Քրիստինից առաջ էն երևակայական ընկերն ա: Դա միակ կերպարն ա, որն իրա սեփական մարմինն ունի, ավելի շուտ հալյուցինացիա ա: Ու առաջանում ա, երբ Բիլլին մենակ ա զգում իրան, որտև հետը խաղացող չի լինում (ինչը շատ նորմալ բան ա երևակայական ընկերոջ համար): Բայց Քրիստինը շատ անկապ ա. մի օր ուղղակի Բիլլիի փոխարեն Քրիստինն ա գնում դպրոց, ճամփին խնձոր ա ուզում քաղի, բոյը չի հասնում, Ռեյջենն ա գալիս, քաղում խնձորը:
Նայի ինչու սկսեցի հիստերիայի կողմ գնալ. հիստերիայի ժամանակ էլ ունես գիտակցության նեղացում, էստեղ էլ գիտակցությունը համարյա միշտ նեղացած ա, հետո, երբ վերադառնում ես գիտակցության, հիշողության մեջ ամեն ինչ չի, որ պահպանվում ա: Բացի դրանից, չնայած հիստերիան ունի թատերական վարքագծի տարրեր, հիվանդներն իրանք չեն կարողանում կառավարել սիմպտոմները: Օրինակ, հիստերիկ խլություն ունեցող մեկն իրոք չի լսում, բայց ոչ մի կառուցվածքային ու ֆունկցիոնալ խնդիր չունի: Էս միտքն առաջացավ, որովհետև Շոնի մոտ ա հիստերիկ խլություն: Էնպիսի տպավորություն ա, որ Բիլլիի մոտ ամեն տեսակի հիստերիկ վարքագիծ առանձին անձի անուն ա ստանում:
Ռուֆուս (04.09.2015)
Այ դե սենց քննարկեք, որ մարդիկ կարդան, նոր բաներ սովորեն ու հաճույք ստանան![]()
I may be paranoid but no android!
Alphaone (15.09.2015)
Ես էլ էի էդ ասում։ Ուղղակի ստեղ թատերականությունը չկա ու կա ամնեզիա։ Իմ համար Ռեյի դալտոնիզմն էլ էր հիստերիա։ Պլուս Ռեյի ադրենալինային պատոկը կառավարելը։ Ես չգիտեմ ինքը ի՞ նչ ա սովորել, բայց ես իմ թեորիան ունեմ։ Ստեղ պլացեբոյի պահ կա կամ <<եթե դու հավատում ես, ուրեմն կկարողանաս>>։ Ստեղ հավատալ չի, էդ մարդը գիտի, որ ինքը շատ ուժեղ ա։ Ու ուղեղը սխալ ինֆորմացիա ունի ու սխալ վերամշակում ա անում, տալով Ռեյին ուժ։ Ասնեք իմպուլսը գնում ա մակերիկամ ու սա սկսում ա արտադրել ադրենալին բլա բլա։ Էդ էլ ա կայֆ։ Ու հիստերիա))
Vitam regit fortuna, non sapientia.
Vitam regit fortuna, non sapientia.
Հիստերիայի թատերականության պահն ա հենց շփոթության մեջ գցում: Էն ծայրահեղ ու բառիս բուն իմաստով թատերական, ուշադրություն հրավիրող վարքագիծն ըստ ժամանակակից դասակարգման հիստերիա չի, անձի հիստրիոնիկ խանգարում ա: Իսկ էն, ինչից մենք խոսում ենք, ըստ ժամանակակից դասակարգման կոչվում ա դիսոցիատիվ-կոնվերսիվ խանգարում, որի ժամանակ կարան ցնցումների մեջ ընկնեն կամ զանազան հիվանդություններ նմանակեն: Սովետում դրան հիստերիկ նևրոզ կասեին (ի դեպ, նոր գլխի ընկա, Բիլլիի առաջին դիագնոզն էլ ա էդ): Ուժի պահն էլ էնքան զարմանալի չի: Մարդն ի վերջո լիքը պահեստային ուժ ունի, ինչն ինքը չի օգտագործում, որտև կարիքը չի լինում: Իսկ Ռեյջենը գալիս ա գիտակցության ու անում ա էդ, որ ինքն իրան պաշտպանի: Ինձ թվում ա՝ սաղս էլ որ մեզ հիշենք, զանազան կրիտիկական իրավիճակներում անսպասելի վարք ցուցաբերած կլինենք:
Մի էդպիսի օրինակ պատմեմ իրական կյանքից: Մամաս իրա բջջայինից հեչ գլուխ չի հանում, սկի չգիտի՝ ոնց ձայնն անջատի: Դրա համար կարևոր հանդիպումների ժամանակ մեկ էլ կարող ա սկսի զնգալ, ջղայնանա մեզ վրա, որ զանգել ենք: Ինչքան ասում էինք՝ ձայնն անջատի, չէր անում, որտև զահլա չուներ փորփրելու ու պարզելու, թե դա ոնց ա կատարվում: Մաքսիմում հարցազրույցների ժամանակ հեռախոսն ամբողջությամբ անջատեր: Բայց հոկտեմբերի 27-ին, երբ Նաիրիենք մտել են ու սկսել կրակել, ինքը որ գետնին պառկել ա, առաջին բանը, որ արել ա, ձայնն անջատելն էր, ընդ որում՝ վայրկյաններ ա տևել: Հետո, որ ուզում էր նորից ձայնը միացնել կամ անջատել, չէր հիշում՝ ոնց ա արել: Շատ հեշտ բացատրություն ա. կրիտիկական իրավիճակում իրա կոգնիտիվ ֆունկցիաները շատ ուժեղ սրվել են, ինքը կարողացել ա վայրկենական խնդրին լուծում տալ, իսկ նորմալ, առօրյա կյանքում դրա կարիքը չունի: Նույնն էլ Ռեյն ա. կրիտիկական իրավիճակներում ինչքան ֆիզիկական ուժ ունի, գործածվում ա: Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ իրա ամեն մի քաջագործությունից հետո ուժասպառ ա լինում: Քանի որ Բիլլին ինքը բավական էմոցիոնալ անձ ա, պատկերացնում եմ՝ իրա համար տենց կրիտիկական իրավիճակներ բավական հաճախ են լինում:
Չգիտեմ, հակառակը, հիվանդության մասին շատ բան իմանալու համար ես ոչ մեկի խորհուրդ չէի տա էս գիրքը կարդալ: Ի վերջո, ինչ իմանում ես հիվանդության մասին, կողքի լրացուցիչ նյութերը կարդալով ես իմանում: Իսկ էս գիրքը շատ միակողմանի ա, շատ ա պաշտպանում հիվանդին: Դեմ չեմ իհարկե հիվանդներին պաշտպանելուն, բայց դա պետք ա անել բազմակողմանի: Իսկ հոգեկան հիվանդների նկատմամբ վերաբերմունքը մենակ կրթելով կփոխվի, սենց գրքերը չեն փրկի:
Ես չեմ հասկանում՝ էդ անհատականությունները ոնց էին իրար հետ կոնտակտի գնում: Կոպիտ ասած՝ «որտեղ»: Ու ոնց էր մեկը իմանում մյուսի արածի մասին, եթե spot-ի մոտ այսինքն՝ գիտակցության մեջ մի ժամանակահատվածում մենակ մեկը կարող էր լինել:
Ասում եմ՝ ֆանտաստիկ գրականություն է:
Vitam regit fortuna, non sapientia.
Դե հենց էդ է, որ հնարավոր չի էդպես: Եթե գիտակցության մեջ էդ պահին մեկն էր, տեսականորեն մյուսը չէր կարող նրա ասածը «լսել»:
Հա, հիվանդի պահով համաձայն եմ: Բայց հիվանդությունն էլ ա պետք հասկանալ: Էստեղ Քիզը մենակ հիվանդին ա ներկայացրել, ոչ հիվանդությունը:
Էդ կոնտակտի գնալն ահավոր նման ա շիզոֆրենիայի: Շիզոֆրենիա ունեցողներն էլ են լիքը ձայներ լսում, ընդ որում՝ իրանց ներսից էկող: Հաճախ ձայներն անձնավորված են լինում, հաճախ ուղղակի էնպիսի զգացողություն ա, որ իրանց մտքերը բարձրաձայն են: Էդ ձայները կարան իրար հետ կռիվ անեն, հրամաններ տան (հրամայողական ցնորք), իրար հակասող պատվերներ տան՝ քայլի-մի քայլի (անտանգոիստական ցնորք) և այլն: Ես ինքս դա չեմ զգացել, բնականաբար, բայց էդպիսի հիվանդների հետ շատ-շատ եմ շփվել: Իրոք զարմանալի բան ա: Մեկ էլ կարող ա տեսնես՝ հիվանդը վեր ա կենում, սկսում իրան պատերին խփել: Ասում ես՝ ի՞նչ ես անում, ասում ա՝ ես չեմ, էսինչն ա ինձ բռնում, պատերով տալիս (կամ՝ մեջս չիպ կա, Ամերիկայից են պատերով տալիս, կամ՝ սատանան ա անում, ինչ տարբերակ ասես չես լսի): Բիլլիի պատերով խփվելն էլ ա դրան նման:
Այ էդ spot-ի պահը ես էլ չեմ ջոկում: Կամ էլ մաքսիմում ստեղ շիզոֆրենիայի ու հիստերիայի զուգակցություն ունենք, դրա համար սենց ֆանտաստիկ սիմպտոմներ ա տալիս:
GriFFin (04.09.2015)
Ինձ թվում ա՝ դա հենց չափազանցված մասերից մեկն ա: Եթե իրանք իրար հետ տենց բարձրաձայն խոսեին, ոնց էլ չլիներ, հոգեբուժարանում էդ վարքը նկարագրված կլիներ, բայց դրա մասին ոչ մի բան չի ասվում: Ես դա ավելի շատ պատկերացնում եմ մտքերի նման, ինչը շատ հաճախ հանդիպող երևույթ ա շիզոֆրենիայի ժամանակ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ