Չէ, պետք չի տենց կտրուկ, հիմա կփորձեմ ավելի մանրամասն բացատրել ասածս:
Մի ծայրահեղությունը բառացի դեյթի կանչելն է: Ճիշտ ես, եթե աղջիկը մերժի, տղան մանթո կընկնի: Մյուս կողմից, աղջիկը եթե համաձայնվի, ոնց որ միանգամից կանաչ լույս է վառում, էլ իրեն թանկացնելու տեղ չի թողնում: Դրա համար ստիպված մերժում է: Չնայած եթե տղան փոխարենը ասեր՝ կինո գնանք, կհամաձայնվեր: Իսկ եթե այնուամենայնիվ համաձայնվում է, ամեն մեկն իրեն ինչ-որ հարցերում պարտավոր է զգում ու դիմացինից ակնկալիքներ ունենում: Տղան պիտի հաշիվը փակի, աղջիկը պիտի կաբլուկներ հագնի, տղան պիտի հետո չկորի, հաջորդ օրը կամ գոնե մի քանի օրից երկրորդ դեյթին կանչի, եթե չի կանչում, ուրեմն աղջիկը մտածում է, որ չհավանեց, և այլն:
Մյուս ծայրահեղությունը, երբ տղան ու աղջիկը հանդիպում են հիմնականում ընդհանուր ընկերական շրջապատում, չեն առանձնանում, ֆլիրտ չեն անում, ոչ մեկը մյուսից որևէ ակնկալիք չունի:
Հիմա այս երկու ծայրահեղությունների մեջ մեծ տարածություն կա՝ սկսած ընդհանուր միջավայրում ֆլիրտ անելուց, վերջացրած կինո կանչելով: Ու անհնար է հստակ ասել, թե որ կետից սկսած են իրենց հանդիպումները դեյթ դառնում:
Օրինակ, գիտենալով իմ սերը մեկօրյա ճանապարհորդությունների նկատմամբ, աղջիկները հաճախ են ինձ խնդրում, որ իրենց էլ կանչեմ: Ես էլ կանչում եմ: Հիմա սա դեյթ է՞, թե չէ: Вроде бы չէ: Ինքը հենց ինձ էր խնդրել, որովհետև իր ծանոթներից հենց ես եմ դրա էնտուզիաստ, ես էլ հենց իրեն եմ կանչել, որովհետև ինքն էր խնդրել: Իսկ եթե երկրորդ անգամ եմ կանչու՞մ: Երրո՞րդ: Իսկ եթե ձեռք բռնա՞ծ ենք քայլում: Իսկ եթե համբուրվում ե՞նք: Վերջապես, եթե թեյ խմելու ենք գնում

Ո՞ր պահից է դա դեյթ դառնում:
Էջանիշներ