User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Մարզահամերգային համալիրը վաճառվել է

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Մարզահամերգային համալիրը վաճառվել է

    Այ էսպիսի նորություն.

    Հայաստանի կառավարությունը հերթական խայտառակ գործարքն է իրականացրել: Ավելի վաղ ԲԱՄՕ ընկերությունից խլված Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը 30 միլիոն դոլարով վաճառվել է մի ընկերության, որը գրանցվել է մոտ 20 օր առաջ: Գնորդը՝ «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ՍՊԸ-ն պարտավորվել է Ծիծեռնակաբերդի այգում հյուրանոցներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն կառուցել, այսպիսով` ամբողջովին ավիրել Երևանում մնացած թերևս միակ այգին` հատելով հարյուրավոր ծառեր:

    Կառավարության որոշման մեջ նշվում է, որ «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ՍՊ ընկերությունը նպատակ ունի Կ. Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրի ձեռք բերման և հարակից տարածքի կառուցապատման միջոցով իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր, որի ընդհանուր նկարագիրը հետևյալն է.

    1. վերանորոգել Կ. Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրի շենքը:

    2. նախատեսվում է նաև իրականացնել կառուցապատում և ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլև` տարածաշրջանում, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն:

    Հյուրանոցներն ունենալու են 350-ից ավելի ընտանեկան ոճի սենյակներ: Փակ ջրային ատտրակցիոնը ունենալու է ավելի քան 18.000 քմ մակերես, աշխատելու է 12 ամիս:

    Ծրագիրը նախատեսվում է իրականացնել առավելագույնը 4 տարվա ընթացքում:

    Ծրագրի ընդհանուր ծախսերը` ներդրումների չափը, գերազանցում է 100.000.000 ԱՄՆ դոլարը, որը կճշգրտվի համապատասխան նախագծերը հաստատվելուց հետո, սակայն հաստատապես չի նվազի նշված չափից: Համապատասխան դրամական միջոցները ներգրավվելու են օտարերկրյա պետություններից»:

    Նշվում է նաև, որ ընկերությունը պարտավորվում է պահպանել համալիրի անվանումը, օգտագործման նշանակությունը:

    Ինչպես մեզ հաջողվեց պարզել «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ՍՊ ընկերությունը պատկանում է ոմն Արմեն Զավենի Գեվորգյանին: Իսկ ովքեր են իսկական գնորդները կփորձենք պարզել հետագայում:

    - See more at: http://www.ilur.am/news/view/48045.h....WeUp2x7Q.dpuf

    Նենց, մի տեսակ շատ օրինաչափ ա, որ 100 ամյակն անմոռուկներով նշելուց հետո ձեռնամուխ ենք լինում Ծիծեռնակաբերդի հարևանությամբ զվարճանքի կենտրոնի, էդ թվում կազինոյի շինարարությանը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (14.08.2015), Աթեիստ (13.08.2015), Տրիբուն (13.08.2015)

  3. #2
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջում, որ սաղ ծախեն ու էլ ծախելու բան չունենան կսկսեն քաղաքացիներին ծախեն:
    Էս թեմայում խլեշից բացի ուրիշ բան չպիտի գրես, դրա համար էլ ես սուս...

  4. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, էս քյասիբ երկրում էդ միլիարդների ներդրումն ո՞ւմ համար են անում: Թե՞ մեկ ա թալանած փող ա, եկամուտ առանձնապես չունենա էլ, կայֆ ա, որ տենց հզոր համալիրի սեփականատեր ես:

  5. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու համերգները որտե՞ղ են լինելու

  6. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու համերգները որտե՞ղ են լինելու
    Դրածիս մեջ կար.
    Նշվում է նաև, որ ընկերությունը պարտավորվում է պահպանել համալիրի անվանումը, օգտագործման նշանակությունը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Արա, չգիտեմ, ես դեմ չեմ որ էնտեղ ժամանցի կենտրոն լինի, բայց եթե էդ լինում ա ընտանիքների, երեխեքի համար:

    Կազինոն՝ էն էլ Հայաստանում, լրիվ ուրիշ կիրառում ունի: Չգիտեմ էլի, չի սազում, չի կարելի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (14.08.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ախթալա վանական համալիրը
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 11.08.2010, 17:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •