Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ գրառման ամբողջ իմաստը սա էր.


Թեմային ռաստ եմ եկել Բլավատսկայի մի, ուշադրություն դաձրու, ոչ թե գրքի նույնիսկ, ինչին կարելի կլիներ "գիտական" անունը կպցնել ու հայհոյել, այլ ընդամենը նամակագրության (վերևում նշված է) մեջ: Ընդ որում նա ինքը, վախենալով քեզանից ու Ռուֆից, տալիս է հղումը, թե որտեղից է վերցրել այդ տեղեկությունը ("ըստ Ռոլինսոնի տվյալների"):

Ես ինքս գտա այդ Ռոլինսոնին, տեսա, որ իրոք ասորեագետ է` և ունի մի քանի գիտական աշխատություններ.

"The Persian Cuneiform Inscription at Behistun (1846–51)"
"Outline of the History of Assyria (1852)"
"A Commentary on the Cuneiform Inscriptions of Babylon and Assyria (1850)"
"Notes on the Early History of Babylonia (1854)"
"England and Russia in the East (1875)":

Սա այն է, ինչ կարողացա գտնել ես, իմ տգետ տեղով: Համոզված եմ, որ Ռուֆի մոտիկ ընկեր չուպաչուպս լպստող կատուն ցանկության դեպքում ինձանից ավելի շատ բաներ կգտնի` թեմայի վերաբերյալ:

Հիմա:

Եթե իրոք, պատմականորեն գոյություն ունեցել է այդ մարդը, և եթե իրոք, նա գրել է թվարկածս այդ աշխատությունները, որոնցից առնվազն առաջին չորսի մեջ մեծ հնարավորություն կա հանդիպելու հայոց լեզվի մասին Բլավատսկայայի հիշատակած տողերին. -

Ուրեմն, չփորձելով ստուգել ասածի հավաստի լինել կամ չլինելը, ի՞նչ իրավունք ունենք խոսել նյութի մասին որպես գիտական կամ հակագիտականի, հիմնավորվածի ու չհիմնավորվածի մասին:



Ես ընդամենն ասել եմ, որ դա նորություն էր ինձ համար: Իսկ դու իմ ասածից ինչու՞ ես հասկացել, որ քեզ գիտական նոր հայտնագործություն եմ ներկայացնում, Չուկ: Ես քեզ ստիպե՞լ եմ, որ այդպես հասկանաս: Իմ գրածի այդ մասը ցույց կտա՞ս:

Ու ի՞նչն եմ քեզ որպես եղելություն ներկայացրել, ինչից դու այդքան վախենում ես մոլորվել: Չնայած ես ավելի շատ իրավունք ունեմ այդ անել, քան դու` պնդել, որ չհիմնավորված բաներ են, որովհետեև ես գոնե ինչ-որ բաներ գտա, իսկ դու` կներես, բայց ուղղակի կողի ես ընկել...
Սամ ջան, արի անկեղծ լինենք: Թեման մտնողը ու թեմային անծանոթը քո շեշտադրումներից դա ընկալելու է որպես եղելություն՝ նորություն, այն ինչը գիտենք կամ չգիտենք մեր մասին, բայց որը կա:

Սա հենց էն ա, ինչից ես տրաքում եմ: Լիքը մարդիկ հիմա էդպես մոլորություններ են տարածում: Եթե դու ուրիշ շեշտադրումներով անեիր՝ վերնագրից սկսած, մեկը ես էսպիսի ռեակցիա չէի տա: Բայց դե դու մեղադրում ես, որ քեզ են սխալ հասկացել, իսկ իրականում ինքդ ես դիմացինին սխալ հասկանում: Ասենք ես գրում եմ գրառման մեջի պնդումների մասին, դու ինձ մեղադրում ես Բլատավսկայային անդրադառնալու մեջ:

Սամ, ինչ անենք, ընկնենք Ռոլինսոնի ասածներն ու դրանց հակափաստարկները գտնենք: Կարելի ա, ու վատ չի լինի: ԲԱյց եթե սենց շեշտադրումներով ա գնում, ապա իմ ցանկությունը մարում ա: Եթե դա ներկայացված լիներ որպես հիպոթեզ, կարելի կլիներ դրա գիտական հակափաստարկները հրապարակել, չալարել: Իսկ երբ որպես փաստ ա ներկայացվում, արդեն մնում ա ընդամենը գրել, որ հիմարություն ա էդ միտքը: