Օֆիցիալ ժամադրություններ չեն լինում էն դեպքում, եթե ծանոթություններն էլ կոնկրետ «զույգավորվելու» մտադրությամբ չեն եղել: Ասենք, ընդհանուր ընկերական միջավայրում հա տեսել են իրար մարդիկ, ոնց որ օրինակ ակումբցիների մոտ է լինում: Բայց դե հիմա հո բոլորը ակումբի կամ նմանատիպ հանդիպումներին չեն գտնում իրենց պարտնյորին:
Հիմա քանի որ օնյալն ծանոթությունները շատ տարածված են, պարզ է, որ հաջորդ քայլը պիտի լինի իրար իրականում տեսնելը, դա էլ ինչ ուզում ես անվանի, դառնում է ժամադրություն: Տանել չեմ կարող էդ "blind-date"-երը (երբ հանդիպում են, առանց իրար ռեալում ճանաչելու), բայց դե էսօրվա դարում ահագին տարածված բան է:
Մի խոսքով, թեման քննարկելիս պիտի մի քայլ հետ գնանք ու նայենք, թե ծանոթությունը ոնց է եղել. տեղից էլ հիմնականում արդեն պարզ է դառնում՝ ոնց կլինի հետագա զարգացումը, հնարավոր է օֆիցիալ դեյթերից խուսափել, թե չէ:
Էջանիշներ