StrangeLittleGirl-ի խոսքերից
Ռիփ, լինում են օֆիցիալ ժամադրություններ, նույնիսկ երբ մեկին նախապես ճանաչում ես ինչ-որ կոնկրետ շրջապատից: Կոնկրետ իմ դեպքում էղել ա դեպք, երբ ընդհանուր շրջապատում ենք էղել ու ամիսը մեկ էդ խմբով հավաքվել ենք, մի յոթ ամիս անց մարդը առանձին ժամադրության ա կանչել: Ընդհանուր ընկերական շրջապատում մեկի հետ անընդհատ շփվելը մի բան ա, առանձին հանդիպելը՝ լրիվ ուրիշ: Ու էդ առանձին հանդիպելը դեյթ ա արդեն: Իհարկե, միշտ չէ, բայց ահավոր հեշտ ա ջոկելն էդ տղան ուղղակի ընկերական ա ասում հանդիպենք, սուրճ խմենք, թե ժամո ա անում:
Ինչ վերաբերում ա ինտերնետային ծանոթություններին, մինչև հիմա մենակ մի անգամ եմ տենց դեյթի գնացել, բայց սխալս էն էր, որ մինչև հանդիպելը նորմալ չէի գրվել հետը: Ընդհանրապես, օնլայն դեյթինգը շատ լավ բան ա: Մի հատ նախնական պատկերացում ես կազմում՝ էդ մարդու հետ հարաբերություն կստացվի: Ու դա կարաս անես տանը ճաշ էփելուն, գիրք կարդալուն, տուն մաքրելուն զուգահեռ: Կարիք չկա ժամանակ ծախսես, գնաս մի տեղ, նստես մեկի հետ ժամերով ու ձանձրանաս, չիմանաս ուր փախնես:
Հենց վերջերս տենց մի դեպք էղավ: Ամեն ինչով լավ տղա էր էրևում, ինձ ահագին հարմար: Բայց հենց երաժշտությունից խոսք բացեցի, հասկացա, որ էդ մարդու հետ չեմ կարա: Էլ ժամանակ չվատնեցի իրա վրա:
Էջանիշներ