Թերևս այս տարվա ամենակարևոր լուրը: Նոր Զելանդիան որոշել է փոխել դրոշը: Պատճառն այն է, որ Նոր Զելանդիայի ներկայիս դրոշը շատ նման է Ավստրալիայի դրոշին, ինչը շատ հաճախ զավեշտալի իրադրություններ է ստեղծում:
Սա ներկայիս դրոշն է, որտեղ վերևի ձախ անկյունում Union Jack-ն է, իսկ աջ կողմում հարավային խաչ համաստեղությունը.
Նոր Զելանդիայի կառավարությունը հայտարարել էր մրցույթ, որին կարող էր մասնակցել ցանկացած Նոր Զելանդիայի քաղաքացի՝ ներկայացնելով դրոշի իր դիզայնը, իսկ այս տարի նոր զելանդացիները հանրաքվեի միջոցով 40 լավագույն տարբերակից պետք է ընտրեն լավագույն ալտերնատիվ դրոշը՝, իսկ մյուս տարվա հանրաքվեին որոշեն, թե պահելու են հին դրոշը, թե փոխելու են նորը:
Ահա այդ 40 լավագույն տարբերակների մի մասը.
Իսկ սրանք էն տարբերակներն են, որոնք ցավոք չեն ընտրվել.
Եկեք քննարկենք սույն հրատապ թեման: Արդյո՞ք Նոր Զելանդիան պետք է փոխի դրոշը, թե ոչ: Ներկայացված տարբերակներից ո՞րն է լավագույնը և ինչու:
Էջանիշներ