User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կարո՞ղ եք մարդ սպանել

Քվեարկողներ
40. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    25 62.50%
  • Ոչ

    4 10.00%
  • Դժվարանում եմ պատասխանել

    11 27.50%
Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 47 հատից

Թեմա: Ես կարո՞ղ եմ մարդ սպանել

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ես կարո՞ղ եմ մարդ սպանել

    Էս սպանության թեման ինձ միշտ ա հետաքրքրել: Ասենք՝ ի՞նչ հանգամանքներում ա մարդ ի վիճակի մարդ սպանել, ամեն մարդ կարա՞ հեշտ հանգիստ դիմացինին սպանել: Հնարավո՞ր ա, որ քեզ դիմացինը հեսա սպանում ա, իսկ դու՝ ջհանդամ, սպանում ես՝ սպանի, բայց ես մարդ չեմ սպանի հոգեբանություն: Էս ոստիկանության թեմայում էլ բա ոնց անես որ դրան չտաս տեղում սպանես տիպի գրառումներ եղան մարդկանցից, ում ոչ մի կերպ չեմ պատկերացնում ոչ միայն մարդ սպանելիս, այլ որևէ տեսակի բռնություն կիրառելիս, նույնիսկ եթե դա ինքնապաշտպանական նկատառումներով ա: Իմ ամենասիրած գրական ստեղծագործություններից մեկը պատմում ա էն մասին՝ ոնց ա պատանին սկսում եռալ մարդ սպանելու կրքով, գտնում ա փորձված մի մարդասպանի՝ սարերի ղաչաղ, որ իրան օգնի, սովորացնի մարդ սպանել: Գտնում են զոհին, բանտի ինչ-որ ղեկավարի կարգի մարդ, ով իր բանտարկյալներին տանում ա մի խուլ տեղ գյուլլում, որ հետո պետությունից նրանց համար ստացվող գումարները՝ սննդի և այլն, իրան պահի: Ասենք՝ նենց մարդ ա, որ ոչ մի կերպ դրան գյլուլլելուց քեզ հանցագործ պիտի չզգաս: Վերջը գալիս ա սպասված պահը: Դարանից հետևում են՝ տղան պիտի կրակի, տղայի փորձառու մարդասպան ղեկավարը զենքը պահում ա տղայի վրա, որ ձև չունենա փոշմանելու, չսպանես՝ ես եմ քեզ սպանում, ու նույնիսկ մահվան սպառնալիքի տակ էս սպանության մոլի ջատագովը չի կրակում՝ սպանիր ինձ, բայց ես մարդ չեմ սպանելու, թեկուզ իրանց թիրախի նման բտ-ի: Ինձ հետաքրքիր ա, որ տենց հեշտ ու հանգիստ մարդ սպանելու մասին խոսում եք, մի բան էլ դատապարտողից հիմքեր եք պահանջում, թե ոնց ես որոշում, որ էդ մարդուն պետք չէր սպանել, ասենք դուք անձամբ ի վիճակի՞ եք մարդու վրա կրակելու: Ու եթե հա, երբ և ինչ հանգամանքներով: Շնորհակալություն պատասխանների համար:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 29.07.2015, 21:02:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (24.05.2016), Arpine (31.07.2015), Mr. Annoying (29.07.2015), Smokie (31.07.2015), Նաիրուհի (31.07.2015)

  3. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հարցումը փակ եմ պահել, որ նենց չլինի, թե պոտենցիալ մարդասպաններ ենք փնտրում

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (31.07.2015), Աթեիստ (29.07.2015), Մուշու (29.07.2015), Նաիրուհի (31.07.2015)

  5. #3
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես վստահ չեմ, բայց ենթադրում եմ, որ կարող եմ սպանել։
    Այսինքն ես նույնիսկ գիտեմ, թե ում եմ պատրաստ սպանել, էն էլ ոչ թե միանգամից, այլ կտտանքներից հետո։ Ընդ որում, ինչքան նյարդերս թույլ տվեցին, էնքան երկար եմ կտտանքների ենթարկելու։

    Սենց ասում եմ, բայց գիտակցում եմ, որ, երբ որ եկավ տանջելու պահը, կարող ա և չկարանամ։ Բայց դե ասենք սոված-ծարավ պահելը, որ ծարավից մեռնի էլի վատ տանջանք չի ու անմիջական մասնակցություն չի պահանջում։

    Իսկ արագ գլխից խփել կարծում եմ կարամ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (31.07.2015), VisTolog (23.08.2015), Մուշու (29.07.2015), Նաիրուհի (31.07.2015), Շինարար (30.07.2015)

  7. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ուֆ աման, չիդեմ է: Ասենք որ գիշերը սկսում են սալյուտ խփել, կամ ինչ-որ հաբռգած մոտոցիկլիստ գիշերվա ժամը երկուսին 0.3 սմանոց յուբկա հագած ծտին հետևը խփած, մի ակի վրա քշշում ա, դռռոցը աշխարհ գցելով, ինձ թվում ա, որ եթե մոտս զենք լիներ, նշան կբռնեի ու կխփեի:

    Բայց որ բանն իսկապես դրան հասնի, դժվար թե կարողանամ:

    Էդ եսիմ ինչ պետք ա լինի, կյանք փրկելու կամ նման ինչ-որ հարց լինի, որ ինձ կարողանամ ստիպել սպանել՝ իմանալով, որ սաղ կյանքս գիշերվա կոշմառներում էդ կադրը տեսնելու եմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (23.08.2015), Զաքար (29.07.2015), Նաիրուհի (31.07.2015), Նիկեա (31.07.2015), Շինարար (30.07.2015), Ուլուանա (30.07.2015)

  9. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շին, էնպիսի բաներ կան, որ մարդ չի կարող իմանալ՝ կկարողանա, թե չէ, մինչև տվյալ իրավիճակում չհայտնվի։

    Կարո՞ղ ես կյանքդ փրկելու համար մարդու միս ուտել կամ մարմնիդ մի մասը կտրել։
    Կարո՞ղ ես սեփական կյանքդ զոհել՝ ուրիշին փրկելու համար։

    Չգիտես, մինչև չհայտնվես տվյալ իրավիճակում։
    Նույնն էլ քո էս հարցն է.

    Կարո՞ղ ես մարդ սպանել։

    Հիմա ինչ էլ ասես, հաստատ պատասխանել հնարավոր չի։

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (29.07.2015), Chuk (29.07.2015), delicate (29.07.2015), Smokie (31.07.2015), Գաղթական (01.06.2016), Դավիթ (31.07.2015), Նաիրուհի (31.07.2015), Նիկեա (31.07.2015), Շինարար (30.07.2015), Ուլուանա (30.07.2015), Տրիբուն (30.07.2015)

  11. #6
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս սպանության թեման ինձ միշտ ա հետաքրքրել: Ասենք՝ ի՞նչ հանգամանքներում ա մարդ ի վիճակի մարդ սպանել,
    Հիմնականում շահից կուրացած, վախից, երբ իր համար լրջորեն արգելք է հանդիսանում կամ երբ դիմացինն ընկալվում է, որպես ստորադաս և այլն :

    ամեն մարդ կարա՞ հեշտ հանգիստ դիմացինին սպանել:
    Առաջին անգամ սովորաբար ոչ:


    Հնարավո՞ր ա, որ քեզ դիմացինը հեսա սպանում ա, իսկ դու՝ ջհանդամ, սպանում ես՝ սպանի, բայց ես մարդ չեմ սպանի հոգեբանություն:
    Պատահում է, բայց հիմնականում որոշ տեսակի հավատացյալների մոտ:

    դուք անձամբ ի վիճակի՞ եք մարդու վրա կրակելու: Ու եթե հա, երբ և ինչ հանգամանքներով: Շնորհակալություն պատասխանների համար:
    Ինքս ի վիճակի չեմ, բայց էդ վիճակը երբեմն մեզանից թաքուն զարգանում է մեր մեջ ու լինում են ինչ-որ պահեր, երբ դրանք ուղղակիորեն հրաբուխի պես ժայթքում են մեր միջից։
    Վերջին խմբագրող՝ Զաքար: 30.07.2015, 00:14:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (30.07.2015), Smokie (31.07.2015), Նաիրուհի (31.07.2015), Նիկեա (31.07.2015), Շինարար (30.07.2015), Ուլուանա (30.07.2015)

  13. #7
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին, էնպիսի բաներ կան, որ մարդ չի կարող իմանալ՝ կկարողանա, թե չէ, մինչև տվյալ իրավիճակում չհայտնվի։

    Կարո՞ղ ես կյանքդ փրկելու համար մարդու միս ուտել կամ մարմնիդ մի մասը կտրել։
    Կարո՞ղ ես սեփական կյանքդ զոհել՝ ուրիշին փրկելու համար։

    Չգիտես, մինչև չհայտնվես տվյալ իրավիճակում։
    Նույնն էլ քո էս հարցն է.

    Կարո՞ղ ես մարդ սպանել։

    Հիմա ինչ էլ ասես, հաստատ պատասխանել հնարավոր չի։
    Հա, ճիշտ ա, բայց ես օրինակ մեկ-մեկ մտածում եմ, թե ինչքան հաճելի կլիներ դիպուկահար հրացանով նստել մի հատ շենքի գլխին ու մի օրվա մեջ շարքից հանել մի 50 հայրենյաց ղզլբաշի:

  14. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (24.05.2016), Chuk (30.07.2015), insider (31.07.2015), Աթեիստ (30.07.2015), Գալաթեա (30.07.2015), Գաղթական (01.06.2016), Հայկօ (30.07.2015), Ձայնալար (30.07.2015), Մուշու (30.07.2015), Նաիրուհի (31.07.2015), Շինարար (30.07.2015), Վիշապ (30.07.2015)

  15. #8
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ մերձավորների կյանքին սպառնաց՝ բնականաբար, առանց խղճի փոքրագույն խայթի, բայց նաև առանց դրանից հաճույք զգալու: Կնախընտրեի ոչ մեկին սպանելու կարիք երբևէ չունենալ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (10.08.2015), boooooooom (31.07.2015), GriFFin (31.07.2015), Smokie (31.07.2015), Աթեիստ (30.07.2015), Հայկօ (30.07.2015), Նաիրուհի (31.07.2015), Նարե91 (30.07.2015), Շինարար (30.07.2015)

  17. #9
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս հարցման պատասխանների մեջ մեկն էլ լիներ` ես ուզում եմ մարդ սպանել, այ դա կընտրեի։
    i wanted to destroy something beautiful

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (30.07.2015), Մուշու (30.07.2015), Շինարար (31.07.2015)

  19. #10
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավասարակշիռ վիճակում՝ միայն կենսական անհրաժեշտության դեպքում։ Հունից դուրս եկած վիճակում՝ երևի։ Ընդհանուր դեպքում, ավելի շատ չէ, քան հա։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (01.06.2016), Շինարար (31.07.2015)

  21. #11
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mari Sari-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս հարցման պատասխանների մեջ մեկն էլ լիներ` ես ուզում եմ մարդ սպանել, այ դա կընտրեի։
    Ուզենալն ուրիշ ա, կարողանալն՝ ուրիշ:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    մարիօ (01.08.2015)

  23. #12
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mari Sari-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս հարցման պատասխանների մեջ մեկն էլ լիներ` ես ուզում եմ մարդ սպանել, այ դա կընտրեի։
    Հենց սպանես ստեղ գրառում կանես, որ շնորհավորենք

  24. #13
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հանգիստ: Ասենք խանութում եմ ու մեկը հրացանով կամ կացինով մտնում ա: Դե տան պահով էլ չեմ ասում:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (24.05.2016), Ariadna (06.08.2015), Rhayader (01.08.2015), Աթեիստ (31.07.2015)

  26. #14
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մի անգամ փորձել եմ հավի ճուտ մորթել: Ահավոր դժվար էր, հատկապես էն պահը, որ ձեռքիդ տակ նյարդային ցնցումներ էս զգում /ներողություն.../: Նույնն էլ ձուկ մորթելու ժամանակ: Բայց եթե ես ֆիզիկզպես, մարմնիս ոչ մի մասով կպած չլինեմ զոհին, այսինքն «չզգամ իրա տանջանքը»` կարող եմ /օրինակ`հրազենով/:
    Բայց մարդու պարագայում, հնարավոր է դժվարանամ. ամենավատ մարդուն էլ, ինձ ֆվում է, ես շանս կտամ իր սխալը հասկանալու և ուղղվելու: Բայց դա չի նշանակում, որ չեմ կարող. չէի ցանկանա, որ դրան հասներ...
    Կարճ
    Կոնկրետ

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (31.07.2015), Աթեիստ (31.07.2015)

  28. #15
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդալիս առաջին միտքը որ եկավ էն էր, թե Շինարարը ուզում ա իմանալ մենք ինչ կարծիք ունենք, արդյո՞ք ինքը ընդունակ ա դրան էդպես էլ քվեարկեցի․

    Էս հարցին պատասխանելիս միշտ նշում եմ իրադրության կարևությունը, որ ամենակաևոր պահն ա, քանի որ ներկայից նման հարցին պատասխանել հնարավոր չի մինչև կոնկրետ իրադրության մեջ չես։ Իրադրությունը, հատկապես, որպես տերմին եթե դիտենք/ավելի լայն իմաստով/։
    Սովորաբար ծայրահեղացվում ու բերվում ա էն օրինակը թե բա գիտես ինչ կա եթե քո սիրելի մարդուն ասենք ուզում են սպանել մի՞թե դու չես անի, ու պատասխանը լինում ա հա բա իհարկե կանեմ, քանի որ ենթադրվում ա հուզական բարձր գրռված վիճակ․․․ բայց էլի պետք ա հաշվի առնել իրադրությունը ու անձը,պանիկ լինելը, կամային որակները/սրանք ըստ իս կարևոր են/։ Այսինքն կան նաև մարդիկ որ չեն կարող այդ քայլն գնալ նույնիսկ այս իրադրության մեջ, հնարավոր ա ուզում էին, կամ ենթադրվում էր որ կարող էին, կամ հետո ափսոսան, բայց կոնկրետ իրադրության մեջ անեն կամ չանեն:

    Իսկ եթե ներկայից պետք ա պատասխանել, ասեմ որ ես էնքան էլ ընդունակ չեմ, ինչպես նաև խիստ հումանիստ եմ, բայց թե ով իմանա իրադրությունը հետո էնքան իդիոտներ կան ու կարող ա ես էլ նպաստավոր որակներ ունեմ։
    "Non est ad astra mollis e terris via."

  29. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (31.07.2015), Smokie (03.08.2015), Աթեիստ (31.07.2015), Զաքար (31.07.2015), Շինարար (31.07.2015), Ուլուանա (01.08.2015)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԱՄՆ ոստիկանությունն այս տարի արդեն 657 մարդ է սպանել
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 718
    Վերջինը: 28.12.2020, 17:53
  2. Ինչպե՞ս սպանել զգացմունքներդ...
    Հեղինակ՝ Sun, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 50
    Վերջինը: 20.08.2015, 10:40
  3. Ամեն մարդ կարո՞ղ է ներել
    Հեղինակ՝ dreaming, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 118
    Վերջինը: 23.05.2011, 17:33
  4. կարո՞տ
    Հեղինակ՝ karina13, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 27.02.2009, 18:17
  5. Ո՞վ է սպանել Արմեն Գաբրիելյանին
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 26.08.2008, 00:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •