User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Մարզահամերգային համալիրը վաճառվել է

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Մարզահամերգային համալիրը վաճառվել է

    Այ էսպիսի նորություն.

    Հայաստանի կառավարությունը հերթական խայտառակ գործարքն է իրականացրել: Ավելի վաղ ԲԱՄՕ ընկերությունից խլված Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը 30 միլիոն դոլարով վաճառվել է մի ընկերության, որը գրանցվել է մոտ 20 օր առաջ: Գնորդը՝ «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ՍՊԸ-ն պարտավորվել է Ծիծեռնակաբերդի այգում հյուրանոցներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն կառուցել, այսպիսով` ամբողջովին ավիրել Երևանում մնացած թերևս միակ այգին` հատելով հարյուրավոր ծառեր:

    Կառավարության որոշման մեջ նշվում է, որ «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ՍՊ ընկերությունը նպատակ ունի Կ. Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրի ձեռք բերման և հարակից տարածքի կառուցապատման միջոցով իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր, որի ընդհանուր նկարագիրը հետևյալն է.

    1. վերանորոգել Կ. Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրի շենքը:

    2. նախատեսվում է նաև իրականացնել կառուցապատում և ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլև` տարածաշրջանում, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն:

    Հյուրանոցներն ունենալու են 350-ից ավելի ընտանեկան ոճի սենյակներ: Փակ ջրային ատտրակցիոնը ունենալու է ավելի քան 18.000 քմ մակերես, աշխատելու է 12 ամիս:

    Ծրագիրը նախատեսվում է իրականացնել առավելագույնը 4 տարվա ընթացքում:

    Ծրագրի ընդհանուր ծախսերը` ներդրումների չափը, գերազանցում է 100.000.000 ԱՄՆ դոլարը, որը կճշգրտվի համապատասխան նախագծերը հաստատվելուց հետո, սակայն հաստատապես չի նվազի նշված չափից: Համապատասխան դրամական միջոցները ներգրավվելու են օտարերկրյա պետություններից»:

    Նշվում է նաև, որ ընկերությունը պարտավորվում է պահպանել համալիրի անվանումը, օգտագործման նշանակությունը:

    Ինչպես մեզ հաջողվեց պարզել «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ՍՊ ընկերությունը պատկանում է ոմն Արմեն Զավենի Գեվորգյանին: Իսկ ովքեր են իսկական գնորդները կփորձենք պարզել հետագայում:

    - See more at: http://www.ilur.am/news/view/48045.h....WeUp2x7Q.dpuf

    Նենց, մի տեսակ շատ օրինաչափ ա, որ 100 ամյակն անմոռուկներով նշելուց հետո ձեռնամուխ ենք լինում Ծիծեռնակաբերդի հարևանությամբ զվարճանքի կենտրոնի, էդ թվում կազինոյի շինարարությանը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (14.08.2015), Աթեիստ (13.08.2015), Տրիբուն (13.08.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ախթալա վանական համալիրը
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 11.08.2010, 17:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •