Օրինակ Ռուֆի դրածներն ինձ էլ դուր էկան, բայց դրանցից հաստատ չէի անի: Էդ չափի դաջվածք անելը մի քիչ լուրջ ու պատասխանատու բան ա: Շորի նման ա: Բա որ հոգնես ու էլ չուզենա՞ս «հագնել»: Բայց այ փոքր տատու հաստատ կանեի: Երևի պարանոցիս վրա: Թինեյջեր ժամանակ պարանոցիս ժամանակավոր տատուներ անում էի: Հիշում եմ՝ դասատուն ջղայնացել էր, ծնող-մնող էր կանչել, մամաս էլ թե՝ բա մաքրի: Ու քանի որ լավ որակի տատու էր, ահագին տանջվեցի, մինչև մաքրեցի: Պարանոցս կարմրել-կապտել էր: Մամաս փոշմանեց, որ ստիպել էր՝ մաքրեմ: