Chuk-ի խոսքերից
Երկու տարածված գունային մոդել կա, քո ասած ստանալու համար:
Մեկը RGB-ն ա՝ red (կարմիր), green(կանաչ), blue (կապույտ). ադիտիվ գունային մոդելը: Էս դեպքում բոլոր գույները էս երեքից են ստացվում: Եթե սրանով ես շարժվում, կարող ես էս երեքին համարես հիմնական, մյուսները դեն նետես (սևը էս երեք գույների բացակայությունն ա, կամ այլ կերպ՝ մութը, սպիտակը՝ երեք գույների վառ առկայությունը՝ ամենապայծառ լույսը): Կարճ ասած սրանք լույսի ճառագայթներն են, որ աչքը ստանում ա:
Մյուսը CMY-ն ա Cyan (երկնագույն, մոտավորապես), Magenta (մանուշակագույն, մոտավորապես), Yellow (դեղին). սուբտրակտիվ գունային մոդելը: Էս դեպքում բոլոր գույները էս երեքից են ստացվում ու եթե սրանով ես շարժվում, կարող ես էս երեքին համարես հիմնական, մյուսները դեն նետես (սևը էս երեք գույների ամենաբարձր առկայությունն ա, սպիտակը՝ բացակայությունը: Կարճ ասած սրանք կլանում են լույսի ճառագայթները ու թողնում որոշակի գույներ: Եթե երեքն էլ չկան, համարում ենք որ գործ ունենք սպիտակ մակերևույթի հետ, որը լույս ամբողջովին անդրադարձնում ա, եթե լրիվ կան, մակերևույթը երեք գույներով առատորեն ներկված ա, ոչինչ չի անդրադարձնում, էդ սևն ա:
Ուզում եմ ասեմ, որ եթե գնում ենք ստանալու ուղղությամբ, ապա գործ պիտի ունենանք էս երկու հիմնական գունային մոդելներից որևէ մեկի հետ ու ընդամենը երեք գույն համարենք հիմնական գույն, մյուսները ստացվող:
Էջանիշներ