User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 82 հատից

Թեմա: Գույների անունները հայերենում

  1. #1
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գույների անունները հայերենում

    Էս հայերենում գույների մեծ մասի անունները ինչի՞ են սենց տաղտկալի ու երկար։ Մի տեսակ հավատս չի գալիս որ դարերով պարզ, ամեն օր հանդիպող գույներին սենց երկար ու ախմախ անուններ ենք դրել ու հեչ չեն կրճատվել դրանք։ Օրինակ՝ նարնջագույն(էս մեկը հաստատ ռուսերենից ա քոչել, թե չէ մենք ուր նարինջն ուր), գազարագույն, երկնագույն(էս մեկը էն պաթետիկ շարադրություններում լուրթ էին ասում), մանուշակագույն, շագանակագույն, մոխրագույն, վարդագույն և այլն։
    Երկրորդ հարցը կախված ա առաջինի պատասխանից։ Եթե ունեցել ենք կարճ անուններ, կարմիր, կանաչ, դեղինի նման, ապա ինչի՞ են դրանք դուրս մղվել‎։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (03.08.2015), Հայկօ (03.08.2015)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս հայերենում գույների մեծ մասի անունները ինչի՞ են սենց տաղտկալի ու երկար։ Մի տեսակ հավատս չի գալիս որ դարերով պարզ, ամեն օր հանդիպող գույներին սենց երկար ու ախմախ անուններ ենք դրել ու հեչ չեն կրճատվել դրանք։ Օրինակ՝ նարնջագույն(էս մեկը հաստատ ռուսերենից ա քոչել, թե չէ մենք ուր նարինջն ուր), գազարագույն, երկնագույն(էս մեկը էն պաթետիկ շարադրություններում լուրթ էին ասում), մանուշակագույն, շագանակագույն, մոխրագույն, վարդագույն և այլն։
    Երկրորդ հարցը կախված ա առաջինի պատասխանից։ Եթե ունեցել ենք կարճ անուններ, կարմիր, կանաչ, դեղինի նման, ապա ինչի՞ են դրանք դուրս մղվել‎։
    Նարնջագույնը պարտադիր չի ռուսերենից լինի, որտև ասենք անգլերենում էլ orange ա, ու կարծես շատ լեզուներում: Հայերենում կա նաև նարնջի բառը, բայց շատ գործածական չի:

    Երկնագույնի համար լիքը բառեր ունենք՝ բիլ, լազուր, լուրթ, ծավի և այլն:

    Մոխրագույնի համար էլ ունենք հրաշալի բառ՝ բոզ Ունենք նաև գորշ բառ, որն էդ իմաստով օգտագործվել ա, բայց չեմ կարծում հենց կոնկրետ էդ ա, մրեժ բառ ունենք

    Թե ինչի են լիքը բառեր դուրս մղվել, չգիտեմ: Բայց երկարացնելու պատճառը կարծում եմ էն ա, որ չենք ուզել ուրիշների պես նույն բառով համ ասենք միրքը նկատի ունենանք, համ դրա գույնը: Օրինակ չասենք նարինջ համ գույնի, համ մրգի համար: Կամ երկինք՝ համ բառի, համ գույնի համար: Դրա համար կողքից «գույն»-ն ենք կպցրել: Էս ուղղակի ենթադրություն ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (05.08.2015), Sambitbaba (03.08.2015)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իսկ ինձ բացում ա, որ գույնի անունը կարող ա դնեն մի բանի անունով, որը տարբեր գույներ ունենա իրականում: Էդ մասին թեմա էի բացել, բայց մի քանի հոգի ասեցին տափակություն ա, դադարեցրի զարգացնելը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Նարնջագույնը պարտադիր չի ռուսերենից լինի, որտև ասենք անգլերենում էլ orange ա, ու կարծես շատ լեզուներում: Հայերենում կա նաև նարնջի բառը, բայց շատ գործածական չի:

    Երկնագույնի համար լիքը բառեր ունենք՝ բիլ, լազուր, լուրթ, ծավի և այլն:

    Մոխրագույնի համար էլ ունենք հրաշալի բառ՝ բոզ Ունենք նաև գորշ բառ, որն էդ իմաստով օգտագործվել ա, բայց չեմ կարծում հենց կոնկրետ էդ ա, մրեժ բառ ունենք

    Թե ինչի են լիքը բառեր դուրս մղվել, չգիտեմ: Բայց երկարացնելու պատճառը կարծում եմ էն ա, որ չենք ուզել ուրիշների պես նույն բառով համ ասենք միրքը նկատի ունենանք, համ դրա գույնը: Օրինակ չասենք նարինջ համ գույնի, համ մրգի համար: Կամ երկինք՝ համ բառի, համ գույնի համար: Դրա համար կողքից «գույն»-ն ենք կպցրել: Էս ուղղակի ենթադրություն ա:
    Լազուրը միջազգային բառ ա, պարսկերենից ա ծագում: Մինչև եվրոպական լեզուներին ա հասել, լազուր կամ ազուր ա դարձել, բայց մենք բնագրին ավելի մոտիկ լաջվարդ տարբերակն էլ ունենք:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (05.08.2015)

  8. #5
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Նարնջագույնը պարտադիր չի ռուսերենից լինի, որտև ասենք անգլերենում էլ orange ա, ու կարծես շատ լեզուներում: Հայերենում կա նաև նարնջի բառը, բայց շատ գործածական չի:

    Երկնագույնի համար լիքը բառեր ունենք՝ բիլ, լազուր, լուրթ, ծավի և այլն:

    Մոխրագույնի համար էլ ունենք հրաշալի բառ՝ բոզ Ունենք նաև գորշ բառ, որն էդ իմաստով օգտագործվել ա, բայց չեմ կարծում հենց կոնկրետ էդ ա, մրեժ բառ ունենք

    Թե ինչի են լիքը բառեր դուրս մղվել, չգիտեմ: Բայց երկարացնելու պատճառը կարծում եմ էն ա, որ չենք ուզել ուրիշների պես նույն բառով համ ասենք միրքը նկատի ունենանք, համ դրա գույնը: Օրինակ չասենք նարինջ համ գույնի, համ մրգի համար: Կամ երկինք՝ համ բառի, համ գույնի համար: Դրա համար կողքից «գույն»-ն ենք կպցրել: Էս ուղղակի ենթադրություն ա:
    Նարնջագույնը ռուսերենից որովհետև մեր մոտ հիմնականում փոխառությունները արաբերեն, թուրքերեն, պարսկերեն ու վերջին երկու դարը ռուսերենից ա։ Անգլերենը վերջին քսան տարին ա‎։ էն առաջին երեք լեզուներում էլ օրանժ, նարինջ չի։ Նենց որ մնաց ռուսերենը։

    Երկնագույնը հա լիքը կան բայց բոլորը հնացած են, խոսքում երբեք ոչ ոք չի օգտագործում։

    Գորշ գայլ կասենք, բայց գորշ շապիկ չենք ասի։
    Հա բայց ինչ պարտադիր ա կողքից գույն ավելացնել։ ՈՒրիշ գույներ ունենք, որոնք իրենց անունն ունեն՝ կարմիր, կապույտ, կանաչ, դեղին, սև, սպիտակ։ Մի տեսակ հավատս չի գալիս, որ էդքան բութ ենք եղել, չենք կարողացել գոնե հիմնական գույներին իրենց անունները տալ։
    Թեմադ լավն ա

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (03.08.2015)

  10. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներս, հիմնական գույներն են դեղին, կանաչ, կարմիր, կապույտ, սև, սպիտակ, դրանից դուրս հազվագյուտ դեպքերում են այլ գույները ինքնուրույն անուններ ունենում, հիմնականում էն բաների անուններով են, որոնք էդ գույնը ունեն:

  11. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը

    Բա մանուշակագույնը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա մանուշակագույնը
    Մանուշկագույնն էլ հազվադեպ առանձին անուն ունենա: Երևի քանի որ կանաչը ավելի տարածված ա բնության մեջ, կանաչին անուն են տվել, իսկ մանուշակագույնը չեն կարևորել, չգիտեմ:

  13. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանուշկագույնն էլ հազվադեպ առանձին անուն ունենա: Երևի քանի որ կանաչը ավելի տարածված ա բնության մեջ, կանաչին անուն են տվել, իսկ մանուշակագույնը չեն կարևորել, չգիտեմ:
    Եսիմ, Շին, կարող ա լեզուներում հատկապես քո ասած գույներին են անուններ տվել, բայց ես միշտ համարել եմ, որ հիմնական գույներն են սևը, սպիտակն ու ծիածանի գույները (կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ (չնայած հիմա ընդունվաթ ա ինդիգո ասել) մանուշակագույն):

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եսիմ, Շին, կարող ա լեզուներում հատկապես քո ասած գույներին են անուններ տվել, բայց ես միշտ համարել եմ, որ հիմնական գույներն են սևը, սպիտակն ու ծիածանի գույները (կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ (չնայած հիմա ընդունվաթ ա ինդիգո ասել) մանուշակագույն):
    Ինդիգոն կապույտի ու մանուշակագույնի միջև ընկած երանգն ա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (03.08.2015)

  16. #11
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եսիմ, Շին, կարող ա լեզուներում հատկապես քո ասած գույներին են անուններ տվել, բայց ես միշտ համարել եմ, որ հիմնական գույներն են սևը, սպիտակն ու ծիածանի գույները (կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ (չնայած հիմա ընդունվաթ ա ինդիգո ասել) մանուշակագույն):
    Օքեյ, գուցե դու ավելի ճիշտ ես, ես միշտ մտածել եմ, որ հիմնական գույներն են սպիտակը, սևը, կապույտը, դեղինը ու կարմիրը, որովհետև մնացած գույները կարելի ա ստանալ, մեկ էլ կանաչը, որ ուղղակի չափազանց տարածված ա՝ անուն չունենալու համար:

  17. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, հիմնական գույները երեքն են՝ կարմիր, կապույտ, դեղին։ Ի՞նչ սև, ի՞նչ սպիտակ ու մնացած բաներ ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (03.08.2015)

  19. #13
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, հիմնական գույները երեքն են՝ կարմիր, կապույտ, դեղին։ Ի՞նչ սև, ի՞նչ սպիտակ ու մնացած բաներ ։
    Հարցում ա պետք բացել:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (03.08.2015), Ներսես_AM (03.08.2015)

  21. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Օքեյ, գուցե դու ավելի ճիշտ ես, ես միշտ մտածել եմ, որ հիմնական գույներն են սպիտակը, սևը, կապույտը, դեղինը ու կարմիրը, որովհետև մնացած գույները կարելի ա ստանալ, մեկ էլ կանաչը, որ ուղղակի չափազանց տարածված ա՝ անուն չունենալու համար:
    Երկու տարածված գունային մոդել կա, քո ասած ստանալու համար:

    Մեկը RGB-ն ա՝ red (կարմիր), green(կանաչ), blue (կապույտ). ադիտիվ գունային մոդելը: Էս դեպքում բոլոր գույները էս երեքից են ստացվում: Եթե սրանով ես շարժվում, կարող ես էս երեքին համարես հիմնական, մյուսները դեն նետես (սևը էս երեք գույների բացակայությունն ա, կամ այլ կերպ՝ մութը, սպիտակը՝ երեք գույների վառ առկայությունը՝ ամենապայծառ լույսը): Կարճ ասած սրանք լույսի ճառագայթներն են, որ աչքը ստանում ա:

    Մյուսը CMY-ն ա Cyan (երկնագույն, մոտավորապես), Magenta (մանուշակագույն, մոտավորապես), Yellow (դեղին). սուբտրակտիվ գունային մոդելը: Էս դեպքում բոլոր գույները էս երեքից են ստացվում ու եթե սրանով ես շարժվում, կարող ես էս երեքին համարես հիմնական, մյուսները դեն նետես (սևը էս երեք գույների ամենաբարձր առկայությունն ա, սպիտակը՝ բացակայությունը: Կարճ ասած սրանք կլանում են լույսի ճառագայթները ու թողնում որոշակի գույներ: Եթե երեքն էլ չկան, համարում ենք որ գործ ունենք սպիտակ մակերևույթի հետ, որը լույս ամբողջովին անդրադարձնում ա, եթե լրիվ կան, մակերևույթը երեք գույներով առատորեն ներկված ա, ոչինչ չի անդրադարձնում, էդ սևն ա:

    Ուզում եմ ասեմ, որ եթե գնում ենք ստանալու ուղղությամբ, ապա գործ պիտի ունենանք էս երկու հիմնական գունային մոդելներից որևէ մեկի հետ ու ընդամենը երեք գույն համարենք հիմնական գույն, մյուսները ստացվող:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (05.08.2015), GriFFin (03.08.2015), Մուշու (03.08.2015), Շինարար (03.08.2015), Ուլուանա (03.08.2015)

  23. #15
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկու տարածված գունային մոդել կա, քո ասած ստանալու համար:

    Մեկը RGB-ն ա՝ red (կարմիր), green(կանաչ), blue (կապույտ). ադիտիվ գունային մոդելը: Էս դեպքում բոլոր գույները էս երեքից են ստացվում: Եթե սրանով ես շարժվում, կարող ես էս երեքին համարես հիմնական, մյուսները դեն նետես (սևը էս երեք գույների բացակայությունն ա, կամ այլ կերպ՝ մութը, սպիտակը՝ երեք գույների վառ առկայությունը՝ ամենապայծառ լույսը): Կարճ ասած սրանք լույսի ճառագայթներն են, որ աչքը ստանում ա:

    Մյուսը CMY-ն ա Cyan (երկնագույն, մոտավորապես), Magenta (մանուշակագույն, մոտավորապես), Yellow (դեղին). սուբտրակտիվ գունային մոդելը: Էս դեպքում բոլոր գույները էս երեքից են ստացվում ու եթե սրանով ես շարժվում, կարող ես էս երեքին համարես հիմնական, մյուսները դեն նետես (սևը էս երեք գույների ամենաբարձր առկայությունն ա, սպիտակը՝ բացակայությունը: Կարճ ասած սրանք կլանում են լույսի ճառագայթները ու թողնում որոշակի գույներ: Եթե երեքն էլ չկան, համարում ենք որ գործ ունենք սպիտակ մակերևույթի հետ, որը լույս ամբողջովին անդրադարձնում ա, եթե լրիվ կան, մակերևույթը երեք գույներով առատորեն ներկված ա, ոչինչ չի անդրադարձնում, էդ սևն ա:

    Ուզում եմ ասեմ, որ եթե գնում ենք ստանալու ուղղությամբ, ապա գործ պիտի ունենանք էս երկու հիմնական գունային մոդելներից որևէ մեկի հետ ու ընդամենը երեք գույն համարենք հիմնական գույն, մյուսները ստացվող:
    Արտ, մոդելները չգիտեմ, բայց ժամանակին, երբ նկարում էի, գիտեի, որ կարող եմ կանաչ ստանալ կապույտ ու դեղին ներկերով, մանուշակագույն՝ կապույտ ու կարմիրով՝ նայած ինչ հարաբերակցությամբ, գազարագույն՝ դեղին ու կարմիրով, գույները կարամ բացացնեմ սպիտակով, ասենք՝կապույտ և սպիտակ, ավելի երկնագույնոտ ա դառնում, սև և սպիտակ՝ մոխրագույն, իսկ սև, սպիտակ, դեղին, կարմիր, կապույտ չէի կարող ստանալ այլ գույներից:

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Դուխով» բառը նոր հայերենում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 78
    Վերջինը: 15.05.2018, 03:31
  2. Կենդանիների անունները հայերեն
    Հեղինակ՝ ars83, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 127
    Վերջինը: 30.06.2017, 19:26
  3. Բույսերի անունները հայերեն
    Հեղինակ՝ ars83, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 65
    Վերջինը: 18.02.2015, 21:04
  4. Գույների անունների ուղեցույց
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 10
    Վերջինը: 09.06.2014, 17:01
  5. Աշխարհագրական անունները հայերեն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 06.11.2008, 00:43

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •