Ռուբ, տեսականորեն ամեն ինչ էլ հնարավոր ա: Որ ասեմ՝ երբեք պսիխոզից հետո ամնեզիա չի լինում, կհայտնվեն մարդիկ, որոնք կասեն, որ տեսել են տենց դեպքեր, ու սխալ չեն լինի: Կարա հրեշտակ դառնալուց ձախ աչքը փակ խոսա, կարա չէ: Հոգեբուժությունը տենց մեկին գումարած մեկ չի, որ ամեն ինչի հստակ, հարյուր տոկոսանոց պատասխանը տա: Ես ուղղակի ընդհանուր չափանիշներն եմ ասում, թե ոնց ես մեկը մեկից տարբերում:
Կոնկրետ Բիլլիի դեպքում դիֆերենցիալ դիագնոստիկան մինչև հիմա էլ խնդիր ա: Հոգեբուժության մեջ ընդհանրապես դա խնդիր ա: Համենայնդեպս, բազմակիություն դիագնոզելուց պետք ա շիզոֆրենիան բացառել: Իսկ շիզոֆրենիան բացառելու համար մի շարք չափանիշներ կան: Պսիխոզն ամենակարևորներից ա, դրա մասին արդեն ասեցի: Բայց Քիզի նկարագրածից էնքան էլ վստահ չեմ, որ Բիլլիի մոտ հնարավոր էր պսիխոզը բացառել:
Էս քեզ DSM-ի չափանիշները, էս էլ քեզ ICD-ի:
Էս էլ վիքիպեդիայում պարզեցված տարբերակով:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ