Կնոջս հետ առաջին ժամադրությունը անցել է հետևյալ կերպ: Հանդիպեցինք Թամանյանի մոտ, քայլելով գնացինք դեպի կասկադ, բարձրացանք այն ու վերևից մոտ 1 ժամ քաղաքին նայելով զրուցեցինք, հետո իջանք կասկադով ու մոտակա կանգառից ճանապարհեցի տուն: Մի հատ փոքրիկ ծաղկեփունջ էի գնել, որը իհարկե նվիրեցի և վերջ: Ինձ թվում էր, որ պարտադիր չի էդ օրը ինչ որ տեղ գնալ ու ինչ որ բան ուտել: Բայց կինս մինչև էսօր երեսով է տալիս, թե քձիբ մեռնում եմ, էդ ցրտին սկի մի տեղ էլ չհրավիրեցի (փետրվար ամիսն էր) ու որ ինքը սառուց էր դառել, բայց ցույց չէր տալիս...
Էջանիշներ