Հա, դա լրիվ ուրիշ ա, մենակ ձևով ա նման, բայց մղումը լրիվ տարբեր ա իմ ասած հայերեն արտահայտությունից ։
Բայց, ինչքան նկատել եմ, սովորաբար նենց իրավիճակներում ա դա ասվում, երբ ակնհայտ ա, որ դիմացինի համար անցանկալի ա էն հետևանքը, որը կլիներ տվյալ բանն անելու դեպքում, ու դա հիմք ընդունելով՝ ասում են, որ պետք չի էսինչ բանն անել։ Եսիմ, ես որ էդ արտահայտությունը չեմ ընկալում որպես ներվայնացնող։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հասկանալ, թե կոնկրետ ինչի համար է ասել նախ պետք է իմանալ նրան ու ձեր ընդհանուր հարաբերությունները։
Բայց ամեն դեպքում նշեմ այն իմաստները, որոնք հասկանում եմ տվյալ մտիք տակ։
Դու չես կարա ինձ լավություն անես (քո արածը լավություն չէ):
1) Երբ դու շահամոլ ես.
2) Եթե դիմքցինդ քո կերպարը բացասական է ընկակում.
3) Եթե դիմացինդ թունդ հավատացյալ է.
4) Քանի որ դու աթեիստ ես.
5) Երբ դիմացինդ չի զգում իրականությունը.
6) Երբ դիմացինդ ներքուտ ատում է քեզ.
7) Երբ դիմացինդ լավությունը հասկանում է, որպես վիճակ.
8) Եթե դիմացինդ նեվրոզ ունի.
9) Երբ դիմացինիդ մեջ զարգացած է մոլեգին մի ոգեղենություն, որը ստիպում է նրան տեսնել ամենին շա՜տ վերևից։
Կարծում եմ, որ պետք չէ միշտ կենտրոնանալ բառերի կամ մտքերի ուղիղ իմաստների վրա, քանի որ մարդը շա՜տ հաճախ անգիտակցաբար բառի կամ մտքի միջոցով արտահայտում/արտացոլում է իր հոգեկան վիճակը։
1-ը չի, որտև փող չեմ ուզել
2-ը պտի որ չլին, որտև դեմ դիմաց շփման ժամանակ ոչ մի բացասական վերաբերմունք չեն զգացել։
3,4-ը դժվար լինի, որտև էդ թեման սկի չի շոշափվել։
5-ը կարող ա, որտև հղփացած ա երևում
6-ը 2-ի նման
8-ը դժվար ա որոշել
9-ը եսի՞մ։
Ես հակված էի 7-րդ տարբերակին, բայց ինքն էլ ընդունեց, որ ես պարտավոր չէի դա անել։ Այսինքն ընդունում ա, որ արել եմ էն ինչ պարտավոր չէի, բայց մեկ ա չեմ կարա լավություն անեմ։
Գործնական հարաբերություններ են, իրանք ինձ փող են փոխանցում, իրանց ֆիրմայի կոմպերին տիրություն անելու համար։ Ինքը տիրոջ տղեն ա, խոսացվել ու պայմանգիրը կնքվել ա հոր հետ (շատ ադեկվատ մարդ)։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Կարծում եմ, որ սա ութերորդ կետի ախտանիշ է, որի մասին ինքը չգիտե։
Երևի տղեն մտածում է, որ ինչ անում ես հոր համար ես անում ու դրա համար էլ ասում է ...Գործնական հարաբերություններ են, իրանք ինձ փող են փոխանցում, իրանց ֆիրմայի կոմպերին տիրություն անելու համար։ Ինքը տիրոջ տղեն ա, խոսացվել ու պայմանգիրը կնքվել ա հոր հետ (շատ ադեկվատ մարդ)։
Մարդը մոտավորապես պատկերացնում ա ինչ պիտի ասի, բայց ոնց որ միշտ մարդավարի խոսալ, քննարկել չի կարողանում։
Իմ հասկանալով ուզում ա ասի. ի՞նչ լավություն, վճարում ենք՝ ծառայություն եք մատուցում, եթե սա մտնում ա ձեր պարտականությունների մեջ՝ արեք, եթե չի մտնում, նշեք որ չի մտնում, մենք կարող ա ավելի բարձր գումար առաջարկենք, որպեսզի սա էլ մտնի պարտականությունների մեջ։ Թե չէ գործնական հարաբերություններ են, ի՞նչ լավության մասին ա խոսքը։
Մուշու (04.08.2015)
Ախր խնդիրն էլ հենց նրանից ծագեց, որ երբ որ ասեցի, էս ասածդ չի մտնում մեր պարտականությունների մեջ, պայմանագիրը նայի, ասում ա, պայմանագիրն ինձ չի հետաքրքրում, փող ենք տալիս, պտի անես։
Ես էլ օրինակ բերեցի, որ էն որ տանդ կոմպը դզեցինք, կարող ա՞ էդ էլ էինք պարտավոր։ Լավության կարգով արեցինք։
Ինքն էլ ասեց, չէ, պարտավոր չէիք, բայց դու չես կարա ինձ լավություն անես։
Ես կոնտեքստում ասածիդ հետ չի բռնում։
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 02.08.2015, 13:30:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Աթեիստ (02.08.2015)
Իսկ ես սենց եմ հասկանում, որ Էտ արտահայտությունը ասումա, որ պատասխանն էնքան անհետաքրքիր կամ ձանձրալի ա,
որ չեմ ուզում զահլեդ տանեմ։ Հաճախ օգտագործվում ա զրուցակցին ցրելու համար։ Կամ ըմդհակառակը, լրացուցիչ հետաքրքրություն առաջացնելու համար, եթե լայն ժպիտով կամ համապատասխան ինտոնացիայով ա ասվում։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 03.08.2015, 02:05:
Գալաթեա (03.08.2015)
Իսկ մեր Աթեիստին էտ ասածը, էն իրան փիս վաժնիի տեղ դրած գազով ջիպ քշողներից ա։
boooooooom (03.08.2015), Աթեիստ (03.08.2015), Գալաթեա (03.08.2015)
Իսկ ինձ թվում է՝ այդ արտահայտությունն ասողը պարզապես այլ իմաստ է դնում "լավություն" բառի մեջ: Ասենք, ողորմության ավելի մեղմ տեսակ: Կամ նա, ում լավություն ես անում, քեզ պարտք է մնում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ