Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
Կոնկրետ ի՞նչն ա սխալ, Բյուր։ Էն տպավորությունն ա որ ընկած պարտադիր ուզում ես Քիզի վրա մի կեղտ բռնես
Օժանդակ բայերը: Էն որ սաղ it is կամ ինչ-որ բան is-երի փոխարեն ուղղակի is ա: Դա շատ բնորոշ ա իսպանախոսների անգլերենին: Իսկ սլավոնները հենց էդ ա, որ սաղ is-երը բաց են թողնում: Ու էլ չեմ ասում, որ սերբոխորվաթները w արտասանելու խնդիր չունեն, դա ռուսներին բնորոշ բան ա: Չէ, Ռուֆ, կեղտ ման չեմ գալիս: Ես ցանկացած գիրք ահագին քննադատական հայացքով եմ կարդում: Էն ա, մտի, Օուեն Մինին նայի, թե ոնց եմ քլնգել, չնայած Միլիգանից հազար անգամ լավ գործ էր:

Ժող, մի հատ էկեք գրելաոճը քննարկենք էլի՝ որպես գրական ստեղծագործություն: Ի՞նչ եք կարծում, ոնցն ա: Մեկը ես տեսնում եմ ահագին անբնական երկխոսություններ, լիքը կլիշեներ ու թղթից կերպարներ (դե բացի Բիլլիի թայֆից էլի): Բավական միջակ տեքստ ա:

Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
Շատ ափսոս կլինի, եթե այս հիանալի միտքը ծալեք ու դնեք պահարանի հեռու ու մութ անկյունը:
Սամ, լուրջ սպասում էի, որ էդ թեմայով մի բան կասես Դեռ ուզում էի գրել՝ էս Սամն ու՞ր ա, չի էրևում էս թեմայում: