Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Լիզ, ընդհանրապես, մինչև հիմա հոգեբույժներն իրար միս են ուտում. անձի դիսոցիատիվ խանգարում գոյություն ունի, թե չէ: Ի դեպ, եթե չեմ սխալվում, Բիլլին նման խանգարմամբ նկարագրված առաջին դեպքն ա (թե Սիբիլն ա, հաստատ չեմ հիշում): Ու վեճերը գնում են, որովհետև հարց ա առաջանում. թերապի՞ստն ա էդ անձերին ներշնչում կլիենտին, թե՞ իրոք կան: Ու ընդհանրապես, եթե նույնիսկ գոյություն ունի, շա՜տ հազվադեպ հանդիպող բան ա: Մեր պապիկ-տատի հոգեբույժներից մեկն ասում էր, որ իրա հիսունամյա պրակտիկայում մի դեպք ա տեսել, էն էլ հաստատ չէր՝ էդ էր, թե չէ:

Հ.Գ. Ու հիստերիա չի, շիզոֆրենիա չի:
Սիբիլը առաջիններից էր, բայց էլի կային: Էս տիպի հիվանդ տեսնելը իմ մասնագիտական երազանքներից ա: Գիտեմ, որ ուտում են, ահագին կարդացել եմ էս թեմաների շուրջ))
Գիտես ինչի՞ եմ ասում հիստերիա: Որովհետև իրա գիտելիքների վրա վստահ հոգեբուժության դասախոսս ա ասել: Ես էլ մասնագետնների հետ չեմ վիճում:
Մեկ էլ էս գրքի մարդիկ դերասանների մասին շատ մեծ կարծիքի են: Էն որ մարդ կարա ի ծնե սենց լավ դերասանություն ա: Լավ էլի: