Ես երբեք չէի մտածի, որ իմ սենյակում կկարողանանք 6 հոգով քնել, բայց էդ էլ էղավ։ Չնայած ավելի շատ չքնեցինք, քան քնեցինք, բայց դե, ամեն դեպքում։ Ինչ-որ պահի հեքիաթ էի պատմում։ Մարիամը մի քիչ հուզվեց։ Մի քիչ էլ ես։ Բայց ես կարիք էի զգում մարդկանց հեքիաթ պատմելու։ Որ հեքիաթ ես պատմում, ինչ-որ պահից սկսած դու էլ ես սկսում հավատալ էդ հեքիաթին։
Խմած գինու խցանների վրա ամսաթվերը գրելու ու խցանները պահելու սովորություն ա մոտս առաջացել։ Ոնց որ լավ հիշողությունները հավաքես, սեղմես էդ խցանի մեջ ու ամեն անգամ խցանին նայելիս իրանք էլի կենդանանում են։
Արմենը շատ լավն ա։ Էդ հասկանում ես մենակ էն ժամանակ, երբ ճանաչում ես իրեն, թե չէ առաջին հայացքից անլուրջ, անկապ գյադա ա թվում, ով անընդհատ խոսում ա։ Բայց չէ, ոչ էլ շատ ա խոսում։ Ժամանակի ընթացքում դրան էլ ես հարմարվումդեռ Արսենի ծնունդի օրվանից ես ուզում եմ մի օր կարգին պատմել իր մասին, բայց երևի մի քիչ էլ սպասեմ, մի քիչ էլ իրան բացահայտեմ իմ համար, հետո կպատմեմ։ Ուղղակի նենց հաճելի ա, որ լավ մարդիկ երես չեն առնում, երբ 4 կողմից իրանց ասում են, որ իրանք լավն են։
Դախերը երջանկացել էին, որ իրենց համար ուտելիք էի սարքել։ Ընդհանրապես մարդիկ երջանկանում են, երբ իրենց համար ուտելիք ես սարքում ու երևի եթե ուզում ես որ քեզ մյուսները սիրեն, պետք ա սկսես կերակրել իրանց![]()
Էջանիշներ