Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Սպասում էի էդ հարցին Էս վերջերս ես ինձ համար հայտնագործություն եմ արել. կարևոր ա ոչ թե ինչ երաժշտություն ա մարդ լսում, այլ՝ ոնց ա լսում: Ինձ համար դա ֆունդամենտալ հարց ա, դա նենց բան ա, առանց որի հարաբերություններ չեն ստացվի: Բացատրեմ ինչու: Ես արթուն ժամանակ միշտ երաժշտություն եմ լսում: Հենց էս պահին էլ լսում եմ: Ու շատ եմ գնում կենդանի համերգների, սաղ փողերս դրանց վրա եմ ծախսում: Ու լինել մի մարդու հետ, որն էս ամենը չի հասկանում, ես ուղղակի չեմ պատկերացնում: Ու էդ տղան, փաստորեն, չէր հասկանում: Հետևաբար չարժեր իրա վրա ժամանակ ծախսել:
Էդ արդեն մի տեսակ մոլուցքի ա նման: Իհարկե, շատ կուզեմ, որ նման մեկին գտնես, որ դա կգնահատի, բայց մի քիչ կասկածներ ունեմ:
Կոնկրետ ես նման մարդու հետ չէի կարա: Երևի կխանդեի, որ ինձ «դավաճանում» են երաժշտության հետ: