Ի՞նչն եմ խառնում, Ռուֆ ջան: Ես ասացի, որ մարդիկ գույները սկսել են հերթով տեսնել, իսկ վերջինը եղել է դեղինը:
Իսկ Շոուն էլ բոլոր գույները տեսել է, բացի դեղինը: Արդյո՞ք, վեց գույն տեսնողը (յոթից) դալտոնիկ է:
Իսկ ինչ-որ առանձնահատուկ տարբերություն կա՞ չտեսնելու և չընկալելու մեջ... Կոնկրետ այս դեպքում:Իսկ իմ ասածն էն էր, որ մարդիկ ոչ թե գույները չեն տեսնում, այլ էդ գույները որպես առանձին գույն չեն ընկալում:
Կրկնեմ Բյուրին. լու՞րջ ես ասում...Իսկ ծիրանին կապույտ գույնն է, բայց կապույտից բացի համ կարմիր է նշանակել, համ կանաչ, համ դեղին…
Համենայն դեպս, թվարկածիդ այս կետը.
Մի՞թե դա որդանը չէ... Ու որքան գիտեմ, այդ որդերը (խխունջնե՞րը) միայն Հայաստանում կան:7. Կարմիր ներկ, որ ստացվում է որոշ խխունջներից:
Իսկ մի՞թե ծիրանին չէ, որ հայտնի է արմենիկա անունով...
Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 03.08.2015, 23:04:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Գույնը պիտի կարմիր լինի։
Գալաթեա (04.08.2015)
Բյուր դալտոնիզմը հիվանդություն ա, որի դեպքում երկու կամ ավել տարբեր գույներ իրանք նույն կերպ են տեսնում։
Իսկ ստեղ քննարկվողը էն ա, որ ասենք ես 5 տարբեր կարմիր գույնի վարդ եմ տեսնում, բայց կանաց համար դրանք կարող ա ամեն մեկը մի անուն ունենա։
Կանաչն էլ որ նախկինում կապույտ են անվանալ, սաղ համարել են կապույտին էնքան մոտ գույն, որ անիմաստ ա դրան ինչ որ նոր անուն տալը։ Դա դալտոնիզմի հետ կապ չունի։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Արտ, հենց էդ ա, նույն կերպ չի, ուղղակի նույն գույնի տարբեր երանգ ա: Ուղղակի ես ենթադրում եմ, որ դալտոնիզմի ու էս երևույթի տարբերությունը նրանում ա, որ դալտոնիզմի ժամանակ խնդիրը ցանցաթաղանթում ա, իսկ էս երևույթի ժամանակ՝ գլխուղեղի կեղևում: Այսինքն, մի դեպքում՝ չի տեսնում, մյուս դեպքում՝ չի ընկալում: Բայց ըստ էության վերջնական պատկերը նույնն ա:
Երկրորդ դեպքում պաթոլոգիա չկա, որ ընկնես ման գաս թե որտեղ ա։
Ասենք չուկչաները սպիտակի 60 երանգ են ընկալում, որոնք մենք սաղ անվանում ենք սպիտակ։ Բայց հո սաղս հիվանդ չե՞նք։ Պարզապես մեզ պետք չի էդքան տարբերակել։
Նույն կերպ ժամանակին կարիք չի եղել եղել էդ երկու իրարից մի քիչ տարբեր լույսի սպեկտրերին տարբեր անուն տալ, սաղ ասել են կապույտ, պրծել են։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Բյուր, ուրիշ օրինակ բերեմ։ Ես հստակ գիտակցում եմ կանաչի ու սալատըվիի տարբերությունը, բայց հայերենում սալատըվին չի տարբերակվում, ոչ էլ առանձին բառ ունենք դրա համար։ Հիմա եթե ինձ կանաչ ու սալատըվի ցույց տաս ու ես երկուսն էլ ասեմ կանաչ ա, նշանակում ա ես դալտոնի՞կ եմ ուղեղի կեղևի պաթոլոգիաներով, բանով։
I may be paranoid but no android!
Ինձ թվում ա կանայք ու տղամարդիկ իրոք գույներն ուրիշ ձևի են ընկալում, որովհետև ես սալատըվիին ասում եմ կանաչ, առանց մանրամասնելու, թե դա բաց ա, թե մուգ։ Կամ ասենք մոխրագույնին խփող կապույտին կասեմ կապույտ, առանց մանրամասների մեջ խորանալու։ Ու նենց չի որ դրանց տարբերությունները չգիտեմ։
I may be paranoid but no android!
Sambitbaba (05.08.2015), Աթեիստ (04.08.2015)
Ֆու՜, սեքսի՛ստ
I may be paranoid but no android!
Աթեիստ (04.08.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ