Նարնջագույնը պարտադիր չի ռուսերենից լինի, որտև ասենք անգլերենում էլ orange ա, ու կարծես շատ լեզուներում: Հայերենում կա նաև նարնջի բառը, բայց շատ գործածական չի:
Երկնագույնի համար լիքը բառեր ունենք՝ բիլ, լազուր, լուրթ, ծավի և այլն:
Մոխրագույնի համար էլ ունենք հրաշալի բառ՝ բոզ
Ունենք նաև գորշ բառ, որն էդ իմաստով օգտագործվել ա, բայց չեմ կարծում հենց կոնկրետ էդ ա, մրեժ բառ ունենք
Թե ինչի են լիքը բառեր դուրս մղվել, չգիտեմ: Բայց երկարացնելու պատճառը կարծում եմ էն ա, որ չենք ուզել ուրիշների պես նույն բառով համ ասենք միրքը նկատի ունենանք, համ դրա գույնը: Օրինակ չասենք նարինջ համ գույնի, համ մրգի համար: Կամ երկինք՝ համ բառի, համ գույնի համար: Դրա համար կողքից «գույն»-ն ենք կպցրել: Էս ուղղակի ենթադրություն ա:
Էջանիշներ