Էս վիդեոն ես էլ նայեցի: Հըմ: Բայց ես հիշում եմ, որ հավասար չէի խառնել: Որ տեսա՝ չի ստացվում, սկսեցի անկապ ավելացնել-պակասացնել, մինչև համարյա սպիտակ դառավ:
Բայց հանաքը դեն, CMY ա՞, թե CMYK Ներս: Հիմնական դեպքերում չորորդ՝ սև քարթրիջ էլ ա լինում, որտև ներկերի որակի հետ կապված էնքան էլ հեշտ չի լինում էդ երեքի խառնուրդով «սոչնի» սև ստանալը, դրա համար սևն առանձին քարթրիջով են անում:
Հենց իմ բերած վիդեոյում էլ սև չի ստացվում: Մուգ շագանակագույն ա ստացվում՝ էլի ներկերի որակի հետ կապված:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (05.08.2015)
Վայ քու արա, ո՞նց ջոկեցիր։ Դու էլ ես տենց անու՞մ։ Բայց էդ սև թուղթն ինչ դժվար ա ճարվում ու անաստված թանկ ա։
Դե CMYK ա, երբ տպելուց հատուկ ասում եմ որ սև–սպիտակ տպի նորմալ սև ա լինում։ Բայց նույն սև տեքստը որ ասում եմ գունավոր տպի, էլի սև ա լինում բայց մի քիչ էն չի լինում։ Ենթադրում եմ որ առաջին դեպքում սև քարթրիջն ա օգտագործում, երկրորդ դեպքում CMY խառնում ա իրար։
Chuk (05.08.2015)
Մենք տպագրության նյութեր պատրաստելուց հատուկ աշխատում ենք գույների վրա: Ասենք որ ուղղակի պալետից գույն դնես, ինքը կարող ա լինի օրինակ սենց մի բան C:90,M:90,Y:90,K:20:
Մենք ձեռով դնում ենք էն գույնը, որ մեզ պետք ա, օրինակ՝ C:0,M:0,Y:0,K:100
Հետո նորմալ ծրագրերում կա հնարավորություն, որ նենց դնես, որ գույնը մաքուր սև լինի, բայց տպելուց ֆոնի գույները տպի: Ասենք եթե ֆոտոյի վրա տեքստ ա, ֆոտոն իրա CMY գույներով տպում ա, պլյուս տառերի հատվածում 100% սև: Ու սենց լիքը բաներ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ժող, Բյուրի ասած ներկերի փորձը շատ տարածված բան ա, փոքր ժամանակ շատ ենք արել` ծիածանի յոթ գույներով: (Եթե իհարկե թեմայի քննարկումները ճիշտ եմ հասկացել, մի թեթև եմ նայել):
Ինքը հիմնված ա ոչ թե ներկերի ադիտիվության, այլ գույնից անդրադարձած ալիքների: Ինչքան արագ պտտես, էնքան մեծ ա հավանականությունը, որ կտեսնես սպիտակ, որովհետև աչքը չի հասցնի հատ-հատ գույները տեսնել, այլ կտեսնի «միախառնված» ալիքները:
Իրականում մաքուր սպիտակ չի ստացվում սովորաբար, որովհետև ձեռքով հնարավոր չի արագ պտտել, բայց որ ինչ-որ մարտկոցով սարք լինի, ահագին սպիտակ կերևա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ