Մո Յան՝ «Գինու երկիրը» (The Republic of Wine)
Ջոզեֆ Հելեր՝ «Ծուղակ-22» (Catch-22)
Նիլ Գեյման՝ «Քորալայն» (Coraline)
Ջեֆրի Եվգենիդիս՝ «Միջին սեռ» (Middlesex)
Ջոն Սթայնբեք՝ «Ցասման ողկույզները» (The Grapes of Wrath)
Ջոն Իրվինգ՝ «Աղոթք Օուեն Մինիի համար» (A Prayer for Owen Meany)
Դենիել Քիզ՝ «Բիլլի Միլիգանի բանականությունները» (The Minds of Billy Milligan)
Սթիվեն Քինգ՝ «Եգիպտացորենի զավակները» (Children of the Corn)
Չակ Պալանիկ՝ «Հեղձանք» (Choke)
Չակ Պալանիկ՝ «Ուրվականները» (Haunted)
Էլ չե՞ք քվեարկում:
Ժող, մի առաջարկ ունեմ հետագա անգամների համար: Գուդրիդսում էդ տեխնիկական խնդիրը կա, չենք կարողանում լուծել, բայց հո ակումբում չկա:
Ուրեմն սենց ա ստացվում. շատ հաճախ համայնքը ստիպված ա լինում կարդալ մի գիրք, որն ամենաշատ ձայներն ա ստացել, բայց դա չի նշանակում, որ մեծամասնության ընտրությունն ա: Նայենք հիմիկվա վիճակին. տասնմեկ ձայն, Միլիգանը երեք ձայնով կրում ա, այսինքն՝ ընդամենը ձայների երեսուն տոկոսն ա հավաքել, բայց մեկ ա բոլորս էդ ենք կարդալու:
Եթե բազմակի ընտրության հնարավորություն լիներ, ամեն մեկս կընտրեինք էն գրքերը, որոնք ուզում ենք կարդալ, ու վերջնական արդյունքն ավելի օբյեկտիվ կլիներ: Ի՞նչ կարծիքի եք, եթե հաջորդ անգամվանից տենց անենք: Գալ, հատկապես դու ասա, շեֆը դու ես:
Ժող, մի քիչ թեթև տարեք, ես ու Մանուն քվեարկել ենք էս գրքի համար, որովհետև իրոք ուզում ենք հենց դա կարդալ, ոչ թե հարամություն ենք անում, կամ ուզում ենք մնացած բոլորին վատություն անենք: Մի քանի ամիս առաջ ինձ խորհուրդ էին տվել էս գիրքը կարդալ, ռեվյուները կարդացի, հետաքրքրեց, պարզվեց էս տարի կինո էլ ա դուրս գալու՝ գլխավոր դերում Դի Կապրիոն, ես էլ գիրքը քաշեցի, ուղարկեցի Մանուին ու երկուսով պիտի սկսեինք կարդալ, բայց մինչև հիմա չէր ստացվում կարդալը:
Եթե էս գիրքը տենց մեծ պրոբլեմ ա ձեր համար, խնդիր չկա, իմ ու Մանուի ձայները մի հաշվեք, թող ուրիշ գիրքը ընտրվի: Մեկ ա մենք էս գիրքը կարդալու ենք, լինի դա ակումբցիների հետ, թե առանց:
I may be paranoid but no android!
Ռուֆ, ասում խոսում են էլի, ինչի պիտի ծանր տանեն․․․
Հո պարտավորություն չի, հաղթած գործը չուզեցին, կարան չկարդան չէ ի վերջո։
Էն ա որ կարդալու մոտիվացիա ու հավես ա ստեղծում էս գռուպավոյ վիճակը։
Չէ՞ ժող
Հա, բա ես էլ էդ ասում, որ ինչքան շատ լինենք, էդքան ուրախ ու հետաքրքիր կանցնի, մանավանդ, որ էս գրքի վերաբերյալ շատ հետաքրքիր քննարկումներ կարան լինեն: Բայց ամեն անգամ, երբ թեման բացում եմ ու տեսնում եմ բողոքներն ու տրտնջոցները, թե ինչի ա Բիլլի Միլլիգանը հաղթում, իրոք փոշմանում եմ, որ ձայն եմ տվել էդ գրքին: Նենց որ եթե վերջում դա ընտրվի ու որոշեք չկարդալ, իմ համար ընդհանրապես խնդիր, ուրիշ գիրք ընտրեք:
I may be paranoid but no android!
Ռուֆ, հանգիստ մի հատ յաաա՜
Էս գիրքը ես էլ եմ ուզում կարդալ Թե չես հավատում, մտի, գուդրիդսի to-read դարակս նայի: Էնտեղ ոչ մի հավայի գիրք չկա: Ավելին՝ եթե բազմակի ընտրություն լիներ, ես էլ կքվեարկեի: Ուղղակի վախ կա մեջս, որ եթե սա անցնի, գռուպավոյ քննարկումը չի ստացվելու կամ շատերը չեն կարդալու: Էդ վախը կա, որտև գուդրիդսի մեր խմբում սա մի անգամ արդեն ընտրվել ա, ու քննարկում չի էղել: Էն կարգի պասիվ ա էղել, որ հետո հավաքվել, սկսել ենք խմբի ապագան քննարկել:
Հա էլի, ինչքան գռուպավոյ, էնքան լավ Բազմակի ընտրությունը դրա հնարավորությունը կտա:
Ռուֆ, թեման եմ սրում, որ մարդիկ գան, քվեարկեն: Թեթև տար
Անցյալ անգամ կարծեմ արդեն մտածել էինք դրա մասին, որ արժի բազմակի ընտրությամբ բացել քվեարկությունը, բայց դե մոռացանք տենց անել, լավ դե, ոչինչ, մնաց մյուս անգամ
Էս ինչ դժվար ա: Օգնեք ընտրել
SWTS
Moonwalker (04.08.2015)
Եթե հավասար միավոր են ունենում, բոլորն էլ կարդո՞ւմ ենք
SWTS
Գեյմանի լավն էն ա, որ շատ թեթև ա կարդացվում, մի երկու օրում կչթրվի, բայց ոնց որ թե քվեարկողներից շատերը կարդացել են, ու հաշվի առնելով քվեարկության տեմպերը՝ դժվար կրի: Հելերի մասին ասում են շատ ծանրոտ ա, դժվար ա մինչև վերջ կարդալը:
Եթե Քիզ չես ուզում, կարաս Օուեն Մինիին ձայն տաս, անցնի Քիզից Հեշտ կարդացվող գիրք ա մի հատ պուճուր տղայի մասին, բայց մեջը լիքը բարդ-բարդ հարցեր են բարձրացվում:
Կամ էլ կարաս Միջին սեռն ընտրես, հավասարվի մյուս երկուսին, պայքարը վաբշե թեժանա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ