ակնոցի… Ակնոցներ սկսել եմ կրել ուղիղ ութ տարի առաջ, երբ նոր էի տասնմեկ տարեկան դարձել ու էդ ժամանակ Հարրի Փոթթերը իմ կուռքն էր (ինչի՞ մենակ էդ ժամանակ, հիմա էլ, որ դեպրեսվում եմ, մի օրում նայում եմ բոլոր յոթ սերիաները): Բնականաբար առաջին ակնոցս կլոր շրջանակով էր ու ես հենց ամենասկզբից սիրեցի իրանց: Հիմա իրանք իմ մարմնի մի մասն են դարձել էնքան, որ մեկ-մեկ արդեն ինքս եմ ինձ հարցնում՝ ես քնելիս հանու՞մ եմ ակնոցս: Բայց չէ, իրոք, ո՞նց եմ ես տեսնում առանց ակնոցի:

    Լինում է, չէ՞, որ ուժեղ անձրև է գալիս ու դուք լուսամուտի մոտ կանգանծ դուրս եք նայում: Թաց ապակուց էն կողմ աշխարհն ու ամեն ինչ մի տեսակ լղազված է թվում, ոնց որ ամեն ինչ լուծվի անձրևի մեջ: Առանց ակնոցի տեսնելը շատ նման է էդ թաց ապակու միջով նայելուն, բայց թաց ապակու միջով նայել չի:

    Առանց ակնոցի… Առանց ակնոցի էլ է երկինքը կապույտ, ամպերը՝ սպիատակ, ուղղակի մենակ էդքանը. երկինքը կապույտ է, ամպերը՝ սպիտակ, իսկ ամպերի մեջ թաքնված շունը, արջը, վիշապն ու դինոզավրը չկան, առանց ակնոցի ամպերը ուղղակի ամպեր են, լավագույն դեպքում հսկայական սպիտակ, փափուկ բարձեր: Իսկ գիշերը երկինքը համարյա սև է, լրիվ սև, լուսինը՝ հեռու հեռվում վառված լամպ, որ հազիվ է լույս տալիս, իսկ աստեղ ու համաստեղություններ չկան, չեն կարող լինել, համենայն դեպս ոչ քեզ համար, որովհետև դու առանց ակնոցի ես:

    Առանց ակնոցի անտառը ուղղակի ինչ-որ կանաչ կուտակում է ինչ-որ կանաչ լանջի վրա: Էդտեղ չկան ու չեն կարող լինել սոճիներ, եղևնիներ, բարդիներ, սոսիներ ու կեչիներ, էդտեղ ուղղակի ծառեր են և վերջ:

    Առանց ակնոցի գետնին մրջյուններ չկան, ուղղակի գոյություն չունեն մրջյունները էդ դեպքում, մյուս միջատներն ու մոծակներն էլ, հատկապես մոծակները, որովհետև իրանք սկսում են գոյություն ունենալ մենակ էն ժամանակ, երբ քեզ կծում են:

    Առանց ակնոցի մարդիկ, դեմքերը… առանց ակնոցի մարդիկ դեմքեր չունեն, մեկի դեմքը խառնվում է մյուսին ու ոչնչով չեն տարբերվում մեկը մյուսից, դեմքերի վրա հալվում ու իրար են խառնվում ամեն ինչ, բոլոր դիմագծերը, քիթը լուծվում ու հավասարվում է ճակատին, իսկ աչքերը դառնում են գլխի վրա բացբած ինչ-որ անցքեր: Առանց ակնոցի բոլոր մարդիկ իրար նման են, առանց ակնոցի բոլոր մարդիկ նույնն են:

    Առանց ակնոցի տեսնում եմ էնպես, ինչպես առանց ակնոցի բոլոր մարդիկ, ուղղակի էդ մարդկանցից շատերը կարճատես չեն ու ոչ էլ հեռատես են, ու ոչ մի ակնոց չի օգնի իրենց:

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.08.2016), Cassiopeia (29.07.2016), John (30.07.2016), kitty (29.07.2016), Mr. Annoying (29.07.2016), reminilo (30.07.2016), Sambitbaba (31.07.2016), Smokie (30.07.2016), Զաքար (01.08.2016), մարիօ (29.07.2016)

  5. #63
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հուլիսը

    Էսօր հուլիսի վերջին օրն է ու ես պատրաստվում եմ էդ օրվա վերջին մասը լցնել գրելով, մենակ գրելով:

    Քննություններս վերջացրել էի ու ունեի լիքը ազատ ժամանակ, բայց ամսվա սկզբում էդ ժամանակը օգտագործում էի կամ դեպրեսվելու կամ էլ կարդալու համար:

    Ես գիտեի ինչ է լինելու ու սաղից թաքուն նախորոք դեպրեսվում էի իմ համար հետո էլ էդ ամեն ինչում մեղադրում ցածր ճնշումիս, չնայած որ ճնշումս իրոք խայտառակ ցածր էր ու ես ինձ թուփ էի զգում, բայց գուցե էդ պայմանավորված էր դեպրեսիաներովս: Ինչևէ:

    Հեմինգուեյ էի կարդում, «Հրաժեշտ Զենքին»: Էդ գիրքը կարդալը միշտ հետաձգել եմ, որովհետև էն մարդը, որ խորհուրդ էր տվել դա կարդալ, չէր զլացել ու պատմել էր թե ինչ ա լինում գրքի սկզբում, ընթացքում, վերջում: Ես համարյա ամեն ինչ գիտեի ու էդ գիրքը մի տեսակ չէր ձգում: Բայց կարդացի: Մեկուկես օրում ու վերջում Ազգային գրադարանում նստած տզզում էի: Ախր ես գիտեի թե ինչ ա լինելու, ես պատրաստ էի վերջին, բայց մեկ ա չդիմացա, հուզվեցի ու լաց էի լինում:

    Դրանից անմիջապես հետո սկսեցի իսպաներեն սովորել: Ավելի ճիշտ՝ վերհիշել էն, ինչ գիտեի ու շարունակել: Արագ առաջ էի գնում: Հավես էր: Հիմա իսպաներենը մի քիչ աչքաթող եմ արել, բայց երեկ երբ հանկարծ սթափվեցի ու հասկացա որ լսածս երգը իսպաներեն ա, ինձ բռնացրեցի էն մտքի վրա, որ ես համարյա ամեն ինչ հասկանում եմ ու էդ կինո կամ մուլտիկ չէր, որ նայելով իմաստը գլխի ընկնեի, երգ էր ու ես հասկանում էի: Սովորածս չեմ մոռացել: Ու ընդհանրապես, սովորածը սովորաբար չեն մոռանում:

    Հետո էկավ էն օրը, որին չգիտեմ սպասում էի թե չէ ու որի պատճառով նախօրոք էդքան դեպրեսվել էի: Հուլիսի ութը երևի կյանքիս ամենասիրուն օրն էր, թափանցիկ ու սիրուն: Էդ օրը լիքն էր մարդկանցով, նենց մարդկանցով, որոնք ինձանից էներգիա խլելուց բացի հսկայական էներգիա էին տալիս ու գուցե շատերին, ում հանդիպեցի էդ օրը էլ երբեք չտեսնեմ, բայց իրանց միշտ-միշտ հիշելու եմ երևի որովհետև իրանք յուրահատուկ էին ու իրանց հենց էդ օրը հանդիպեցի: Ու էդ օրն էլ էր հատուկ: Որոշ մարդկանց նոր լույսի տակ տեսա ու ավելի շատ սիրեցի: Ու քայլեցի, շատ քայլեցի էդ օրը: Հարբելու չափ:

    Երանի մի օր կարողանամ էնքան սիրուն գրել, որ պատմեմ էդ օրվա մասին: Սիրուն, սիրուն, սիրուն օր: Լինում են, չէ՞, շատ սիրուն գրքեր, շատ սիրուն ֆիլմեր, որ վերջանում են մի վերջով, որը փչացնում ա էն սիրունությունը, որ կար: Սիրուն բանի վերջն էլ պետք ա սիրուն լինի ու էդ ամենասիրուն վերջն էր, որ հնարավոր էր հորինել: Ամեն ինչ սկսվել էր, էն օրը, երբ մայրամուտ էր ու վերջացավ արևածագի օրով:

    Ասե՞մ, որ հաջորդ օրը կյանքիս ամենադեպրեսիվ օրն էր: Ասում եմ: Բայց դե իմ դեպրեսիաները մոտիվացնում են ինձ… հիմնականում, ու սկսվեց իմ կյանքում վեբ ծրագրավորում սովորելու ժամանակաշրջանը: HTML ու CSS էի սովորում, յանի: Հավես էր, բայց վերջին մի շաբաթում ոչ մի բան չեմ արել: Կիսատ չեմ թողնի, հաստատ կշարունակեմ: Որովհետև ինձ դուր են գալիս նաև էդ լեզուները: Ու համ էլ, կարծում եմ, մի օր հաստատ պետք կգան:

    Սրան հաջորդեց մի կարճ էտապ, երբ ես բացարձակապես ամեն ինչի վրա թքած ունեի, ամեն-ամեն ինչի: Ոչինչ ու ոչ ոք գոյություն չուներ ինձանից դուրս, ինձանից բացի: Մենք էինք մենակ՝ ես ու իմ դեպրեսիաները, դատարկ մտքերը: Բայց չէ, գրողը տանի չէ, ես ուղղակի ուզում էի անջատել ինձ ու ոչինչ չզգալ, որովհետև տենց ավելի հեշտ ա: Անգամ պարապում էի չլացելու վրա: Դե հասկանու՞մ եք, ես ամեն ստից բանից աչքերս լցնում եմ ու սկսում տզտզալ: Հետո հասկացա, որ պետք չի փոխել էդ: Եթե ամեն ստից բանից չլացեմ, ամեն ստից բանից չեմ էլ ծիծաղի, էս երկուսը իրար հավասարակշռում են ու թող տենց էլ մնան:

    Ես որոշել էի, որ ամռանը տուն եմ գալու ու հնարավորինս քիչ մարդկանց տեսնեմ: Գրադարանից էնքան գրքեր վերցրեցի, որոնք մինչև օգոստոսի վերջ ինձ կհերիքեին ու էլ ստիպված տանից դուրս չէի գա: Ֆեյսբուքը արդեն սառեցրել էի: Ու թվում էր թե վերջ. ես վերջապես փախել եմ բոլոր մարդկանցից, բայց չէ՜, իրանք շարունակում էին ինձ հետևել ու հետապնդել: Արդյունքում էն պլանները, որ ես կազմել էի, ջուրն ընկան: Ես չեմ ապրում իմ կազմած գրաֆիկով, բայց, ինչ խոսք, սենց էլ վատ չի: Ի վերջո էս տարվա անելիքներիցս մեկը չկզիանալն էր: Անգամ ինձ հաջողվել ա բարեկամներիս մեջ հետաքրքիր դեմքերի բացահայտել ու ես ինձ այլևս դժբախտ չեմ զգում:

    Վերջերս մորքուրենցս տանն էի, ամենափոքրի ու մի քանի օր պետք ա մնայի, դայակություն անեի ճտերին: Մենք իրար շատ էինք սիրում, իրոք, բայց էդ մասամբ պայմանավորված էր նաև նրանով, որ խեղճ էրեխեքը ինձ համարյա չեն տեսնում ու երբ հանդիպում ենք, չենք հասցնում իրար զզվեցնել, բայց էդս անգամ ամեն ինչ ուրիշ էր: Իրենք իմ պատասխանատվության տակ էին ու ես պետք ա հետևեի իրանց հենց էն ժամանակ, երբ ամենաշատն էի զզվում մարդկանցից: Երբ ոչ մեկի համար չէի ուզում էներգիա ծախսել, բայց երկու փոքր էրեխեքի հետ գործ ունենալիս էներգիա չծախսելը մի քիչ անհնար ա: Մանավանդ երբ պարզ ա դառնում, որ իրանք շատ քմահաճ են ու ամեն ինչ չի որ ուտում են ու ընդհանրապես, իրանց կերցնելն ու քնացնելը երևի ամենադժվար բաներից ա որ երբևէ արել եմ: Բայց արել եմ: Մորքուրս հարցնում ա, թե ոնց եմ ստիպել էրեխեքին կանաչ լոբի ու ոսպով ու բրնձով փլավ ուտել: Իսկ ես իսկի չեմ էլ ստիպել. իրենք բավականաչափ իմաստուն էին և հասկացան ինքնուրույն: Իսկ քնելը… «Սուրի ու Սամի արկածներն» էի կարդում ու մենք երջանիկ քնում էինք: Բա որ մի անգամ մորքուրս ու իրա ամուսինն էլ քնեցին էն ընթացքում, երն ես գիրք էի կարդում:
    Հիմա մենք իրար ավելի շատ ենք սիրում, քան առաջ ու օրերն ենք հաշվում, թե երբ են անցնելու էս տաս օրերը, որ էլի իրենց մոտ գնամ: Ախր շատ լավն են իրանք… Իրանք ինձ ավելի շատ օգնեցին, քան սպասում էի ինչ-որ մեկից, ավելի շատ քան ինքս ինձ կօգնեի:

    Ու ես էս ամիս լիքը բաներ եմ հասկացել.

    1. եթե գիտես, թե վերջում ինչ է լինելու, դա դեռ չի նշանակում թե վերջում չես հուզվելու, դա դեռ չի նշանբակում թե դու վերջին պատրաստ ես ու ընդհանրապես, մենք երբեք վերջին մինչև վերջ պատրաստ չենք լինում
    2. ամեն ինչը կամ համարյա ամեն ինչը մի օր անցյալ ա դառնում ու բնականաբար դու էլ կարող ա մի օր լինես շատ մարդկանց անցյալում, ընդամենը: Բայց էդ պետք ա կարողանալ գնահատել, որովհետև, վերջիվերջո, դու ինչ-որ մեկի կամ մեկերի անցյալի մի կտորն ես ու ներկա էիր մի ժամանակ:
    3. ես սիրում եմ, որ մարդիկ ինձ հիմնականում սիրում են: Նենց հավես ա: Չէ, իրոք հավես ա

    էլի բաներ էի հասկացել, բայց մոռացա: Էս գրառումը նման չէղավ նրան, որը ես էի պատկերացնում:

    Ես չեմ ուզում մարդկանց կորցնել ու չեմ կորցնի: Ես գիտեմ, որ կարող եմ անտանելի զզվելի տզտզան լինել, ես գիտեմ որ բզիկավոր հիստերիկ եմ մեկ-մեկ դառնում ու գիտեմ, որ երբ ինձ հինգ տարեկանի նման եմ պահում… ես լավը չեմ, երբ ինձ հինգ տարեկանի պես եմ պահում: Ես գիտեմ, որ դժվար ա լինել իմ կողքին, ինձ հետ, դժվար ա լինել իմ ընկերը, մեկը, ով կլսի տզտզոցներս ու հիստերիկ, անկապ ծիծաղս… ես գիտեմ, որ դժվար ա լինել իմ մարդը, բայց ես… ես սիրում եմ էն մարդկանց, ովքեր իմ կողքին են անկախ իմ էսպիսին լինելուց, անկախ ինձանից: Իրանք թունելի վերջի լույսն են… չէ, իրանք թունելի վերջում չեն, իրանք լուսավորում են բոլոր մութ թունելները… ես սիրում եմ իրանց, անսահման շատ: Գուցե ես միշտ չէ, որ լավ, իսկական ընկեր եմ եղել, բայց իրանք ինձ սովորեցրել են, թե ինչպիսին են լինում իսկական ընկերներ: Գրողը տանի, ես բախտավորագույն մարդ եմ, որովհետև ունեմ իրանց ու հաստատ, երբեք, ոչ մի դեպքում չեմ կորցնի:

    Ու պարզվում ա՝ ես իմ պատկերացրածից ավելի ուժեղ էի/եմ:
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 31.07.2016, 19:44:

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.08.2016), Cassiopeia (01.08.2016), John (01.08.2016), kitty (31.07.2016), Mr. Annoying (01.08.2016), Smokie (06.08.2016), Զաքար (01.08.2016), Ուլուանա (01.08.2016), Վոլտերա (01.08.2016)

  7. #64
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու հետո մի օր հասկանում ես, որ սարսափ ֆիլմերը արդեն հետաքրքիր չեն, որովհետև չկան էն մարդիկ, որոնց հետ դու սարսափ ֆիլմեր էիր նայում: Մեկն ամուսնացել ա, էն մեկը բանակ ա գնացել, էն երրորդն էլ քո հավեսը ընդհանրապես չունի: Էլ ախպերդ մահճակալի տակ հատուկ չի թաքնվում, որ ոտքդ քաշի ու դու ամբողջ կոկորդով չես բղավում դրանից հետո: Թեյիդ մեջ ոչ մեկ աղ չի լցնում ու համարյա ուշաթափվելու աստիճան ոչ ոք քեզ խուտուտ չի տալիս, որ դու սարսափ ֆիլմ նայելիս ավելի շատ ծիծաղես, քան ցանկացած կատակերգության ժամանակ: Ու մի օր քեզ բռնացնում ես մենակ սարսափ նայելիս: Տխուր ա:

    Մենք մեր սիրած շորերը սովորաբար էնքան ենք հագնում, մինչև մաշվում են էն աստիճանի, որ էլ հագնել չի լինում: Մտածում եմ` կարող ա նույն սկզբունքը գործում ա նաև մեր սիրած մարդկանց դեպքում? Իրանց շատ, շատ, շատ, շատ ենք սիրում, էնքան շատ, որ դրանից մաշվում են: Մտածում եմ` կարող ա մարդկանց պետք չի էդքան սիրել: Կամ ընդհանրապես, էդ դեպքում պետք ա սիրելի մարդկանց պահել դարակում, մնացած ամեն ինչից հեռու ու առանձին: Բայց չէ, մարդիկ հո շորեր չեն: Մարդիկ... մարդիկ են:

    Ես մի բզիկ ունեմ, չգիտեմ երբ եմ ձեռք բերել: Մարդկանց անունները տալու, մարդկանց կանչելու բզիկ: Օրինակ` ես ու մաման նստած ենք նույն սենյակում ու եթե էդ պահին բռնում ա բզիկս.
    - Մամ:
    - Հա?
    - Ոչ մի բան:

    Ամենաշատը ախպորս ա ջղայնացնում էս. կարծում ա, թե ձեռք եմ առնում: Բայց չէ, գրողը տանի, երջանկացնող, թեթևացնող զգացողություն ա, երբ տալիս ես մարդու անունը ու ինքը պատասխանում ա "հա", "ինչ"... Ուղղակի մեկ-մեկ ինձ հազիվ եմ զսպում, որ բարձրաձայն չասեմ անուններ, որից հետո պատասխան չեմ ստանալու:
    Երանի ամեն անգամ, երբ ինչ-որ մեկի անունը տայինք, կարողանայինք լսել իրա պատասխանը:

    Մի տեսակ մելամաղձիկ գրառում ստացվեց: Սենց չէի ուզում: Ախր ես ուրախ եմ:
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 02.08.2016, 02:24:

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.08.2016), John (02.08.2016), kitty (02.08.2016), laro (02.08.2016), Mr. Annoying (02.08.2016), reminilo (02.08.2016), Smokie (06.08.2016), Զաքար (07.08.2016), Մուշու (02.08.2016), Ուլուանա (02.08.2016)

  9. #65
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այո, ահավասիկ անսահման է մարդկային հիմարությունը և ես ամեն օր սեփական օրինակներով դա ցույց եմ տալիս: Իսկ թե ինչ եմ արել ես էս անգամ, չեմ ասի:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (02.08.2016), Mr. Annoying (02.08.2016), Զաքար (07.08.2016), Մուշու (02.08.2016)

  11. #66
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաժեշտների մասին

    Ինձ միշտ թվացել է, որ ես չեմ սիրում հրաժեշտները: Ու երևի իրոք չեմ սիրում: Ամեն անգամ ինչ-որ մեկին, ինչ-որ բանի հրաժեշտ տալիս հետո երկար դեպրեսվում եմ, որովհետև, ախր յուրաքանչյուր հրաժեշտ կարող է լինել վերջինը: Երբ ինչ-որ մարդիկ են քեզանից գնում, երբ դու ես գնում ինչ-որ մարդկանցից, թողնում ես ինչ-որ կարևոր տեղեր, դու հաստատ չես կարող ասել` էլի հետ կգաս, էլի կլինես էնտեղ, որտեղ էիր, էլի կլինեն էն մարդիկ, որոնք կային: Ամեն հրաժեշտ լիքն է հարցականներով ու չգիտես` էդ հերթականն է թե վերջինը, չգիտես կլինի հաջորդ հանդիպում, որը էլի հրաժեշտով կվերջանա թե հաջորդ օրը 8-րդ հարկի պատշգամբից գլխիդ ծաղկաման կընկնի ու, լավ, շատ վատատես չլինենք, մեռնելու փոխարեն դու ուղղակի կկորցնես հիշողությունդ: Բոլոր հիշողություններդ: Ամեն անգամ, երբ ինչ-որ տեղից, ինչ-որ մարդկանցից գնալուց առաջ հրաժեշտ ենք տալիս, էդ պահին մենք հրաժեշտ ենք տալիս նաև ինքներս մեզ, որովհետև ինչքան էլ չուզենանք մեզանից մի մասնիկ թողնում ենք էնտեղ, որտեղից գնում ենք, թողնում ենք էն մարդկանց, որոնց թողնում ենք: Ամեն անգամ մենք նաև ինքներս մեզ ենք հրաժեշտ տալիս ու չգիտենք հաջորդ հանդիպում կլինի ինքներս մեզ հետ թե չէ: Ու ընդհանրապես, ինչպիսին կլինենք մենք հաջորդ հանդիպման ժամանակ, կճանաչենք մենք ինքներս մեզ? Ու մենք փոխվում ենք հրաժեշտից հրաժեշտ ու կամ ավելի լավն ենք դառնում կամ ավելի վատը:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (06.08.2016), kitty (06.08.2016), Mr. Annoying (06.08.2016), Smokie (06.08.2016), Զաքար (07.08.2016), Ուլուանա (13.08.2016)

  13. #67
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես շատ ընկերներ ունեմ, ինչ խոսք: Հա, մարդիկ ինձ սիրում են, ես մարդկանց եմ սիրում ու ես շատ մարդիկ ունեմ ու ես ինձ հարուստ ու երջանիկ եմ զգում դրա համար: Բայց ես ունեմ շատ մարդիկ ու մի հատ Անժել: Ես կարող եմ սրանից ավել չշարունակել էս գրառումը, որովհետև ես դեռ էնքան լավ չեմ գրում, որ Անժելի մասին գրեմ նենց, ոնց պետք ա, բայց հիմա, էս պահին ես ուզում եմ հենց իրա մասին գրել: Ինքը էն մարդկանցից մեկն է, ում համար ակումբին ինչքան էլ շնորհակալություն հայտնեմ, մեկ ա քիչ կլինի, սարսափելի, չափազանց քիչ:

    Ես զարմանում եմ՝ ինչի՞ էինք մենք մեր առաջին հանդիպումը հետաձգում մինչև նոյեմբերի տասնչորսը: Իրոք չեմ հասկանում: Ո՞նց կարելի էր:

    Էդ օրը ամպամած էր ու ցուրտ: Ուսխորհրդում չեմ հիշում ինչ էր եղել ու դասերից հետո կես ժամ ավել մնացի համալսարանում, հետևաբար ես կես ժամ ուշացա էդ ֆանտաստիկ, պատմական, ճակատագրական հանդիպումից: Օպերայի մոտով անցնելիս քամին ծառից ճյուղեր պոկեց ու քիչ էր մնում գլխիս խփեր: Հիմա եմ հասկանում, որ դա աստվածների նշանն էր և նախազգուշացնում էր այն բոլոր փորձությունների մասին, որոնց միջով պետք է միասին անցնեին:

    Արամ Խաչատրյանի արձանի կողքին՝ նստարանի վրա նստած էր Անժելը՝ արևագույն դեղին ժակետով, մազերը կապած էին ու բացի դրանից կտորից սպիտակ աբադոկ ուներ (ես չգիտեմ էս զրթիկի հայերեն անունը): Ու բնականաբար, մեր առաջին հանդիպումը, ինչպես շատ ակումբցիների հետ առաջին հանդիպումը, հեչ նման չէր առաջին հանդիպման: Էն տպավորությունն էր, որ մենք հազար տարի ճանաչում էինք իրար, ուղղակի մի հազար տարի չէինք հանդիպել: Առանց հերթ տալու բլբլում էինք: Էդ օր ես համալսարանում ահագին թրոլել էի, կուրսեցի մի աղջկա, մի շատ հայեցի անձնավորության ասել էի, թե սիրահարվել եմ իրեն ու զգացմունքներս ապացուցելու համար բանաստեղծություն էի գրել: Էդ գլուխգործոցը կարդացի Անժելի համար ու մենք մի կուշտ ծիծաղում էինք: Ամիրյանով քայլելիս մեր կողքով անցավ Ձայնալարը ու մինչև ես կհասցնեի հասկանալ, թե ինքը ով էր, կհասցնեի ասել Անժելին ու մենք կորոշեինք բարևել, Ձայնալարը կորավ մեր տեսադաշտից: Հետո էլի երկար թափառում էինք ու խոսում ու ջրիկանում: Ցուրտ էր, բայց էնքան ջերմ էր, էնքան ջերմ, որ հիմա էլ հիշում ու ջերմանում եմ:

    Հաջորդ հանդիպումը կարծեմ երկու օր հետո էր: Իսկ դրանից հետո երևի համարյա ամեն օր:

    Անժելը… ինքը բարիագույն, դախագույն, ագռավագույն մի անձնավորություն ա: Ինքը չի նեղանում ինձանից երբեք, ոչ մի դեպքում: Ընդհանրապես, մենք չենք նեղանում, երևի ինչ-որ բան սխալ ա… կամ չափազանց ճիշտ: Ես կարող եմ տզզալ ժամերով, նվնվալ, ամեն ինչից բողոքել: Ինքը էն մարդն ա, ում կարող եմ զանգել, գրել միշտ, կարող եմ ասել բոլոր հիմարություններս: Դեպրեսված ժամանակ կզանգեմ, կպատմեմ դեպրեսիաներիցս, հետո կասեմ, որ ինձ լուրջ հոգեբանական օգնություն ա պետք, հետո մի անգամ էլ կտզտզամ ու կհասկանամ, որ ինձ անհրաժեշտ հոգեբանական օգնությունը արդեն ստացել եմ: Կամ երբ բզիկներս բռնեն, կխնդրեմ հեռախոսը չանջատի մինչև տուն հասնեմ: Կամ կորոշեմ լինել հեզ ու խոնարհ, ժպտերես, բարի աղջիկ մը, որ Անժելի մաման ինձ հավանի հետո էլ աշխարհով մեկ կլինեմ, որովհետև, հասկանու՞մ եք, Անժելի մաման ինձ հավանել ա:

    Ու սարսափելի հաճելի զգացողություն ա, երբ ունես մեկը, ով միշտ կողքիդ կլինի, ով քո դարդերով, քեզ հավասար տապակվում ա ու քեզ հավասար ուրախանում: Անժել Թող ես ղզիկ լինեմ, բայց էս վերջերս անընդհատ, աջուձախ հուզվում եմ ու հիմա էլ: Ես ախր ասելու լիքը բաներ ունեմ, բայց ինչ-որ բան ասելը, հատկապես կարևոր ինչ-որ բան, միշտ էլ դժվար ա եղել ինձ համար: Մի խոսքով՝ կըռ-կը՜ռ:

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.08.2016), John (07.08.2016), kitty (08.08.2016), laro (07.08.2016), Mr. Annoying (13.08.2016), Smokie (09.08.2016), Աթեիստ (07.08.2016), Զաքար (07.08.2016), Մուշու (12.08.2016), Ուլուանա (13.08.2016)

  15. #68
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ուզում եմ գրող դառնալ, իսկ լավ գրող դառնալու համար պետք է գրել, գրել ամեն օր ու ամեն անգամ ավելի ու ավելի լավ գրել: Գրողը պետք է ապրի գրելով: Իսկական գրողը պետք է կարողանա բառերի մեջ տեղավորել ամեն ինչ, անգամ էն ամենը ինչ ուրիշները չեն կարողանում զգայարաններում տեղավորել: Իսկական գրողը պետք է կարողանա նենց գրել, որ մարմնովդ զգաս կարդացածդ անգամ եթե էդ ամենը ապրած չլինես: Երբեք, ոչ մի դեպքում զգացած չլինես: Ես մի օր կդառնամ իսկական գրող:

    Էսօր ուզում էի թարգամանություն անել: Սկզբում Գեյմանի «Ինչպես խոսել աղջիկների հետ երեկույթների ժամանակ» հետո էլ «Ճշմարտությունը քարանձավ է Սև լեռներում» պատմվածքներն էի փորձում թարգմանել, բայց հետո հավեսըս փախավ: Նախ` ես վատ եմ թարգմանում: Ես չեմ կարողանում թարգմանել առանց ինչ-որ բաներ փոխելու: Ես միշտ մի բան հանում եմ, մի բան դնում դրա փոխարեն ու արդյունքում երկուսից էլ շատ քիչ թարգմանեցի, բայց էդ թարքմանածիս մեջ ես ավելի շատ ինձ եմ տեսնում, քան Գեյմանին: Բայց տենց չպետք է լիներ: Թարգմանություն անելը շատ կարևոր գործ է: Թարգմանիչը հեղինակի հետևում է մնում, բայց էդ նույն հեղինակը էդ նույն թարգմանչի շնորհիվ է շատերին հայտնի դառնում: Եսիմ, ես երևի թարգմանությամբ չզբաղվեմ: Համ էլ, ոչ մի բան չի հասնի օրիգինալ լեզվով, էդ լեզուն զգալով կարդալուն: Էնպես որ` ինչի՞ զրկենք մարդկանց էդ հաճույքից:

    Հետո որոշեցի բլոգի գրառում անել, բայց չգիտեմ ինչ գրել: Աստվածների մասին գրել չեմ ուզում, երաժշտական խմբերի մասին էլ: Ոչ էլ ինչ-որ հանճարեղ խելագարի մասին եմ ուզում գրել: Ու ընդհանրապես, ես էսօր շատ անտրամադիր եմ: Ես էսօր ուզում եմ ուղղակի գրել, որ մատներս ստեղնաշարի վրա ավելի արագ աշխատեն քան մտքերս՝ գլխումս: Հետո որոշեցի որ օգտվելու եմ հոգեկան անհավասարակշիռ վիճակիցս ու ինչ-որ բան հորինեմ, ինչ-որ պատմվածք, հեքիաթ, բանաստեղծություն: Կամ վեպ, թեկուզ վեպ: Բայց էլի ոչ մի բան մտքիս չէր գալիս: Ու էդ պահին մտածեցի` իսկ ինչի՞ ինչ-որ գրական առաջադրանք չանել: Գրական առաջադրանք, տափակ գրական առաջադրանք, որը կնպաստի ձեռագրի լավացմանը ու ոՐը պարտադիր չի, որ հենց հիմա պատմվածք դառնա: Սկսեմ գրել ու կարող ա ընթացքում գաղափար է ծնվում, կարող ա ես ոգևորվում եմ ու սկսում, չգիտեմ, էպիկական պոեմ գրել: Բայց էլի ոչ մի առաջադրանք մտքովս չանցավ: Գուգլեցի: Մեկը մեկից տափակ առաջադրանքներ էին: Երբ ասում էի` տափակ, էսքան տափակ նկատի չունեի էլի: Սենց երկար ցուցակ բերեց, 365 առաջադրանքներ էին ու կարդալով ներքև եմ իջնում: Հա, բան չունեմ ասելու, եթե էդքանը գրես, վերջում ձեռագիրդ հաստատ կլավանա: Եթե էդքանը մի երեք անգամ գրես, երեք տարբեր ձևերով, դա երևի կօգնի նույն երևույթը տարբեր կողմերից ներկայացնելուն ու լավ կլինի, դու կսկսես գրողի նման գրել, ոչ թե գորղ ու սև ցավի: Ուղղակի էդ ցուցակի առաջադրանքները մեկը մեկից վատն էին: Բայց հանկարծ մի կետ գրավեց ուշադրությունս: Ասում էր` պատմեք խոստումի մասին, որը դուք եք տվել, պահել եք այդ խոստումը: Խոստումներ, խոստումներ, խոստումներ… ես իրանց էլ չեմ սիրում, ոնց մնացած բոլոր կապանքները: Ու կապ չունի դու ես խոստացել թե քեզ են խոստացել, էդ մեկ է շարունակում է կապանք լինել ու կապանք մնալ: Ինչի՞ են մարդիկ խոստանում: Եթե անելու են ինչ-որ բան, թող անեն առանց խոստումների, առանց իրենց ու ինչ-որ ուրիշների վրա որևէ պարտավորություններ դնելու: Խոստանում եմ էլ չեմ անի, խոստանու եմ կասեմ, խոստանում եմ չեմ ասի, խոստանում եմ կլինեմ, խոստանում եմ, խոստանում եմ, խոստանում եմ… ում են պետք սրանք: Ինչ արժեն սրանք: Ոչ մեկին պետք չեն ու ոչինչ էլ չարժեն: Ուղղակի խոստումներ են:

    Ու մենք բոլորս էլ խոստանում ենք: Խոստանում ենք, որ կգանք, որ կլինենք, որ կօգնենք, կխոսենք, չենք լինի, չենք խանգարի, կլռենք… Ու ինձ թվում է խոստումները ուղղակի խոստանալու համար են, որովհետև բոլոր խոստումները, համարյա բոլոր խոստումները, որ մենք տալիս ենք, հաճախ չենք կատարում: Որովհետև եթե ինչ-որ բան անել լինենք, կանենք առանց էդ խոստումների էլ: Չէ, վատ բաներ են էդ խոստումները: Ու ամենավատը էն է, որ ես էլ եմ էդ վատ բաներից արել: Ուղղակի հիմա չեմ հիշում դրանցից համարյա ոչ մեկը: Ավելի ճիշտ` ընդամենը մեկն եմ հիշում: Ես խոստացել եմ անկեղծ լինել:

    Չէ դե, հասկանում եք, նենց չի, որ ես խաբում էի, չէի վստահում կամ չգիտեմ էլ ինչ: Ես ուղղակի չէի խոսում: Բայց խոստացա անկեղծ լինել… բայց հետո էլի չէի խոսում ու էլի խոստացա անկեղծ լինել: Հետո էլի, էլի, էլի… Ամեն անգամ, երբ ես լռում էի, խոստանում էի անկեղծ լինել:

    Ամեն անգամ երբ որոշում էի լռել, ասում էի, թե լռել չի նշանակում կեղծել: Բայց հետո պետք է հասկանայի, որ լռելը էդ կեղծելու ամենադիվանագիտական տարբերակն է: Դու չես ասում ինչ-որ բան, որը կարող է կեղծ լինել, սուտ լինել: Դու ուղղակի չես ասում: Անվտանգ հեռավորությունից կեղծավորություն ես անում ու ոչ մի ապացույց չես թողնում, որ քեզ բռնեն:

    Բայց ես երևի վերջապես խոսել սովորել եմ, գոնե մի քիչ: Երևի սկսեցի խոսել էն ժամանակ, երբ հասկացա որ իրոք անկեղծ չեմ, երբ լռում եմ: Ու երևի հիմա հասկանում եմ խոստումների աշխատել-չաշխատելու մեխանիզմը: Երբ խոստանում ես առանց հասկանալու, թե ինչ ես խոստանում, բնականաբար չես պահի խոստումդ: Էկեք հասկանանք ինչ ենք պատրաստվում խոստանալ ու երբ հասկանանք, հաստատ ինչ-որ խոստումների կարիք էլ չենք էլ զգա: Իսկ ես էսօր տենց էլ ոչինչ չգրեցի, համարյա ոչինչ:

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.08.2016), John (12.08.2016), kitty (12.08.2016), Mr. Annoying (13.08.2016), reminilo (12.08.2016), Smokie (14.08.2016), Զաքար (13.08.2016), Մուշու (12.08.2016), Ուլուանա (13.08.2016)

  17. #69
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բզիկների մասին…

    Ես էսօր ուզում էի բզիկների մասին գրել, երբ հասկացա, որ իրականում բզիկների մասին ես ոչինչ չգիտեմ: Ես անգամ չգիտեմ, թե «բզիկ» հայերեն ոնց կլինի: Գուգլեցի, գուգլեցի, գուգլեցի, բայց ոչ մի բան չգտա… Հասկանու՞մ եք, բացարձակապես ոչինչ, ոչ մի սահմանում, ոչ մի հստակ բնոշում, հետո ի՞նչ որ ես գիտեմ, թե ինչ ա բզիկը: Դա չի նշանակում, որ սահմանում ինձ պետք չի: Ոչ մի լեզվով չկարողացա բզիկների մասին կարգին տեղեկություններ գտնել, ասենք օրինակ, ի՞նչ են իրանք, ո՞նց են առաջանում, ո՞նց են անցնում, հետո ինչի՞ են էլի վերհիշվում ու նման բաներ: Բայց ոչ մի բան չգտա: Ինչ արած, ես էլ կպատմեմ իմ բզիկների մասին, կպատմեմ ինչ հիշեմ:

    Ինձ ինչ հիշում եմ, բզիկավոր եմ: Նախկինում ամեն ինչ հաշվելու բզիկ ունեի: Որ ասում եմ ամեն ինչ, նշանակում ա ամեն ինչ: Իրոք ամեն ինչ: Ուտելիս հաշվում էի թե քանի՞ անգամ եմ ծամում սնունդը, քանի՞ անգամ է թիկթակում ժամացույցը մինչև ես հասցնում եմ քնել, քանի՞ դանակ, պատառաքաղ, ափսե եմ լվանում, քանի՞ քայլ է տնից մինչև դպրոց ու դպրոցից մինչև տուն, օրվա մեջ քանի՞ հոգու եմ բարևում, քանի՞ բառ եմ ասում խոսելիս ու էսպես շարունակ: Ու կապ չուներ, թե քանի հատ էի հաշվում, ինձ համար թվերը նշանակություն չունեին, ես ուղղակի հաշվում էի: Ինձ դուր էր գալիս հաշվելը, հանգստանում էի հաշվելիս մի տեսակ: Հետո մի ուրիշ բզիկ էլ ունեի, որը չնայած հիմա էլ ունեմ ու երևի էդ ավելին ա քան ուղղակի բզիկը: Ես հատակին նստած եմ դաս անում: Եթե չնստեմ բազկաթոռի հետևում, հենց հատակին, սաղ գրքերս շուրջս փռեմ, ոչ մի բան գլուխս չի մտնի: Հատակները ուղղակի կախարդական են:

    Էս վերջերս լիքը նոր բզիկներ եմ նկատել: Անունները բարձրաձայն արտասանելու մասին արդեն մի անգամ գրել եմ: Էդ հիմա իմ ամենասիրելի բզիկներից է: Երկրորդ բզիկը քնելուց առաջ օրերը վերնագրելն է: Էս բզիկը բազմաթիվ ասպեկտներ ունի. ես կարող ա ոչ միայն օրվա համար վերնագիր մտածեմ, այլև՝ ինչ ճաշ կլիներ էս օրը, եթե ինքը ճաշ լիներ: Եթե ինքը մարդ լիներ, ինչպիսի՞սն կլիներ: Չէ, եթե էս օրը վերցնենք, պնդացնենք, խաղանք հետը, ձև ու մարմին տանք, ինքը ո՞վ կդառնա: Կամ եթե գրքից լիներ կամ մուլտիկից ու կինոյից, ո՞ր գրքից մուլտիկից կամ կինոյից կլիներ էս օրը: Ու ես կուզենայի՞ էլ էդ օրից ունենալ թե չէ: Օրինակ՝ օրի վերնագիրը կարող է լինել «Չղջիկ», եթե ինքը ճաշ լինի, ապա կլինի աջան-սանդալ, եթե մարդ լինի, կունենա մեք քիթ, փոքր աչքեր ու բերանը ճակատին կլինի… և այսպես շարունակ: Էս ուղղակի օրինակ էր, ինչքան հիշում եմ նման օր ես դեռ չեմ ունեցել էս էլ վատ բզիկ չի, բայց ինձ վախեցնում ա մի տեսակ:

    Հաջորդ բզիկը գիշերը մութ խոհանոցում չայ խմելու բզիկն ա: Չգիտեմ՝ ինչքանո՞վ է ճիշտ էս բզիկ կոչելը: Եթե ժամը երկուսի, երեքի կողմերը պարտադիր մութ խոհանոցում չայ չխմեմ, չգիտեմ ինչ կլինի: Ես լավ չեմ լինի էդ դեպքում: Մի տեսակ տարօրինակ վատ լինելու զգացողություն ա, եսիմ:

    Ես մի բզիկ էլ ունեմ, փնտրել-գտնել-կարդալու բզիկ: Երբ ինչ-որ բան, մարդ, երևույթ, խումբ, երաժշտություն, ֆիլմ, ժանր կամ չգիտեմ էլ ինչ ինձ սկսում է դուր գալ, ես սկսում եմ փնտրել ու գտնել էն ամենը ինչ կարող եմ գտնել դրանց, իրենց մասին ու մինչև չգտնեմ ինձ բավարարող ինֆորմացիան, չեմ հանգստանա: Այ, օրինակ բզիկների մասին ոչ մի բան չեմ գտել ու հիմա ոնց որ փշերի վրա լինեմ: Ես լիքը ակումբցիների բոլոր գրառումները կամ համարյա բոլորը կարդացել եմ, որովհետև իրենք սարսափելի շատ հետաքրքրել, հետաքրքրում են ինձ ու քանի որ գուգլելը իրենց դեպքում լուծում չի, մնում են երկու տարբերակ՝ հարցախեղդը ու գրառումների ընթերցանությունը:

    Երաժշտության, խմբերի, գրքերի, գրողների դեպքում էս ահագին նման ա ֆանատիզմին, բայց ֆանատիզմ չի: Ուրիշ ա: Հետաքրքրություն ա երևի, չափազանց սուր ու երբ գտնում եմ էն ամենը ինչ ինձ հետաքրքրում է, հանգստանում եմ: Ֆանատների դեպքում տենց չի:

    Մի ժամանակ քնելուց առաջ բանաստեղծություններ էի կարդում: Հետո անցավ էդ: Հիմա էլի էկել ա, բայց էս անգամ մանկական գրքեր եմ կարդում ու դրանից հավես բան չկա: Երևի մեկ էլ նամակ գրելն ա:

    Ես մի ընկեր ունեմ, ինքը մոտ ապագայում կդառնա տասնութ տարեկան ու ինքը մինչև հիմա մենակ իրենց տան զուգարանից է օգտվել: Ես սենց հետաքրքիր բզիկներ չունեմ, բայց սիրում եմ բզիկներս: Իրենք երևի ավելի շատ են, ուղղակի հիմա էսքանը հիշեցի:

    Վերջ երևի:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.08.2016), kitty (14.08.2016), Mr. Annoying (19.08.2016), reminilo (13.08.2016), Smokie (14.08.2016), Զաքար (13.08.2016), Ուլուանա (15.08.2016)

  19. #70
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչի էրեխեքը միանգամից մեծ չեն ծնվում: Թող միանգամից 12-15 տարեկան ձվից դուրս գային էլի, իրանց էդ դեպքում դայակություն անելու հարկ չէր լինի: Չէ դե, ոչ մի լուրջ բան չի էղել ուղղակի ես էլի դայակ եմ: Չէ դե, չեմ բողոքում, ես սիրում եմ իրանց, իրանք լավն են, իրանք էլ ինձ են սիրում, ուղղակի ես չեմ կարա իրանց հետ քննարկեմ կարդացածս վերջին գրքերը, եթե դրանք "Փոքրիկ Ջրոգին" ու "Ավազակի դուստր Ռոնին" չեն, չեմ կարա իրանց հետ "Գերբնականը" նայեմ, ոչ էլ "Սպայդրմենը" (մուլտիկը) ոչ էլ "Gravity Falls"-ը, ես չեմ կարա իրանց հետ երկար-երկար քայլեմ, որովհետև հասկանում եք, ինչքան էլ լավը լինեն իրանք, մեկ ա փոքր են, շատ փոքր: Ու իրանք չափազանց շատ ուշադրություն, ժամանակ, հավես, էներգիա են պահանջում: Ուղղակի հոգնում ես առավոտից իրիկուն հետևներից վազելուց, կապրիզները տանելուց, անխնա էներգիա տալուց ու պատասխանատու լինելուց էլ ես հոգնում: Ու մարմնովդ տարօրինակ սարսուռ ա անցնում, երբ քեզ հարցնում են` մեր տնից չես գնա, չէ?

    "Մայրության հակառակ կողմը"... էդ թեման դեռ լրիվ չեմ կարդացել, բայց սենց հոգնած ժամանակ եթե ինձ հարցնեք, ես կասեմ որ ոչ միայն մայրությունը, հայրությունն էլ, ընտանիք-պահելությունն էլ մենակ հակառակ կողմ ունեն: Լավ, անցանք, սա բավականին լուրջ թեմա ա ու ինձ չի վերաբերվում: Ինչի իզուր ցավացնեմ արդեն ցավող ուղեղս:

    Չէ բայց, գիտեք որն ա ամենավատը: Էն որ դու քնելուց առաջ հեքիաթ ես կարդում իրանց համար ու ամբողջ ընթացքում անընդհատ ծիծաղում եք, երջանկանում ու չգիտեմ էլ ինչ լինում, հետո իրանք քնում են, համբուրում ես իրանց, վերմակով ծածկում, հետո անջատված նայում ես իրանց ու ավելի անջատված ժպտում ու էդ պահին հասկանում ես, որ սաղ անցել ա: Հա հա, մի ժամ առաջ դու կթողնեիր ու կփախնեիր, որովհետև իրանք խլում էին էներգիադ, ժամանակդ, քեզանից քեզ էին գողանում, բայց հիմա ամեն ինչ անցել ա ու դու հասկանում ես, որ հիմա իրանցից գնալու իրավունք չունես, որովհետև դու պատասխանատու ես իրանց համար: Ու համ էլ, մենք իրավունք չունենք թողնել էն մարդկանց, որոնց հետ կիսում ենք մեր հեքիաթները, հաստատ իրավունք չունենք:

    Հետո պառկում ես, զգում ես, աչքերդ փակվում են: Չնայած որ դեռ ժամը տասն ա, բայց դու համարյա ամբողջությամբ արդեն քնել ես ու մենակ ուղեղիդ կեսն ա արթուն: Ու էդ արթուն կեսի դրդմամբ դու նամակներդ ես ստուգում ու տեսնում, որ մարդիկ քեզ կարոտում են, որ դու հզոր ես ու որ բացի քեզնից մի քանի Ուրիշներ էլ են հավատում երազանքներիդ ու նպատակներիդ իրականացմանը: Ու հոգնեցուցիչ, ջախջախիչ օրվանից հետո դու քեզ զգում ես ինչպես դդումը բանջարանոցում, այսինքն թարմ ու երջանիկ:

    Հ. Գ.

    Թեմայից դուրս մի բան էլ ասեմ ու մարշ քնելու: Ինձ թվում ա` իմ դժոխքում միշտ ամառ ա լինելու ու ես միշտ գրիպ լինեմ, որովհետև ամռանը գրիպ լինելուց ավելի վատ բան երևի չկա:

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (15.08.2016), John (20.08.2016), kitty (15.08.2016), Mr. Annoying (19.08.2016), reminilo (15.08.2016), Smokie (18.08.2016), Զաքար (16.08.2016), Մուշու (22.08.2016)

  21. #71
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քիչումիչ, խառը-մառը, քնելուց առաջ, հոգնած, անկապ:

    Հենց օրինակ "քիչումիչ" բառը. ես մտածում, մտածում, մտածում էի ու խճճվեցի` "քիչ ու միչ" թե "քիչումիչ" ու մտածելու ընթացքում ես մոռացա բոլոր կանոնները որոնցով հնարավոր կլիներ ասել, թե երկուսից որն է ճիշտ:

    Կամ հենց երկուսից ինչ-որ մեկի ճիշտ լինելը. ով ա ասել, թե երկուսից մեկը պետք ա սխալ լինի, որ էն մյուսը լինի ճիշտ?

    Կամ ընդհանրապես, որն ա ընդհանրապես ճիշտ կամ սխալը?

    Կամ ինչի եմ ես էսքան շատ օգտագործում "ընդհանրապես" բառը:

    Կա մի պարզ ճշմարտություն` ամենալավ խոհանոցները էն խոհանոցներն են, որոնց լուսամուտից գիշերը երկինքն ա երևում ու գիշերվա հազարին երբ չայ խմես, կարաս հաշվել աստղերն ու ծղրիդներին լսես: Ամենալավ խոհանոցներում մութը տաք ա, սվիտրը` մոխրագույն:

    Փոքր ժամանակ, երբ "Չախ-չախ թագավորն" էի կարդում, մտածում էի թե բաղարջ թխում են մենակ տատիները: Էդ հեքիաթը ես չեմ հիշում, բայց հիշում եմ, որ հեքիաթում ինչ-որ մեկը բաղարջ ուներ: Էսօր ես բաղարջ էի թխում ու հիշում էի, թե ինչ էի մտածում բաղարջների ու տատիների մասին: Հայելին ու թոռներիս բացակայությունը խոսում են այն մասին, որ փոքր ժամանակ ունեցածս պատկերացումները այնքան էլ չէին համապատասխանում իրականությանը:

    Քանի տատիների մասին թեմա ա բացվել. ամեն անգամ, երբ իմ ծերությունը պատկերացնելիս ինձ մենակ եմ պատկերացնում, անտուն, անտեղ, թափառական մը, չգիտես ինչի ինձ պապի եմ պատկերացնում, ոչ թե տատի:պատկերացնելի

    Ես ոչ մի անգամ որևէ մեկին բարձրաձայն որևէ մաղթանք չեմ ասել որևէ առիթով ( "լավ մնա"-ն հաշիվ չի): Էդ երևի ամենաբարդ բաներից ա ինձ համար:

    Քանի երբեքների մասին խոսք բացվեց, մի բան էլ ասեմ: Ես երբեք զեյթուն չեմ կերել, որովհետև գիտեմ` էդ լավը չի, համով չի ու ես իրան չեմ սիրում ու սպանեն, թեկուզ համոզմունքներումս ավելի համոզվելու համար, երբեք չեմ ուտի: Էսպես ես խոսում էի նաև հանքային ջրի մասին, մինչև վերջերս մի օր հունիսիվերջյան երեկո, երբ ես խմած էի, երկու զավրեր ինձ հանքային ջուր չխմցրեցին:

    Կան որոշ բաներ, որ ես արել եմ միայն հատուկ մարդկանց հետ ու ուրիշների հետ էդ նույնը չեմ անի: Օրինակ ինչ-որ մեկի հետ թափառելիս "Դոլչե վիտա" ուտելը, էն մյուսին ռուլետ տանելը, երրորդի հետ մինչև լույս թափառելը ու հասկանում եք? չի լինի եթե առաջինի կամ երկրորդի հետ թափառես կամ երրորդի հետ ուտես էն պաղպաղակը, որ ուտում էի առաջինի հետ: Տենց չի լինի:

    Ամառը վերջանում ա, իմ էներգիան էլ ա դանդաղ վերջանում ու ես սպասում եմ իմ արձակուրդին, որը սկսվելու ա չգիտեմ երբ:

    Բայց ես լավ եմ, անգամ շատ:

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (20.08.2016), kitty (20.08.2016), Mr. Annoying (20.08.2016), Smokie (20.08.2016), Զաքար (20.08.2016)

  23. #72
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին շրջանում նյարդերիս ազդում են երկու բան՝ աղմուկն ու տատս: Աղմուկի դեմ պայքարի միջոցներ կան. փակում ես դռներն ու լուսամուտները, գտնում ես ականջակալներդ և խնդիրը լուծված է: Տատի դեմ պայքարի միջոցներ չկան: Չէ, ես սիրում եմ իրան, իրոք, ուղղակի իրա չափազանց շատ հոգատարությունը, ինձ միշտ որպես փոքր երեխայի վերաբերելը, ինձ ու ուժերիս չհավատալը, արածս ու չարածս ամեն ինչի համար վախենալը… ու էլի սենց լիքը բաներ կատաղեցնում են ինձ:

    Քնելն ու արթնանալը վերջերս էնքան դժվար են մոտս ստացվում. երկու ժամ գտանջվում եմ, որ քնեմ, հետո մի էդքան էլ պետք ա լինում որ արթնանամ ու արդյունքում ավելի հոգնած եմ ինձ զգում քան մինչև քնելս: Ախր քնելս էլ ընդհանրապես քնած լինելու նման չի, ամեն ինչ զգում, լսում եմ, թեթև շշուկից արթնանում: Ինչ լավ էր էն ժամանակ, երբ անկախ եղանակային, քաղաքական, հասարակական պայմաններից կարողանում էի քնել:

    Առավոտ աչքերս մի կերպ բացեցի, «բարի լույս» գրեցի ու զգացի, որ մի տեսակ ուզում եմ պարկապզուկային երաժշտություն լսել: Տարօրինակ էր, շուտվանից նման ցանկություն չէր էղել: Տենց երգից երգ թռնելով միամիտ էս գտա: Ընդհանրապես տուն գնալու մասին բոլոր երգերը մի տեսակ նման են, այ օրինակ վերևի երգն ու էս մի տեսակ իրար նման են, հաստատ:

    Երեկ մաման ասում ա՝ ոնց որ հեչ էս տանից չլինես, քո համար առանձին ապրում ես, թողնեն սենյակիցդ էլ դուրս չես գա: Մամ, ախր ես արձակուրդի մեջ եմ, ուղղակի արձակուրդի մեջ:
    Իրիկունը նստած եմ տնեցիքի կողքին, դե որ չասեն թե առանձին ես ապրում, իրան հաղորդակցվում են զմիմյանս հետ, ես էլ սերիալս եմ նայում: Հոպարիս աղջիկը գալիս կողքիս ա նստում, բանի տեղ չեմ դնում, որ իբր թողնի գնա, բայց չէ, ինքը պաշտում ա ինձ խանգարել. թևիցս ա քաշում: Հանում եմ ականջակալներս.
    - Ի՞նչ:
    - Լա՞վ ես:
    - Հոյակապ,- ու ուզում եմ սերիալիս վերադառնալ, բայց ինքը շարունակում ա:
    - Մի բան ասե՞մ,- ինքը գիտի որ ես կատաղում եմ էդ հարցից, որովհետև ինքը մեկ ա ասելու ինչ ուզում ա ասի:
    - Արագ ասա:
    - Դու ոնց որ մամայիդ աղջիկը չլինես, ոչ էլ քրոջդ քույրը, ոչ էլ եղբորդ եղբայրը:
    - միանշանակ, ես չեմ կարող եղբորս եղբայրը լինել:
    - Չէ դե, դու ոնց որ ձեր տնից չլինես:
    - Էս ձեն ձե՞նի եք տվել,- ու ես շարունակում եմ իմ սերիալը նայել, որովհետև, հասկանու՞մ եք, ես արձակուրդում եմ, ես ամեն ինչից, տնեցիքից էլ հետը արձակուրդի մեջ եմ:

    Ինձ թվում ա ես հետո կկարոտեմ իմ սենյակում բաց լուսամուտով, վերմակոի մեջ փաթաթված քնելը, հեռվից առվի ձայնը ու գորտերին լսելը ու լիալուսնից սենյակիս կաթնագույն լույսով լցվելը ու արևածագին պատերի դեղին դառնալը:

    Էսօր տնեցիք տանը չեն ու ես նենց հավես ա: Սերիալ եմ նայում, չայ խմում, գիրք կարդում, բարձր երաժշտություն լսում, լուսամուտները վարագույրներով ծածկել եմ ու տանը հաճելի կիսախավար ա: Ոչ ոք սենյակիս թափթփվածությունը որպե իմ ծուլության ապացույց չի բերում (պետք ա ասել, հանուն արդարության, որ իմ սենյակը հեչ էլ թափթփված չի, բոլոր իրերը ուղղակի էնտեղ են, որտեղ ինձ ամենից հարմարն է ու ինձ հատկապես էս դասավորությունն ա դուր գալիս, լրիվ որջի տպավորություն ա ստեղծում):

    Ասում ա.
    - կարա՞ս մեկ ամսում գերմաներեն սովորես:
    - եսիմ, եթե շատ ուզենամ պետք ա որ:
    - դե ուզեցի, B2 մակարդակի ու ամառը Գերմանիա լեզվի դասընթացների գնա:

    Հիմա մարտահրավերը ոչ թե էն ա որ դիմեմ ծրագրին, անցնեմ ու կարողանամ Գերմանիա գնալ, այլ որ մեկ ամսում սովորեմ էնքան գերմաներեն, ինչքան ռուսերեն սովորել եմ երկրորդ դասարանից մինչև հիմա: Չէ բայց, փորձել ա պետք: Ստացվում ա՝ մի շաբաթում լեզվի մի մակարդակ յուրացնել, իսկ էդ ի՞նչ ա որ: Չէ, ես կփորձեմ, չնայած որ գերմաներենը էն լեզուներից ա, որոնցից մի քիչ վախենում եմ, բայց դե անհնարին ոչինչ չկա, չէ՞: Գնամ, գնամ գրքեր գտնեմ ու Ջոն Դենվեր լսեմ


  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (24.08.2016), GriFFin (25.08.2016), John (25.08.2016), kitty (24.08.2016), laro (25.08.2016), Mr. Annoying (25.08.2016), Smokie (31.08.2016), Զաքար (29.08.2016)

  25. #73
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոքր ժամանակ սիրում էի մեքենայով ինչ-որ տեղ գնալ, կարևոր չէր թե ու՞ր, ինչի՞, ինչքա՞ն ժամանակով, ինձ ուղղակի դուր էր գալիս պատուհանի մոտ նստելը, քիթս ապակուն կպցնելն ու դուրս նայելը: Եթե անգամ էդտեղով անցել էի հազար անգամ, մեկ ա էլի նույն հիպնոսացած հայացքով զննում էի շուրջս՝ կարծես առաջին անգամն էի տեսնում: Մեքենայի մեջ նստած աշխարհը ինձ խմորի գունդ էր թվում, չգիտեմ ինչի, ու թվում էր թե քիչ-քիչ գրդնակում են էդ գունդը ու մենք գնալով ավելի ու ավելի ենք հեռանում կենտրոնից ու եթե մեքնան արագ, չափազանց արագ ընթանա, էլ նույն կենտրոնի շուրջ չի պտտվի, կթռչի երկինք ու կգնա, կգնա, կգնա հեռու:

    ***

    - Կգաս, չէ՞, երդմանս արարողությանը:
    - Անպայման:

    Ամենահուզիչ խոսքերը հրաժեշտի ժամանակ ականջիդ ասվածներն են թվում: Կապ չունի, թե ինչ եք ասում, ինչ եք լսում, դրանք ամենահուզիչն են, որովհետև… չգիտեմ, դրանք ամենահուզիչն են:

    Հետո ես իրեն բաց թողեցի ու գնացի սենյակից որ մյուսներին հրաժեշտ տա, ես էլ չհուզվեմ, որովհետև ես առանց էդ էլ շուտ եմ հուզվում ու մի քանի անգամ ավելի շատ հուզվում եմ, երբ կողքիս հուզվում են ուրիշները: Բայց մեկ է, չդիմացա, դռան արանքից նայում էի ու մտածում, որ մեկ-մեկ չարյունակից եղբայները էնքան ու կարող ա ավելի հարազատ եղբայներ են լինում, քան արյունակիցները: Մեր երկուսի գլուխներն էլ ցավում էին. խումհարն էր պատճառը երևի, որովհետև ընդամենը չորս ժամ առաջ մենք տեղը տեղին հարբել էինք միասին: Հարբել ու լացել:

    Հետո մորքուրիս էի դայակություն անում: Ստիպում, որ հաց ուտի, չայ խմի, քնի, խոսի, ժպտա: Ու մտածում, որ մեծերին դայակություն անելը ավելի դժվար է, քան փոքրերին, որ մեծերը ավելի կամակոր են:

    Իսկ հետո իմացանք, որ եղբայրս իրա եղբոր հետ նույն զորամասում է ծառայելու: Մորաքրոջս միայն դա էր մխիթարում. գոնե Ղարաբաղում եղբոր հետ կլինի, կօգնեն իրար, թև ու թիկունք կլինեն:

    ***

    Ու էկավ էն օրը, երբ պետք է Արցախ գնայինք:
    Յոթ ժամ մտածում էի` ինչ վերցնել հետս, նայում էի եղանակի տեսությունը Շուշիում ու Ստեփանակերտում, հետո նայում թարմացված տարբերակն ու էլի չէի կողմնորոշվում: Չէի ուզում պայուսակ քարշ տալ հետս ու որոշեցի, որ ես խելոք աղջիկ եմ լինելու, հողերի հետ չեմ խաղալու, ջրափոսերը չեմ մտնելու, վրաս ոչինչ չեմ թափելու: Մենակ ժակետ վերցրեցի:

    Միկրոավտոբուսով էինք գնալու: Ես սովորաբար սիրում եմ խմբակային ուղևորությունները, որոհետև դրանք սովորաբար ավելի հետաքրքիր են անցնում, ավելի ջերմ:
    Պետք ա շարժվեինք ժամը վեցին, բայց համարյա ինն էր, երբ դուրս էկանք: Ուրախ էինք, ուրախ էր անցնում: Բոլորս թարմ էինք, ոչ ոքի մտքով չէր էլ անցնում քնել, իսկ ով քնում էր, պատժվում էր դաժանաբար: Օրինակ Տիգրանը` մյուս մորքուրիս մեծ տղան: Մի տարուց մի քիչ շատ կլինի, էդ մորքուրենքս էլ վեր կացան ու գնացին երկրից ամբողջ ինտանիքով: Երկու ամիս չանցած Տիգրանը վերադարձավ ու ես էնքան էի ուրախացել էդ օրը: Ինքը քնեց, երբ համարյա Գորիս էինք հասնում ու խեղճի գլխին ինչ ասես չխաղացին, էրեխեքից մեկը ոտքերը դրեց իրա գիրկը, ինքն էլ փաթաթվեց ոտքերին ու փերանը բաց, աչքերը կիսափակ շուռ եկավ ոտքերի կողմն ու քնեց մինչև կարթնանար բարձրացած համատարած ծիծաղից:


    Հավես էր: Խոսում, ծիծաղում էին ու զգում էի, թե ոնց եմ գնալով բոլորին մի քիչ ավելի շատ սիրում:
    Հետո բոլորը լռեցին, երևի հոգնել էին ու երևի խոսելու թեմաներն էլ էին վերջացել:
    Փոքր մորաքրոջս տղան, ում դայակը վերջին շրջանում հաճախ էի դառնում, գիրկս էկավ, նստեց ու քնեց, երբ մազերի հետ էի խաղում: Քույրս էլ գլուխը ուսիս դրած էր քնել ու ես ինձ մի տեսակ պատասխանատու էի զգում իրենց քնի համար: Փորձում էի հնարավորինս քիչ շարժվել, հնարավորինս քիչ շնչել, որ չխանգարեմ իրենց:
    Լաչինում կանգնած էինք, երբ մորաքրոջս տվեցի երեխային ու որոշեցի վերջին անգամ հաղորդագրություն գրել նախքան սահմանը կանցնեինք: Չէի ուզում ռոմինգ միացնել: Հետո… երևի ես էլ էի հոգնել, որովհետև աչքերս բացեցի էն ժամանակ, երբ արդեն Ստեփանակերտում էինք:

    Հաճելի զով առավոտ էր ու մորաքրոջս հետ գնացինք քայլելու: Ես, ինքն ու իրա ձագը: Մեկ ու կես տարի առաջ ավտովթարի ժամանակ մահացավ իր ամուսինը: Ինքն ու երեխան էլ էին էդ ժամանակ մեքենայում: Երեխան մինչև հիմա էլ երբեմն պատմում է վթարի մասին, ասում որ տեսել ա, թե ոնց ա կողքից մեքենան եկել ու խփվել իրենց, ոնց է մորաքուրս մարմնով ծածկել իրեն, ոնց են իրենց մեքենայից հանել: Ինքը տեսել ա, թե հայրը ոնց է քայլել, սկզբում երբ գիտակցությունը տեղում է եղել: «Մամ, բայց ո՞նց ա իմ պապան քայլելով աստված պապիի մոտ գնացել, եթե ինքը երկնքում ա ապրում» «Բա ինչի պապաս չի գալիս ինձ տեսնելու, ես իրան ասել եմ որ կարոտել եմ իրեն» «Ես խելոք չեմ մնա, մինչև պապաս չգա» «իմ պապան ինձ չի՞ սիրում, որ չի գալիս» ու սենց էլի նախադասություններ, որ լսում եմ ու քիչ ա մնում լաց լինեմ, որովհետև ես չգիտեմ, գաղափար չունեմ թե ինչպես բացատրեմ հինգ տարեկան երեխային, որ իրա պապան էլ չի գա, մահացել ա ու մահանալիս ոչ ոք չի հարցնում սիրում ենք ինչ-որ մարդկանց թե չենք սիրում. ուղղակի մահանում ենք ու վերջ:

    Մորաքուրս մինչև վերջերս վախենում էր մեքենա նստելուց ու իրոք զարմացել էի, երբ իմացա, որ ինքն էլ է գալու: Բայց երևի իրոք վախերը հաղթահարելու լավագույն միջոցը վախին առճակատվելն է:

    Քաղաքը համարյա լրիվ քնած էր. հատուկենտ անցորդներ ինչ-որ տեղ շտապող ու սառը օդ, որից մրմռում են կիսաքնած աչքերդ: Մաքուր, սիրուն փողոցներ ու չորս կողմից բարձրացող բարձր-բարձր լեռներ: Ընդհանրապես, ես Ստեփանակերտը թափանցիկ եմ հիշելու:

    Հետո ինձ չեն թողնում սրտիս ուզածի չափ թափառել ու ես հասկանում եմ, որ խմբակային ուղևորությունները էնքան էլ չեմ սիրում: Հետո գնում ենք զորամաս, տեսնում մորքուրիս տղաներին, ես կարոտել էի իրանց, շատ: Հետո երկու ժամ քնելու հնարավորություն, որը ես ձեռքիցս բաց չեմ թողնում: Հետո երդմնակալության արարողություն: Ընդամենը չորս նորակոչիկ կար էդ զորամասում: Հավես էր հուզված զինվորների երդումը լսելը… ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ողջ խստությամբ… Հետո ինձ չեն թողնում Շուշիում թափառել ու ես հաստատ որոշում եմ, որ մյուս անգամ մենակ եմ Արցախ գալու: Մի քիչ փնթփնթում եմ՝ ոչ մի բան չտեսա, ոչ մի բան չեք թողնում տեսնեմ, անհետաքրքիր ա ձեր հետ, ձեզ տեղ տանելը հանցագործություն ա, բլա բլա բլա բլա բլա բլա բլա բլա բլա… բայց հետո համակերպվում եմ էն մտքի հետ, որ իմ պատկերացրած ուղևորությունը չի լինելու:

    Հետո գետի կողքին տաղավար մը ու մարդիկ անցնում են գործի, ամեն մեկը ինչ-որ բանով է զբաղված, ես էլ առիթը թաց չեմ թողնում ու գնում եմ անտառներում թափառելու՝ ոտքերիս տակ ուշադիր նայելով, որովհետև ես ամենաշատը չեմ ուզում միամիտ օձ տրորել: Գետնին մի քանի տարվա հնեցման տերևներ էին ու դրանց բույրը խառնվում էր կանաչ տերևների ու խոտերի բույրին ու օդը հետաքրքիր ինչ-որ երանգ էր ստանում: Ոտքս գետնին էի դնում ու չգիտես որտեղիս սկսում էին թիթեռներ թռչել: Ծառ, որի բունը երեք հոգին հազիվ կգրկեին: Ու քարին արևկող պառկած երկու լորտու: Ես էլ ինձ վրա զարմացած նստեցի կողքի քարին ու իրենց էի նայում: Չգիտեի, որ օձերը էդքան սիրուն կարող են լինել:

    Չեմ հիշում ինչքան ժամանակ անցավ, բայց ես ու լորտուները համարյա նույն տարածաժամանակային հարթությունում էինք հայտնվել, երբ որոշեցի գնալ մյուսների մոտ:
    Գետն էին մտել: Խորունկ չէր, բայց բավականին արագահոս էր ու եթե բացականչություններին հավատանք նաև բավականին սառն էր: Նայում, նախանձում եմ թրջվածներին, հետո գնում նստում եմ ծառի տակ ու տատիկական բամբասանքներ եմ սկսում լսել, զուտ հետաքրքրության համար:

    Մյուս մորաքրոջս տղան, էն որ վերջին տասնհինգ տարիների ընթացքում առաջին անգամ է Հայաստանում լինում, էկավ ու նստեց կողիքս: Գլուխս ուսին դրեցի:
    - Ինչ էլ լավ գործի ես:
    - Հա, էլ դու սուս: Նենց իմաստուն բաներ եմ լսում:
    Ու հետո մտածում եմ, որ կարող ա իմաստուն բառը չհասկանա:
    - Հըն, ստեղ լավ ա,- հարցնում եմ իրեն:
    - Լավ ա էլի, ահագին լավ ա:
    Ընդհանրապես, ես չգիտեի, որ էսքան էմոցիոնալ, զգացմունքային մորքուրի տղա ունեմ: Մեր մեջ նույն գեներն են խոսում:
    - Մյուս անգամ էլ ե՞րբ կգաս Հայաստան:
    - Սեպտեմբերի քսանին կգնամ, մի շաբաթ կմնամ, հետո մեքենաս կսարքեմ ու մի շաբաթից էստեղ եմ:

    Ու ես էլի երջանկանում եմ: Նենց հավես ա, որ ինքը էլի ա գալու:

    Հետո գալիս ա Տիկոն ու սկզբում կողքիս նստում, հետո գլուխը դնում ծնկներիս ու պառկում:
    - Տիկ, Ռաստովում որտե՞ղ էր ձեր տունը,- Արայիկն էր հարցնում` զգացմունքային, էմոցիոնալը:
    - Եսիմ, ես հիշում եմ որ աջ էիր պտտվում, հետո էլի աջ էիր պտտվում, հետո չգիտեմ ինչ էիր անում, երկրորդ մուտքում էր մեր տունը, երկրորդ հարկում;
    - Ինչքա՞ն ժամանակ ես էնտեղ մնացել:
    - Երկու ամիս:
    - Երկու ամիս էնտեղ ես մնացել ու ձեր տան տեղը չգիտե՞ս: Ոչ էլ փողոցի անու՞նը:
    - Ես գիտեմ մեր տան տեղը, ինձ համար մենք մի հատ տուն ունենք` էստեղ:
    Էլի լռություն: Գետի ժողովրդի ուրախ գոռգոռոցներն ենք լսում:
    - Իսկ դու կռիս ես,- ինձ ա ասու,- ամառը պրծավ, տենց էլ չէկար մեր տուն, կինո կնայեինք, հոգի կկանչեինք…

    Ես, ինքն ու Մամիկոնը` էն եղբայրս որի հետ հարբել էինք, ոչ հեռավոր անցյալում լիքը դախություններ ենք արել: Ես իրենց երևի բոլորից շատ եմ սիրում:

    - Թե շատ ուզեիր, լավ հա, գերեզմատուն էլ կգնայինք:

    Մի գիշեր մենք գերեզմանոց էինք գնացել: Ինչքան դախ էինք մենք: Ինչքան վախենալու էր էդ օրը: Ես ինձ լրիվ սարսափ ֆիլմում էի զգում` լիալուսին, հաչող շներ, գերեղմանաքարին նստած սև կատու… բայց մեկ ա հավես էր: Երևի կյանքիս ամենահավես օրերից մեկը սկսվել է գերեզմանտանը:

    - Դախ, ձմռանը կգամ:
    - Ձմռանն էլ ասում էիր` ամռանը կգաս:
    - Մի շաբաթ-կիրակի անպայման կգամ,- ասում եմ ու գիտեմ, որ անպայման գնալու եմ:

    Էդ պահին, երբ ես իրա մազերի հետ էի խաղում, մենք էլի փոքր երեխաներ էինք թվում, որոնք իրարից ոչ մի գաղտնիք չունեն ու միշտ միասին են խաղալու:

    Հետո մենք մրոցի էինք խաղում, որովհետև էդ միակ թղթախաղն ա, որը ես գիտում ու մրի փոխարեն մորի էինք օգտագործում: Մամայենք իհարկե չողջունեցին մեր արարքը, բայց հո մենք լավ ուրախացանք:

    Հետո որոշեցի գնալ գետի մոտ նստել, փորձել գորտեր գտնել… Երբ հասա գետին, միտքս փոխեցի ու որոշեցի ոտքերս ջրի մեջ կախել: Մանկության մղձավանջներիս թոփ տասնյակը գլխավորում էին երեք պարբերաբար կրկնվող մղձավանջներ.
    1. մութ ա ու ես մենակ եմ
    2. սենյակում հրդեհ ա ու ես վառվում եմ
    3. անկողնուս մեջ ջուր ա լցվում ու ես խեղդվում եմ


    Ու երևի հիմա էլի հոգուս խորքում վախենում էի խեղդվելուց:

    Գետի կողքին նստած էի, երբ Մամիկոնը էկավ:
    - Էս էլի փախե՞լ ես, ես էլ քեզ էի ման գալիս:
    - Հա, ասեցի գամ մի քիչ լողամ:
    ժպտում ա: Նենց հավես ա ինքը ժպտում: Մի տեսակ անսովոր ա իրեն ճաղատ ժպտալիս տեսնելը:
    - Մի քիչ էն կողմ գնա, կողքիդ նստեմ:

    ՈՒ մենք սկսում ենք ոտքերով ջուր ծեծել: Ես էլի իմ անկապ հարցերից եմ տալիս: Մենք էլի լիքը դախություններ ենք հիշում ու ծիծաղում ու ես զգում եմ, որ իրա վրա կարող եմ հույս դնել: Հետո տեսնում եմ, որ շորերս լրիվ թրջել եմ ու հիշում եմ խելոք աղջիկ լինելու մասին ինչ-որ որոշումանման բան:

    - Մեկ ա արդեն թրջվել եմ,- ու սկսում եմ գետի միջով քայել:
    Սարսափելի հաճելի էր հոսող ջրին հակառակ քայլելը, իսկ ես դա չգիտեի: Բայց վախենում եմ շատ հեռու գնալ, հետ եմ վերադառնում, բռնում եղբորս ձեռքից ու սկսում ենք քայլել գետի մեջ: Հետո որոշվում է, որ ես պետք է լողալ սովորեմ, որովհետև չի կարելի, չէ՞, ամոթ ա չէ՞, լողալ չիմանալը: Էկեք հիշենք որ ես երկու ժամ առաջ վախենում էի խեղդվելուց ու հետո փորձում եմ լողալ սովորել: Բայց հաստատ հոսող գետը դրա համար լավագույն տեղը չէր: Ու քանի որ իմ լողալը ավելի շատ լողանալ էր, հոգնած ու թրջված նստում ենք ջրի մեջ: Ես շորերով էի ու հավես էր շորերով թրջցվելը:
    - Գոնե շոր բերե՞լ ես:
    - Հը-ըն, ես որոշել էի էսօր խելոք աղջիկ լինել:
    - Բա ի՞նչ ես անելու:
    - Արևի տակ կպառկեմ էնքան մինչև չորանամ:

    Հետո մաման ջղայինանում ա: Հետո ես հագնում եմ ախպորս շորտիկն ու մյուս ախպորս շապիկը ու գետի մոտ պառկում մինչև մազերս չորանում են:

    (շարունակելի…)

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (28.08.2016), John (29.08.2016), Mr. Annoying (28.08.2016), Smokie (01.09.2016), Զաքար (29.08.2016), Մուշու (28.08.2016), Նաիրուհի (12.09.2016), Ուլուանա (29.08.2016)

  27. #74
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց գալիս ա հավաքվելու ու տուն գնալու ժամանակը: Ու հավաքվում ենք: Էդտեղ ստիպում եմ նաև հավաքել մեզանից առաջ թափթփվածները ու էլի ինձ սարսափելի երջանիկ զգում: Երբեք չէի մտածի, որ աղբը հավաքելը կարող է երջանկացնել ինձ:

    Հետո էլի հրաժեշտ: Ու ես չեմ սիրում հրաժեշտները:

    Բայց ես մի տեսակ ավելի ուժեղ դարձած էի տուն գնում: Ես լիքը խոսելու, մտածելու ու որոշելու ժամանակ ունեցա: Ու հա, երևի ես մինչև էդ էլ գիտեի թե ինչ եմ ուզում, ուղղակի պետք էր հասկանալ դա: Հիմա երբ հասկացել եմ, մնում է ժամանակագրական հաջորդականությամբ դասավորել ամեն ինչ ու վերջ:

    Տուն գալիս բոլորը արդեն հոգնած էին ու խոսելու, ժպտալու, կատակելու համար էներգիա չկար: Շուտով համարյա բոլորը քնեցին իսկ ես հիպնոսացված դուրս էի նայում: Ոնց կարող էի առավոտ քնել: Աջ կողմում լեռներ էին բարձրանում, ձախում` անտառն էր կամ հակառակը: Ամենուր կանաչ անտառներ էին: Թվում էր, թե գիշերը աշունը խաղացել է ծառերի հետ ու տեղ-տեղ դեղին մատնահետքեր թողել: Լեռների լանջերին, անտառների մեջ թաքնված տներ էին, որ թվում էր` էնքան հին են, ինչքան լեռները, որ թվում էր թե սկզբում կառուցել են էդ տները ու հետո են լեռները բարձրացել, որովհետև չէիր հասկանում թե ոնց են էդտեղ` էդ ժայռերին, անդունդի եզրին տուն կառուցել: Կապույտ-կապույտ լեռներ, մայրամուտոտ լեռներ: Չէ, ես հաստատ հետո էլի կգնամ Արցախ, բայց հետո, հիմա չէ: Կգնամ ու կթափառեմ լիքը:

    Լաչինում մի երկու րոպե էլի պետք է սպասեինք: Ու ես մտածում էի, որ երևի էդ սահմանը էնքան էլ պետական սահման չի, աշխարհագրական ինչ-որ զրթիկ ա: Մտածում էի, որ իմ սերերը երևի ուղիղ համեմատական են միմյանց ու երբ մեկին շատ եմ սիրում, մյուսներն էլ եմ սկսում շատ սիրել: Մտածում էի, որ անկախ ամեն ինչից մեկ ա ես սիրում եմ էս երկիրը ավելի շատ քան պատկերացնում էի:

    Հետո երկինքն էր ու աստղերը, որ երևում էին ապակուց էն կողմ: Հավես ա քեզ ծանոթ համաստեղությունները երկնքի ուրիշ կողմերում տեսնելը: Ու հետո քնեցի: Չգիտեմ ինչքան ժամանակ անցավ ու չգիտեմ` գլխիս խշշոցից արթնացա թե հերթական անգամ ապակուն խփվելուց, բայց աչքերս բացեցի ու քնած օրորվող գլուխներ տեսա: Սիրուն էր: Հետո հասկացա, որ խշշոցը ոչ թե գլխում է, այլ դրսում: Պատուհանից դուրս նայեցի: Կարծես աստղերը հալվել էին ջերմությունից ու ներքև էին կաթում:

  28. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (28.08.2016), GriFFin (30.08.2016), John (29.08.2016), kitty (29.08.2016), Mr. Annoying (28.08.2016), Smokie (01.09.2016), Զաքար (29.08.2016), Մուշու (28.08.2016), Ուլուանա (29.08.2016)

  29. #75
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս վերջերս օտարալեզու երազներ եմ տեսնում ու ոչ միայն էն լեզուներով, որոնք սովորում եմ, լրիվ ուրիշ, անծանոթ լեզուներով եմ խոսում երազներումս ու որ կողքից նայում եմ, թվում ա թե լավ էլ հասկանում եմ թե ինչ եմ ասում, նենց ինքնավստահ եմ բլբլում: Առավոտ երբ արթնանում եմ, հատուկենտ բառեր եմ հիշում, բայց որ գուգլում եմ, ինչ-որ փախած լեզվի հետ համընկնում են: Ինձ թվում ա՝ ենթագիտակցությանս մեջ պահպանվել են երբևէ կարդացածս, լսածս բոլոր օտարալեզու բառերը, քնած ժամանակ ենթագիտակցությունս արթնանում ա, ես «վերհիշում» եմ էդ բառերը, իսկ երևակայությունս համանմանությամբ նոր բառեր ա հորինում ու ես սպսում եմ «խոսել» էն լեզուներով, որոնց արթուն ժաամանակ չեմ տիրապետում: Հավես ա, ինչ խոսք:

    ***

    Ախպորս ծնունդը օգոստոսի քսանիննին ա, բայց ծննդականում գրված ա երեսունին, ինչ-որ սխալ ա եղել ժամանակին ու մեր տանը մենակ ես եմ իր ծնունդը շնորհավորում էն ժամանակ, երբ պետք ա շնորհավորել: Տեսնես ինչի՞:

    ***

    Փոքր ժամանակ մեր տանը մի սենյակ կար, որը ոչ մեկի սենյակը չէր: Ամեն անգամ, երբ բոլորի ուզում էի փախչել, գնում էի էդ սենյակ ու մահճակալի տակ մտնում:
    Հիմա յեքա էշ եմ, բայց էլի իմ ամենասիրելի տեղը մահճակալի տակն ա: Էդ աշխարհի ամենապահով տեղն ա, երևի որովհետև մի ժամանկ էդտեղ էին ապրում իմ մեծագույն սարսափներից մի քանիսը, իսկ սարսափներչը սովորաբար ամենաապահով տեղերում են ապրում:
    Ու հավես ա էդտեղ պառկած մտածելը էնքան, մինչև անշարժությունից կսկսի մեջքդ ցավել:

    ***
    Էլի ճամպրուկային տրամադրություն… բայց ես գիտեմ, որ մի օր վերջին անգամ կհավաքեմ իրերս ու իմ տուն կգնամ:

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (30.08.2016), laro (30.08.2016), Mr. Annoying (31.08.2016), Smokie (31.08.2016), Զաքար (04.09.2016), Մուշու (02.09.2016)

Էջ 5 23-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ucom (ունիվերսալ հեռահաղորդակցություն)
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 1409
    Վերջինը: 26.05.2017, 22:53
  2. www.hashvich.info - առցանց ունիվերսալ հաշվիչ
    Հեղինակ՝ ed2010, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 16
    Վերջինը: 09.02.2011, 23:40
  3. Պորտալ ստեղծելու առաջարկ
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Վեբ
    Գրառումներ: 48
    Վերջինը: 05.12.2010, 01:42
  4. Նոր աշխատանքային պորտալ
    Հեղինակ՝ panion, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.02.2009, 21:58
  5. Սոֆտ Պորտալ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 52
    Վերջինը: 08.03.2007, 14:26

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •