Երեկ Դավիթի տարեդարձն էր: Սպասում էի հենց ակումբում թեմա բացեն, շնորհավորեմ: Հետո ընկա գործերով, գրել-մրելով...
Չափազանց պատասխանատու է թվում Դավիթի շնորհավորանքի թեման բացելը: ))
Դավիթ ջան, շնորհավորում եմ, դու շատ հարազատ մարդ ես դարձել դեռ ծանոթության ամենասկզբից. քո շնորհիվ եմ ակումբում հայտնվել, քո շնորհիվ եմ արել գրական թարգմանության մեջ առաջին քայլերս ու էն աճը, որ ունեցել եմ ակումբում, չէր լինի առանց քեզ: Էն սկզբներում, երբ գրում, զգուշացնում էին, որ դու արևմտյան մութ ուժերի ագենտն ես, ծիծաղս մի կերպ զսպելով քեզ էդ մասին չէի գրում մենակ էն պատճառով, որ էժանագին մատնիչություն էր թվում, հիմա էդ մարդկանց հետ արդեն չեմ շփվում, իսկ դու(որ ասում եմ «դու», Հավաքածուն էլ հետդ ա ) ու ակումբն իմ կյանքում շատ կարևոր դեր ունեք...
Իրականում չգիտեմ ինչ մաղթել... էն կերպարը, որ ճանաչում եմ ակումբում ու ֆեյսբուքում՝ խորաթափանց, կյանքով լի, էն հրաշալի (նախանձելի) մոտոցիկլով կերպարը լրամշակումների ու ինչ-ինչ դետալների կարիք չունի, դրա համար էլ շաբլոն՝ առողջութուն, երկարակեցություն, նման բաներ.... ))
Էջանիշներ