Էսօր մի հաճախորդիս հետ եմ խոսում, որն ինձ ներկայացնում էր պահանջներ, որոնք իմ պարտականությունների մեջ չեն մտնում։
Երբ ես հիշեցրի, որ նման բաները նախկինում անելիս արել եմ լավության կարգով, լսեցի մի արտահայտություն, որի իմաստը չեմ կարում հասկանամ։
«Դու չես կարա ինձ լավություն անես»։
Ասենք մարդն ընդունում ա, որ իրա տան կոմպը դզելը ես պարտավոր չէի, բայց որ աշխատողս դզեց, դա լավություն չէր, որովհետև «ես չեմ կարա իրան լավություն անեմ»։
Էս արտահայտությունը մի քանի անգամ կրկնվեց։ Սկսում եմ կասկածել, որ դրանում ինչ որ իմ համար անհասկանալի իմաստ կա։
Ո՞վ կարա բացատրի դրա իմաստը։
Էջանիշներ