User Tag List

Էջ 2 23-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 345 հատից

Թեմա: Ունիվերսալ պորտալ

  1. #16
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ թափառելիս ավելի շուտ ես հոգնում, ավելի շատ ես մրսում, ոտքդ որպես կանոն ոլորում ես ու սկսում անկապ փիլիսոփայել... օրինակ սկսում ես մտածել, որ երբ ուղեղդ շատ հոգնի մտածելուց, էնքան հոգնի, որ գանգատուփդ տաքանա, կարող ես անջատել էդ ու սկսել մտածել ոտքերով, թողնել որ ոտքերդ քեզ առաջ տանեն էնքան մինչև ուղեղդ կհովանա: Ուղղակի կանջատես քեզ, կդատարկես ու առաջ կգնաս... միշտ էլ հնարավոր է առաջ գնալ, կապ չունի խոշոր քայլերով ես գնում թե ոտքերդ հազիվ քարշ տալիս, արագ ես գնում թե դանդաղ, քամուն հակառակ թե համընթաց, սահել-ընկնելով թե վազելով... Ցուրտը առհասարակ լավ է ուղեղի, զգայարանների համար, ստիպում է զգալ, որ ձեռքերդ էն աստիճանի էն սառել, որ չես կարողանա բռունցք անել, կարող ա փշրվեն մատներդ... էդ ժամանակ, երբ երակներում արյունը բյուրեղանալու չափ սառում են մատներդ ուղեղդ միանում է վերջապես ու դու հասկանում ես որ ձեռքերդ պետք է գրպաններդ դնես, ցուրտը խանգարում է բթացմանը: Հետո էդ նույն ուղեղը կարգադրում է տուն գնալ: Հետո տուն ես հասնում ու ձեռքերդ տաք ջրի տակ պահում ու էլի ծակ փիլիսոփայում էն մասին, որ հիշողությունների ծորակից միշտ տաք հիշողություններ են հոսում, ջերմացնում քեզ, բայց ժամանակի ծորակ էլ կա, սառը ժամանակի ծորակ... ու որ չվառես ինքդ քեզ, կամ չփայտացնես ձեռքերդ պետք է հավասարակշռես էդ երկուսը, բայց մինչև սովորես հավասարակշռել, մի երկու անգամ պետք ա վառես ձեռքերդ մի երկու անգամ էլ սառես ձմեռվա կեսին... բա:
    Իսկ հետո չայ ես խմում հիշելով որ էսօր բացի պարապելուց դու ոչ մի բան էլ չես արել...

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (20.12.2015), Mr. Annoying (19.12.2015), Sambitbaba (23.12.2015), Smokie (02.02.2016), Գոգարիկ (10.01.2016), Զաքար (03.01.2016), մարիօ (19.12.2015), Մուշու (20.12.2015), Վոլտերա (19.12.2015)

  3. #17
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու մենք ուղղակի չենք կարող չսիրել էն մարդկանց, որոնց շնորհիվ (համար, պատճառով, կողքին) մենք ավելի լավն ենք դառնում... էսքանը...

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (23.12.2015), Sambitbaba (23.12.2015), Smokie (02.02.2016), Vardik! (23.12.2015), Գոգարիկ (10.01.2016), Զաքար (03.01.2016), մարիօ (25.12.2015), Մուշու (23.12.2015), Ուլուանա (23.12.2015), Վոլտերա (22.12.2015)

  5. #18
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Չափազանց ղզիկ գրառում, որը նյարդերից թույլ մարդկանց հակացուցված է

    Հա, ես թափառական եմ ու մի օր աշխարհը ոտքի տակ կտամ, կլինեմ բոլոր էն երկրներում, որոնց մասին երազում եմ, կարճ ժամանակում կփորձեմ էդ երկրից ու մարդկանցից վերցնել էն ամենը ինչ հնարավոր ա, լիքը գիտելիքներ հավաքել, լիքը մարդկանցով լցնել օրերս: Աֆրիկա կգնամ, անապատը կկտրեմ-կանցնեմ ու կհիշեմ էն ժամանակները, երբ ջայլամավարի էի ապրում ու կծիծաղեմ էդ ժամանակների եսիս հիշելով:
    - Բրազիլիա գնացիր՝ կզանգես,- էն օրը ասեցիր...

    Բայց չի՞ լինի Իսլանդիա գնալուց առաջ զանգեմ... Իսլանդիա...
    Ես չգիտեմ, թե ինչ կլինի վաղը, բայց հիմա, էս պահին դու ես էն մարդը, ով ուզում եմ իմ հետ թափառի... Իսլանդիայում, ու կապ չունի, որ ես անգամ չգիտեմ կուզենայի՞ր գնալ էլֆերի երկիր թե՞ չէ... Մեկը պետք ա լինի, չէ՞, որ ասի ձեռնոց դնեմ... իսկ ես մեկ ա չեմ դնի... Մեկը պետք ա լինի, չէ՞, որ չթողնի ճանապարհների ամենաեզրերով քայլեմ, իսկ եթե Իսլանդիայում էդ մեկը չլինի, ամենաշատը 2 ժամ հետո կընկնեմ ինչ-որ տեղից, ինչ-որ լեռան վրայից ինչ-որ անդունդ ինչ-որ գետ կքշի-կտանի ու կտորներս ինչ-որ ջրվեժից ցած կթափվեն: Համ էլ մենակ հավես չի էլֆերին հյուր գնալը, հետո ում պատմեմ չի հավատա:
    Բա հյուսիսափա՞յլը: Ուզում եմ տեսնել հյուսիսափայլը... աչքերիդ մեջ: Ով էլ ասես, կարա հյուսիսափայլ տեսնի, բայց ոչ քո աչքերի մեջ: Ես անգամ ինձ եմ սիրում քո աչքերի մեջ, պատկերացնու՞մ ես թե հյուսիսափայլը ինչքա՜ն կսիրեմ:

    -... կզանգես, ես էլ կասեմ, որ չեմ կարա գամ:
    -Տո, ոչ էլ զանգելու եմ:

    Ի՞սկ երբ Իսլանդիա գնամ...

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (30.12.2015), Mr. Annoying (26.12.2015), Sambitbaba (22.05.2016), Smokie (02.02.2016), unknown (26.12.2015), Vardik! (27.12.2015), Գոգարիկ (10.01.2016), Զաքար (03.01.2016), Մուշու (27.12.2015), Վոլտերա (28.12.2015), Տրիբուն (27.12.2015)

  7. #19
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    part 2

    Ես սիրում եմ գրկել էն մարդկանց, որոնց սիրում եմ, ովքեր կարևոր են իմ համար: Էդ պահին, երբ իրանք ձեռքերիս մեջ են, ինձ լիքը ջերմություն են տալիս, լիցքավորվում եմ իրենցից ու ավելի ուժեղ դառնում: Բայց քեզ գրկելիս...

    Ես հասկանում եմ որ պետք ա քեզ բաց թողնեմ, որ միշտ ինձ քեզ կպած պահել չեմ կարող, որ սառած ալյումինե ձող չեմ, պետք ա պոկվեմ քեզանից ու ինչքան գիտակցում եմ էդ էնքան ավելի շատ եմ ուզում կպնել քեզ, դառնամ սև շարֆ ու կախվեմ վզիցդ: Բայց գալիս է էն պահը երբ ես պետք է բաց թողնեմ քեզ... ու բաց եմ թողնում: էդ ընթացքում հասցնում եմ քեզանից մի տոննա արև պոկել ու ինձ հետ տանել: բայց էդ նուն ընթացքում, երբ պոկ եմ գալիս քեզնից, ինձանից լիքը մանր փշուրներ մնում են վերարկուիդ վրա, թափվում գետնին ու դու երևի էդ փշուրները չես էլ նկատում: Էդ պահին ես ուժեղ եմ, շատ ուժեղ, որովհետև արևից կտոր ունեմ մենակ իմ համար, բայց համ էլ կիսափշրված եմ... Բայց հո ուժեղ եմ...
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 28.12.2015, 00:44:

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (30.12.2015), Nadine (30.12.2015), Sambitbaba (22.05.2016), Smokie (02.02.2016), unknown (28.12.2015), Գոգարիկ (10.01.2016), Զաքար (03.01.2016), մարիօ (28.12.2015), Մուշու (28.12.2015), Վոլտերա (28.12.2015)

  9. #20
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Nowhere-ը հետաքրքիր բառ ա, ինձ շատ ա դուր գալիս:
    Nowhere = ոչ մի տեղ, բայց now = հիմա here = այստեղ... Ու ինչքան էլ փորձեմ բառը պատկերացնել no + where կաղապարով, մեկ ա չի ստացվում...

    Էսօր լավ օր էր, լիքն էր, քաղցր էր, տաք էր ու խուտուտ էր տալիա ... Ու հիմա էր, ու այստեղ էր համ էլ ոչ մի տեղ էր... Լավ ա երբ օրագիր ես պահում...

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (30.12.2015), Mr. Annoying (30.12.2015), Ruby Rue (30.12.2015), Sambitbaba (22.05.2016), Smokie (02.02.2016), unknown (30.12.2015), Գոգարիկ (10.01.2016), Զաքար (03.01.2016), մարիօ (07.01.2016), Մուշու (30.12.2015), Վոլտերա (30.12.2015)

  11. #21
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես էսօր արդեն հարյուր քառասունյոթ երգ եմ լսել: մնում ա հիսուներեք երգ, հնգական գիրք, մուլտիկ, կինո ու անիմե ու էրկու կարճ սերիալ էս տաս օրվա համար: հա, ու պետք ա հունվարի քննություններիս պատրաստվեմ, քանի՞ քննություն ունեմ հունվարին… հնչյունաբանությունը, արտակարգ իրավիճակները, ռուսացը… ու վե՞րջ… քիչ ա, եսիմ…

    կհասցնեմ, կանեմ ամեն ինչ, մինչև կոկորդս կթաղվեմ գործերի մեջ ու չեմ նկատի որ կարոտում եմ…

    ու քանզի ես որոշել եմ օրագիր գրել, ամեն օր գրառում եմ անելու, կարող ա կարճ, մի բառով, բայց կգրեմ…

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (30.12.2015), Sambitbaba (22.05.2016), Smokie (02.02.2016), unknown (01.01.2016), Գոգարիկ (10.01.2016), Վոլտերա (31.12.2015)

  13. #22
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարվա վերջին գրառումս: 2015-ը ինձ շատ-շատ բաներ տվեց, ամենակարևորը՝ լիքը մարդիկ...

    Իսկ ի՞նչ եմ ուզում 2016-ից, ի՞նչ պետք ա սովորեմ, ի՞նչ պետք ա անեմ:

    1. Քանզի ես չեմ կարող փախչել ու փախչելը լուծում չի, պետք ա անեն հնարավոր առիթ օգտագործեմ երջնիկ լինելու համար ու պետք ա թողնեմ որ ամեն ստից բան ուրախացնի ինձ:

    2. Պատերազմելու եմ նոր միջոցներով, ավելի ժանանակակից ու հագեցած փորձը ցույց տվեց որ մուննաթը ինքնաոչնչացնող զենք ա:

    3. Չեմ կզղիանալու:

    4. Գնահատականներս լավացնելու եմ:

    5. Աշխատելու եմ, աշխատելու եմ անպայման, ինչ ուզում ա լինի:

    6. Վարձով եմ ապրելու, դառնալու եմ հնարավորինս ինքնուրույն, ինքը իրա գլխի տերը մարդ:

    7. Ճապոներեն եմ սովորելու:

    8. Թափառելու եմ, լիքը-լիքը, ու թափառելու ենք...

    9. Շատ-շատ գրելու եմ: Ես գիրք եմ գրելու, չգիտեմ երբ, էդ գրքի վերջն արդեն կա, գիտեմ ինչ ա լինելու, բայց սկիզբը դեռ չի եղել, ես մոտավորապես պատկերացնում եմ սկիզբը բայց հաստատ չեմ գրի մի բանի մասին որը չեմ փորձել, որովհետև էդ դեպքում սարսափելի եմ գրում իսկ ես զգում եմ որ էդ, ինչ գրելու եմ, լավն ա լինելու:

    10. Ապրելու եմ մինչև վերջ, ամբողջ հոգով:

    Լիքը գրքեր կարդալը, երգեր լսելը, մարդկանց ճանաչելը ինքնըստինքյան ա ստացվում:

    Ու հա՜... ես էս տարի իմ համար եմ լիքը բաներ անելու, մենակ քեզ չէ, ինձ էլ եմ սիրելու ու իմ մասին էլ մտածեմ

    Մյուս տարի, էս նույն օրը էս նույն ժամին ես տարիս կամփոփեմ ու կտեսնեմ որ 10 կետերից 8-ը լրիվ արել եմ, իսկ էն 2-ը մի քիչ թերություններով

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (01.01.2016), Mr. Annoying (31.12.2015), Sambitbaba (22.05.2016), Smokie (02.02.2016), unknown (01.01.2016), Գոգարիկ (10.01.2016), Զաքար (03.01.2016), Մուշու (01.01.2016), Վոլտերա (31.12.2015)

  15. #23
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նորմալ նոր տարի էր: Տխուր լինելու համար համարյա բոլոր չափանիշներին բավարարում էր, բայց ես որոշել էի ուրախ դիմավորել ու հա, ամեն ինչ էդքան էլ վատ չէր, նորմալ էր էլի: Համ էլ կարևորը տարին լավը լինի, իսկ տարին լավն ա լինելու:

    Առավոտ ժամը ութին սովորականի նման զարթուցիչս անջատեցի ու էլի քնեցի, ես ուզում էի արթնանալ, բացել աչքերս կամ առանց բացելու, կիսաքնած իրան զանգել, բայց լրիվ անջատված էր, միանգամից քնեցի: Հետո հոպարիս փոքր տղան արթնացրեց, նոր տարիս էր շնորհավորում... ախր, լավ էլի, մինչև ժամը 2-ը ես ձեր տանն էի, ինչի՞ ես հիմա ինձ քնիցս հանում... բայց մուննաթ չեմ էկել, գրկեցի, մազերը խառնեցի, ինքը հավես էրեխա ա: Հետո էլի քնեցի...

    Ընդհանրապես սովորական օր էր, նորմալ, քիչ հյուրերով: "Խաթաբալադան" նայեցի, "Elfen lied"-ը սկսեցի ու վերջացրեցի, 13 սերիա ընդամենը, վերջում էլ լաց էղա, հուզել էր, տեսածս սիրունագույն անիմեներից էր, սիրունագույն երգով:

    Հինգ գիրք կարդալու փոխարեն որոշեցի մի հատ ախմախ վեցագրություն սկսեմ, "Vampire Academy", բայց 10-րդ էջից չեմ ուզում առաջ գնալ, գրքասանտայիս գրքին եմ սպասում:

    Կարոտել եմ...

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (01.01.2016), Sambitbaba (22.05.2016), Smokie (02.02.2016), Գոգարիկ (10.01.2016), Զաքար (03.01.2016), Մուշու (03.01.2016)

  17. #24
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    երկար ու հղումաշատ գրառում, որը սակայն իմաստ չի պարունակում

    Տաս օրը մոտենում ա ավարտին, քսանչորս ժամից էլ քիչ ժամանակ է մնացել ու ես ասածներիս իսկի կեսը չեմ արել: Բայց ինչքան էլ զարմանալի լինի ես ինձանից գոհ եմ, շատ գոհ: Հանգստացել եմ, ինչքան կարող էի, չնայած մեկ-մեկ նյարդերս լարվածության առավելագույն սահմանին էին հասնում, գուցե էդ սահմանն էլ էին անցնում, բայց ես սովորել եմ քիչ թե շատ ինձ բուռս հավաքել, ու ճգնաժամային պահերը արագ հաղթահարում էի: Տնեցիքի հետ չեմ կռվել, համարյա, մեկ-մեկ ախպորս, մեկ-մեկ քրոջս, մեկ-մեկ էլ մամայի, բայց քիչ են էղել ու վեճեր չէին… լարվածություն էր, որը երկու րոպե հետո լուծվում էր օդում ու չքանում: Էս անգամ ինձ ավելի շատ ու ավելի հաճախ եմ տանը զգացել… մենակ մի անգամ մաման ասեց որ իմ համար իրանք մեկ են… իսկ ես չասեցի որ էդ իրականում էդքան էլ տենց չի… եսիմ է, եթե մենակ իմանային թե իրանք ինչքան մեկ չեն իմ համար… իրենք դեռ ինձ լուրջ չեն վերաբերվում երբ ասում եմ որ աշխարհով մեկ թափառելու եմ… իրենք լուրջ չեն վերաբերվում անգամ նրան, որ դրսում եմ սովորելու… ու իրենք չգիտեն թե ինչքան է ցավեցնում էն, որ քեզ լուրջ չեն վերաբերվում… բայց ոչինչ, էդ էլ իրա առավելություններն ունի, նշանակում ա չեն մտածի խանգարելու մասին, էդ արդեն մեծ բան ա…

    Հաշիվը կորցրել եմ թե ինչքան երգեր եմ լսել էս ընթացքում, բայց հաստատ շատ էին, ամենազիբիլներից մինչև ամենագլուխգործոցները: 444 երգերից կազմված մի հատ փլեյլիստ էի գտել, ալտերնատիվ, հին, փոշոտ, սիրուն, շատերը անծանոթ որ առաջին անգամ էի լսում… հիմնականում լավն էին, չնայած որ սենց երգեր էլ կային, իսկ էս սրա սրա սրա կամ էլ սրա հետ ես չեմ համեմատի, եսիմ… Բայց դա չի կարևորը, ես ուղղակի ուզում էի ասել որ The Killers էի լսում, համարյա երկու տարի չլսելուց հետո… հա ի՞նչ, խումբ ա էլի, սովորական խումբ, որը մի ժամանակ, երևի վեց տարի առաջ, երակներիս մեջ էր մտել, որ էս երգը, մենակ էն որ էս երգը երգում էին իրանք, որը հիմա ես էնքան էլ չեմ հավանում, դարձավ պատճառ որ «Սմոլվիլը» նայեմ, հենց մինչև ութերորդ սեզոնը… ու ոչինչ որ Քլարքին նմանեցնում էի դասարանցուս ում էն ժամանակ չէի սիրում, ով արժանացել էր Աբովյանի «Վերք Հայաստանի»-ով գլխին հարված ստանալու պատվին, արդեն չեմ էլ հիշում թե որ մեղքի համար… բայց մեկ ա նայում էի, ինչի՞ էի էդքան նայում… հիմա ոչ մի բան չեմ հիշում էդ սերիալից, բացի կրիպտոնիտից ու որ Քլարքը ալերգիա ուներ էդ քարից ու չեմ հիշում թե ոնց, թե՞ հիշում եմ… լավ չեմ հիշում… ինքը մի գեղեցիկ օր էլ չէր կարող մոտենալ Լանային… Լանայի՞ն… տե՞նց էր աղջկա անունը, հավես չկա ստուգելու… թող լինի Լանա… որովհետև մաշկի տակ կրիպտոնիտե չգիտեմ ինչ էր… գրողը տանի, չեմ հիշում… բայց հաստատ եթե մոտենար կճաքճքվեր, կփշրվեր, կմեռներ… ու ես վերջը չգիտեմ, որտև չեմ տեսել, բայց էս մասը լավ եմ հիշում… լրիվ «արեգակին պետք է հեռվից նայել» էր… ինչի՞ եմ էս հիշում… հաաա, ես Killers էի էլի լսում ու առաջվա նման չէի լսում… ու ինչի՞ պետք ա առաջվա նման լսեի, ախր էնքան բան ա փոխվել… ես էլ եմ փոխվել, բա…

    Իսկ հիմա էս եմ լսում, հավեսն ա, ու էլի ուզում եմ Frozen-ը նայեմ, լիքը մանդարինով, տաք չայով ու … ու ուզում եմ ձնեմարդ սարքեմ, մեծ, սառը ու սառցե… ես իսկի ձնագնդի չխաղացի… որովհետև երբ եղանակը լավն էր, Նոր տարի էր, իսկ երբ հյուրեր չկային, եղանակը ձնագնդու եղանակ չէր… ի՞նչ եմ արդարանում… ամեն ինչ ինձանից էր կախված… բայց դեռ ձմեռը չի վերջացել, կհասցնեմ…

    ես էս ընթացքում մի գրամ անգամ չեմ պարապել քննություններիս համար… առավելագույնը որ արել եմ, էդ էղել ա անթիվ-անհամար-բազմաչարչար քսերոքսները պայուսակիցս հանելը ու էլի պայուսակիս մեջ դնելը… ապրեմ ես, բայց մեկ ա լավ եմ հանձնելու: Ես ասել եմ որ արագ ու հեշտությամբ սովորելը մենակ խանգարում ա… նպաստում ա ծուլության առաջացմանն ու զարգացմանը, բայց ես չեմ թամբալանալու, կհասցնեմ… համ էլ էս ընթացքում ես գրել եմ… ինչ-որ հեքիաթ ինչ-որ բանի մասին, որ դեռ կիսատ ա ու չգիտեմ ինչ ա, բայց հո գրել եմ, ու աշխատելու եմ դրա վրա, սկիզբ ու վերջ հորինեմ, մարմին տամ ու թողեմ որ ապրի… ապրեն… ու երևի առաջին անգամ կստացվի որ ստեղծում եմ հերոսներ որոնք իրական են… այսինքն իրենք իմ գլխից բացի ուրիշ բնակության վայր էլ կունենան ու դրանով արդեն կիրականանան ավելի շատ քան հիմա երբ հիմնականում իմ գլխում են ապրում, մասամբ՝ սևագրություններում… խոստանում եմ որ իրանց տուն եմ տալու: Հավես ա ստեղծելը… եսիմ, էդ նշանակում ա որ դու չես վերջանա, ուղղակի էներգիայի մի տեսակը կփոխակերպես մեկ ուրիշի… ու էն ինչ դու ես ստեղծում, կարևոր ա քո համար, չափազանց կարևոր, որովհետև դրա համար ջանք չես խնայել, արել ես ամեն ինչ որը հնարավոր էր էդ պահին, էն ինչի գիտեիր անել էդ պահին, որովհետև դրա մեջ հոգի ես դրել, քո հոգուց մի մաս ու էդ Horcrux ա դառնում ու չի թողնում որ դու մեռնես, բայց դե Գիտես-թե-ով էլ չես դառնում… Ռուսացիս դասախոսը հավատում ա որ ես գրող եմ դառնալու… չէ, ինքը ինձ վերաբերվում է նենց, իբր ես արդեն գրող եմ, ու հավես ա երբ քեզ հավատում են, ես զգում եմ երբ ինձ հավատում են… ու ես գրող եմ դառնալու… կդառնամ… ես անգամ գիտեմ թե ով ա նկարազարդելու գիրքս

    Երբ հանդիպում ես անցյալիդ մարդկանց, իրենք նենց են անում որ դու քեզ հիշես մի ամիս, մի տարի, մի դար առաջ ու տեսնես թե ինչքան ես փոխվել, աճել, դարձել ես ուրիշ… էդ աճը տեսնելու լավագույն միջոցն ա… իրենք քեզ հիշեցնում են թե դու ով էիր, ու դու հասկանում ես թե ով ես դարձել, ինչքան ես աճել, ինչքան ես ուժեղացել հիմա… ու էդ քեզ դուր ա գալիս… իսկ երբ իրենք փոխված չեն լինում, դու կարող ես կարդալ նրանց, ինչքան սիրտդ ուզի… ու դու առանց իրենց ասելու իմանում ես նախկին ընկերներիդ գաղտնիքները, դու հասկանում ես որ իրենք նախկին են մենակ քո համար, որ իրենց պատկերացմամբ դուք դեռ ընկերներ եք… դուք հենց ընկերներ եք, գրողը տանի, որովհետև մարդիկ նախկին չեն դառնում, որովհետև մենք միշտ սիրում ենք նրանց ում սիրել ենք, թեուզ ուրիշ ձևով բայց մեկ ա նույն չափով… հասկանում ես որ եթե իրենք քեզ ինչ-որ գաղտնիք վստահեն (ու իրենք վստահում են քեզ նենց ոնց առաջ էին վստահում) դու երբեք չես դավաճանի, բայց դու իրենց վստահել չես կարող, որովհետև իրանք քեզ չեն հասկանա, որովհետև դու պարզ տեսնում ես որ իրարից ավելի տարբեր եք քան հասարակածն ու հյուսիսային բևեռը ու որ էդ տարբերությունը վաղ թե ուշ կհանգեցնի դավաճանության ու դու գաղտնիքներդ մենակ քո համար ես պահում… չէ, խաբեցի… գաղտնիքներդ տանում ես հանձնելու էն մարդկանց, ովքեր կպահեն դրանք, ովքեր նման են քեզ, քո պես են ու դու էլ իրանց պես ես ու դու մենակ չես, երբ իրանց հետ ես… Համ էլ հասկանում ես ևս մեկ շատ կարևոր բան, որ էլի վերջերս ես սովորել. դու մարդկանց կարող ես թույլ տալ ճանաչել քեզ էնքան ինչքան քեզ է պետք, էնքան ինչքանը քեզ չի վնասի ու անցյալի մարդիկ քեզ տեսնում են քո անցյալի դեմքով, ու որովհետև իրականում էդ դեմքը գոյություն չունի արդեն ու եթե անգամ վնասեն, կվնասեն մի բան որը արդեն գոյութուն չունի …

    ես համ էլ արդեն տարբերում եմ փախուստը տակտիկական նահանջից… պետք ա լինի աշխարհում մի տեղ, ուր կգնաս ուժերդ վերականգնելու, լույս ու ջերմություն շնչելու համար, որ կարողանաս կռվել աշխարհի դեմ նենց ոնց վայել է իսկական չորկող ու համառ ծովահեններին…

    ես նկատել եմ, որ մեկ-մեկ գրելուց անջատվում եմ ու էլ չեմ զգում թե ինչ եմ գրում… հիմա էլ է երևի տենց… ոչ մեկին չի հետաքրքրի վերոնշյալ ցնդաբանությունները, բայց իմ վատ բնավորության համաձայն ես գրում եմ ինձ համար, հիմական նպատակս՝ չգժվել… մի բան էլ ասեմ, որ հասկացել եմ էս մի քանի օրը նայած անիմեներիցս ու ռադս քաշեմ… մարդիկ կարող են հրեշ դառնալ, երբ զգում են որ իրենց չեն սիրում ու նույն սկզբունքով հրեշներն էլ մարդ են դառնում բավականաչափ սիրո առկայության պայմաններում… ու եթե մենք ապրում ենք մի աշխարհում, որին մենք չենք պատկանում, էդ աշխարհը ամեն ինչ անում ա ու կանի մեզ ոչնչացնելու համար, բայց եթե մենք էնքան աներես լինենք ինչքան պետք ա ու կարողանանք գոյատևել որոշ ժամանակահատված, ենթադրենք մինչև օգոստոսի քսանհինգը, էդ գրողի տարած աշխարհը կհոգնի վայր կդնի բոլոր զենքերը, կհրաժարվի մեր մոխիրը քամուն տալու նպատակից որովհետև մենք արդեն մեր աշխարհի ուղեգիր վաստակած կլինենք… մնում ա ուղղակի դիմանալ, մինչև օգոստոսի քսանհինգը…

    Վերջ… ես կարոտած եմ… մի քիչ ցնդած եմ… բայց դե ի՞նչ անեմ…

    Գրողը տանի, ինչի՞ ա գրելը ինձ էսքան դուր գալիս ու ինչի՞ եմ ես սենց թափթփված գրում… էս ձեռագրով գրող չեմ դառնա, գրողը տանի…
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 07.01.2016, 20:00:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (07.01.2016), Smokie (02.02.2016), Գոգարիկ (10.01.2016), Զաքար (16.01.2016), Վոլտերա (08.01.2016)

  19. #25
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրադարանում՝ էնտեղ որտեղ առաջին անգամ իտալերեն էինք պարապում, քնել էի: Շենքի էդ հատվածում էդ ժամի համար աղմուկը շատ-շատ էր, բայց էնքան հոգնած էի որ ոչ մի բան չէր կարող ինձ խանգարել քնել էլ ուր մնաց սալահատակի վրա բարձրակրունկ կոշիկների կտկտոցը: Երեկը մաշկիս տակ էր անցել ու ես երեկի մեջ քնեցի … Ժամանակ առ ժամանակ կողքովս մարդիկ էին անցնում՝ բարձր խոսելով ու ծիծաղելով կամ բարձր ոտնաձայներ թողնելով իրենց հետևից … ուրիշ ժամանակ էդ ձայները կջղայնացնեին ու ես կթողնեի-կփախնեի էդտեղից, բայց էսօր լրիվ անջատված էի …
    Էլի հերթական ոտնաձայներ, բայց էս անգամ մի քիչ ուրիշ: Սկզբում լսում էի աստիճաններով բարձրացող, ամեն վայրկյան ավելի մոտիկից ու հստակ լսվող ոտնաձայներ: Հետո մի պահ ոտնաձայները դադարեցին, իսկ դրանից հետո խորհրդավոր ինչ-որ մեկը սկսեց դանդաղ ու զգույշ քայլել, կարծես ոտնաթաթերի վրա ու ես համարյա ոչ մի բան չէի լսում: Ուզում էի տեսնել թե ով ա, փորձեցի բացել աչքերս … առանց ակնոցների էի … ինձանից մի քանի մետր էն կողմ ինչ-որ մեկի աղոտ սիլուետն էի տեսնում, բայց չէի հասկանում ծանոթ է թե ծանոթ չի: Աչքերս տրորեցի ու դրեցի ակնոցներս: Ծանոթ դեմք էր, մի քանի վայրկյան պետք եղավ հասկանալու համար որ իրեն էլի եմ տեսել, էլի գրադարանում ուղղակի էն ժամանակ սափրված չէր:
    - Ձեր նոր տարին շնորհավոր, համ էլ բարի լույս:
    Էլի մի երկու վայրկյան հետո հասկանում եմ որ ինձ հետ է խոսում:
    - Բարի լույս,- նոր տարին ա շնորհավորում առանց իմանալու որ իրոք նոր տարի շնորհավորելու օրն է, որ իրոք նոր տարի է ու ես հիշում եմ երեկվա նոր տարին, զգում եմ թե ոնց է ժպիտ գծվում դեմքիս ու ձգվում մինչև ականջներս, հետո հիշում եմ թե որտեղ եմ ու որ պետք ա պատասխանեմ,- հա՜, մերսի,- սեղանի վրայից վերցնում եմ հեռախոսս, սեղանի տակից հանում եմ պայուսակս,- ձեր նոր տարին էլ շնորհավոր:
    Հետո անջատվում եմ, սկսում իջնել աստիճաններով՝ չլսելով, բայց համարյա վստահ որ պետք ա "մերսի" բառը լսեի …

    Հեռախոսս անջատված էր, ես՝ հեռախոսից ավելի անջատված… պետք էր տուն գնալ, որ հանկարծ չանհանգստանան:

    37 համարի ավտոբուսում արդեն չեմ հիշում թե ինչ երաժշտություն էր, իսկ գլխիս մեջ՝ Մեսչյան ու Բիթլզ: Զգում էի որ կամաց-կամաց մոտենում է մարդկանց աշխարհ վերադառնալու ժամանակը… իմ երկու աշխարհները չեն հատվում երևի ու էդ լավ ա … ես ամփոփում էի գլխներովս երեկվա անցածը ու չնայած ամեն ինչին, անգամ ստամոքսի ցավին ու սրտխառնոցին, երեկը լավն էր … ու հասկանում էի որ եթե ուզում եմ որ էն աշխարհս չտուժի, պետք ա էս աշխարհից թաքուն պահեմ թե չէ իրանք իրար կոչնչացնեն … ինչ-որ մեկի ձեռքին գիրք էր, կարդում եմ վերնագիրը՝ "Գործնական վիրուսաբանության ձեռնարկ"… հասկանում եմ որ կարդում եմ ինչ-որ բառեր բայց չեմ կարողանում հասկանալ թե էդ բառերը առանձին առանձին ինչ են նշանակում առավել ևս թե ինչ կարող են նշանակել գրքի շապիկին գրված… գործնական վիրուսաբանության ձեռնարկ, գործնական վիրուսաբանության ձեռնարկ… կարդում եմ ու քիչ-քիչ սկսում եմ հասկանալ թե էդ ինչ կարող է նշանակել ու որ սովետական արտադրության գրքի վերնագիրը եթե "Վիրուսաբանության գործնական ձեռնարկ" լիներ, երևի ավելի ճիշտ կլիներ…

    … ու շնորհավոր Նոր տարի… Նոր տարի
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 11.01.2016, 20:37:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (14.01.2016), Mr. Annoying (11.01.2016), Զաքար (16.01.2016)

  21. #26
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում ա` մի օր դու կգտնես քո երկիրն ու էլ չես թափառի: Ասում ա` ու էդ երկիրը հազիվ թե Հայաստանը լինի… Հայաստանը չի… իսկ իմը Հայաստանն ա, ուր էլ գնամ, ուշ թե շուտ հետ եմ գալու…

    Իսկ եթե իմ երկիրն էլ ա Հայաստանը… կարող ա մի օր հոգնում եմ սովորելուց էլ, թափառելուց էլ, ամեն քայլափոխի գլխիս փորձանք բերելուց էլ, հոգնում եմ ամեն ինչից ու հետ գալիս, ինչ-որ կորած-մոլորած տեղում ինչ-որ տանիքի նման բան եմ գտնում, սկսում եմ նուռ աճեցնել, գինի քաշել, լիքը նապաստակներ պահել… եսիմ… հնարավոր ա, չէ՞…

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (27.01.2016), kitty (13.01.2016), Mr. Annoying (13.01.2016), Smokie (04.02.2016), Զաքար (16.01.2016), Ուլուանա (14.01.2016), Վոլտերա (13.01.2016)

  23. #27
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    գրադարանի դիմաց ջրափոսեր էին ու ես նայում էի երկնքին դրանց միջով: Երկինքը կապույտ էր, բայց ջրափոսերի միջից գորշ էր երևում, ծառերի վրայի կիսաչորացած կիսաշագանակագույն տերևների էլ ցեխագույն էին...

    մենք մեր կյանքի որոշակի ժամանակահատվածում որոշ ժամանակով աշխարհին նայում ենք ուրիշի աչքերով ու տեսնում էնպիսին ինչպիսին երևում են էդ ուրիշի աչքերի մեջ... ու մենք վարդագույնը մոխրագույն ենք տեսնում, եթե էդ ուրիշի աչքերը մոխրագույն են... ջրափոսի մեջի երկնքին նայելու նման...

    երբ ջրափոսի երկընքին երկար ժամանակ նայելով քայլում ես, գլուխդ սկսում ա պտտվել ու եթե չես ուզում ցեխը ընկնես, պետք ա էլ ջրափոսի մեջ չնայես…

    երևի կյանքում էլ գալիս ա որոշակի ժամանակահատված, երբ պետք ա լինում սեփական աչքերով, առանց ուրիշի աչքերի նայել երկնքին, որովհետր գլուխդ սկսում ա պտտվել ու դու կարող ա ընկնես …

  24. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (27.01.2016), kitty (16.01.2016), laro (16.01.2016), Mr. Annoying (16.01.2016), Smokie (04.02.2016), unknown (19.01.2016), Զաքար (16.01.2016), Մուշու (16.01.2016), Վոլտերա (16.01.2016)

  25. #28
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես որոշել էի որ մինչև գուլպաները չվերջացնեմ ոչ մի օրագրի մեջ ոչ մի տող չեմ գրելու

    Ամեն ինչ շատ լավ ա, ընտիր… շյուղագործությունից հավեսս հանեցի, հիմա էլ իմ համար նոր խաղալիք եմ գտել՝ օրիգամին… չնայած շյուղերով ես դեռ գործելու եմ, ուղղակի հիմա, երբ ինքս ինձ համոզել եմ որ ես գործել գիտեմ ու կարող եմ մի բան սկսել ու վերջացնել, ավելի հանգիստ եմ…

    Շյուղերով գործել սովորել եմ երբ դեռ յոթ տարեկան չկայի ու ինձ դա ոչ ոք չի սովորեցրել, գլուխ եմ գովում էլի նստում էի մամայի կողքին ու նայում թե ոնց ա գործում հետո մի օր վերցրեցի մատիտներս՝ մեկը կարմիր էր, մյուսը կապույտ, լավ եմ հիշում ու մատիտներով սկսեցի գործել, ստացվեց ի զարմանս մամայի բայց երբեք ոչ մի բան չէի գործել, սկսում էի ու քանդում գործածս… բայց արեցի, ստացվեց ու ես չէի պատկերացնում որ դա կարող ա էսքան հավես լինի… մեդիտացիայի նման բան ա

    Իսկ օիրգամին… մի հատ անիմե եմ հիշել «Երկինք»… էդ անիմեում մի աղջիկ անընդհատ տարբեր օրիգամի կենդանիներ էր սարքում… հավես ա… ոնց որ անպետք թղթին կյանք տաս, իրան պետքական դարձնես, եսիմ…

    Չգիտեմ ինչից ա, բայց հիմա ինձ ավելի շատ եմ հավատում քան առաջ ու ինձ դա դուր ա գալիս… ու ես գիտեմ որ անելու եմ էն ամենը ինչ ասում եմ...

    ինձ թվում ա էսօր ես կգերազանցեմ ընթերցանության անձնական ռեկորդս ու 501 էջ կկարդամ

    բայց մի բան քիչ ա խանգարում ա , չի հերիքում... ես չեմ կարա լրիվ լավ լինեմ, երբ ամեն ինչ նորմալ չի էն մարդկանց մոտ որոնց ես շատ եմ սիրում... չի լինում, չգիտեմ... ու իմ մոտ ամեն ինչ լավ լինելու դեպքում ամբողջական լավ լինելս ապահովելու համար կամ պետք ա ոչ մեկին չսիրեմ կամ էլ էնպես անեմ որ մյուսների մոտ էլ ամեն ինչ լավ լինի, բայց երկուսն էլ իմ ուժերից վեր են ...
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 22.01.2016, 14:54:

  26. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (27.01.2016), John (23.01.2016), kitty (23.01.2016), Mr. Annoying (22.01.2016), Ruby Rue (23.01.2016), Smokie (04.02.2016), unknown (23.01.2016), Զաքար (23.01.2016), Ուլուանա (23.01.2016)

  27. #29
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հունվարագիր

    Ես որոշել էի որ ամեն ամսվա վերջում պետք ա ամփոփեմ ամիսը: Հետո տարին ամփոփելը ավելի հեշտ կլինի համ էլ կչափեմ ստացածս, սովորածս, կորոշեմ թե ինչ պետք ա անեմ վաղը… բայց երեկ գլուխս ցավում էր… ես էլ էսօր կամփոփեմ... ուրեմն...

    Հունվարները սովորաբար երկար են թվում բայց էս հունվարը արագ անցավ, չնայած որ համարյա ոչինչ չէի անում, հիմնականում:

    Իսկ ես էս ամիս գրել եմ ավելի շատ քան առաջ մի քանի ամսվա ընթացքում կգրեի, որովհետև ես իսկական մուսա ունեն, ով քիչ ա կարդում ա գրածս զիբիլները, հլը մի հատ էլ գրական առաջադրանքներ ա տալիս: Ու ես մի ամիս ժամանակ ունեմ կյանքումս առաջին անգամ իսկական, մշակված, աշխատած պատմվածք գրելու համար... ու կգրեմ... էս ամենակարևորն ա որ պետք ա անեմ փետրվարին:

    Ճապոներեն քիչ բաներ եմ սովորել, Ճապոնիայի մասին՝ ահագին: Երբ 100 կանջի իմանամ կսկսեմ քերականությունը սովորել: Ես դեռ չեմ հասկանում թե ինչ սկզբունքով են կազմում իրանք իրանց նախադասությունները: Հավես ա ճապոնական "լեզվամտածողությունը " ... անիմեների երգերն էլ լավն են

    օրիգամիի ու շյուղագործության մասին արդեն ասել եմ, հաջորդ նվաճումս կլինի սվիտր գործելը, բայց հաստատ փետրվարին չի լինի: Ու մենք լիքը ծուրուներ ենք սարքելու ու վիշապներ… ծուրուն թղթե կռունկն ա... համ էլ ես արդեն ծրարներ ունեմ հաաա, էս ամիս ես ինձ կուղարկեմ նամակներս որոնք կստանամ տարիներ հետո....

    ու խոսել եմ սովորելու, եթե անգամ մենախոսելով լինի դա

    ես լիքը բաներ եմ սովորել: ավելի ճիշտ՝ տեսել, որովհետև իրանք աչքիս առաջ էին ուղղակի ես էդ կողմ չէի նայում կամ չէի ուզում նայել…

    մի բան էլ եմ նկատել. թե էս թե թաքուն օրագրիս վերջին գրառումները սկսվում են "ես որոշել էի" "որոշեցի" բառերով…

    հաաա, մի օր էղավ երբ որոշել էի բոլոր երազանքներս ծալեի, դնեի ձեղնահարկում որ ցեցերը ուտեին, բայց էսօր համոզվեցի որ տենց չեմ անելու, կռվելու եմ, թե չէ էլ ի՞նչ ծովահեն եմ ես


    էէէէ, բայց ախմախ ամփոփում ստացվեց, երեկ պետք ա գրած լինեի, երևի ավելի լավը լիներ

  28. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (02.02.2016), kitty (02.02.2016), Mr. Annoying (01.02.2016), Smokie (04.02.2016), Զաքար (22.02.2016), Մուշու (02.02.2016), Վոլտերա (02.02.2016), Փոքրիկ շրջմոլիկ (02.02.2016)

  29. #30
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որոշել էի, որ մինչև գործ չգտնեմ, օրագիր չեմ գրելու ու քանի որ հիմա գրում եմ, նշանակում ա ես արդեն աշխատանք ունեմ: Ապրեմ ես: Բայց մերոնք դեռ չգիտեն սկզբում որոշել էի չասել մինչև առաջին աշխատավարձս ստանալը բայց երկուշաբթի օրը կասեմ:


    Երեկ մեր համար հեքիաթ էին պատմում այն մասին, որ թրթուրը թիթեռ չի դառնա, եթե իրան օգնելու համար ծակենք բոժոժը....

    բայց ես իմ պատկերացրածի չափ չուրախացա, եսիմ... սովորական էր, ի վերջո արտասովոր ոչ մի բան չի եղել...

    2016 թվականին անելիք 10 կետերից 2 արդեն արել եմ` գնահատականներս բարձրացրել եմ ու էլ գործազուրկ չեմ: Մնում են մնացածները... հաջորդը երևի կլինի վարձով ապրելը... Տնտեսական ապրանքների կողքով ուղղակի չեմ կարողանում անտարբեր անցնել: Փորձում եմ հաշվել. եթե էսքան աշխատավարձ ստանամ հիմա, էսքան կխնայեմ, հետո որ վարձով ապրնք արդեն մի էսքան խնայած գումար կունենամ, որից էսքանը կտրամադրենք սպասքին, էսքանով վարագույրներ կառնենք.... չէէէ, վարագույր կառնենք Անժելի սենյակի համար, իսկ իմ սենյակինը ես կկարեմ ^-^

    Ահագին շատ բան ա եղել էս ամսվա ընթացքում, բայց հիմա չեմ գրի, երևի ամսվա ամփոփման ժամանակ պատմեմ:

    Ու պարզվում ա աշխարհի ամենադաժան երևույթներից մեկը ժամային գոտիների տարբերությունն ա...
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 20.02.2016, 20:13:

  30. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (20.02.2016), kitty (21.02.2016), Mr. Annoying (20.02.2016), Ruby Rue (21.02.2016), Smokie (18.03.2016), Աթեիստ (20.02.2016), Զաքար (22.02.2016), Մուշու (21.02.2016), Շինարար (20.02.2016)

Էջ 2 23-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ucom (ունիվերսալ հեռահաղորդակցություն)
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 1409
    Վերջինը: 26.05.2017, 22:53
  2. www.hashvich.info - առցանց ունիվերսալ հաշվիչ
    Հեղինակ՝ ed2010, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 16
    Վերջինը: 09.02.2011, 23:40
  3. Պորտալ ստեղծելու առաջարկ
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Վեբ
    Գրառումներ: 48
    Վերջինը: 05.12.2010, 01:42
  4. Նոր աշխատանքային պորտալ
    Հեղինակ՝ panion, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.02.2009, 21:58
  5. Սոֆտ Պորտալ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 52
    Վերջինը: 08.03.2007, 14:26

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •