Ariadna (05.08.2015)
Նաիրուհի (03.08.2015)
Chuk (03.08.2015)
Ես էլ ուզում էի գրել, մտածում էի կծիծաղեք...
Ես էլ մի տեղ կարդացել եմ սա: Ու նաև, վերջին գույնը, որ սկսել ենք տեսնել` դեղինն է:
Ու նաև, այսօր էլ կան մարդիկ, որ հենց դեղին գույնը չեն տեսնում: Նրանց թվին է պատկանել հայտնի դրամատուրգ Բեռնարդ Շոուն:
Հ.Գ. Իմիջիայոց, մի կասկած ընկավ մեջս. էդ ձեր ասած նարնջագույնը... մեր ծիրանին չէ՞...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Սամ, ստեղ մի քանի բան խառնում ես: Բեռնարդ Շոուն դալտոնիկ էր:
Իսկ իմ ասածն էն էր, որ մարդիկ ոչ թե գույները չեն տեսնում, այլ էդ գույները որպես առանձին գույն չեն ընկալում: Օրինակ ռուսերենը հստակ կերպով մուգ կապույտն ու երկնագույնն իրարից տարբերակում է՝ ամեն մեկի համար առանձին բառ ունենալով, իսկ անգլերենում մենակ blue է ու երկնագույնին ասում են light blue: Նույն ձևի էլ հիմա էլ չինարենում, ճապոներում ու ասիական մի շարք լեզուներում կապույտի ու կանաչի համար նույն բառն է օգտագործվում:
Իսկ ծիրանին կապույտ գույնն է, բայց կապույտից բացի համ կարմիր է նշանակել, համ կանաչ, համ դեղին…
I may be paranoid but no android!
Երևի լավ չեմ բացատրում, գունային սպեկտրներ կան, որոնք դալտոնիկները ֆիզիկապես ի վիճակի չեն ընկալել, իսկ իմ ասածն էն ա, որ գույները տեսնում են, բայց դա առանձին գույն չեն ընկալում, այլ ուրիշ գույնի երանգ են ընկալում: Կապույտն ի սկզբանե ընկալել են որպես կանաչի երանգ, դրա համար հատուկ բառ չեն ունեցել դրա համար: Մինչև հիմա էլ չինարենում, ճապոներենում ու ասիական այլ լեզուներում կապույտի ու կանաչի համար նույն բառն ա օգտագործվում:
Կամ ասենք անգլերենում purple-ն ու violet-ը տարբեր գույներ են, իսկ հայերենում երկուսն էլ մանուշակագույն ա, որովհետև մենք դրանք առանձին գույներ չենք ընկալում:
I may be paranoid but no android!
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ