User Tag List

Էջ 19 23-ից ԱռաջինԱռաջին ... 9151617181920212223 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 271 համարից մինչև 285 համարի արդյունքները՝ ընդհանուր 345 հատից

Թեմա: Ունիվերսալ պորտալ

  1. #271
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինչի՞ են օսկարի կինոները էսքան ահավոր։ երևի պետք էր էլի մենակ կարճամետրաժներն ու անիմացիաները նայել։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    unknown (02.02.2019)

  3. #272
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ջղայինանում եմ, որ դեռ ինձ պետք ա հենվել ու մենակ երկար կանգնել չի լինում:
    որ մենակ քայլել չի լինում:
    որ մենակ լինել չի լինում:

    պետք ա ուղղակի դառնամ ինքս իմ հենման կետն ու լծակը:
    պետք ա ուղղակի չպարտավորեցնել ուրիշներին:
    պետք ա սովորել չակնկալել ոչինչ ոչ մեկից:
    պետք ա համակերպվել, որ մարդիկ ավելի շատ չեն լինում, քան լինում են:

  4. #273
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բոլոր անհասկանալի իրավիճակներում գնալ թումո։ երբ ամեն ինչ վատ ա, գնալ թումո։ երբ ուղղակի քեզ տանել չես կարողանում, գնալ թումո։ գնալ, որ մի ժամանակվա կոլեգաներդ ու էրեխեքդ գրկեն քեզ, ու ամեն ինչ էլի գունավոր դառնա։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (23.03.2019)

  6. #274
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    առաջիկա 5 ամիսերը լինելու են առանց շաբաթ-կիրակիների օրական 16-18 ժամ վազվզելու ու գիշերները չքնելու ամիսներ, բայց դա իմ ընտրությունն էր ու ես գոհ եմ իմ ընտրությունից։ էսօր մտածում էի, որ հիմա մի օրում հասցնում եմ անել էն, ինչ երկու տարի առաջ 3-4 օրում էի անում։ երևի դա լավ ա, երևի դա խոսում ա էն մասին, որ աճել եմ, մեծացել եմ, եսիմ։ կամ որ սովորել եմ ամեն ինչ անելու հեշտ տարբերակներ գտնել։ եսիմ, անկախ նրանից թե որ տարբերակն ա իմ մոտ, ես գոհ եմ էդ տաբերակից։

    սկզբում մտադիր չէի երկար ինչ-որ բան գրել, բայց սկսեցի, ու հիմա զգում եմ որ պատմելու բաներ ունեմ։ ահագին շատ։
    ես արդեն ունեմ 2 աշխատանք, շուտով կունենամ նաև երրորդը, ոսկե ծիրանում ինթերնշիփի եմ գնում, որը հավանաբար էլի կվերջանա աշխատանքի առաջարկով։ բոլոր շեֆերս մեկը մեկից լավն են։ էն օրը նանեն էր ասում, ասում էր՝ չեմ հասկանում դու ո՞նց ես էդ մարդկանց գտնում։ չգիտեմ, երևի լույսի ուղղությամբ եմ գնում։ նենց հաճելի ա, որ անկապ ժողովներ չեն լինում, որ ոչ մեկի հեչ վեճն էլ չի դու 15 րոպե ուշացար թե 2 ժամ, շուտ գնացիր տուն թե մնացիր մինչև գիշերվա հազարը։ ու որ էն հազվադեպ դեպքերում, երբ ժողով ա լինում, շեֆդ քթի տակ փինք ֆլոյդ ա երգում ու ժողովից հետո ոչ թե ուզում ես աշխատանքից դուրս գալու դիմում գրել, այլ մտածում ես, որ եթե էդ ժողովները ավելի հաճախ լինեին գուցե ավելի մոտիվացված աշխատեիր, հետո մտածում ես՝ բայց սրանից ավելի մոտիվացված էլ ու՞ր։

    էն օրը ինձ բռնացրեցի էն մտքի վրա, որ ես ծանոթ եմ մենակ ամերիկայում ու եվրոպայի մի փոքր հատվածում ստեղծված երաժշտությանը, իսկ աշխարհի մնացած մասից սկի տեղյակ էլ չեմ։ տենց հիմա ամեն օր պատահական մի երկիր եմ ընտրում ու սկսում նայել թե ինչ երաժշտություն ունեն իրենք ընդհանրապես ու ահավոր-ահավոր թույն բաներ եմ գտել։ ու մտածում եմ՝ շատ անարդար կլիներ իմ նկատմամբ մեռնելը առանց էդ լսելու

    քնելուց առաջ կարդալու սովորությունը վերականգնել եմ։ եթե էն սկզբի էրկու օրը ինձ ստիպում էի կարդալ, հիմա առանց կարդալու քնել չի լինում։ ոչինչ, որ 2 էջ կարդալուց հետո քունս կարող ա սկսի տանել, եթե էդ 2 էջը չկարդամ, 2 ժամ կտանջվեմ մինչև քնել կարողանալը։ ու գերմաներեն սովորելը չեմ թողել, բզբզում եմ։ հա, գիտակցում եմ, որ դա իմ պատկերացրած կպած սովորելը չի, բայց էս պահին ավելի կարևոր ա սովորելը չթողնելը ու թեկուզ քիչ, բայց ինչ-որ բան սովորելը։ ու ամեն օր աշխատում եմ գրել։ ստացվում ա, եսիմ։

    հա, իմ իրանցի ծանոթին հայերեն եմ սովորեցնելու ու սա առաջին անգամն ա, երբ ինչ-որ մեկին պետք ա հայերեն սովորեցնել։ մի քիչ հուզվում եմ։ բայց համ էլ ահավոր ոգևորված եմ։

    հա, անցած ամսվա մեջ երկու անգամ կորցրել եմ դրամապանակս։ առաջին անգամ բարի մարդը, ով գտել էր դրամապանակս, վերադարձրեց։ 2 օր հետո էլի կորցրեցի, բայց դեռ ոչ մի նորություն։ պետք ա ուշադիր լինել երևի։ եսիմ։ չէ, մենակ դրամապանակիս կկարոտեմ։

    էն օրը երազիս տեսել էի թե տանս մի պատը իմ արած լուսանկարներն են, էն մյուս պատին էլ պլաստինկաների թույն հավաքածու ունեի՝ ամենափախած պրոգրեսիվ ու պոստ խմբերի ալբոմներով։ սիրուն ու տաք օր էր, ես էլ բալկոնում արևի տակ նստած երգ էի լսում ու նենց հանգիստ էի։ հետո էկավ քուրս ու ասեց՝ մեկ ա հիմա արթնանալու ես։ ու արթնացա։ ու դրսում անձրև էր գալիս, արև էլ չկար։ ու ոչ էլ պլաստինկաներ ունեի։ ոչ էլ լուսանկարների պատ։

    իսկ ես էկել էի ընդամենը ասելու, որ ամեն անգամ կինոյի հետ թեկուզ աննշան շփումից ինձ մարդ եմ զգում։

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (01.04.2019), Smokie (02.04.2019), StrangeLittleGirl (02.04.2019), Նաիրուհի (07.04.2019), Ուլուանա (03.04.2019)

  8. #275
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7 տարի առաջ էս օրը գրանցվեցի ակումբում։ 7 տարի, գրողը տանի։ ու առաջինը ակումբն ա մտքիս գալիս, երբ մարդիկ խոսում են համայնքների մասին, որովհետև ակումբն էր էն առաջին համայնքը, որի մասն էի։

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (04.04.2019), Աթեիստ (04.04.2019), Նաիրուհի (07.04.2019)

  10. #276
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    տարիներ առաջ էս օրը մանկապատանեկան առաջին սիրուս ասեցի, որ սիրահարված եմ իրան։ հիմա ոչ իրանից եմ խաբար, ոչ էլ առանձնապես հետաքրքիր ա թե ինչ էղավ վերջը, բայց հավանաբար 80 տարեկան պառավ էլ դառնամ, սենց կնստեմ բակում ճոճաթոռիս, թեյ կխմեմ ու կհիշեմ, որ էսօր է՜ն օրն էր։

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (09.04.2019), Smokie (09.04.2019)

  12. #277
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    օրագիր գրելու անբացատրելի ցանկություն առաջացավ։ էս վերջերս անընդհատ եմ ուզում գրել, բայց ժամանակ չկա, իրոք ժամանակ չկա։
    հայկը իմ էն ընկերն ա, ում միշտ պատմում եմ, թե ինչքան ահավոր են իմ շաբաթ-կիրակիները անցնում, ինչքան խառը ու վազվզոցի մեջ, հետո ինքն ա պատմում իր վատ հանգստյան օրերի մասին, հետո ես ասում եմ՝ հա լավ, ոչինչ, ինքն էլ ասում ա՝ դե հա ու անցնում ենք առաջ։ շատ թերապևտիկ զրույցներ են․ համ քեզ մենակ չես զգում, համ տեսնում ես որ անհամեմատ ավելի վատ կարար լիներ, կյանքը մենակ մոխրագույն տեսնելու փոխարեն, սկսում ես մոխրագույնի հիսուն երանգներով տեսնել հայկը հիմա հայաստանում չի ու հունիսի սկզբում ա գալու։ ու ես կարոտել եմ հայկին, այո։

    կարոտելու մասին։ երբ նույն օրը մի քանի հոգի ասում ա, թե ինձ կարոտել ա, սկսում եմ մտածել, որ դա ինչ-որ դավադրություն ա, որովհետև ի՞նչ մի կարոտելու բան եմ, սա չի կարա ճիշտ լինի, և այլն, և այլն, և այլն, բայց հետո որ ջոկում եմ ինչքան շատ մարդու եմ ես կարոտում, մտածում եմ՝ ախր իրանք էլ հազար տարի ինձ չեն տեսել, կարո՞ղ ա ճիշտ ա, որ կարոտել են։

    վաղը հորքուրիս տուն եմ գնալու։ մի ամիս ամեն օր խիստ զբաղված լինելու, անգամ էն ժամանակ երբ ընդհանրապես զբաղված չէի, վերջապես ու ցավոք սրտի գնում եմ։ չէ, հորքուրիս ահավոր շատ եմ սիրում, իսկ այ իր ամունուս ու սկեսուրից՝ պայթում եմ։ ու դա թաքցնել էլ չի լինի։ ու մենք անընդհատ կծում ենք իրար։ մի խոսքով, մի անտանելի ու տհաճ իրավիճակ։ հուսամ վաղը գոնե ամուսինը տանը չի լինի, թե չէ չգիտեմ, իրոք չգիտեմ։

    քանի որ կյանքիս վերջին մի քանի ամիսը, վերջին ասելով նկատի ունեմ գալիք, չէ ինքնասպան չեմ լինելու,ուղղակի սխալ ձևակերպեցի ու հիմա ալարում եմ ջնջել ու նորմալ գրել, մի խոսքով, գալիք հինգ ամիսը ահավոր խառն ա լինելու ու քանի որ անընդհատ ա կետից բ կետն եմ վազում որ հետո վազեմ գ կետը իսկ հետո ա, ու լիքը բան չեմ տեսնելու ու նկատեմ, իսկ լիքը բան անընդհատ կրկնվելու ա, ամեն օր նկարում եմ, նկարները երբեք չպետք ա կրկինվեն։ ու արդյունքում շուրջս էնքան նոր բաներ եմ սկսել նկատել, որ ինձ թվում ա՝ հինգ ամիս չէ, հինգ տարի էլ էս նույնը անեմ ու նույն գրաֆիկով ապրեմ, շուրջս ու իմ մեջ կգտնեմ բաներ, որ մինչև էդ պահը սկի չէի էլ նկատել։ հաճելի ա, ինչ խոսք։ հա, բայց հինգ տարի էս գրաֆիկով չեմ ձգի․ կեսից կմեռնեմ, ֆիզիկապես։ բայց դե հոգեպես մեռնելուց լավ ա

    իրոք գաղափար չունեմ, թե որ գործս եմ ավելի շատ սիրում, էնքան տարբեր են, էնքան տարբեր։ ու դրանով պայմանավորված կոլեկտիվներն են լրիվ տարբեր ու էն տպավորությունն ա, որ օրվա մեջ մի քանի զուգահեռ տիեզերքներով եմ անցնում, մի քանի զուգահեռ կյանքեր ապրում ու մի օրս ամենաքիչը երեք զուգահեռ օր կարելի ա հաշվել

    էսօր հասկացա, որ չգիտեմ ինչ պատասխանեմ մարդկանց, երբ հարցնում են, թե ինչ մասնագիտություն ունեմ։ մասնագիտություն չունեմ, գրողը տանի, բայց հիմա երեք տարբեր մասնագիտություններով եմ աշխատում ու դա բացատրելը ահագին դժվար ա։ հետո պետք էլ չի։ սենց, ես մասնագիտություն չունեմ։

    էսօր պարզվեց, որ էս պահին հիմնական գործիս տեղի մնացականը հարազատ հոգի ա (սոուլմեյթ էլի)։ ո՞նց պարզվեց։ դե էրկուսս էլ դոշիրակ ենք սիրում ու տենց գործից հետո համարյա մի ժամ մեր դոշիրակի տրադիցիաներից էինք խոսում։ հա, երևի դոշիրակի տրադիցիաների համար առանձին գրառում ա պետք անել (իսկ եթե առանձին թեմա՞ )

    չգիտեմ ինչ ասեմ։ նենց լավ եմ։ վախենում եմ ազատ ժամանակից ու պարապ մնալուց, բայց քանի ազատ չեմ ու պարապ չեմ ու ճռռում եմ գործ անելով, լավ եմ, անգամ երջանիկ։

    էս անգամվա սանտալբոմին ուղարկածս ալբոմը մելանխոլիկ, տխուր, էմո, լացկան ալբոմ ՉԻ

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (22.04.2019), Smokie (14.04.2019), Ուլուանա (15.04.2019)

  14. #278
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Life is Strange-ի Մաքսը նկարների միջոցով/միջով հետ էր գնում նկարի ժամանակ ու կարար ինչ-որ բաներ փոխեր։ Ես լույսեր եմ նկարում։ Երևի հույսով, որ երբ մութ ա, իսկ ես ունեմ նկարած լույսեր, մթից փախնելու ձև կունենամ։

    Ինչքան շատ են ինձ ու մամային բաժանող կիլոմետրերը, էնքան հաշտ ենք, քիչ ենք կռվում։
    Ես երկար մտածում էի ու երևի ամենաահավորը ընտանեկան պատասխանատվություններն են, էն որ արյունակցական ինչ-որ կապերով են ու դու դա գիտակցաբար ընտրելու հնարավորություն չես ունեցել։

    Էս վերջերս մի օր մտածում էի, թե ոնց եմ ապրելու, երբ մի գործ ունենամ, մի դեդլայն, մի գործի տեղ, մի գործի տեղի կոլեգաներ նույն ոլորտի ու նույն տիպի անելիքներ։ Հավանաբար շատ ձանձրալի կլինի։

    Իսկ ես ամերիկյան աստվածների նոր սեզոնի նոր սերիան կնայեմ, որ շաբաթ օրը էն մյուս շեֆիս հետ քննարկենք

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (27.04.2019), Thom (24.04.2019)

  16. #279
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    — էն որ ասում էի՝ գնամ ջիմ, սպանեմ ինձ։ դու էլ քեզ սպանելու համար գործի ես գնում։
    — ըհն, երևի։

    ***
    կամրջի վրա ներքևի գետի ալիքներին երկար նայելիս թվում էր, թե կամուրջը շարժվում ա ու հետ ա գնում, հետ ա գնում, անընդհատ հետ։

    — գլուխս պտտվեց։
    — հաաաաա... ուղղահայաց, հորիզոնական (ձեռքով ուղղահայաց ու հորիզոնական գծեր եմ տանում, փորձելով հիշել, թե որը որն ա) հորիզոնական գլխապտույտ ա։

    ***
    —ինչ վախենալու դեմք ուներ։
    — եսիմ, դեմքը չտեսա, դեմքին չէի նայում։
    — բա ու՞ր էիր նայում։
    — դե երբ սովորաբար գետնին նայելով գնում ես, մենակ ոտքերն ես տեսնում։ ոտքերին։

    ***
    — գլխիս մեջ մի դեբիլ երգ ա։
    — ի՞նչ երգ։
    — hands over ա վերնագիրը ու երգի նախավերջում ասում hands over, hands over, handsoverhandsoverhandsover
    — իմ գլխի մեջ coldplay ա։
    — ո՞րը։
    — in my place-ը։
    — հաաա՜։
    — ծանո՞թ ա։
    — ըհն։

    ու գլխիս մեջ handsoverhandsoverhandsover-ի փոխարեն I was lost, I was lost, I was lost էր։

    ***
    — սատանիզմը աթեզմի հիմքի վրա ա ձևավորվել։
    — սատանիզմը ձևավորվել ա քրիստոնեությանը հակառակ։
    — սատանի՞ս ես։

    մենք էլ սկսեցինք խոսել ու էլ չէր լսվում, թե մեզնից մի քիչ հեռու նստած երիտասարդներից ով ու քանիսն էին աթեիստ, քանիսը բուդիստ, աթեիստ, իթսիստ, ինչորբանիստ։

    ***
    — Մերին, Ռուզանը ու Աշոտն են։
    — կբարևես։
    — կբարևեմ․․․ լավ մնա։

    ***
    — կորել ես, էլ մեր մոտ չես գալիս։
    — դե ես գնում եմ գործի, հետո գնում եմ գործի, հետո էլի գործի, հետո մի հատ էլ գործի, հետո քնում եմ։
    — աստվաաած, ո՞նց։
    — եսիմ։
    դադար։
    — բա հիմա ո՞նց ա գործի չես։

    ***
    — Մերի կլինի՞ ձեր տանը մնամ։
    — հա, իհարկե։ ուրեմն խոսրովին էսօր չենք տեսնի։
    — վայ չէէէէէ, ես կարամ թափառեմ, ինչ-որ տեղում կսպասեմ քեզ։
    — վայ չէ, լավ ա։ սաղ շաբաթ ուշ եմ տուն գնացել, սենց լավ ա։

    ***
    — սյուզին մեզ իրանց տուն ա կանչում (մերի)
    — ո՞վ ա սյուզին։
    — մեր էրեխեքի (ռուզան)։
    — տեսնես ուտելու ինչ ա սարքել։
    — հարցրու ուտելու ինչ ա սարքել։ ու հարցրու կարա՞նք բացի գարեջրից հետներս համ էլ մի հատ աղջիկ բերենք (ինձ նկատի ունի)
    — ասում ա՝ բերեք ինչ ուզում եք։

    ***
    լուսացույցի տակ կանգնած դողում էի։
    — ես մտածում էի՝ դու ընդհանրապես չեմ մրսում։
    — հա, չեմ մրսում։
    — դողում ես։
    նոր զգում եմ, որ վայ դողում եմ։
    — հա, չեմ քնել դրանից ա։

    ***
    մերին մեզ լքեց, ասեց գնանք, ինքը մի ժամից կմիանա։ իսկ մենք գնացինք գարեջուր առնելու։
    — ես դարգեթի գարեջրերն եմ սիրում։ մնացածից անկապ հարբում եմ ու անկապ գլուխս ցավում ա։
    — ես ամեն ինչից եմ անկապ հարբում, բայց գլուխս չի ցավում։

    ***
    — տոպրակ պետք չի՞։
    — հը-ըն։
    — չիպսերը կփշրվեն։
    — հը-ըն։

    ***
    — իսկ տնեցիքդ ո՞նց են վերաբերվում քո մենակ ավտոստոպելուն։
    — տնեցիքս չգիտեն։ մաման կաթված կստանա, եթե պատմեմ։
    — բա ի՞նչ ես ասել, ո՞նց ես էդքանը գնացել։
    — ավտոբուսով։ նստած։ խելոք։ համեստ։ հայեցի։

    ***
    պարզվեց ես ու սյուզին ծանոթ էինք։

    ***
    — չե՞ս վախենում էս տանը մենակ, սյուզ (ռուզան)
    — չէ, ինչի՞ց վախենամ։
    — ոնց որ մարդ մեռած լինի ստեղ (ռուզան)
    — բոլոր տներում են մարդիկ մեռնում։

    ***
    սյուզին պետք ա գնար մերիին մետրոյի մոտից բերելու, իսկ դռան դիմաց շուն էր, իսկ նա շներից վախենում ա։
    — շունո, արի։
    ոչ մի բան։ ձեռքս աչքի առաջով շարժում եմ, ոչ մի ռեակցիա։ մի քիչ մութ ա, լավ չեմ տեսնում դեմքը, բայց ջոկում եմ որ մի աչքը ընդհանրապես չկա, մյուսն էլ ոնց որ թե լավ չի տեսնում։
    — երշիկ կտա՞ս։
    շունը երշիկի հոտի հետևից դանդա՜ղ իջնում էր աստիճաններով։ հետո դուրս էկանք շենքից։ հետո երշիկին սկի մոտիկ չգնաց։ երևի դրսում մրսում էր, ուղղակի տաք տեղ էր պետք։ մի աչքը չկար, մյուսն էլ չէր տեսնում։


    ***
    — ո՞վ ես դու վաբշե (ռուզանը մերիին)
    — հա էլի, ո՞վ ես (սյուզին մերիին)
    — ո՞վ եմ ես վաբշե (ես՝ ինքս ինձ, գարեջուր խմելով ու մտածելով որ էլ գարեջուրն էլ չեմ հավանում ու որ խմելս չի գալիս ու որ ահավոր ա, երբ չեմ աշխատում ու բացի գործնական խնդիրներից ուրիշ բաների մասին մտածելու ժամանակ էլ ա մնում)

    ***
    — չեմ գալիս մերի։ սյուզ, կլնի՞ ձեր տանը մնամ։

    ***
    մետրոյից դուրս գալու ու գործի վազելու ընթացքում էլ մենակ ոտքեր էին։ տարբեր բնավորության ոտքեր։ զարմանալիորեն շատ են քայլելիս ոտքերը ծուռ դնող մարդիկ։ մինչև էս առավոտ ես դա չէի նկատել։ իսկ նախկինս ու մամաս նենց էին ասում, որ քայելուց ոտքերս ուղիղ դնեմ, ոնց որ մենակ ես էի ամբողջ աշխարհում ծուռ քայլում։ ու քանի որ ոչ մեկի հետ էլ չեմ քայլում արդեն (լավ, մամայի հետ մեկ-մեկ քայլում եմ), ես էլի ոտքեր շարունակում եմ ծուռ դնել։ հետո էդ մտքի վրա նայեցի ոտքերիս, ու տեսա որ ուղիղ եմ քայլում։ ամբողջ օրը նայում էի։ ուղիղ եմ քայլում։
    — մերի, ես քայլելիս ոտքերս ուղիղ եմ դնում։
    — դա ինչ-որ բան նշանակու՞մ ա։
    — չէ, ոչինչ։

    ***

    — I was lost, I was lost, I was lost․
    — was?
    — am.
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 25.04.2019, 18:17:

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (27.04.2019), Thom (25.04.2019), Varzor (25.04.2019)

  18. #280
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես հիշում եմ, թե ոնց էին կառուցում մերոնց տունը, ոնց էին օր օրի պատերը ավելի բարձրանում, ոնց էր հարկի վրա հարկ ու տանիք ավելանում։ անգամ շինարաներից մեկին եմ հիշում․ անչափ ջինջ աչքերով ու սպիտակ մորուքով պապի էր, ով ծխախոտը մուշտուկով էր ծխում։ ու ես հիշում եմ նաև էն օրը, երբ աշոտը բարձրացրեց երկրորդ հարկը տեսնելու։ աստիճանները դեռ չէին սարքել ու փայտե ինչ-որ աստիճան էր։ բարձրանալիս կոշիկս ոտքիցս ընկավ։ քանի՞ տարի ա անել։ տասնվե՞ց։ ու մինչև հիմա աչքիս առաջ ա կապույտ կոշիկիս վերևից ընկնելը։ բայց դե ես երբեք ոտաբոբիկ քայլելուց չեմ նեղվել, նեղվողը միշտ մաման էր։ պապան էկավ, գրկեց ու ինձ տունն էր ցույց տալիս։ դեռ մենակ պատեր էին ու էդ օրը տանիքն էին սկսել։ ես չեմ հիշում թե ինչեր էի պատկերացնում էդ պատերին նայելով, բայց երևի պատկերացրածս շատ գունավոր էր ու ես էնքան ոգևորված էի։ հետո պապան հարցրեց թե նախնական ո՞րն եմ ուզում որ իմ սենյակը լինի։ դե բոլոր պատերը միանման էին ու դե ինչ տարբերություն, բայց սենյակներից մեկը էրկու լուսամուտ ուներ։
    — այ էն երկու լուսամուտներով։

    ու չնայած որ սարսափում էի բարձրությունից, էրկու լուսամուտներով սենյակը տեսնելու ցանկությունը վախից ուժեղ էր։ երևի կյանքիս ամենաերջանիկ օրերից մեկն էր, երբ մի օր, շատ-շատ ավելի ուշ, դասից հետո գնացի ու սենյակը լուսամուտներով ու սպիտակ պատերով գտա։ հետո, էլ ավելի ուշ, մենք տեղափոխվեցինք էդ տուն։ էդ տունը երբեք չդարձավ էն տունը, որը նախատեսված էր։ էդ տանը երբեք չեղանք էնքան երջանիկ, ինչքան կուզեինք։ էդ տանը երբեք չեղանք էնքան միասին, ինչքան երևի պետք էր։ հա, չդարձավ էս տունը իմը։ չկպա էդ տանը։ սենյակին էլ չկպա, քրոջս հետ կիսեցի, թե՞ չկիսեցի։ տվեցի՞։ հա, երևի։ գրառումը սկսելիս մտածում էի, որ մերոնց տնից երևի մենակ էդ 2 լուսամուտներով սենյակն եմ կարոտում։ բայց չէ, իրականում կարոտում եմ էն ժամանակվա սենյակը, էն տանը, որ դեռ ոչ ոքինս չէր, առանց լուսամուտների, մենակ պատերով, որ դառնալու էր ինչ ուզեինք։

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (28.04.2019), Progart (28.04.2019), Smokie (06.05.2019), Գաղթական (29.04.2019)

  20. #281
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա երբ ամբողջ օրը վազում եմ, ընկերներիս ավելի հաճախ եմ տեսնում, որովհետև միշտ ինչ-որ մեկի հետ եմ ընդմիջում անում։ Էսօր մարիամի հետ ֆուրշետում հումուս էինք ուտում։ Դրսում էինք նստած ու ես էլի ինչ-որ անկապ բաներ էի պատմում։ Մեկ էլ կողքովս էրկու էրեխա են անցնում ու իրենցից մեկի ձենը ահավոր ծանոթ էր, դեռ դեմքը չէի տեսել, մինչև շրջվեցի արդեն ահագին շրջվել էին մեզ մեջքով․
    — կարե՞ն,- գոռացի հետևից։

    շրջվեց, պարզվեց իրոք կարենն էր։ շոպենի հետ քայլում էին։ շոպենը կարենի շունն էր։ իսկ կարենը բոյովացել էր։ հա, կարենն էլ ա իմ նախկին էրեխեքից։

    — ջոկե՞լ ես, որ քո բոլոր սիրած ուսանողները ակնոց են կրում,- ասաց մարիամը երբ կարենն ու շոպենը արդեն գնացել էին։
    — հա, ես օպտիկական ակնոցով մարդկանց նկատմամբ թուլություն ունեմ։

    ***
    — մայիս-հունիս ամիսներին սովորաբար դեպրեսվում եմ մտածելով, որ անցավ էլի մի տարի ու ես դեռ նույն կետում եմ, անում եմ նույն բաները։ ահավոր ա, ինձանից անկախ համեմատում եմ ինձ ուրիշ մարդկանց հետ ու որ տեսնում եմ, թե ինչեր են արել 23 տարեկանում, իսկ ես դեռ մերոնց հետ եմ ապրում, չգիտեմ, դեպրեսվում եմ։
    — որ ռումինիայից հետ գաս, կսկսես մենակ ապրել ու սաղ կդզվի։
    — կդզվի՞։
    — գոնե առանձին կապրես։

    ու չգիտեմ ոնց էղավ, մարիամը որոշեցի որ էս տարի ծնունդին ավտոստոպում ենք։ կապա՞ն։ հավանաբար։ երկու՞ օրով։ հավանաբար։ վրանո՞վ։ երևի։ կարծում եմ շատ թույն ա լինելու հունիսի վերջը։

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (06.05.2019), Thom (01.05.2019)

  22. #282
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ամբողջ շաբաթ մտածում եմ փոխել էս բնակության վայրի նեվրլենդը ու ուրիշ բան գրել։ փոխել, որովհետև նեվրլենդում չեն մեծանում, իսկ եթե դու մեկն ես, ով չունի ամեն ինչի վրա թքելու ու գնալու ազատություն, որովհետև ինքը կապված ա լիքը պարտականություններով ու պատասխանատվություններով, դա նշանակում ա որ դու արդեն մեծ ես։ իսկ նեվրլենդում մեծերին չեն պահում։ բայց չգիտեմ ուր գնալ, գաղափար չունեմ։ neverwhere գուցե։

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (06.05.2019)

  24. #283
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    երգ էի լսում ու գործ էի անում ու պահի տակ պապիս նենց կարոտեցի։ էնքան շատ, որ սկսեցի լաց լինել։ ես ամեն ստից բան կարամ մոռանամ, օրինակ թե ուր դրեցի հենց նոր ձեռքիս էղած բանալին։ բայց քանի՞ տարի ա անցել, արդեն տասնմե՞կ։ ես հիշում եմ պապիս աչքերի տակի ու ձեռքերի բոլոր կնճիռները։ ու հենց բոլոր-բոլորը։ ձախ ձեռքի խունացած ու մաշված դաջվածքը, որ տենց էլ երբեք մտքովս չանցավ հարցնել թե էդ ինչ տառեր են։ ժպտալիս աչքերի փակվելը։ ու էդ պահին, երբ պապին ժպտում էր ու աչքերը փակվում էին, աչքերն էլ ոնց որ խորը կնճիռներ լինեին։ հիշում եմ թե ոնց էր տուն գալիս գլխարկն ու պիջակը կախում դռան հետևի կախիչից։ էդ կախելու ձևն եմ հիշում, քայլելու ձևն եմ հիշում, թե ոնց էր ձեռքը ճակատին դրած հեռուն նայում, միշտ ինչ-որ բանի սպասելով։ ո՞նց ա լինում, որ ինչ-որ մեկի ձայնը չես մոռանում էդքան տարի չլսելուց հետո։ պապիս ձեռքերի հոտն եմ հիշում։ ու կոշտությունը։ էնքան պատկերավոր եմ հիշում, որ ոչ թե 11 տարի, սկի 11 օր էլ ոնց որ անցած չլինի։

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (15.07.2019), Գաղթական (09.05.2019), մարիօ (07.05.2019), Ուլուանա (07.05.2019)

  26. #284
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    արթուրի հետ եմ խոսում, ասում ա՝ չմտածես, լավ կլինի։ ասում եմ՝ սրանից լավ էլ ու՞ր։ 2 թույն գործ ունեմ թույն կոլեկտիվով ու թույն գործի տեղով ու աշխատանքային պայմաններով, էն մի գործիս տեղի HR-ն ու անմիջական մենեջերս, ոնց որ ընտանիքի էն միշտ աջակցող ու սատար կանգնող անդամները լինեն, որ երբեք չեմ ունեցել։ + 2 ուրիշ գործ էլի բավականին թույն կոլեգաներով։ թույն ընկերներ ունեմ, որ ինչ էշություն ասում եմ, լսում են, որ իմ համար ժամանակ են գտնում։ սիրածս սերիալների նոր սեզոններն են հեսա դուրս գալիս։ ամառ ա գալիս, օրերը ուշ են մթնում, գիշերները տաք են ու կարելի ա լողանալուց հետո թաց մազերով քնել։ աշխարհում կան լիքը երգեր/գրքեր/կինոներ որ դեռ նոր պետք ա բացահայտեմ։ տնեիքի հետ չեմ կռվում արդեն։ խցիկիս մեջ ժապավեն կա, մի հատ ժապավեն էլ մոտս ունեմ, որ որ պահին վերջանա, նորը դնեմ։ սրանից ավել էլ ի՞նչ ա պետք։

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (15.07.2019), Thom (08.05.2019)

  28. #285
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի կես ժամով աչքս կպել էր։ երազիս վեշերս էի հավաքում որ դուբլին գնայի։ արթնացա, վեշերս հավաքեցի, էն մյուս գործիս տեղն եմ գնում։

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (15.07.2019)

Էջ 19 23-ից ԱռաջինԱռաջին ... 9151617181920212223 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ucom (ունիվերսալ հեռահաղորդակցություն)
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 1409
    Վերջինը: 26.05.2017, 22:53
  2. www.hashvich.info - առցանց ունիվերսալ հաշվիչ
    Հեղինակ՝ ed2010, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 16
    Վերջինը: 09.02.2011, 23:40
  3. Պորտալ ստեղծելու առաջարկ
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Վեբ
    Գրառումներ: 48
    Վերջինը: 05.12.2010, 01:42
  4. Նոր աշխատանքային պորտալ
    Հեղինակ՝ panion, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.02.2009, 21:58
  5. Սոֆտ Պորտալ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 52
    Վերջինը: 08.03.2007, 14:26

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •